Ջերմոցային էֆեկտ

Ջերմոցային էֆեկտ, մարդու տնտեսական գործունեությամբ պայմանավորված՝ մթնոլորտում ջերմոցային գազերի խառնուրդների կոնցենտրացիայի աճի հետևանքով երկրի կլիմայի աստիճան, տաքացում։ Այդ գազերը բաց են թողնում արեգակնային ճառագայթումը և խոչընդոտում երկրի մակերևույթից ջերմային երկարալիք ճառագայթումը։ Կլանվելով մթնոլորտում՝ վերջինիս մի մասը նորից անդրադառնում է հետ՝ Երկրի մակերևույթ, և առաջացնում ջերմոցային էֆեկտ։ Ջերմոցային գազերով հագեցած մթնոլորտը ծառայում է որպես ջերմոցի տանիք։ Ջերմոցային գազերի հիմնական աղբյուրը այրվող հանածո վառելանյութերն են՝ ածուխը, նավթը, բնական գազը, այրվող կենսազանգվածը, ստորերկրյա հանքարդյունաբերության արտանետած գազերը։ Մթնոլորտում ածխածնի օքսիդների քանակի հոսքի ավելացումը կապված է քարածխի, նավթի, գազի և այլ վառելիքների այրման հետ, որը հանգեցնում է կլիմայի համերկրային փոփոխության։ Մթնոլորտում ջերմոցային գազերի կոնցենտրացիայի աճը հանգեցրել է կլիմայի համընդհանուր տաքացման, նախաարդյունաբերական ժամանակաշրջանի (19-րդ դարի վերջի) համեմատությամբ Երկրի միջին ջերմաստիճանը աճել է 0, 3-0, 6 °C-ով և 2020 թվականին կարող է կազմել 2, 2-2, 5 °C։ Դա մեր մոլորակի մակերևույթի վրա կառաջացնի խոնավության վերաբաշխում, կուժեղացնի սեզոնային, տարեկան, միջտարեկան անոմալիաները և կհանգեցնի համընդհանուր էկոլոգիական ճգնաժամի (օվկիանոսների մակարդակի բարձրացում, հավերժական սառածության գոտիների խախտում և այլն)։ Ջերմոցային գազերի արտանետումը և կլիմայի համընդհանուր տաքացումը կարելի է նվազեցնել էներգիայի այլընտրանքային աղբյուրների (ջրի, քամու էներգիայի) օգտագործմամբ, մարդու տնտեսական գործունեության ընդհանուր հզորության նվազեցմամբ, անտառպահպանությամբ ու անտառների վերականգնմամբ և այլն։

Advertisements

Թունավորում շմոլ գազով

Շշմոլ գազը առաջանում է վառելիքի թերայրումից (շարժիչների, վառարանների անսարքության հետևանքով և այլն)։ Շմոլ գազն անգույն է, անհոտ, և այդ պատճառով մարդը կարող է երկար ժամանակ գտնվել թունավոր միջավայրում ու չզգալ դա։ Տարիներ շարունակ շմոլ գազով թունավորման նշան է հա­մարվել մաշկի և շրթունքների վառ կարմիր կամ կարմրակապտավուն երանգը; Սակայն, այդ նշանն ի հայտ է գալիս շատ ուշ՝ մահից անմիջա­պես առաջ։

ՆՇԱՆՆԵՐԸ

  • գունատ, կարմրավուն կամ կապտավուն մաշկ,
  • թուլություն,
  • գլխացավ, գլխապտույտ,
  • դժվարացած շնչառություն, շնչահեղձություն,
  • սրտխառնոց, փսխում,
  • գիտակցության խանգարումներ

