Բջջի կառուցվածքը

Բջիջը բոլոր հայտնի կենդանի օրգանիզմների կառուցվածքային, ֆունկցիոնալ և ժառանգական տարրական միավորն է։ Բջիջը, օժտված է կենդանի նյութին բնորոշ հատկություններով, որոնք պահպանում ու փոխանցվում են հաջորդ սերունդներին։Բջիջը կազմված է ցիտոպլազմայից, որը պարփակված է բջջաթաղանթի մեջ։ Ցիտոպլազման պարունակում է կենսամոլեկուլներ, որոնցից են օրինակ, սպիտակուցները և նուկլեինաթթուները։Ցիտոպլազման անգույն, լույսի ճառագայթները ուժեղ բեկող սպիտակուցների և այլ օրգանական նյութերի կոլոիդային լուծույթ է և իր խտությամբ հիշեցնում է թանձր հեղուկ՝ իր մածուցիկությամբ մոտ գլիցերինին։ Կազմված է մեմբրաններից և օրգանոիդներից, որոնց միջակա տարածությունը լցված է ցիտոպլազմայի մատրիքսով՝ հիալոպլազմայով։ Վերջինս որոշակի պայմաններում կարող է փոխակերպվել ավելի պինդ, կարծր վիճակի՝ հել և նորից վերափոխվել հեղուկի՝ զոլ։Բջջապատը, բջջի շուրջը ձևավորվող պատյան, ծածկում է բջջաթաղանթը։ Լավ արտահայտված է բուսական բջիջներում, հանդիպում է նաև բակտերիաների, սնկերի և ջրիմուռների բջիջներում։ Բացակայում է կենդանիների և նախակենդանիների մոտ։Ցանկացած բջիջ ունի բջջաթաղանթ, որով բաժանվում է շրջակա միջավայրից:Այն կազմված է բջջապատից և պլազմալեմից:Պահպանում է նրա ամբողջականությունը, կարգավորելով նյութափոխանակությունը բջջի և արտաքին միջավայրի միջև, ներքին թաղանթը բջիջը բաժանում է մասնագիտացված օրգանոիդների, որտեղ պահպանվում են միջավայրի համապատասխան պայմանները:Էնդոպլազմային ցանց և ռիբոսոմներ:Գոյություն ունի էնդոպլազմային ցանցի երկու տեսակ՝ հարթ և հատիկավոր: Հարթ ենդոպլազմային ցանցը սինթեզում է լիպիդներ և ածխաջրեր: Հատիկավոր էնդոպլազմային ցանցի վրա նստած են ռիբոսոմները, որոնք սպիտակուցներ են սինթեզում և ցանցին խորդուբորդություն են հաղորդում:Բջջակորիզը, բջջի կարևոր կառուցվածքային մասը, որտեղ պահպանվում, վերարտադրվում և հաջորդ սերնդին է փոխանցվում ժառանգական ինֆորմացիան։ Բջջակորիզը համարվում է նաև բջջում նյութափոխանակության կարգավորման և բոլոր օրգանոիդների գոծունեության կենտրոն։սինթեզված սպիտակուցների, ածխաջրերի, լիպիդների մոլեկուլների կուտակումն է և փաթեթավորումը։Գոլջիի ապարատ, էնդոպլազմային ցանցի հետ սերտորեն կապված հարթ, միաշերտ մեմբրաններից կազմված խորշեր, խողովակների, ակոսների և բշտիկների համակարգ է, որտեղ ձևավորվում են լիզոսոմները, վակուոլները և սեկրետները, ընթանում է կուտակվում և դուրս են բերվում փոխանակության նյութերը։ Գոլջի կոմպլեքսը մասնակցում է պլազմային թաղանթի գոյացմանը։ Գոլջիի ապարատի ֆունկցիան էնդոպլազմային ցանցի թաղանթների վրա սինթեզված սպիտակուցների, ածխաջրերի, լիպիդների մոլեկուլների կուտակումն է և փաթեթավորումը։ Բացի դրանից, այստեղ սինթեզվում են լիպիդներ և ածխաջրեր (պոլիսախարիդներ):Լիզոսոմ, կենդանակն և բուսական բջիջների բշտիկաձև օրգանոիդ, որն առաջանում է Գոլջի կոմպլեքսում և պարունակում է 40-ից ավելի ֆերմենտներ։ Վերջիններս շրջապատված են լիպոպրոտեիդային մեմբրանով և ընդունակ են քայքայելու սպիտակուցները, բազմաշաքարները և լիպիդները։ Լիզոսոմները մասնակցում են ներբջջային մարսողությանը, որը լավ է արտահայտված ֆագոցիտոզի ունակ բջիջներում։99719534

 

 

Advertisements