Եղիշե Չարենց (ՏԱՂԱՐԱՆ – 1920-1921)

Էլի գարուն կգա, կբացվի վարդը,
Սիրեկանը էլի յարին կմնա։
Կփոխվին տարիքը, կփոխվի մարդը,
Բլբուլի երգն էլի՛ սարին կմնա։

Ուրիշ բլբուլ կգա կմտնի բաղը,
Ուրիշ աշուղ կասե աշխարհի խաղը,
Ինչ որ ե՛ս չեմ ասե — նա՛ կասե վաղը.
Օրերը ծուխ կըլին, տարին կմնա։

Մեծ Հայքի Արտաշեսյան թագավորությունը

Արտաշես Ա, թագավորության կազմավորումը։
Ք.ա. երկրորդ դար Հայաստանի հարավում Սելևկյան տերությունը։ Ք.ա. 190 թ. հռոմեացիների և Սելևկյանների բախում։ Մագնեսիայի ճակատամարտ Ք.ա. 190 թ. (Հռոմի և Սելևկյանների միջև)(Զարեհ և Արտաշես) Արտաշես (Մեծ Հայք) ք.ա. 189-160թթ. Զարեհ (Ծոփք) Ք.ա. 189թ. Մեծ Հայք Արտաշեսյան թագավորության ստեղծում։
Հայկական հողերի միավորումը։
Հյուսիսում Գուգարք, Հարավում Տմորիք, արևելքից Կասպեից երկիր(Կասպից ծովի ափին) և Փայտակարան, արևմուտքից Կարին և Դերջան։ Արտաշես Ա-ի բարեփոխումներ. Ա. վարչական բարեփոխումներ. երկիրը բաժանել է 120 գավառների։ Բ. ռազմական բարեփոխում. զորքը բաժանել է չորս մասի։ Հյուսիսային զորավարություն` իր որդի Զարեհը։ Հարավային զորավարություն` իր դայակ Սմբատ Բագրատունուն։ Արևմտյան զորավարություն` իր որդի Տիրանին։ Արևելյան զորավարություն` որդի Արտավազդ Ա-ն(նաև սպարապետ)։
Հայկական հողերի միավորումը։ Հյուսիսում Գուգարք, Հարավում Տմորիք, արևելքից Կասպեից երկիր(Կասպից ծովի ափին) և Փայտակարան, արևմուտքից Կարին և Դերջան։ Արտաշես Ա-ի բարեփոխումներ. Ա. վարչական բարեփոխումներ. երկիրը բաժանել է 120 գավառների։ Բ. ռազմական բարեփոխում. զորքը բաժանել է չորս մասի։ Հյուսիսային զորավարություն` իր որդի Զարեհը։ Հարավային զորավարություն` իր դայակ Սմբատ Բագրատունուն։ Արևմտյան զորավարություն` իր որդի Տիրանին։ Արևելյան զորավարություն` որդի Արտավազդ Ա-ն(նաև սպարապետ)։

Հայաստանը աշխարհակալ տերություն

Տիգրան Մեծ Արտավազդ Ա (ք.ա 160-115) Հայ պարթևական պատերազմ(պատանդ Տիգրան) Տիգրան Ա ք.ա. 115-95 թթ. Տիգրան Ա-ի մահից հետո Տիգրան Ք.ա. 95 թ . Աղձնիք նահանգում, Տիգրանի բազմելը Հայոց գահին։ Ք.ա. 94թ- Ծոփքի միավորումը Մեծ Հայքին։1 Հայ-պոնտական դաշինք (ք.ա. 94 թ., Արտաշատ մայրաքաղաքում)Միհրդատ պոնտացու և Տիգրան Մեծի միջև Ք.ա. 93թ.-կապադովկիայի նվաճումը Հայ-Պոնտական զորքերի կողմից։ Ք.ա. 87թ.- Տիգրան Մեծի արշավանքը դեպի պարթևստան։
Պարթևստան-Մայրաքաղաք Էքբատան, 70 հովիտների վերադարձ, Արքայից-Արքա տիտղոսի զիջում, Պարթևստան-Մայրաքաղաք ընդունեց Հայաստանի գերիշխանությունը։ Քա 83թ Տիգրան Մեծի բազմելը Սելևկյանների գահին (17 տարի իշխել է) Համեմատում են 3 աշխարհակալ տերությունների հետ Տիգրան Մեծի աշխարհակալ տերության սահմանները. Միջերկրական ծովից ու Եգիպտոսից մինչև Հնդկաստան, Կովկասյան լեռներից ու Կասպից ծովից մինչև պարսից ծոց և հնդկական օվկիանոս։ Ծովից-ծով Հայաստան։ Տերության բանակը. 300000,(բուն հայկականը 120000):
Պարթևստան-Մայրաքաղաք Էքբատան, 70 հովիտների վերադարձ, Արքայից-Արքա տիտղոսի զիջում, Պարթևստան-Մայրաքաղաք ընդունեց Հայաստանի գերիշխանությունը։ Քա 83թ Տիգրան Մեծի բազմելը Սելևկյանների գահին (17 տարի իշխել է) Համեմատում են 3 աշխարհակալ տերությունների հետ Տիգրան Մեծի աշխարհակալ տերության սահմանները. Միջերկրական ծովից ու Եգիպտոսից մինչև Հնդկաստան, Կովկասյան լեռներից ու Կասպից ծովից մինչև պարսից ծոց և հնդկական օվկիանոս։ Ծովից-ծով Հայաստան։ Տերության բանակը. 300000,(բուն հայկականը 120000)

Դպրոցում առկա հիմնախնդիրներ

Դպրոցում առկա հիմնախնդրներ

Դասամիջոցի ժամանակահատվածի փոփոխություններ.

Երեխաների ուշացումը, ընդանհրապես դասերին չգալը.

Հիմնախնդրի լուծման ուղին

Հետ բերել առաջվա ժամատաղտակը և դասամիջոցները դարձնել առաջվա պես:

Ավելի խսիտ գտնվելը ուշացողների կամ անհարգելի բացակայողնի հանդեպ:

1. Նշե՛լ հիմնախնդիրը:
Դասերից ուշանալը, բացակայելը:
Նշե՛քլերկու պատճառ, որոնց համար դուք ընտրեցիք այս հիմնախնդիր:
1.Երեխաները բացակայելով, ուշանալով չեն ստանում անհրաժեշտ գիտելիքները:
2.
Նշե՛ք,թե ինչպես կլավանա դպրոցի առօրյան, եթե ձեր կողմից ընտրված հիմնա­
խնդիրը լուծվի:
Դպրոցը հայտնի կլինի իր կարգապահությամբ:
Նշե՛ք հիմնախնդրի առաջացման երկու պատճառ 
ա. Առարկաների անհետաքրքրությունը
բ. Ոչ խիստ գտնվելը

Trip to Sevan

Trip to Sevan. Lake Sevan in Armenia: It is located in Gegharkunik province, about 1900 meters above sea level. You will walk along the shore of the lake. Also you will try and appreciate the national dishes. If you go in the summer, in July, August that will be the perfect weather for swimming.

Լույս

Լույսը էլեկտրամագնիսական ճառագայթում է , որն արձակվում է տաքացած կամ գրգռված վիճակում գտնվող մարմինների կողմից։ Հաճախ, լույս նշանակում է ոչ միայն տեսանելի լույսը, այլ նաև նրան հարող սպեկտրի լայն հատվածները։ Պատմաբանորեն հայտնվել է անտեսանելի լույս տերմինը՝ ուլտրամանուշակագույն լույս, ինֆրակարմիր լույս, ռադիոալիք։ Տեսանելի լույսի սահմաններն են 380-ից մինչև 780 նանոմետրը, որը համապատասխանում է համապատասխանաբար 790 մինչև 385 տերահերց հաճախություններին։Ֆիզիկայի այն բաժինը, որտեղ ուսումնասիրվում է լույսը, կոչվում է օպտիկա։Լույսը ճառագայթման տեսակներից է։ Լուսարձակում են Արեգակը, էլեկտրական լամպը և շիկացած այլ առարկաներ։ Լույսը կարող է թափանցել ապակու և ջրի միջով, սակայն բազմաթիվ այլ նյութերից այն անդրադառնում է։ Լույսի շնորհիվ մենք տեսնում ենք, այն օգնում է մեզ հաղորդակցվելու մեզ շրջապատող միջավայրի հետ։Արեգակը, էլեկտրական լամպը, հեռուստացույցը կամ պարզապես կրակը լուսարձակում են իրենց սեփական լույսը։ Սակայն առարկաների մեծ մասը չունի սեփական լույս. մենք դրանք տեսնում ենք միայն այն բանի շնորհիվ, որ նրանց անդրադարձրած լույսն ընկնում է մեր աչքերի մեջ։ Լույսի ամենամեծ քանակությունն անդրադարձնում են սպիտակ մակերևույթները, այդ պատճառով դրանք այդպես վառ են երևում։ Սև մակերևույթներն իրենց վրա ընկնող լույսը գրեթե չեն անդրադարձնում։ Հայելուց լույսն անդրադառնում է գրեթե ամբողջությամբ, և մենք հայելում տեսնում ենք առարկաների արտացոլումը։ Սովորաբար լույսը տարածվում է ուղիղ գծով։ Եթե ճանապարհին այն հանդիպում է արգելքի, ապա այնտեղ, որտեղ լույսը չի թափանցում, առաջանում է ստվեր։ 90°-ից տարբերվող անկյան տակ ընկնելով ապակու, ջրի կամ ցանկացած այլ թափանցիկ միջավայրի մեջ՝ լույսը փոխում է իր ուղղությունը։ Այս երևույթը կոչվում է բեկում կամ ռեֆրակցիա։ Պատճառն այն է, որ օդից տարբեր այլ թափանցիկ միջավայրերում լույսն ավելի դանդաղ է տարածվում, քան օդում։ Հենց բեկման շնորհիվ է, որ ջրով լի բաժակի մեջ ընկղմված ծղոտը կոտրված է երևում։ Բեկման հատկության շնորհիվ լույսը երկու (նաև՝ ավելի) միջավայրերով անցնելով սկզբնակետից մինչև վերջնակետ հասնելու համար «ընտրում է» ամենաարագ ճանապարհը։

Լույսի բեկումը նկարագրվում է Սնելիուսի օրենքով՝

n1sinθ1 = n2sinθ2

որտեղ θ1-ը և θ2-ը համապատասխանաբար, 1-ին և 2-րդ միջավայրերով անցնող լույսի ճառագայթի և այդ միջավայրերի հատման գծին տարած ուղղահայացի հետ կազմած անկյուններն են, իսկ n1-ն ու n2-ը՝ համապատասխանաբար, նույն այդ միջավայրերի բեկման ցուցանիշները։ Ընդ որում, վակուումի համար n=1 և թափանցիկ միջավայրերի համար n>1։

hosanq

 

Հովհաննես Թումանյան (Քառյակներ )

  1. Հէ՜յ ագահ մարդ, հե՜յ անհոգ մարդ, միտքդ երկար, կյանքըդ կարճ,
    Քանի՜ քանիսն անցան քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ.
    Ի՜նչ են տարել նըրանք կյանքից, թե ի՛նչ տանես դու քեզ հետ,
    Խաղաղ անցիր, ուրախ անցիր երկու օրվան էս ճամփեդ։

 

2. — Էս է, որ կա… Ճիշտ ես ասում. թասըդ բե՛ր։
Էս էլ կերթա` հանց երազում, թասըդ բե՛ր։
Կյանքն հոսում է տիեզերքում զընգալեն,
Մեկն ապրում է, մյուսն ըսպասում. թասըդ բե՛ր

 

3. Արևելքի եդեմներին իջավ պայծառ իրիկուն,
Հեքիաթական պալատներում ըսպասում են իմ հոգուն.
Ի՜նչ եմ շինում էս ցեխերում, աղմուկի մէջ վայրենի…
Ա՜խ, թէ նորից գտնեմ ճամփան, դեպի էնտե՜ղ, դեպի տուն…

 

4. Ազատ օրը, ազատ սերը, ամեն բարիք իր ձեռքին,
Տանջում, տանջվում, որոնում է, ու դժբախտ է նա կըրկին.
Է՜յ անխելք մարդ, ե՜րբ տի թողնես ապրողն ապրի սրտալի,
Ե՞րբ տի ապրես ու վայելես Էս աշխարքը շեն ու լի։