 1b6a1e1cce88c064a717e3b6f9c1c8cd.jpg

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

Թունավոր գազերի առկայության դեպքում մեծ է վտանգը, որ առաջին օգնողը, մտնելով թունավոր միջավայր, ինքը ևս կարող է տուժած դառնալ։ Եթե կարող եք արագ մտնել, բացել դուռն ու պատուհանները, ապա կատարեք մի քանի խորը ներշնչում, շունչը պահած մտեք դեպքի վայր, օդափոխեք տարածքը և շտապ տեղափոխեք տուժածին վտանգավոր գոտուց։ Եթե դեպքի վայրում ծուխ կա, ապա աշխատեք գտնվել հատակին մոտ։ Խստիվ արգելվում է թունավոր գազերի առկայության դեպքում ծխել կամ կրակ վառել։ Ձեր, տուժածի և շրջապատի անվտանգությունն ապահովելուց հետո կատարեք տուժածի զննում և ցուցաբերեք համապատասխան օգնու­թյուն։ Ահազանգեք շտապ օգնություն և մինչև մասնագետների ժամանումը մնացեք տուժածի մոտ, վերահսկեք տուժածի վիճակը։ Եթե միջավայրը վտանգավոր է, ապա անհապաղ ահազանգեք մասնագիտական ծառայություններ և անպայման նշեք բոլոր անհրաժեշտ տեղեկությունները պատահարի մասին:

 

Ազոտային և ֆոսֆորային պարարտանյութեր

Ֆոսֆորային պարարտանյութեր, անօրգանական և օրգանական ֆոսֆոր պարունակող միացություններ, որոնց հողի մեջ են մտցնում բերքառատության համար։ Ֆոսֆորի պակասի կամ բացակայության պայմաններում բույսերը ի վիճակի չեն աճելու նորմալ եղանակով։ Հողում ֆոսֆորի քիչ քանակությունը ազդում է հատկապես հացահատիկային բույսերի բերքի վրա։ Հասարակ սուպերֆոսֆորատը հասարակ սուպերֆոսֆորատ է կամ Սովորական սուպերֆոսֆորատ, որը կալցիումի երկհիդրոֆոսֆորի և կալցիումի սուլֆատի խառնուրդն է համարվում, որը ստացվում է՝ ծծմբական թթվի և մանր աղածաց բնական ֆոսֆորիտի անհրաժեշտ քանակությամբ մշակելու հետևանքով։ Կրկնակի սուպերֆոսֆորատ, սովորական սուպերֆոսֆորատում պարունակող կալցիումի սուլֆատը բույսերը չեն յուրացնում։ Այդ իսկ պատճառով մանր աղացած ֆոսֆորիտը մշակում են ֆոսֆորական թթվով և ստանում ջրում լուծելի կալցիումի երկհիդրոֆոսֆատ։ Պրեցիպիտատը համարվում է ջրում ամենավատ լուծվող ֆոսֆորային պարարտանյութը, ուստի օգտագործվում է միայն թթվային հողերում։ Ստացվում է կալցիումի հօդրօքսիդի կամ կալցիումի կարբոնատի և ֆոֆորական թթվի փոխազդեցության հետևանքով։

Ազոտական պարարտանյութեր, անօրգանական և օրգանական ազոտ պարունակող միացություններ, որոնց հողի մեջ են մտցնում բերքառատության համար։ Հանքային ազոտային պարարտանյութերի թվին են պատկանում ամիդային, ամոնիակային և նիտրատային պարարտանյութերը։ Ազոտային պարարտանյութերը հիմնականում ստանում են սինթետիկ ամոնիակից։ Ազոտի միացությունների պատճառով հաճախ սահմանափակում է մշակաբույսերի աճը և դրա համար էլ ազոտային պարարտանյութերն ունեն մեծ դրական ազդեցություն։Բոլոր տեսակի ազոտային պարարտանյութերից ամենաշատը տուժում են հողի միկրոօրգանիզմները։ Առաջին շաբաթում պարարտանյութի 70 տոկոսը մտցնելուց հետո առաջանում են բակտերիաներ և սնկեր ու միայն նրանց մահվանից հետո պարարտանյութերի կազմում եղած ազոտը կարող է օգտագործվել։

g_image_55

Պետրոս Դուրյան

«Ապրելու և սիրվելու իրավունքով ծնված բանաստեղծը միայն կյանքի «սև կաթը» ըմպեց, բայց երբեք չդավաճանեց իր քնարն ու վեհ կոչման։ Իր մեծ նախորդ Սայաթ-Նովայի նման «զայրացավ», բայց երբեք չանիծեց»:  (Հովհ. Թումանյան

1.Գրական անունը

Պետրոս Դուրյանի իսկական ազգանունը եղել է Զըմպայան, սակայն նա թարգմանել է «զըմպա»-ն և ազգանունը դարձրել Դուրյան: Զմպայան էին գրվում նաև Սարգսի զավակները, մինչև որ Պետրոսը ճեմարանական բառարանում գտավ զմպա բառի հայերենը՝ տոհմական ազգանունը փոխելով Դուրյանի:

2. Ազգանվան ծագումը

Ենիչեր մը օր մը մտավ դետեիս (պապ) խանութը և մինչ նա զըմպայով (դուր) երկաթ ծակելու զբաղած է եղեր, կը հարցներ, թե ինչ կըսեին այն գործիքին, որով երկաթ կը ծակվի։ Դետես՝ Սարգիս, կը պատասխանե. «Զմպա, Զմպա, Զմպա» բառերը կրկնելով խանութեն կը մեկնի ենիչերին, և այդ բառը իբրև մականուն կը մնա դետեիս վրա։

– Պետրոս Դուրյան

3. Կենսագրություն

Ծնվել է 1851 թվականի մայիսի 20-ին Կոստանդնոպոլսի Սկյուտար թաղամասում։ Ավարտել է Սկյուտարի ճեմարանը (1867 թվական)։ Տանը Պետիկին հատկացրել էին մի փոքրիկ սենյակ երկրորդ հարկում։ Սենյակի դիրքը հիրավի բանաստեղծական էր. պատուհանի տակ պարտեզն էր՝ թթի և հունապի ծառերով, իսկ հեռվում երևում էին Վոսփորը և Կ. Պոլսի համայնապատկերը, մյուս՝ արևմտյան կողմում, երկու սպիտակ շիրիմներ էին՝ երկու նոճիներով: Այդ նոճիները հետագայում բանաստեղծի տաղերում դարձան մահի ու վշտի խորհրդանիշ։ 1855-ին Պետիկին չորս տարեկանում «Պալասան տուտուի» մոտ են տանում, որ կարդալ-գրել սովորի։ Վեց տարեկանում նա դարձավ Սկյուտարի ձրիավարժ աշակերտը, որն ավարտեց 1867 թվականին։ Նա կանոնավոր հաճախում էր դասերին, բարեխղճորեն կատարում հանձնարարությունները։ Ճեմարանն ավարտեց գերազանց և նվեր ստացավ Լամարթինի մի հատորը, որից հետո միանգամից փոխադրվեց Զ կարգ, ուր դարձավ ավագ եղբոր՝ Հարությունի դասակիցը։ Այդ դպրոցում որպես ուսուցիչ պաշտոնավարել է հայ մեծանուն երգիծաբան Հակոբ Պարոնյանը, որն անչափ սիրել է Դուրյանին և խոր ազդեցություն թողել նրա վրա։ Դուրյանի աշակերտակիցները լավ էին սովորում։ Վարդան Լյութվյանը կատարելապես տիրապետում էր ֆրանսերենին, Տիգրան Ադամյանն աչքի էր ընկնում թուրքերենի իմացությամբ, Մարտիկ Պողիկյանը ուժեղ էր թվաբանությունից, Խաչիկ Ուղուրիկյանը ուներ քերականագետի հակումներ։ Մինչդեռ Պետրոսը հռչակված էր որպես դասարանի առաջին չարաճճին ու կատակաբանը, նա վարպետորեն կարողանում էր տնազել թե՛ ընկերներին, թե՛ ուսուցիչներին։ Նյութական անապահով վիճակը վաղ հասակից նրան մտահոգում է կենսական պայմանների բարելավման հոգսերով։ Կարիքի մեջ գտնվող ընտանիքին օգնելու համար 16-ամյա պատանին փորձում էր հարմար աշխատանք գտնել։ Լինում է դեղագործի աշակերտ, խմբագրատան քարտուղար, տնային ուսուցիչ, դերասան։ Բայց այդ զբաղմունքներից ոչ մեկը նրա սրտով չէր։ Նա շատ էր տանջվում, որ ծնողներին չի կարողանում օգտակար լինել։ Անապահով տնտեսական վիճակը և անընդհատ աշխատանքը քայքայեցին Դուրյանի առողջությունն ամբողջովին։ 1871 թվականի սկզբին Դուրյանը հիվանդացել է թոքախտով և, 21 տարին լրացած մահանում է:

4. Գրական գործունեություն

Գրել է բանաստեղծություններ, դրամաներ, զբաղվել է հրապարախոսությամբ (եղել է «Օրագիր ծլին Աւարայրւո» թերթի օգնական խմբագիր), կատարել թարգմանություններ (Վիկտոր Հյուգո՝ «Թագավորը զվարճանում է», Շեքսպիր՝ «Մակբեթ» և այլն)։ 1869 և 1871 թվականներին «Օրագիր ծլին Աւարայրւո», «Մեղու», «Եփրատ», «Մամուլ» պարբերականներում տպագրել է տաղեր։ Գրական ժառանգության զգալի մասը (երգիծական ոտանավորներ, «Տիգրան Բ», «Կործանումն Հռովմա», «Շահատակությունք Հայոց» ողբերգությունները, թարգմանություններ, բազմաթիվ նամակներ) չեն պահպանվել։

1871 թվականի սկզբներին երևում են բանաստեղծի մահացու հիվանդության՝ թոքախտի աոաջին նշանները։ Սկզբում կյանքով լեցուն պատանին դրան ուշադրություն չէր դարձնում և շարունակում էր ստեղծագործել։ Այդ ժամանակ նա իր բարեկամներին է ուղղել մի երկտող՝ «Մեկ պատառ թուղթերու վրա արցունքոտ տողեր գրեր եմ. անշուշտ բարեկամքս զանոնք պիտի պատվեն և անոնց արև տեսցնեն»։ Նրա լավագույն երգերի մեծ մասը ստեղծվել է հենց նույն թվականի ընթացքում։ «Բանաստեղծ մը մահվանն չը սոսկար,- գրում է նա այղ օրերին,- այն ատեն իրավունք ունեի ցավելու, երբ ամենքն անմահ ըլլային և ես միայն մահկանացու»։

Բայց որքան էլ բանաստեղծը չսարսափեր մահից, դաժան հիվանդությունը կատարում էր իր սև գործը։ Տարվա վերջին Դուրյանն արդեն գամված էր անկողնուն։ Իսկ հաջորդ 1872 թ. հունվարի 21-ի գիշերը բանաստեղծը կնքում է իր մահկանացուն։ Նրա մահից հետո լույս է տեսնում նրա առաջին գիրքը։  Նա 19-րդ դարի հայ առաջին գրողն է, որ պատմական անցյալը պատկերելիս արտահայտել է ժողովրդի բողոքն ու ատելությունը թագավորների ու նախարարների հանդեպ։ Հրաժարվելով պատմահայրենասիրական ողբերգության թեմայից՝ 1871 թվականին գրել է «Թատրոն կամ Թշվառներ» դրաման, Գ.Սունդուկյանից և Հ.Պարոնյանից անկախ հանգել արդիական թեմայի անհրաժեշտության գաղափարին։ Հասարակական կյանքում տեսնելով աղքատացում ու թշվառություն՝ ցույց է տվել դրանց բարոյական–հոգեկան ծանր հետևանքները:

5.  «Հարգս չգիտցան, բայց պիտի փնտրեն զիս»…

6. Կարդալ՝ Դուրյանի վերջին երազը

 

