Անմահության դատապարտվածը 

Կար-չկար մի երկիր կար: Դա մի հրաշք վայր էր: Հողը շատ բերքատու էր: Ամեն ինչ կարող էր աճել, ու ծառերի տերևները այքան մեծ էին, որ ամեն մեկի տակ կարող էր հանգիստ մի մարդ պատսպարվել: Մի օր էլ խնջույք էր: Ուրախ էր ամբողջ երկիրը: Հանկարծ հայտնվեց մի արծիվ ու փախցրեց սև-սև մազերով մի գեղեցիկ աղջկա: Իհարկե, մարդիկ փորձում էին նետերով վնասել արծվին, բայց՝ ապարդյուն: Կենդանին կարողացավ փախչել: Որոշ ժամանակ մարդիկ բամբասում էին, քննարկում, բայց ցանկացած բան էլ մոռացվում է, դա էլ բացառություն չէր: Անցավ քսան տարի, ու սևահեր աղջիկը ինքնուրույն հետ եկավ: Բայց մենակ չէր, կողքին տղա կար կանգնած: Երբ զարմացած ամբոխը հարցրեց, թե ուր է եղել այսքան ժամանակ, աղջիկը պատասխանեց, որ արծիվը փախցրել է իրեն, տարել ժայռերը, ու այսքան տարի ապրել են իբրև կին և ամուսին, իսկ այս տղան իրենց զավակն է, հայրն էլ արդեն չկա: Նրանք սկսեցին ապրել սովորական մարդկանց հետ՝ նրանց կողքին: Եկավ օր, երբ տղան հավանեց մի աղջկա: Մոտեցավ աղջկան, որ փախցնի, բայց աղջիկը հրեց նրան: Տղան ուժեղ հարվածեց նրան, այնքան ուժեղ, որ խեղճ աղջկա բերանից արյուն սկսեց հոսել: Նա գալարվեց օձի նման ու վերջապես ընկնելով գետնին՝ մահացավ: Տեսնողները սարսափից քարացան: Վերջիվերջո բոլոր իմաստունները սկսեցին մտածել, թե ինչ պատիժ է պետք տալ մեղավորին: Խելացիներից մեկը առաջարկեց հարցնել տղային, թե ինչու արեց այդպիսի բան: Դրան տղան պատասխանեց, որ ինքն է ամենավեհը ու ինքն է ամենագլխավորը: Իմաստուններից մեկն էլ ասաց, որ պատիժը հենց նրա մեջ է: Պետք է թողնել նրան ազատ, բայց արհամարհել: Տղան ստացավ Լարա անունը, որը նշանակում է ուրիշների կողմից անտեսված, արհամարհված:  

Այդպես տղան սկսեց ապրել ազատ կյանքով, ինչպես իր հայրը, բայց հայրը արծիվ էր, իսկ տղան՝ ոչ, նա մարդ էր: Նա հանգստությամբ կարող էր գառ գողանալ կամ աղջիկ փախցնել: Մարդիկ փորձում էին ծեծել նրան կամ նետերով վիրավորել, բայց տղան անխոցելի էր: Մի անգամ՝ հերթական վատ արարքից հետո, մարդիկ հարձակվեցին տղայի վրա, բայց մարդը արդեն չէր փախչում: Հանկարծ մարդկանցից մեկը ասաց, որ նա մահանալ է ցանկանում, պետք չէ նրան վնասել: Նրանք չէին ուզում, որ տղան հեշտ պրծնի, դրա համար էլ չէին սպանում նրան, որ ավելի շատ տանջվի: Ուրիշ ելք չկար: Տղան վերցրեց մի դանակ ու խփեց իր սրտին, բայց դանակը փշրվեց, ասես քարին խփած լիներ: Այդպես էլ տղան մնաց միայնակ ու ապրեց լեռներում՝ իր հոր պես:  

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s