 

5. Ես շընչում եմ միշտ կենդանի Աստծու շունչը ամենուր.
Ես լըսում եմ Նրա անլուռ կանչն ու շունչը ամենուր.
Վեհացնում է ու վերացնում ամենալուր իմ հոգին
Տիեզերքի խոր մեղեդին ու մըրմունչը ամենուր։

 

6. Հազար տարով, հազար դարով առաջ թէ ետ, ի՜նչ կա որ.
Ես եղել եմ, կա՜մ, կլինեմ հար ու հավետ, ի՜նչ կա որ,
Հազար էսպէս ձևեր փոխեմ, ձևը խաղ է անցավոր,
Ես միշտ հոգի, տիեզերքի մեծ հոգու հետ, ի՜նչ կա որ։

Մոռանալ Հերոստրատին

Եփեսոսում ժամանակին պաշտում էին մայրության և պտղաբերության աստվածուհի Արտեմիսին: Նրա պատվին որոշեցին մի յուրահատուկ ու անկրկնելի տաճար կառուցել: Պահանջվեց հարյուր քսան տարի, որպեսզի ավարտին հասցնեն գործը: Արդյունքը բոլորին շատ էր ապշեցրել: Ամեն անգամ, երբ օտար վայրերից ճամփորդ էր գալիս, տանում էին տաճար, որպեսզի նրանք էլ  տեսնեն ու հիանան այդ հրաշքով: Ամենքին թվում էր, թե տաճարը կմնա կանգուն դարերով, բայց ավաղ, այդպես չեղավ: Այդ տարիներին  ապրում էր Հերոստրատ անունով մի տհաճ մարդ: Նա չէր աշխատում, ամբողջ օրը ծախսում էր հորից մնացած ժառանգությունը: Այո, նա գումար ուներ, բայց նա փառք էր ցանկանում: Ցանկանում էր, որ յուրաքանչյուր ոք իմանա իրեն, որ Հերոստրատ անունը անմահանա: Մի օր միտք ծագեց: Մտածեց, որ եթե այրի Արտեմիսի տաճաը, ապա կանմահանա: Այդ նույն օրը գոռոցներ լսվեցին: Բոլորը ասում էին, թե տաճարը այրվում է: Թագավորի հրամանով հավաքվեց Հերոսրտատի ծերակույտը: Երկար մտածեցին, թե ինչ պատիժ տան Հերոստրատին: Ի վերջո կայսրը որոշեց, որ պետք է մոռանալ Հերոստրատին, դա կլինի լավագույն պատիժը: Կանչեց պատմիչներին, բանաստեղծներին, փիլիսոփաներին և հրամայեց, որ բանաստեղծություններում և պատմության մեջ չշոշափեն նրա անունը: Նա ցանկանում էր լինել անմահ, թող որպես պատիժ մոռանան նրան: Այսօր էլ Հերոստրատի փառք նշանակում է վատ հռչակ:

«Փարվանա» բալլադը, ի՞նչ է առակը, ճշտել սխալ գործածված ժամանակաձևերը.

«Փարվանա» բալլադը

  • Կարդալ «Փարվանան», արձակ շարադրել Թումանյանի «Փարվանա» բալլադի բովանդակությունը (շարադրանքը պետք է կազմված լինի 7-10 նախադասությունից  և պարունակի 50-60 բառ):

Փարվանա արքան ուներ մի շատ գեղեցիկ աղջիկ: Նա միշտ ուրախացնում էր իր հոր օրերը և զարդարում ծերությունը: Ահա եկավ աղջկա ամուսնանալու ժամանակը: Եկան հագած կապած կովկասի կտրիճները: Դուրս եկան հայր ու դուստր և քարացան բոլորը, ընկան երազանքների մեջ: Նրան առաջարկում էին զարդեր, քարեր, ոսկի…: Բայց աղջիկը պայման դրեց, որ ով կբերի հուր կրակ, նա էլ կլինի ամուսինը: Բոլորը գնացին: Անցան տարիներ, ոչ ոք չեկավ, չբերեց հուր կրակ: Աղջիկը հույսը կորցրեց ու այնքան լաց եղավ, որ ծածկեց քաղաքը ու հիմա այնտեղ Փարվանա լիճն է ծփում:

