DNA(ԴՆԹ) և RNA(ՌՆԹ)

Նուկլեինաթթուները պոլիմերներ են,որոնց մոնոմերները կոչվում են նուկլեոտիդներ:
Բջջում կան երկու տեսակ նուկլեինաթթուներ` դեզօքսիռիբոնուկլեինաթթու (ԴՆԹ) և
ռիբոնուկլեինաթթու (ՌՆԹ):ԴՆԹ-ի մոլեկուլն իրենից ներկայացնում է մեկը մյուսի շուրջը ոլորված թելեր, որոնցից յուրաքանչյուրը պոլիմեր է, որի մոնոմերներն են նուկլեոտիդները:
ԴՆԹ-ի մեկ մոլեկուլում կարող են պարունակվել միլիոնավոր նուկլեոտիդներ:npr_dna_1_wide-f2c3c4c46036268e5630ec9cdb146e50c44af32a-s900-c85.jpeg

Նուկլեոտիդը միացություն է` կազմված երեք նյութերից` ազոտական հիմքից, ածխաջրից և ֆոսֆորական թթվից: ԴՆԹ-ի մոլեկուլում տարբերում են 4 տեսակ նուկլեոտիդներ, որոնց բոլորի ածխաջուրը և ֆոսֆորական թթուն միանման են և իրարից տարբերվում են ազոտական հիմքերով:ԴՆԹ-ի երկու շղթաների միացման մեջ կարևոր օրինաչափություն կա. մի շղթայի
նուկլեոտիդի դիմաց մյուս շղթայում հայտնվում է խիստ որոշակի նուկլեոտիդ:

ՌՆԹ-ի նուկլեոտիդներում ածխաջուրը ոչ թե դեզօքսիռիբոզն է, այլ ռիբոզը:Բջջում կան ՌՆԹ-ների մի քանի տեսակներ, որոնց ֆունկցիան սպիտակուցի սինթեզին
մասնակցությունն է: Դրանք են` փոխադրող ՌՆԹ–ները,չափերով ամենափոքրն են իրենց կապում են ամինաթթուները և փոխադրում սպիտակուցի սինթեզի վայրը: Մյուսը տեղեկատվականներն են: Դրանք ԴՆԹ-ից սպիտակուցի կառուցվածքի մասին տեղեկատվությունը փոխադրում են սպիտակուցի սինթեզի վայրը:Ռիբոսոմային ՌՆԹ-ներն ունեն ամենամեծ մոլեկուլները և սպիտակուցների հետ միասին ձևավորում են ռիբոսոմներ:Նուկլեինաթթուների հիմնական ֆունկցիան սպիտակուցների կառուցվածքի մասին տեղեկատվության պահպանումն է, հաջորդ սերունդներին փոխանցումը, ինչպես նաև սպիտակուցի սինթեզի իրականացումը:dna-vs-rna-structure_med

Advertisements

ԿԵՆԴԱՆԻ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԻ ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ: ՏԱՐՐԵՐ ԵՎ ԱՆՕՐԳԱՆԱԿԱՆ ՄԻԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կենդանի օրգանիզմներում մեծ է թթվածնի, ածխածնի , ազոտի և ջրածնի քանակությունը: Դրանք կոչվում են մակրոտարրեր:Քիչ են ծծմբի, ֆոսֆորի, քլորի,կալիումի, մագնեզիումի, նատրիումի, կալցիումի և երկաթի պարունակությունը:Մյուս բոլոր տարրերը բջջում պարունակվում են չնչին քանակություններով , թեև դրանցից որոշ տարրեր օրինակ՝ ցինկը, պղինձը, յոդը և ֆտորը շատ կարևոր են բջջի կենսագործունեության համար: Դրանք մտնում են տարբեր օրգանական միացությունների` ֆերմենտների, վիտամինների, հորմոնների կազմի մեջ և պայմանավորում են դրանց կենսաբանական ակտիվությունը: Կենդանի օրգանիզմներում պարունակվում են շատ օրգանական նյութեր, որոնք բնորոշ են միայն այդ օրգանիզմներին: Բջջի կազմում ամենամեծաքանակ ու ամենատարածված անօրգանական նյութը ջուրն է: Ջուրը որոշում է բջջի ֆիզիկական հատկությունները:Կան դեպքեր էլ երբ ջուրը որոշում է նաև քիմիական հատկությունները:Ջուրը լուծիչ է, որում լավ լուծվող նյութերը կոչվում են հիդրոֆիլ: Դրանցից են շատ անօրգանական աղերը, թթուները, հիմքերը, իսկ օրգանական նյութերից` որոշ ածխաջրեր կամ սպիտակուցներ և այլն: Սակայն կան նաև շատ նյութեր, որոնք վատ են լուծվում կամ չեն լուծվում ջրում: Դրանք կոչվում են հիդրոֆոբ նյութեր:Բջջի անօրգանական նյութերից են նաև զանազան աղերը, որոնք գտնվում են կամ լուծված ձևով, կամ պինդ, անլուծելի վիճակում:Բջջում պարունակվող լուծելի աղերը կարևոր գործոն են նաև բջջի ներքին միջավայրի ռեակցիան պահպանելու խնդրում: