Արյունահոսություն

Արյունահոսություն, արյան արտահոսամն արյունատար անոթներից՝ անոթի պատի ամբողջականության խախտման հետևանքով։ Արյունահոսության պատճառ կարող են լինել արյունատար անոթների պատերի վնասումը, տարբեր հիվանդությունների դեպքում նրանց թափանցելիության բարձրացումը, արյան մակարդման խանգարումը։ Արյան կորստի դեպքում զարկերակային ճնշումն ընկնում է, խանգարվում է արյան շրջանառությունը, գլխուղեղին, սրտին և մյուս օրգաններին թթվածնի ու սննդանյութերի մատակարարումը։ Արյան ծավալի 1/3 ավելի կորուստը վտանգավոր է կյանքի համար, իսկ 2-2,5 լ արյան կորուստը՝ մահացու։Արյունահոսությունները լինում են երեք տեսակի՝ մազանոթային, երակային, զարկերակային։ Ըստ ծագման՝ արյունահոսություն լինում է վնասվածքային՝ անոթների վնասման պատճառով, և ոչ վնասվածքային՝ կապված որևէ հիվանդագին գործընթացի հետևանքով արյան անոթի քայքայման կամ որոշ հիվանդությունների ժամանակ արյան անոթի պատի թափանցելիության բարձրացման հետ։ Բացի այդ, արյունահոսությամբ են ուղեկցվում այնպիսի ֆիզիոլոգիական գործընթացներ, ինչպիսիք են դաշտանը և ծննդաբերությունը։ Վնասվածքային արյունահոսություն որն առաջանում է անմիջապես վնասվածքից հետո, կոչվում է աոաջնային իսկ վնասվածքից մի քանի օր անց սկսվածը 2-րդային։ Վերջինիս պատճառներն առավել հաճախ վերքի թարախային գործընթացներն են, որոնք քայքայում են վնասված անոթի լուսանցքը փակող արյան մակարդուկները։ Արյունահոսության առաջացմանը, դրա տևողությանը և ուժգնությանը նպաստում է արյան մակարդելիության իջեցումը։

Մազանոթային արյունահոսություն

Մազանոթային արյունահոսության ժամանակ արյունը հոսում է հավասարաչափ, վերքի ամբողջ մակերևույթով (ինչպես սպունգից)։ Քանի որ մազանոթներով արյունը դանդաղ է հոսում, ոչ բարձր ճնշմամբ, ուստի այն հեշտ է կանգնեցնել։ Վերքը մշակում են յոդի թուրմով, վրան դնում մաքուր վիրակապ, որը օրգանիզմը պաշտպանում է մանրէների ներթափանցումից և նպաստում արյան արագ մակարդմանը։

Երակային արյունահոսություն

Երակային արյունահոսության դեպքում արյունը մուգ բալի գույն ունի, հոսում է հավասարաչափ շիթով։ Խոշոր երակի վնասման ժամանակ արյան հոսքը համապատասխանում է շնչառությանը, ոչ թե անոթազարկին։ Խառը արտաքին արյունահոսությունը բնորոշվում է և զարկերակային, և երակային արյունահոսության ախտանշաններով։Երակային արյունահոսության դեպքում արյունը հոսում է հավասարաչափ, անընդհատ, գույնը մուգ է, որը պայմանավորված է ածխաթթու գազի մեծ պարունակությամբ։ Երակներում արյան հոսքի արագությունը համեմատաբար մեծ է։ Վնասված երակից արագ հոսելով, արյունը լվանում տանում է մակարդման ժամանակ առաջացած մակարդուկները։ Կարճ ժամանակում մարդը կարող է կորցնել մեծ քանակով արյուն, որը վտանգավոր է կյանքի համար։ Երակների վնասվածքներն ամենից հաճախ առաջանում են վերջույթներում։ Դրա համար ամենից առաջ անհրաժեշտ է վնասված վերջույթը բարձրացնել վերև, որպեսզի պակասի արյան ներհոսքը, և արյունահոսությունը դադարի։ Երակային փոքր արյունահոսությունները դադարեցնելու համար անհրաժեշտ է վերքին դնել սեղմիչ վիրակապ, որը սեղմում է վնասված անոթի փափուկ պատերը, նպաստում արյան մակարդուկի առաջացմանը և արգելում արյան հոսքը։