«Փարվանա» բալլադի գաղափարը

Աղջիկը ձգտում էր դեպի հավերժությունը: Ընկնելով իդեալների հետևից նա կորցրեց ամուսնանալու իր հնարավորությունը:

  • Փորձիր պարզել՝ ինչ է բալլադը:
    2. Ի՞նչ է առակը
    ԱՌԱԿ ՀԱՐՄԱՐՎՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ. ՍՈՒՐՃԸ ԵՎ ԵՌԱՑՐԱԾ ՋՈՒՐԸ
    Իմաստուններից մեկի աղջիկը մի օր հարցրեց նրան.
    -Հայրիկ, ես հոգնել եմ: Իմ կյանքը այնքան ծանր է, ես այնքան դժվարություններ ու խնդիրներ ունեմ: Ես անընդհատ հոսանքին հակառակ եմ ընթանում, այլևս ուժ չունեմ… Ին՞չ անեմ :
    Հայրը պատասխանելու փոխարեն կրակին դրեց երեք միանման, ջրով լի կաթսա, մեկի մեջ գցեց գազար, մյուսում դրեց ձու, իսկ երրորդի մեջ սուրճ լցրեց: Որոշ ժամանակ հետո նա ջրից հանեց գազարն ու ձուն և սուրճը լցրեց բաժակի մեջ:
    – Ին՞չ փոխվեց,- հարցրեց նա աղջկան:
    – Ձուն և գազարը եփվել են, իսկ սուրճը լուծվել է ջրի մեջ,- պատասխանեց նա:
    -Ո՛չ, աղջիկս, դա առաջին հայացքից է այդպես: Նայի՛ր, պինդ գազարը, ընկնելով եռացրած ջրի մեջ, դարձել է փափուկ և փխրուն: Փուխր և հեղուկ ձուն դարձել է պինդ: Արտաքինից նրանք չեն փոխվել, նրանք միայն փոխել են իրենց ներքին կառուցվածքը՝ միևնույն անբարենպաստ միջավայրի՝ եռացրած ջրի ազդեցությամբ:
    – Իսկ սո՞ւրճը,- հարցրեց աղջիկը:
    -Օ՜, դա ամենահետաքրքիրն է, սուրճը ամբողջությամբ լուծվել է նոր, «թշնամական» միջավայրում և փոխել է այն՝ դարձնելով հոյակապ, բուրավետ մի ըմպելիք:

Փոխադրիր առակը և մեկնաբաիր:

Իմաստունի աղջիկը մի օր ասում է, որ իր կյանքը շատ դժվար է, ամեն ինչ շատ վատ է: Իմաստունը բացատրելու համար եփում է գազարը, ձուն և սուրճը: Գազարը փափկեց, ձուն պնդացավ, իսկ ահա սուրճը դարձավ սքանչելի ըմպելիք: Արտաքինից ոչինչ չկատարվեց, բայց ներսում նրանք փոխվեցին, իսկ եռացրած ջուրը դա անբարենպաստ միջավայրն է: Իմաստը նա, որ տարբեր մարդիկ դժվարություններին յուրովի են նայում ու տարբեր ձևերով են պայքարում դրանց դեմ:
3. Ճշտի՛ր սխալ գործածված ժամանակաձևերը:Դժվար է ասել, թե մեր ժամանակներում քանի՛ օր կպահանջվի աշխարհի բոլոր երկրներով անցնելու համար: Եթե ուղևորությունը կատարվի նավով ու գնացքով, մոտ երեսուն օր պետք կլինի:
Թերևս մի ուրիշ բան չկա, որ մարդկային կյանքի մեջ այնքան շատ փոփոխություն մտցնի, որքան տրանսպորտը:
Ժյուլ Վեռնի «Ութսուն օր աշխարհի շուրջը» վեպի լույս տեսնելուց շատ չէր անցել, երբ ամերիկացի մի լրագրող որոշեց  իրականացնել Ֆիլեաս Ֆոգի ֆանտաստիկ մտահղացումը:
Արդեն ստեղծել են տրանսպորտային թանկարժեք, բայց փոխարենը կատարյալ միջոցներ, որոնք ճանապարհների կարիք չեն զգում: