Դերանուն

Դերանունը այն խոսքի մասն է, որը փոխարինում է գոյականին, ածականին, թվականին և մակբային: Դերանունը տարբերվում է նշված խոսքի մասերից նրանով, որ առաջինները ցույց են տալիս կոնկրետ առարկա, կամ կոնկրետ հատկանիշ, իսկ դերանունը ցույց է տալիս առարկայի հատկանիշ՝ առանց դրանք անվանելու: Օրինակ՝ ես, դու, սա, դա, ինչ և այլն:
Դերանունները լինում են ութ տեսակի.Անձնական, ցուցական, հարցական, հարաբերական, որոշյալ, անորոշ, ժխտական, փոխադարձ:
Դերանունները երկու հոլովման երկու ձև ունեն. առաջինը՝ գոյականի նման /անվանական հոլովում/ և երկրորդը՝ փոխվում է բառի արմատը/դերանվանական հոլովում/

Անձնական
Փոխարինում են անձ ցույց տվող գոյականներին, բայց եթե գոյականները լինում են միայն երրորդ դեմքի՝ անձնական դերանունը ունենում է երեք դեմք.
Առաջին դեմք-խոսող՝ ես
երկրորդ դեմք-խոսակից՝ դու
երրորդ դեմք- երրորդ դեմք՝ նա, ինքը
Անձնական դերանունները օգտագործվում են և՛ եզակի թվով, և՛ հոգնակի թվով:
Անձնական դերանունները նաև հոլովվում են: Անձնական դերանունները հոլովվում են դերանվանական հոլովմամբ:
Եզակի                                                                                 Հոգնակի
ուղղական- ես, դու, նա/ինքը/                                             մենք, դուք, նրանք/իրենք/
սեռական-իմ, քո, նրա/իր/                                                   մեր, ձեր, նրանց/իրենց/
տրական-ինձ, քեզ, նրան/իրեն/                                          մեզ, ձեզ, նրանց/իրենց/
հայց-ինձ, քեզ, նրան/իրեն/                                                 մեզ, ձեզ, նրանց/իրենց/
բացառական-ինձնից, քեզնից, նրանից/իրենից/                մեզնից, ձեզնից, նրանցից/իրենցից/
գործիական-ինձնով, քեզնով, նրանով/իրենով/                 մեզանով, ձեզանով, նրանցով/իրենցով/
ներգ.-ինձանում, քեզանում նրանում/իրենում/                 մեզանում,ձեզանում,նրանցում/իրենցում/

Ցուցական
Ցուցական դերանունները մատնացույց են անում  առարկան, հականիշ, կամ գործողության հատկանիշ՝ առանց դա անվանելու
Ցուցական դերանուններն են՝ սա դա նա, այս, այդ, այն, այսպիսի այդպիսի, այնպիսի, նույնպիսի, սույն, դույն, նույն, միևնույն, այսքան, այդքան, այնքան, այսչափ, այդչափ, նույնչափ, այստեղ, այդտեղ, այնտեղ:
Նրանք, որոնք ցույց են տալիս առարկա՝ նաև հոլովվում են:

Հարցական
Հարցական դերանունները առարկայի կամ հատկանիշի մասին հարցում են արտահայտում: Դրանք են՝ ով, երբ, ինչ, ինչպես, քանիերորդ և այլն
Հարցական դերանունները սովորաբար օգտագործվում են հարցական նշանով:
Եթե հարցական դերանունը ընկնում է բարդ նախադասության կազմի մեջ մտնող երկրորդական նախադասության մեջ՝ հարցական նշանը չի դրվում. օրինակ՝ ոչ ոք չգիտեր, թե ով է թակել դուռը
Անձնանիշ գոյականին փոխարինող դերանունները հոլովվում են դերանվանական հոլովմամբ, իրանիշները՝ անվանական:

Հարաբերական
Որոշյալ
Անորոշ
Ժխտական
Փոխադարձ

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s