Рабы XXI века

Сложно сказать кто такой человек 21 века, ведь ему всего лиш 18 лет. Лично мне кажется что, то что сейчас мы видем и то, что будет в конце века будут сильно отличаться друг от друга.  По моему, человек 21 века – человек который сильно разбирается в технике, идет до конца, чтобы достичь своих целей даже, если это дойдет слишком далеко. Но 90% людей пофиг на то, что случается вокруг них. Это подтверждают социальные ролики, люди стали черезчур жадными. Они скишком зацыклены на себе и думают лишь о своей выгоде, а если пользы нет, то и помогать не надо, можно же пройти мимо не обращая внимания. Постоянно смотрят в свои телефоны и стали интернетзависимы. Подростки не думают о будущем и живут этим днем. Конечно не надо жить прошлым, но не думать, что с тобой будет завтра или послезавтра это глупо. Так и люди портят себе жизнь и в будущем становятся наркоманами, алкоголиками . Люди 20 века смотрят на нас и понимают что в 15 они играли во дворе и радовались жизни, а вот сегодняшные 15 летние уже «эксперты» в жизни. Они давно попробывали свою первую сигарету и первый бокал пива. Докатилась до того, что девочки начали любить девочек а мальчики мальчиков. Люди понимают, что если быть хорошим, добрым от этого не станут счастливыми, ведь те люди которые стали богытыми, счастливыми и имеют все, вроде дома за границой, яхты, а иногда даже и острова с собстенным именем уже давно «продали душу дьяволу». И когда люди видят это понимают, что лучше быть богатым подонком, чем бедным и голодным добрым и отзывчевым человеком. И не надо забывать, что нами правит человек, который превратил нас в рабов 21 века, в бесправных людей у которых отобрали право на  выбор.

Примеры социальных роликов

https://www.youtube.com/watch?v=8hbJJ3Ikat8
https://youtu.be/wDq7L5-cQtw
https://www.youtube.com/watch?v=Hf81I1GErFE
https://www.youtube.com/watch?v=2s6-yiRm7rk
https://www.youtube.com/watch?v=G9Txp3s4mco

 

Trip to Gyumri 2

We should go to Gyumri with miss Silva. We agreed that at 7:30 pm we should be at the station, because the train will move at 8. Before reaching Gyumri, we sang, danced, played and just talked with each other. when we finally arrived we had to recharge the phone in order to do live. Then  we move on to the main square. On the way we entered  the church “Yot Verq (Seven Wounds)”. Then we decided ti dance in the central square. We were dancing and one of our students was doing live video. And after all these  the most interesting things began. We went to the Museums of Mher Mkrtchyan, Avetik Isahakyan and Havhannes Shiraz. There are very very interesting. We  learned a lot of interesting facts about our legends of art and literature. Then we went to the park. And there we relaxed a little bit. After 30 minutes we went on. We walked slowly to the station and get on our train. After 3  hours we were already in Yerevan. For me, this trip was special because I was on the train for the first time. I can say that I liked traveling by train, it’s sooo interesting. Thank you Mis. Silva for such a great trip!!

 

Կենսական տարրեր

Բույսերի բնականոն աճի ու զարգացման համար մոտ 22 քաիմիական տարր է անհրաժեշտ: Առանձնապես գնահատվում է ազոտ, կալիում, ֆոսֆոր, ածխածին, թթվածին և ջրածին տարրերի նշանակությունը: Պակաս քանակություններով, բայց՝ պարտադիր, պահանջվում են կալցիում, մագնեզիում, երկաթ և այլ տարրեր: Իսկ որոշ տարրեր (պղինձ, կոբալտ, ցինկ և այլն) չնչին քանակություններով են անհրաժեշտ, սակայն հողում այդ տարրերի իսպառ բացակայությունը բույսերի համար կործանարար է:
Բույսերն իրենց անհրաժեշտ տարրերը կլանում են հողից, իոնների ձևով: Երեք կարևոր տարր՝ ազոտ ֆոսֆոր և կալիում, անհրաժեշտ են բույսերին մեծ քանակություններով, ուստիև այդ տարրերը պարունակող պարարտանյութերն ստանում են արդյունաբերական մասշտաբներով:

Կենսական տարրերը այն քիմիական տարրի ատոմներն են, որոնք առաջացնում են բարդ օրգանական նյութեր, որոնք ապահովում են մեր կենդանի օրգանիզմի կենսագործունեությունը:

 Մակրոտարերն են՝ Ածխածին (C), Ջրածին (H), Թթվածին (O), Ազոտ (N), Ֆոսֆոր (P), Ծծումբ (S)

Միկրոտարրերն են՝ Երկաթ (Fe), Կալիում (K), Կալցիում (Ca), Նատրիում (Na), Հալոգեններ (F,Cl, Br), Ցինկ (Zn),  Պղինձ (Cu), Մանգան (Mn)