Խորհրդային Հայաստանի կրթությունը և մշակույթը

Մշակույթի զարգացման հիմնական նախադրյալը բնակչության անգրագիտության վերացումն էր: Այդ ուղղությամբ իշխանությունների ձեռնարկած միջոցառումները ստանում էին բնակչության լայն աջակցությունը: 1921 թ. Հայաստանի կառավարությունը հատուկ որոչում ընդունեց չափահաս բնակչության անգրագիտությունը վերացնելու մասին: Կազմվեց հատուկ հանձնաժողով, որի ղեկավարությամբ ամբողջ հանրապետությունում ստեղծվեցին անգրագիտության վերացման կենտրոններ (լիկկայաններ), կազմակերպվեցին տարբեր կարգի ղասընթացներ: Այդ ուղղությամբ անգնահատելի աշխատանքներ ծավալեցին ուսուցիչներն ու հասարակական կազմակերպությունները:Համազգային ջանքերով 1920-1940 թթ. հանրապետության բնակչության անգրագիտության վերացման խնդիրը հիմնականում լուծվեց: Գրագետ էր դարձել նրա մոտ 84%-ր: Դա մեծ նվաճում էր: Խորհրդային իշխանությունը առանձին ուշադրություն էր դարձնում ժողովրդական կրթության զարդացմանը: Հատուկ հրովարտակով դպրոցն անջատվեց եկեղեցուց, փակվեցին մասնավոր դպրոցները:  Սահմանվեց դպրոցների երկաստիճան համակարգ՝ տարրական և յոթնամյա: Մեծ ուշադրություն դարձվեց դպրոցական շենքերի շինարարությանը: Հիմնականում պետական միջոցներով և տեղական համայնքների օժանդակությամբ բոլոր բնակավայրերում սկսվեց դպրոցական շենքերի կառուցում: Միայն 1926-1932 թթ. կառուցվեց ավելի քան 480 դպրոցական շենք, մեծ չափով աճեց սովորողների թիվը:Արդեն 1940-1941 թթ.  ուսումնական  տարում հանրապետությունում աշակերտների թիվը հասավ 353 հազարի: Միաժամանակ իշխանությունները եռանդուն ջանքեր էին գործադրում մանկավարժական կադրեր պատրաստելու ուղղությամբ: Ձեռնարկված միջոցառումների հետևողական կենսագործման շնորհիվ 1932 թ. Հայկական ԽՍՀ- ում լիովին իրագործվեց տարրական ուսուցումր և անցում կատարվեց յոթնամյա կրթության: Դպրոցական ցանցի ընդլայնման հետ մեկտեղ բարելավվում և կատարելագործվում էին ուուցման մեթոդները: Նախապատերազմյան տարիներին դպրոցական շինարարության և ուսուցման բնագավառում ձեոքբերված հաջողություններն անգնահատելի էին:Հայաստանում մեծ աշխատանքներ կատարվեցին նաև բարձրագույն կրթության բնագավառում: Հաջողությամբ գործում էր Երևանի պետական համալսարանը՝ իր բնագիտական և հասարակագիտական ֆակուլտետներով: 1923 թ. բացվեց Երևանի պետական կոնսերվատորիան, իսկ 1928 թ. ՚ անասնաբուժական-անասնաբուծական ինստիտուտը, որը կոչված էր կադրեր պատրաստելու Անդրկովկասի հանրապետությունների համար: Ժողովրդական տնտեսության վերականգնման ու վերակառուցման պահանջներին համապատասխան՝ մեծապես աճեց բարձրորակ կադրերի պահանջը: 1930 թ. Երևանի պետական համալսարանի ֆակուլտետներից մի քանիսը վերածվեցին առանձին ինստիտուտների: Կազմակերպվեցին պոլիտեխնիկական, գյուղատնտեսական, բժշկական, մանկավարժական ինստիտուտները: Արդեն 1940 թ. հանրապետությունում գործում էր 9 բարձրագույն ուսումնական հաստատություն, որոնցում սովորում էր ավելի քան 11 հազար ուսանող: Հանրապետությունր լիովին բավարարված էր բարձրագույն որակավորում ունեցող մասնագետներով:Խորհրդային իշխանության առաջին տասնամյակներին գիտական մտքի զարգացման հիմնական կենտրոնը Երևանի պետական համալսարանն էր, ուր հավաքված էր հանրապետության գիտական հիմնական ներուժը: Դեռևս 1921 թ. Էջմիածնում  հիմնվել էր Հայաստանի Գիտական ինստիտուտը, որը 1925 թ. վերափոխվել էր Գիտության և արվեստի ինստիտուտի: Այդտեղ ընդգրկված էին բնական և հասարակական գիտությունների ներկայացուցիչներ, որոնք կատարում էին հետազոտական լուրջ  աշխատանքներ: Այդ ինստիտուտում էին աշխատում պատմաբաններ Լեոն, Հ. Մանանդյանը և Ա. Հովհաննիսյանը, լեզվաբաններ Հ. Աճառյանը և Գր.