Թվական

Թվականը ցույց է տալիս գոյականի թվային քանակ, դասակարգում, տեղ, թվականներ:

Լինում են երեք տեսակի՝

  1. Բուն քանակական
  2. Կոտորակային
  3. Բաշխական

Քանակական թվականները ցույց են տալիս առարկայի քանակ՝ ամբողջական թվերով:

Օրինակ՝ յոթ գիրք, տասը տետր և այլն:

Քանակական թվականներից 1-10-ը պարզ թվեր են: 11-99-կցական բարդ բառեր են, այսինքն՝ գրվում են կից (միասին): Այդ թվերի մեջ չեն մտնում՝ 20, 30, 40, 50, 60, 70, 80, 90: Դրանք ածանցավոր են: 101-ից բարձր թվականնրը հարադիր բարդ բառեր են, և գրվում են առանձին: Բայց եթե 100-ից բարձր թվականների մեջ մտնում են կցական թվական, այդքան հատվածը գրվում է կից:

Օրինակ՝ հարյուր քսանմեկ

Իննը և տասը թվականները գրաբառում ունեցել են «ն» վերջնահնչյուն, այսինքն եղել է ինն և տասն:

Բառաբարդման ժամանակ եթե ինը ընկնում է բառի ներսում՝ գրվում է երկու ն-ով, իսկ եթե բառի վերջում է ՝ գրվում է մեկ ն-ով և անպայման ը-ով: Իսկ տասը թվականը կարող է օգտագործվել առանց վերջնահնչյունի կամ վերջնահնչյունով:

Կոտորակային թվական
Կոտորակային թվականները կոտորակ ցույց տվող թվերն են. օրինակ՝ մեկ երկրորդ: Կոտորակային թվականները հարադիր բարդ բառեր են, այսինքն՝ գրվում են առանձին:
Կոտորակային թվականներ են համարվում նաև կես և քառորդ բառերը:

Բաշխական թվականներ
Ցույց են տալիս որևէ քանակի առարկայի հավասար բաշխում. օրինակ՝ մեկական: Բաշխական թվականը կազմվում է կամ -ական վերջածանցով, կամ արմատի կրկնությամբ: Արմատի կրկնությամբ ստեղծված թվականները կրկնավոր բարդություններ են և գրվում են գծիկով. օրինակ՝ երկու-երկու:

Դասական թվական

Ցույց է տալիս առարկայի դասը, կարգը, տեղը:

Օրինակ.՝ առաջին, երրորդ, երկրորդ

Դասական թվականները կազմվում են.
մեկ թվականը- առաջի ձևով
երկու, երեք, չորս թվականների արմատին՝ երկ, եր, չոր ավելանում է -րորդ ածանցը:
Մնացած թվականներին ավելանում է -երորդ ածանցը:
Դասական թվականները կարող են գրվել.
Տառերով- առաջին, չորրորդ, վեցերորդ
Հռոմեական տառերով- V, VII, X :Հռոմեական տառերի կողքին լրացուցիչ հայերեն տառեր չենք գրում:
Արաբական թվերով և հայերեն -րդ մասնիկով /բացի առաջինից/
Հայերեն այբուբենի տառերով՝ Ա, Բ ,Գ…
Երկու ձև միաժամանակ կիրառել չի կարելի:

Կան բառեր, որոնք շատ նման են թվականին, բայց թվական չեն: Դրանք սովորաբար թվականից կազմված գոյական կամ ածական են: Օրինակ՝  երկրորդական, հնգակի, տասնապատիկ:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s