Բնակչություն

ՀՀ մարզերը դասավորել ըստ բնակչության խտության նվազման:frngrk

Advertisements

ՀՀ բնակչությունը

Հայերը պատկանում են այն ազգերի թվին, որոնք սփռված են աշխարհով ﬔկ: Հայաստանի Հանրապետթյան սահմաններից դուրս ապրում են թվով երկու անգամ ավելի հայեր, քան բուն ՀՀ-մ: Աշխարհում հայ բնակչթյան թվաքանակի մասին տվյալները մոտավոր են, քանի, որ առանձին երկրներ պաշտոնական տեղեկթյուններ չեն հրապարակում սեփական բնակչության ազգային կազﬕ վերաբերյալ: Աշխարհում հայերի թիվը գնահատվում է մոտ 10 մլն մարդ, որից ավելի քան 7 մլն-ը ապրում է ՀՀ սահմաններից դուրս, առավելապես Ռուսաստանում, ԱՄՆ-մ, Ֆրանսիայում, Վրաստանում: Կյանքի խաղաղ պայմանները և տնտեսության զարգացումը Արևելյան Հայաստանում 1828-1918 թթ. ապահովել են բնակչթյան կայուն աճ: Դրան հաջորդում է 1918-1920 թթ. բնակչթյան ընդհանուր թվի կտրուկ նվազմը: 1828-1918 թթ. կտրուկ աճ տեղի ունեցավ Արևմտյան Հայաստանում թուրքական կոտորածներից փրկված հայության ներգաղթի և հաﬔմատաբար բարձր բնական աճի հաշվին: 1918-1920 թթ. շարունակվող պատեազﬕ , թուրքական ներխուժուﬓերի, սովի համաճարակների պատճառով բնակչությունը գրեթե կիսով չափ նվազեց և հասավ 720 հազարի: Բնակչության կայուն աճը վերականգնվել է 1920-1989 թթ., երբ բնակչության ընդհանուր թիվը 720 հազարից հասել է 3,3 միլիոնի: Դա տեղի ունեցավ բարձր բնական աճի ներգաղթի շնորհիվ: 1990-ա կան թվականներին Հայաստանի Հանրապետությունում տնտեսական խոր ճգնաժաﬕ պատճառով իջավ բնակչության կենսամակարդակը, նվաճզեց ծնելիությունը, ավելացավ մահացությունը, կտրուկ աճեց արտագաղթը: 2001 թ. մարդահամարի տվյալներով այն կազմում էր 3,2 մլն: ՀՀ բնակչության թվի նվազման ﬕտումը շարունակվում է նաև վերջին տարիներին: 2011 թ. հոկտեմբերին
անցկացված մարդահամարի տվյալներով ՀՀ մշտական բնակչության թիվը
կազմում էր 3,02մլն մարդ, իսկ առկա բնակչության թիվը` 2,88 մլն:
Մոտակա տարիներին բնակչության ծնելիության և դրա հետ կապված բնական
աճի նվազման և արտագաղթի արդի ﬕտուﬓերի պահպանման պայմաններում
ՀՀ բնակչթյան թվի նվազումը կշարնակվի, որն իհարկե չի բխում ﬔր երկրի
սոցիալտնտեսական զարգացման և ռազմաքաղաքական շահերից: Եթե ՀՀ ներկա տարածքի բնակչության թվի փոփոխթյնները հաﬔմատենք աշխարհի բնակչության թվի փոփոխությնների հետ, ապա կստացվի հետևյալ պակերը` 1920-1990 թթ. ՀՀ ներկատարածքի բնակչության թվի աճի տեմպերը բարձր էին աշխարհի բնակչության թվի աճի տեմպերից: Վերջին երկու
տասնամյակներին ՀՀ բնակչության բացարձակ թիվը նվազել է, ﬕնչ դեռ
աշխարհի բնակչության թվի աճի տեմպերը շարունակում են ﬓալ բարձր:

Տուրիզմը Հայաստանում

Տուրիզմը Հայաստանում երկրի տնտեսության ճյուղերից մեկն է։ Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը 2013 թվականից հատել է 1 միլիոնի սահմանագիծը։ 2016 թվականի ընթացքում, չնայած ներքին ու արտաքին լուրջ խնդիրներին, Հայաստանում զբոսաշրջությունը ոչ միայն չնվազեց, այլև նախորդ տարվա համեմատ ավելացավ մոտ 6 %-ով՝ հասնելով 1,26 միլիոնի։ Զբոսաշրջիկները իրենց հանգիստն անցկացնում են մայրաքաղաք Երևանում, որտեղ կենտրոնացած են հյուրանոցների ու զբոսաշրջային ծառայություններ մատուցող կազմակերպությունների զգալի մասը, ինչպես նաև՝ Երևանից դուրս գտնվող լեռնային բնակավայրերում՝ Ջերմուկում, Ծաղկաձորում, Դիլիջանում և այլուր՝ պարբերաբար այցելություններ կատարելով նաև Հայաստանի պատմամշակութային վայրեր ու բնության հուշարձաններ։ Ինչպես զբոսաշրջիկների, այնպես էլ տեղացիների համար բավականին գրավիչ են ոչ միայն Հայաստանի տարբեր տեսարժան վայրեր դասական ուղևորությունները, այլև արշավային տուրիզմի գրեթե բոլոր տեսակները, այդ թվում՝ քայլարշավ, լեռնագնացություն, քարանձավախուզություն և այլն:

894915

 

Արեգակ

Արեգակնային համակարգի կենտրոնում գտնվող աստղ է: կազմված է մագնիսական դաշտերով միահյուսված տաք պլազմայից: Արեգակն ունի մոտավորապես 1 392 684 կմ տրամագիծ, որը մոտավորապես 109 անգամ մեծ է երկրի տրամագծից, իսկ զանգվածը կազմում է Արեգակնային համակարգի ընդհանուր զանգվածի մոտ 99.86%-ը։ Արեգակը բաղկացած է ջրածնից (զանգվածի ≈73 %-ը և ծավալի ≈92 %-ը), հելիումից (զանգվածի ≈25 %-ը և ծավալի ≈7 %-ը) և հետևյալ, չնչին քանակության քիմիական տարրերից՝ երկաթ, նիկել, թթվածին, ազոտ, սիլիցիում, ծծումբ, մագնեզիում, ածխածին, նեոն, կալցիում և քրոմ: Արեգակը կազմավորվել է 4.6 միլիարդ տարի առաջ՝ հսկայական մոլեկուլային ամպի գրավիտացիոն փլուզման հետևանքով։ Արեգակը գտնվում է Ծիր Կաթինի կենտրոնից 26 000 լուսատարի հեռավորության վրա և պտտվում է նրա շուրջ, անելով մեկ պտույտը 225 – 250 միլիոն տարվա ընթացքում։ Արեգակի ուղեծրային արագությունըհավասար է 217 կմ/վ՝ այսպիսով, այն անցնում է մեկ լուսատարին 1400 երկրային տարում, իսկ մեկ աստղագիտական միավորը՝ 8 երկրային օրում: Արեգակը երկնքի ամենապայծառ մարմինն է: Այն մոտավորապես 13 միլիարդ անգամ ավելի պայծառ է, քան հաջորդ ամենապայծառ աստղը՝ Սիրիուսը:

download

Գրաֆիտի

Գրաֆիտի անվանում են փողոցային պատերին արված պատկերները, հաճախ անվանելով նաև վանդալիստական ակտ, քանի-որ այդ կերպ արտահայտելով իրենց մտքերը, նկարիչները նաև խախտում են շինության ընդհանուր տեսքը: Գրաֆիտի նկարողներին անվանում են վրայթեռներ (writer): Գրաֆիտին ստեղծվել է 1960-ականներին Ամերիկայի Միացյալ Նահանգներում, սկզբում այն ունեցել է ուրիշ իմաստ։ Փողոցային հանցագործ միավորումները, գրելով սեփական միավորման անունը պատերին, նշել են այն բոլոր տարածքները, որտեղ ըստ իրենց դրված օրենքների պետք է իրենք գործեն, այդ կերպ պայմանավորվածություն ստեղծելով այլ միավորումների հետ քաղաքի բաժանման համար։ Գրաֆիտին չի համարվում պրոֆեսիոնալ նկարչական ոճ, բայց մեծ տարածում ունի մարդկանց մեջ, այդ պատճառով բավարարվում է ինքնազարգացմամբ, որն աշխատում է ազատամտության և էնտուզիազմի հաշվին։ Այսօր գրաֆիտին ոչ միայն նկարչական նշանակություն ունի, այլ նաև իմաստավոր, քանի որ երիտասարդությունը շատ հաճախ պատերին նկարված պատկերների և բառերի միջոցով անդրադառնում է իրեն հուզող հարցերին, օրինակ 2004 թվականին նկատվել են բազում նկարազարդված պատեր ամբողջ աշխարհում նկարված Իրաքյան պատերազմի թեմատիկայով։ Գրաֆիտին, չնայած իր բավականին նոր ուղղություն լինելու հանգամանքին, ունի մի շարք ոճեր. Դրանք են՝ Բաբլ սթայլ (Bubble style), Սթրիթ սթայլ (Street style), Քերեքթր (Character), Էֆեքս (FX)։