Զարկերակային արյունահոսություն

 Զարկերակային արյունահոսություն

Զարկերակային արտաքին արյունահոսության ժամանակ արյունն ալ կարմիր է, ցայտում է ուժեղ, ընդհատվող շիթով կամ շատրվանի նման՝ անոթազարկին համապատասխան ցատկերով։

Քանի որ զարկերակների պատերը ամուր են, սեղմիչ վիրակապը հազվադեպ է արյունը դադարեցնում։ Դրա համար անհրաժեշտ է վերջույթն առավելաչափ ծալել (ծնկային կամ արմնկային հոդում), ապա ամրացնել վիրակապով։ Խոշոր զարկերակների արյունահոսության դեպքում մատով սեղմել անոթը վերքից վերև, երբ արյունահոսությունը կքչանա, դնել ռետինե խողովակ կամ քուղ։ Նախքան քուղը դնելը, նյարդերը և մաշկը չվնասելու համար, վերքի վրա դնել մի կտոր գործվածք։ Քուղը դնել վնասված մասից վեր և ձգել, որպեսզի հյուսվածքները և անոթների պատերը սեղմվեն։ Արյունահոսությունը դադարելիս անոթազարկը չի շոշափվում, և վերջույթը գունատվում է։ Եթե տուժածին երկու ժամվա ընթացքում չտեղափոխեն հիվանդանոց, անհրաժեշտ է քուղը թուլացնել, որպեսզի հյուսվածքները չմահանան։

Ձևերն ըստ ծագման

Քթային արյունահոսություն

 Քթային արյունահոսություն

Քթային արյունահոսությունների պատճառ կարող են լինել գլխի վնասվածքը, արյան ճնշման բարձրացումը, մարմնի գերտաքացումը։ Քթի արյունահոսության դեպքում արյունը կարող է լցվել բերանի խոռոչ, որից առաջանում է հազ, երբեմն՝ փսխումներ։ Արագ, կտրուկ շարժումները, որոնք առաջանում են հազի, փռշտոցի ժամանակ, ուժեղացնում են արյունահոսությունը։

Մարսողական ուղի

Բերանի խոռոչից արյան արտադրությունը կարող է կապված լինել թոքերի, վերին շնչուղիների, ըմպանի, կերակրափողի և ստամոքսի արյունահոսության հետ։ Բերանից հոսող փրփրանման, ալ արյունը բնորոշ է թոքային արյունահոսությանը (օրինակ՝ տուբերկուլոզի ժամանակ)։ Արյունային փսխումը առավել հաճախ առաջանում է ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոցայինհիվանդության ժամանակ, երբ խոցը քայքայում է արյունատար անոթը։ Ստամոքսային արյունահոսություն երբեմն վկայում է մինչ այդ ստամոքսի անախտանշան ընթացող խոցային հիվանդության մասին և երբեմն կարող է բարդացնել սուր ստամոքսաբորբի, ուռուցքների ընթացքը։ Ստամոքսային արյունահոսության հաճախակի պատճառներից է լյարդի ցիռոզը, որի ժամանակ կերակրափողի և ստամոքսի երակային անոթները լայնանում են ու պատռվում։ Ստամոքսի և 12-մատնյա ադիքի արյունահոսության ստույգ ախտանշան է սուրճի մրուր հիշեցնող փսխման զանգվածը (ստամոքս լցված արյունը ստամոքսահյութի աղաթթվի ազդեցությամբ դառնում է մուգ դարչնագույն), ստամոքսային առատ արյունահոսության դեպքում՝ թարմ և մակարդված մուգ կարմիր արյան առկայությունը՝ փոքր քանակով «սուրճի մրուրի» խառնուրդով։ Որոշ ժամանակ (1-2 օր) անց առաջանում է գարշահոտ ձյութանման կղանք (մելենա)։

Արյունն արտաթորանքում

 Թոքերի ներքին արյունահոսություն

Արյունը կղանքում ի հայտ է գալիս ստամոքսաղիքային համակարգի ցանկացած հատվածից, ընդ որում՝ ձյութանման տեսքը վկայում է ստամոքսաղիքային համակարգի վերին բաժինների, իսկ կղանքի հետ հավասարաչափ խառնված մուգ կարմիր արյունը՝ ստորին բաժինների արյունահոսության մասին։ Կղանքի հետ հավասարաչափ չխառնված և չփոփոխված արյունը բնորոշ է հաստ աղիքի ամենաստորին բաժինների արյունահոսությանը։ Մեզում արյան առկայությունը երիկամների, միզածորանի, միզապարկիարյունահոսության նշան է։ Սակայն այս բոլոր նշանները միշտ չէ, որ հնարավորություն են տալիս ճիշտ որոշել արյունահոսության աղբյուրն ու պատճառը, ուստի նման դեպքերում պահանջվում են բարդ ախտորոշիչ հետազոտություններ։ Մեզում, կղանքում արյան չնչին քանակը կարելի է հայտնաբերել միայն մանրադիտակով կամ հատուկ ռեակցիաների օգնությամբ։

Ներքին արյունահոսություն

Ներքին գաղտնի արյունահոսություն, այսինքն մարմնի փակ խոռոչներում արյան կուտակումը լինում է ներքին օրգանների (լյարդ, թոք) վնասման հետևանքով, նման դեպքերում արյունը չի հոսում արտաքին միջավայր։ Այդպիսի արյունահոսությունը հնարավոր է ախտորոշել միայն արյան կորստից առաջացած ընդհանուր վիճակի փոփոխություններով և այս կամ այն խոռոչում արյան կուտակման ախտանշաններով։ Որովայնի խոռոչում արյան առկայությունը բնորոշվում է սուր սակավարյունությանախտանշաններով, գունատություն, անոթազարկի հաճախացում, ծարավի զգացում, քնկոտություն, աչքերի առաջ մթագնում, ուշագնացություն։ Կրծքի խոռոչում արյան կուտակման ժամանակ սակավարյունության ախտանշանները զուգակցվում են հևոցի հետ (շնչառությունը դժվարանում է և հաճախանում)։ Գանգի խոռոչում արյան կուտակման ժամանակ առավել ակնհայտ են գլխուղեղի ճնշման ախտանշանները, գլխացավ, գիտակցության, շնչառության խանգարումներ, լուծանքներ և այլն։

Արյունահոսության դադարեցում

 Նախագարշապարի վիրակապում

Արտաքին արյունահոսության ժամանակ տարբերում են ժամանակավոր (նախնական) և մշտական (վերջնական) դադարեցում։ Ժամանակավորը կանխում է արյան վտանգավոր կորուստը և հնարավորություն տալիս ժամանակ շահել Այան վերջն դադարեցման համար։ Արտաքին արյունահոսության ժամանակավոր դադարեցման եղանակներն են. ճնշող վիրակապը, մատներով արյունահոսող զարկերակը սեղմելը, արյունահոսություն դադարեցնող վիրակապ դնելը, վերջույթի գերծալումը։

Ճնշող վիրակապեր

Ճնշող վիրակապը դնում են առավելապես երակային, մազանոթային և մանր զարկերակային արյունահոսության ժամանակ, հետևյալ կերպ, վերքի վրա դնում են մանրէազերծած թանզիֆե անձեռոցիկ, վրայից՝ մի քանի շերտով ծալած բամբակ, այնուհետև բինտով ձիգ կապում։ Առանձին դեպքերում (օրինակ՝ հետույքի շրջանի, գլխի մազածածկ մասի) վերքերին ճնշող վիրակապ դնելը արյունահոսության ժամանակավոր դադարեցման միակ միջոցն է։ Խոշոր զարկերակային արյունահոսության ժամանակ, զարկերակի սեղմումը՝ վերքի տեղադրությունից վեր, ցանկացած իրադրությունում արյան ժամանակավոր դադարեցման ամենամատչելի եղանակն է։ Դրա կիրառման համար հարկավոր է մարմնի վրա իմանալ այն տեղը (կետը), որտեղ տվյալ զարկերակը առավել մակերեսային է, և հնարավոր է այն սեղմել ոսկրին։ Այդ կետերում գրեթե միշտ հնարավոր է շոշափել զարկերակի անոթազարկը։