Ղափանցյանր, գրականագետ Մ. Աբեղյանը, նկարիչ Մ. Սարյանը, ճարտարապետ Ա. Թամանյանը և ուրիշներ: Բնական գիտությունների զարգացման գործում անդնագատելի աշխատանքներ կատարեցին էներգետիկ Հ. Տեր-Աստվածատրյանր, երկրաբան Հ, Կարապետյանը, քիմիկոս Լ. Ռոտինյանը և ուրիշներ: Գիտության բոլոր ճյուղերի զարգացումր խրախուսվում էր իշխանությունների կողմից: 1935 թ. հանրապետության գիտական մտքի զարգացման գործում շրջադարձ հանդիսացավ ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի հայկական մասնաճյուղի (ԱրմՖԱՆ) ստեղծումը, որի նախագահ  ընտրվեց ականավոր արևելագետ  Հ. Օրբելին: Այստեղ միավորվեցին հանրապետությունում գործող գիտահետազոտական ինստիտուտներն ու հիմնարկները, որոնք աստիճանաբար ընդլայնելով իրենց հետազոտությունների շրջանակները՝ ձեռնամուխ եղան նոր ուղղությունների հիմնադրմանը:Այս ժամանակահատվածում  մեծ վերելք էր ապրում գրական կյանքը: Գրական հին սերնդի (Հ. ԹումանյանԱ. ԻսահակյանԱ. Շիրվանզադեև ուրիշներ) կողքինհանդես եկան նորերը (Ե. ՉարենցԱ. ԲակունցԳ. ՄահարիՆ. ԶարյանԴ. Դեմիրճյան, Վ. Թոթովենց, Ջ. Եսայան, Ա. Վշտունի և ուրիշներ): Հանրապետությունում փորձում էին գրական տարբեր խմբակներ ու միություններ, որոնք պարբերաբար բանավեճեր էին կազմակերպում գրականության և գրական ժառանգության հարցերի շուրջը, մշակում նոր տեսակետներ: Հայաստանի Կոմկուսի կենտկոմի 1932 թ. որոշմամբ այդ խմբակները միավորվեցին Հայաստանի գրողների միության: Թեև պարտադրված «սոցիալիստական ռեալիզմի» սկզբունքը դժվարություններ էր ստեղծում որոշ գրողների համար, բայց այդ տարիներին լույս տեսան մեծարժեք բազմաթիվ ստեղծագործություններ:Բարդ ու հակասական ուղիով էր ընթանում կերպարվեստը: Այդ ժամանակ ստեղծագործում էին Մ. Սարյանր, Ս. Առաքելյանը, Ե. Թադևոսյանր, Հ. Կոջոյանը և ուրիշներ: Նրանց գործերը մեծ ազդեցություն էին ունենում երիտասարդ նկարիչների վրա: 1932 թ. Երևանում ստեղծվեց Հայաստանի խորհրդային կերպարվեստագետներիմիությունր, որի մեջ  ընդգրկվեցին գոյություն ունեցող խմբերն ու ընկերությունները, համախմբվեցին նկարիչներն ու քանդակագործները:Խոշոր նվաճումներ ձեռք բերվեցին երաժշտության բնագավառում: Կազմակերպվեց Պետական ֆիլհարմոնիան, բացվեց  Օպերայի և բալետի պետական թատրոնը՝ իր հոյակապ շենքով, մեծարժեք ստեղծագործություններ էին հեղինակում կոմպոզիտորներ Ալ. Սպենդիարյանը, Ա. Տիգրանյանր, Ա. Խաչատրյանը և ուրիշներ: Հայ երաժշտական արվեստը նրա անխոնջ մշակների ջանքերով նոր աստիճանի բարձրացավ:Մեծ նվաճումներ ձեռք բերվեցին թատրոնի(Հ. Աբելյան, Վ. Փափազյան, Հ. Ներսիսյան), ճարտարապետության (Ալ. Թամանյան, Կ. Հալաբյան), քանդակագործության (Ա. Սարգսյան, Ե. Քոչար) բնագավառներում:1920-ական թվականին խորհրդահայ մշակույթի ձեռքբերումների որոշ մասը, անշուշտ, նախորդ շրջանի ժառանգություն պետք է համարել:

1920-1930-ական թվականներին հայկական մշակույթը, հաղթահարելով գաղափարական պաշտոնական լուրջ սահմանափակումները և ներքին հակասությունները, իր լավագույն ձեռքբերումներով շարունակում էր հայոց դարավոր ավանդույթները:

 

Advertisements

Հայաստանի անկախության հռչակագիրը

1990թ. օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանն ընդունեց «Հռչակագիր Հայաստանի անկախության մասին», որով Հայաստանի անկախացման գործընթացի սկիզբը դրվեց։Հռչակագրի քաղաքական բաժնում նշվում էր, որ ՀԽՍՀ-ն վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն (Հայաստան)։ Այսպիսով, Հայաստանի պատմության մեջ սկսվում էր երրորդ հանրապետության շրջանը։ Կարևոր է նշել, որ թեև Խորհրդային Հայաստանը դեռևս ԽՍՀՄ կազմում էր և չէր օգտվում իրական պետական անկախությունից, սակայն այդ շրջանում ձեռք բերված հաջողությունների հիմքի վրա էր, որ հնարավոր եղավ կյանքի կոչել երրորդ հանրապետությունը:Հռչակագրի հատուկ հոդվածով ընդունվում էր հանրապետության օրենքների գերակայությունը ԽՍՀՄ օրենքների նկատմամբ։ Եթե ԽՍՀՄ տվյալ օրենքը հավանություն չէր ստանում Հայաստանի Գերագույն խորհրդի կողմից, ապա այն չէր կարող գործել հանրապետությունում։ Պետական դրոշ հաստատվեց եռագույնը՝ կարմիր, կապույտ, նարնջագույն, որն առաջին հանրապետության դրոշն էր։ Այնուհետև ընդունվեց նոր պետականության մյուս խորհրդանիշը՝ զինանշանը, որը նույնպես առաջին հանրապետության խորհրդանիշն էր։ Հայաստանը պետք է վարեր ակտիվ արտաքին քաղաքականություն, ունենար իր դիվանագիտական ներկայացուցչությունները տարբեր երկրներում։Փաստաթղթի տնտեսական բաժնում նշվում էր, որ Հայաստանի տարածքում հողը, նրա ընդերքը, ձեռնարկությունները համարվում են հայ ժողովրդի սեփականությունը։ Երկրի տնտեսության հիմքում պետք է ընկած լինեն մասնավոր սեփականատիրական և ազատ շուկայական հարաբերությունները։ ՀՀ-ն պետք է ունենար սեփական դրամական համակարգ։Մշակութային բաժնում հատուկ ուշադրություն էր հատկացվում հայերենի, իբրև պետական լեզվի, կիրառման հարցին։ Հանրապետությունում ներքին ամբողջ գործավարությունը պետք է կատարվեր միայն հայերենով։Հռչակագիրն արտոնում էր մարդու իրավունքների հարգում, խղճի, կուսակցությունների, ժողովների, մամուլի ազատություն։ Վերականգնվում էին Հայ առաքելական եկեղեցու իրավունքները։Մինչև նոր սահմանադրության ընդունումը հռչակագիրը ծառայելու էր իբրև ծրագրային փաստաթուղթ։