Բաբլ սթայլ

Գրաֆիտիի այս ձևը տեխնիկապես ամենահեշտն է և համբավ ունի սկսնակ նկարողների մոտ, այն իր նկարչական մոտեցումով ավելի նման է մուլտիպլիկացիոն տառատեսակի, քանի որ Բաբլ ստայլով նկարվում են միայն բառեր:

bubble.jpg

Սթրիթ սթայլ

Այս ոճը համեմատաբար ավելի տեխնիկապես բարդ է և համարվում է ամենասիրված և ամենատարածված ոճը։ Այս ոճով նկարվում են միայն բառեր, որոնք հաճախ այնքան խճճված են պատկերվում, որ միայն հեղինակն է ի վիճակի կարդալ։ Հիմնականում պետք էլ չէ հասկանալ պատին գրվածը, քանի որ հեղինակը ամենայն հավանականությամբ սեփական մականունն է գրում, այդպես է ընդունված այս ոճում, քանի որ շեշտը դրված է ոչ թէ բառի իմաստի վրա, այլ նրա գեղարվեստական հարստության, գույնի և տեսքի գեղեցկության վրա։

street.jpg

Քերեքթըր

Այս ոճին հավատարիմ նկարիչները պատկերում են մարդկային դիմանկարներ, կամ կենդանիների, մի խոսքով ամեն ինչ կապված կերպարվեստի հետ, հաճախ հանդիպում են պատեր հայտնի մարդկանց դիմանկարներով, օրինակ քսաներորդ դարի վերջին շատ մոդայիկ էր 2Pac-ի և Չե Գեվարայի դիմանկարները, որոնք ասես տպվում էին մեկը մյուսի հետևից։

caracter.jpeg

Էֆեքս

FX-ը դա effects անգլերեն բառի սլենգային գրվածքն է, գտնելով որ այդ բառը գրել այնպես ինչպես այն հնչում է ավելի մոտ է Գրաֆիտիի կոնցեպտին այն այդպես էլ գրում են, հայտնի է այս ոճը նաև Մյուրալիզմ անվանումով, որն օգտագործվում է հիմնականում Եվրոպայում, քանի-որ շատերի կարծիքով այն սկիզբ է առել Ֆրանսիայում։ Այս ոճը տեխնիկապես և իր բնույթով ամենադժվարն է, քանզի այստեղ պահանջվում է արդեն տարիների փորձ և գեղարվեստական բացառիկ որակ։ ԱՄՆ-ում և Եվրոպայում այս ուղղությունը մեծ համբավ ունի սրճարանների, ակումբների և նույնիսկ գրասենյակների ձևավորման ասպարեզում և վարձատրվում է մեծ գումարներով։ Շատ քիչ գրաֆիտիի մասնագետներ կան, որոնք նկարում են այս ոճով, հիմնականում նրանց տարիքն անցնում է երեսունը, իսկ սկսել են նրանք տասնչորս-տասնհինգ տարեկանից, ինչը խոսում է փորձի մասին։ Այս ոճից է սկիզբ առել աերոգրաֆիան, որը նման ոճի նկարչություն է միայն մեքենաների վրա։

fx.jpg

Գրաֆիտիի ժամանակակից արքաներից են՝ Loomit, Daim, Seen,Cope և այլք։

By Loomit

loomit

By Daim

16706d25a212ff140ced933d2c33af77.jpg

By Seen

SEEN_YOSEMITE_PAPE_STUDIO_3000x3000.jpg

By Cope

cope22.jpg

Էկոհամակարգ

Էկոհամակարգը կենսաբանական համակարգ է, որը կազմված է կենդանի օրգանիզմների համայնքից, նրանց բնակության միջավայրից։ Էկոհամակարգի օրինակ է  հանդիսանում ջրավազանը նրանում բնակվող բույսերի, ձկների, անողնաշարավորների, միկրոօրգանիզմների հետ, որոնք կազմում են համակարգի կենդանի բաղադրամասը:

Էկոհամակարգի հիմնական բաղադրիչները

Կառուցվածքային տեսանկյունից էկոհամակարգում առանձնացնում են՝

  1. Կլիմայական ռեժիմը, որը բնորոշում է ջերմաստիճանը, խոնավությունը, լուսավորման ռեժիմները և միջավայրի մնացած ֆիզիկական բնութագրիչները.
  2. Ոչ օրգանական նյութերը, որոնք ներառվում են շրջապտույտի մեջ.
  3. Օրգանական միացությունները, որոնք նյութերի և էներգիայի շրջապտույտում միավորում են բիոտիկ և աբիոտիկ մասերը.
  4. Պրոդուցենտ օրգանիզմները, որոնք ստեղծում են նախասկզբնական արտադրանքը.
  5. Մակրոկոնսումենտներ կամ ֆագոտրոֆներ՝ հետերոտրոֆներ, որոնք սնվում են այլ օրգանիզմներով կամ օրգանական նյութի խոշոր մասնիկներով.
  6. Միկրոկոնսումենտներ, հիմնականում սնկեր և բակտերիաներ, որոնք քայքայում են մեռած օրգանական նյութը՝ բյուրեղացնելով այն, դրանով վերադարձնելով այն շրջապտույտի մեջ.
  7. բիոֆագներ – օրգանիզմներ, որոնք սնվում են այլ կենդանի օրգանիզմներով,
  8. սապրոֆագներ – օրգանիզմներ, որոնք սնվում են մահացած օրգանական նյութերով:

index_aprofundat_index_enciclopedic_ecologicecosistemul_media_3

Ալկապտոնուրիա (ժառանգական հիվանդություններ)

Ժառանգական հիվանդությունները բաժանվում են 4 խմբի.

  • Մեկ գենի մուտացիայով պայմանավորված հիվանդություններ, որոնց ժառանգումն իրականանում է մենդելյան օրինաչափությունների համաձայն, ուստի դրանց անվանում են նաև «միագեն մենդելյան հիվանդություններ»:
  • Քրոմոսոմային համախտանիշներ. հանդիսանում են քրոմոսոմների կառուցվածքային կամ քանակական վերակառուցումներ։
  • Բազմագործոն հիվանդություններ, որոնց առաջացման համար անհրաժեշտ է ժառանգական և միջավայրի համապատասխան գործոնների զուգակցում։ Դրանց թվում են նաև որոշ ուռուցքային, ինչպես նաև օրգանիզմի ծերացման հետ կապված հիվանդություններ։
  • Ժառանգման ոչ ավանդական տիպ ունեցող միագեն հիվանդություններ, որոնց սերնդեսերունդ ժառանգումը պայմանավորված չէ։

Ալկապտոնուրիա

Այս հիվանդությունը պայմանավորված է օրգանիզմում հոմոգենտիզինաթթվի օքսիդազ ֆերմենտի ոչ բավարար քանակով, ինչի հետևանքով այդ թթուն հեռացվում է մեզի հետ, որն էլ լույսի տակ հիմնային միջավայրում սևանում է։ Նորածնի բարուրի վրա սև բծերն իսկույն նկատելի են դառնում։ Հոմոգենտիզինաթթուն կուտակվելով օրգանիզմում՝ կապվում է հոդաճառների կոլագենի հետ, ինչը կարող է հանգեցնել հոդաբորբի։ Ալկապտոնուրիան օրգանիզմում որոշակի արգասիքների ավելցուկային կուտակմամբ պայմանավորված գենետիկական խանգարումների օրինակ է։