Թմրամոլություն

 

Թմրամոլություն, թմրամիջոցների չարաշահումից առաջացած ծանր հիվանդություն։ Հիվանդությունը դրսևորվում է նշված նյութերի ընդունման մշտական պահանջով, քանի որ հիվանդի հոգեկան և ֆիզիկական վիճակը կախված է այն պատրաստուկի ընդունումից, որին նա ընտելացել է։ Թմրամոլությունը հանգեցնում է օրգանիզմի կենսագործունեության կոպիտ խանգարման և սոցիալական անկման (դեգրադացիա)։ Թմրամոլությունը քրոնիկական հիվանդություն է և առաջանում Է աստիճանաբար։ Պատճառը թմրամիջոցների հարբեցնող հատկությունն է, որն ուղեկցվում Է հոգեկան ու ֆիզիկական լրիվ հարմարավետության և երջանկության զգացումով: Թմրամիջոցների հանդեպ հիվանդագին հակման զարգացման 2 ուղի։ Առաջինի դեպքում չարաշահումն առաջանում է անգիտակցաբար, հաճախ նշանակած դեղանյ ութերի ոչ ճիշտ օգտագործումից կամ ոչ իրազեկ անձանց խորհուրդներով ինքնաբուժումից։ Ցավերից, տհաճ զգացողություններից, անքնությունից և այլ տանջալի վիճակներից խուսափելու նպատակով որոշ անձինք (հատկապես չափից ավելի տպավորվող, խռովահույզ, կասկածամիտ և այլ նևրոտիկ ապրումներ ունեցողները) ինքնակամ, չգիտակցելով իրենց սպառնացող վտանգը, ավելացնում են նշանակված նարկոտիկ դեղամիջոցի (հոգեներգործուն նյութի) դեղաչափն ու ընդունման հաճախությունը։ Դեղաչափի և ընդունման հաճախության կամավոր ավելացումը, ամեն կերպ թմրամիջոցի ազդեցությունը դանդաղ երկարացնելու ձգտումն անխուսափելիորեն հանգեցնում են թմրամոլության։Երկրորդ ուղին թմրամիջոցային հարբեցում առաջացնելու նպատակով հոգեներգործուն նյութերի գիտակցաբար ընդունումն Է։ Դրան, որպես կանոն, հակված են անկայուն, չհասունացած հոգեկան աշխարհ ունեցող, ոչ ինքնուրույն, ընդօրինակող, ծայրահեղ եսասեր անձինք, որոնց հետաքրքրությունները սահմանափակվում են տարրական պահանջներով։ Այդպիսի անձանց մղումների ինքնահսկումը բացակայում է, այդ պատճառով էլ հարբեցման ձգտումը ներքին դիմադրության չի հանդիպում, թմրամոլությունն առաջանում է արագ և ուղեկցվում հոգեներգործուն նյութի մեծ դեղաչափերի կլանմամբ։ Նման դեպքերում հիվանդության ընթացքը շատ ծանր է, և ելքը, որպես կանոն, ողբերգական։

Ներկայացնել գիտության, գրականության և արվեստի գործիչների՝ իրենց աշխատություններով կամ ստեղծագործություններով

Մարտիրոս Սարգսի Սարյան (փետրվարի 16 (28), 1880Նոր Նախիջևանհայ նկարիչ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1960), ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ (1947), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1956), Սոցիալիստական աշխատանքի հերոս (1965), ՀԽՍՀ նկարիչների միության նախագահ (1945-1951)։