Ժողովրդական շարժման խորացումը

Հայ ժողովուրդը երկու տարվա արցախյան ազատագրական ծանր ու հետևողական պայքարում չկորցրեց իր ողջամտությունը և դուրս չեկավ պայքարի սահմանադրական շրջանակներից։ Նա ավելի համախմբվեց ու դարձավ միասնական։ Սեփական ուժերի նկատմամբ հավատն ու վճռականությունը առաջ մղեցին ազգային անկախ պետականության վերականգնման խնդիրը։ 1990 թվականին նոր ուժով ծավալված համաժողովրդական շարժումը նպատակամղվեց այդ երազանքի իրականացմանը։Այդ ժամանակ հայ հասարակական-քաղաքական կյանքում որոշակի բևեռացում նկատվեց։ Արցախի հարցում ԽՍՀՄ ղեկավարության միտումնավոր քաղաքականության և հանրապետության ղեկավարության անհեռատես գործողությունների հետևանքով ժողովուրդը կորցրեց հավատը իշխանությունների նկատմամբ։ Փոխարենը ուժեղացավ ժողովրդական շարժման նկատմամբ եղած վստահությունը։ Այս ամենը հանրապետության քաղաքական կյանքում առաջացրեց շրջադարձային փոփոխություններ։ Այդ փոփոխությունների սկիզբը դրվեց 1990թ. մայիսի 20-ին և հունիսի 3-ին կայացած Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավորների ընտրությունների ժամանակ։ Ընտրությունները տեղի ունեցան մեծամասնական ընտրակարգով՝ երկու փուլով։ Այս ընտրություններն արմատապես տարբերվում էին խորհրդային իշխանության տարիներին կայացած բոլոր ընտրություններից, որովհետև ընթանում էր ազգային շարժման վերելքի պայմաններում։ Ընտրություններին առաջին անգամ մասնակցեց նաև Արցախի հայ բնակչությունը։ Ընտրական պայքարն ընթանում էր մի կողմից ազդեցության ոլորտները դեռևս պահպանող Հայաստանի կոմունիստական կուսակցության (ՀԿԿ), իսկ մյուս կողմից բնակչության ճնշող մեծամասնության աջակցությունը վայելող Հայոց համազգային շարժման միջև։ Ընտրությունների արդյունքում ստեղծվեց հասարակության մեջ իշխող տրամադրություններն արտացոլող, իր կազմով սկզբունքորեն նոր խորհրդարան, թեև շատ կողմերով դեռևս խորհրդային հասարակարգին հատուկ խորհրդարան, քանզի Հայաստանը շարունակում էր մնալ ԽՍՀՄ կազմում և գործում էր խորհրդային օրենսդրությունը։Նոր խորհրդարանը սկսեց գործել հուլիսի 20-ից և առաջին իսկ օրերից ակտիվորեն և բարդ պայմաններում ձեռնամուխ եղավ անկախ պետականության ստեղծմանը։ 1990թ. օգոստոսի 4-ին խորհրդարանը Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահ ընտրեց ՀՀՇ վարչության նախագահ, Դարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեի անդամ Լևոն Տեր-Պետրոսյանին։