Սարյանի նախնիները եղել են անեցի, որ գաղթել են Ղրիմ, մասնակցել տեղի հայկական գաղթավայրի հիմնադրմանը։ Նրանց շառավիղները Ղրիմից տեղափոխվել և մասնակցել են Նոր Նախիջևանի հայկական գաղութի ստեղծմանը։ 1895 թվականին Սարյանը ավարտել է տեղի հանրակրթական երկլեզվյան (հայերեն, ռուսերեն) ուսումնարանը։ Հ. Արծաթպանյանի ղեկավարությամբ մասնագիտական նախնական գիտելիքներ ստանալուց հետո, 1897-1904 թվականներին սովորել է Մոսկվայի Գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի գեղանկարչության բաժնում։ 1901-ին, առաջին անգամ, մեկնել է Կովկաս, եղել Երևանում, Աշտարակում, Վաղարշապատում, Սևանում, 1902 թվականին՝ Անիում։ Ճամփորդության ընթացքում, ինչպես և հետագա տարիներին, հափշտակությամբ ուսումնասիրել է իր ժողովրդի պատմությունը, նիստուկացը, մշակույթը, ճարտարապետության, քանդակագործության, որմնանկարչության և դեկորատիվ-կիրառական արվեստի հուշարձանները, որը վճռական ազդեցություն է ունեցել Սարյանի աշխարհայացքի և ստեղծագործական մեթոդի ձևավորման ու զարգացման վրա։ Continue reading Ներկայացնել գիտության, գրականության և արվեստի գործիչների՝ իրենց աշխատություններով կամ ստեղծագործություններով

Անկախ պետականություն

Դա նա է, որ կախված չի ներքին ու արտաքին գործոններից: Ներքինը՝ դա կոռուպցիան է, հանցագործությունները, գործազրկությունը, բնակչության արտահոսքը: Արտաքինները՝ պատերազմական իրավիճակները, արտաքին պետական պարտքեր, միջազգային կորպորացիաներ:

Ամանորյա խաղեր

Գլխարկի մեջ լցրեք թղթիկների վրա գրված տարբեր բառեր: Երեխաներից յուրաքանչյուրը պետք է գլխարկի միջից թղթիկ հանի ու կարդա գրվածը: Որից հետո երեխաները պետք է խմբով երգեն ամանորյա երգեր, որոնց մեջ կան այդ բառերը:
 Երեխաները հերթողվ թվարկում են, թե ինչ է բնորոշ Նոր տարվան, օրինակ, Ձմեռ Պապ, Ձյունանուշ, Տոնածառ, ձյուն, նվերներ, խաղալիքներ, քաղցրեղեն և այլն: այն երեխան, ով այլևս չի կարողանա տոնին բնորոշ երևույթ հիշել, խաղից դուրս է մնում: Հաղթում է նա, ով ամենաշատն է թվարկում ու մնում խաղի մեջ մինչև վերջ:

 

Գեղարվեստական գրականությունից վերցնել ցանկացած երկու էջ, դուրս գրեք հոլովված բառերը` նշելով, թե որը ո’ր հոլովով է դրված: Եզակի գոյականները դարձրեք հոգնակի, հոգնակին` եզակի:

 

Ուղղական-ժամ(ժամեր), մեքենաներ(մեքենա), պտուտակ, ականջ, արհեստանոց (արհեստանոցներ), ուրվական (ուրվականներ), գլխաշոր, գոգնոց, հողաթափեր (հողաթափ), հավաքարար (հավաքարարներ), ժամանակ, շիշ, քայլ, մարդ, կում,

Սեռական- ծխնելույզների (ծխնելույզեր), գործարանի, տանիքների (տանիք), լսեցի, գետնի, բացեցի, գետաձիու, մեքենաների, ռադիատորների, հուսարների, պատուհանի, կոնյակի, բվի, քաշեցի, սալի, կոնյակի, կիսաշրջազգեստի, պահարանի, ձեռք (ձեռքեր), քմծիծաղ, ճիշտ, փորձագետ, խոսք (խոսքեր), բաժակ, ռոմ,

Տրական-երկինքը, ժամացույցին, դուռը, վայելչությանը, սեղանին, ցախավելն, սատանան, կնոջը, փեշն

Հայցական-արևը, դարպասն, բենզալցիչը, ցախավելը, երգը, ժպիտը, ուրվականն, բերանը, հավասարակշռությունը, բեղիկները, կոպերը, շշերը, դեպքը, առնետը, վերջը, ճիշտը, ոտքերը, ձեռքերը, շուրթերը,

Բացառական-ութից, թիկունքից, տակից, թիկունքից,

Գործիական-ծխով, բակով, ձայնով, դրանցով, աչքերով, ժամով

Ներգոյական-սրահում,վիճակում ,