Պատերազմական գործողությունների սանձազերծումը Ադրբեջանի կողմից

1990թ. հունվար-փետրվար ամիսներին ադրբեջանական գրոհայինները զինված հարձակումներ սկսեցին Հայաստանի սահմանների ամբողջ երկայնքով։ Սակայն հայ աշխարհազորային ջոկատները հերոսաբար դիմադրեցին և կանխեցին հակառակորդի առաջխաղացումն ու Հայաստանը պատերազմի մեջ ներքաշելու փորձերը։ Ինչպես միշտ, այս անգամ ևս Մոսկվան հավասարապես հանդիմանեց երկու կողմերին։
Սակայն ադրբեջանական իշխանությունները, օգտվելով Մոսկվայի աջակցությունից, շարունակում էին բռնագրավել հայերի բնակավայրերը և նրանց արտաքսել իրենց գյուղերից։ 1991թ. ապրիլ-մայիս ամիսներին ադրբեջանական օմոնը (միլիցիայի հատուկ նշանակության ջոկատները) խորհրդային բանակի աջակցությամբ բացահայտ պատերազմ սկսեց Շահումյանի շրջանի և Գետաշենի ենթաշրջանի հայ բնակչության դեմ՝ իրականացնելով նախօրոք մշակված «Օղակ» («Կոլցո») օպերացիան։ Այդ գործողությունները սկսվեցին ապրիլի 30-ին, որին մասնակցում էին ռուսական «Վիրաժ» և «Օբրիվ» միավորումները, ադրբեջանական օմոնի «Դոզոր» ստորաբաժանումը և տասնյակ ավարառու հրոսակախմբեր։ Նրանք նախապես գրավել էին Գետաշենի շրջակա բարձունքները, շրջափակել գյուղը։ Զրահամեքենաներով, տանկերով և զենքերի տարբեր տեսակներով հարձակվեցին հայկական գյուղերի վրա։ Կատաղի մարտեր տեղի ունեցան Գետաշեն և Մարտունաշեն գյուղերում, որտեղ հերոսաբար զոհվեցին Թաթուլ Կրպեյանը, Սիմիոն Աչիքգյոզյանը, Մարտիրոս Շահնազարյանը, Արթուր Կարապետյանը, Վալերի Նազարյանը, Հրաչ (Զարզանդ) Դանիելյանը և շատ ուրիշներ։ Սակայն ուժերը խիստ անհավասար էին, և զավթիչները գրավեցին ու հիմնովին ավերեցին Գետաշենն ու Մարտունաշենը։ Ոգևորված այս վանդալիզմով՝ ադրբեջանցիները համատարած հարձակումներ սկսեցին հայկական գյուղերի վրա։ Մայիսի կեսերին բռնագաղթեցին Հադրութի և Շահումյանի 24 հայկական գյուղերի բնակիչները։ Փաստորեն 1991թ. մայիս-հունիս ամիսներից Ադրբեջանի կողմից հրահրվեց հայ-ադրբեջանական պատերազմ։
1991թ. հունիսին ԼՂԻՄ-ի ժողովրդական պատգամավորների նիստում մշակվեց արցախահայության գոյության ապահովման ծրագիրը։ Մոսկվայի կողմից մարզային և տեղական իշխանությունների կազմալուծման հետևանքով բնակչությունը մնացել էր առանց ղեկավարության։ Այդ պատճառով էլ չէր կարողանում ինչպես հարկն է դիմադրություն ցույց տալ ադրբեջանական հրոսակախմբերին, որոնք սպառնում էին մեկ ամսվա ընթացքում բռնի տեղահանել Արցախի հայությանը։ Նստաշրջանը պահանջեց վերականգնել մարզային և տեղական իշխանությունները, գլխավորել բնակչության ազատագրական պայքարը։ Հուլիսի վերջերին ստեղծվեց ինքնապաշտպանության ընդհատակյա կոմիտե և ինքնապաշտպանական ուժերի շտաբ։ Դրանք մարզի բոլոր շրջաններում կազմակերպեցին զինված ջոկատներ։ Հետագայում (1992թ. փետրվարին) ԼՂՀ Գերագույն խորհուրդը հատուկ որոշում ընդունեց ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի մասին, որտեղ նշվում էր, որ ինքնապաշտպանական զինված ջոկատները պետք է դիտել որպես ԼՂՀ ինքնապաշտպանական ուժեր և համախմբել մեկ միասնական հրամանատարության ներքո։ Այդ ուժերի հրամանատար նշանակվեց գնդապետ Արկադի Տեր-Թադևոսյանը:

Վերակառուցման քաղաքականությունը և Արցախյան շարժումը

 1987 թվականին Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում անց էին կացվում հանրահավքներ, որոնց պահանջն էր Արցախի միացումը Հայկական ԽՍՀ-ին: Դեկտեմբերի 1-ին արցախահայության պատվիրակությունը նույն պահանջով ստորագրություններ ուղարկեց ԽՄԿԿ Կենտրոնական Կոմիտե: Խորհրդային ղեկավարությանը հղված ուղերձում եղել է 75-80 հազար ստորագրություն: 1988 թվականի հունվարին գրող Զորի Բալայանի աջակցությամբ և Իգոր Մուրադյանի ակտիվ մասնակցությամբ արցախահայության նոր պատվիրակություն է մեկնում Մոսկվա, սակայն այս անգամ ոչ միայն դիմումներով, այլ նաև Մոսկվա էր տարվել 84 փաստաթուղթ, որոնք կապված էին Լեռնային Ղարաբաղի պատմության, ազգագրության, տնտեսության և մշակույթի հետ: Պատվիրակության անդամները հանդիպեցին ԽՄԿԿ Կենտկոմի ընդունարանի վարիչ Ա. Կրիգինի, ԽՄԿԿ Կենտկոմի քաղբյուրոյի անդամ Պյոտր Դեմիչևի, ԽՄԿԿ Կենտկոմի միջազգային հարաբերությունների բաժնի վարիչ Վոչիսլավ Միխայիլովի հետ: 1988 թվականի փետրվարին ևս մեկ պատվիրակաություն հանդիպեց Վ. Միխայիլովի հետ, իսկ հետո հանդիպում եղավ ԽՍՀՄ արտգործնախարար Անդրեյ Գրոմիկոյի հետ:1988 թվականի փետրվարի 13-ին Ստեփանակերտում կազմակերպվեցին մասսայական ցույցեր: Ցույցի պահանջն էր՝ ԼՂԻՄ-ի միացումը Հայաստանին: Հաջորդ օրը գրող Սիլվա Կապուտիկյանը հանրապետության ազդեցիկ հասարակական կազմակերպություններից մեկում՝ Գրողների միությունում հանդես եկավ ի պաշտպանություն արցախահայության: Փետրվարի 16-ից մինչև մարտի 2-ը Ստեփանակերտում ցույցերը գրեթե չդադարեցին: Փետրվարի 20-ին Ստեփանակերտում ԼՂԻՄ Ժողովրդական պատգամավորների խորհրդի արտահերթ նիստում որոշում ընդունվեց «Դիմել Ադրբեջանական և ՀայկականԽՍՀ-ների Գերագույն խորհուրդներին որպեսզի նրանց միջնորդությամբ ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից Հայկական ԽՍՀ-ի կազմ վերադարձնելու պահանջով»: Հենց այդ օրը Երևանում սկսվեց ցույց ի աջակցություն արցախահայության:ԼՂԻՄ-ի Ադրբեջանի կազմից դուրս գալու որոշումից հետո Բաքվում վիճակը թեժացավ: Բաքվում վիճակը սրվեց հատկապես այն ժամանակ, երբ Հայաստանի Կապանի շրջանից այդտեղ եկան փախստականներ, նրանցից շատերը այցելեցին իրենց բաքվեցի հարազատներին: Զոհերի մասին տեղեկություն չի հաղորդվում, բայց շատ փախստականներ ենթարկվեցին ծեծի:Ադրբեջանցի փախստականներ էին տեղավորվել նաև Սումգայիթի շրջանի Ֆաթամի և Սարաի գյուղերում: Փետրվարի 27-29-ին Սումգայիթ քաղաքում տեղի ունեցավ հայ բնակչության ջարդ: