Բնակչություն

ՀՀ մարզերը դասավորել ըստ բնակչության խտության նվազման:frngrk

ՀՀ բնակչությունը

Հայերը պատկանում են այն ազգերի թվին, որոնք սփռված են աշխարհով ﬔկ: Հայաստանի Հանրապետթյան սահմաններից դուրս ապրում են թվով երկու անգամ ավելի հայեր, քան բուն ՀՀ-մ: Աշխարհում հայ բնակչթյան թվաքանակի մասին տվյալները մոտավոր են, քանի, որ առանձին երկրներ պաշտոնական տեղեկթյուններ չեն հրապարակում սեփական բնակչության ազգային կազﬕ վերաբերյալ: Աշխարհում հայերի թիվը գնահատվում է մոտ 10 մլն մարդ, որից ավելի քան 7 մլն-ը ապրում է ՀՀ սահմաններից դուրս, առավելապես Ռուսաստանում, ԱՄՆ-մ, Ֆրանսիայում, Վրաստանում: Կյանքի խաղաղ պայմանները և տնտեսության զարգացումը Արևելյան Հայաստանում 1828-1918 թթ. ապահովել են բնակչթյան կայուն աճ: Դրան հաջորդում է 1918-1920 թթ. բնակչթյան ընդհանուր թվի կտրուկ նվազմը: 1828-1918 թթ. կտրուկ աճ տեղի ունեցավ Արևմտյան Հայաստանում թուրքական կոտորածներից փրկված հայության ներգաղթի և հաﬔմատաբար բարձր բնական աճի հաշվին: 1918-1920 թթ. շարունակվող պատեազﬕ , թուրքական ներխուժուﬓերի, սովի համաճարակների պատճառով բնակչությունը գրեթե կիսով չափ նվազեց և հասավ 720 հազարի: Բնակչության կայուն աճը վերականգնվել է 1920-1989 թթ., երբ բնակչության ընդհանուր թիվը 720 հազարից հասել է 3,3 միլիոնի: Դա տեղի ունեցավ բարձր բնական աճի ներգաղթի շնորհիվ: 1990-ա կան թվականներին Հայաստանի Հանրապետությունում տնտեսական խոր ճգնաժաﬕ պատճառով իջավ բնակչության կենսամակարդակը, նվաճզեց ծնելիությունը, ավելացավ մահացությունը, կտրուկ աճեց արտագաղթը: 2001 թ. մարդահամարի տվյալներով այն կազմում էր 3,2 մլն: ՀՀ բնակչության թվի նվազման ﬕտումը շարունակվում է նաև վերջին տարիներին: 2011 թ. հոկտեմբերին
անցկացված մարդահամարի տվյալներով ՀՀ մշտական բնակչության թիվը
կազմում էր 3,02մլն մարդ, իսկ առկա բնակչության թիվը` 2,88 մլն:
Մոտակա տարիներին բնակչության ծնելիության և դրա հետ կապված բնական
աճի նվազման և արտագաղթի արդի ﬕտուﬓերի պահպանման պայմաններում
ՀՀ բնակչթյան թվի նվազումը կշարնակվի, որն իհարկե չի բխում ﬔր երկրի
սոցիալտնտեսական զարգացման և ռազմաքաղաքական շահերից: Եթե ՀՀ ներկա տարածքի բնակչության թվի փոփոխթյնները հաﬔմատենք աշխարհի բնակչության թվի փոփոխությնների հետ, ապա կստացվի հետևյալ պակերը` 1920-1990 թթ. ՀՀ ներկատարածքի բնակչության թվի աճի տեմպերը բարձր էին աշխարհի բնակչության թվի աճի տեմպերից: Վերջին երկու
տասնամյակներին ՀՀ բնակչության բացարձակ թիվը նվազել է, ﬕնչ դեռ
աշխարհի բնակչության թվի աճի տեմպերը շարունակում են ﬓալ բարձր:

Տուրիզմը Հայաստանում

Տուրիզմը Հայաստանում երկրի տնտեսության ճյուղերից մեկն է։ Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը 2013 թվականից հատել է 1 միլիոնի սահմանագիծը։ 2016 թվականի ընթացքում, չնայած ներքին ու արտաքին լուրջ խնդիրներին, Հայաստանում զբոսաշրջությունը ոչ միայն չնվազեց, այլև նախորդ տարվա համեմատ ավելացավ մոտ 6 %-ով՝ հասնելով 1,26 միլիոնի։ Զբոսաշրջիկները իրենց հանգիստն անցկացնում են մայրաքաղաք Երևանում, որտեղ կենտրոնացած են հյուրանոցների ու զբոսաշրջային ծառայություններ մատուցող կազմակերպությունների զգալի մասը, ինչպես նաև՝ Երևանից դուրս գտնվող լեռնային բնակավայրերում՝ Ջերմուկում, Ծաղկաձորում, Դիլիջանում և այլուր՝ պարբերաբար այցելություններ կատարելով նաև Հայաստանի պատմամշակութային վայրեր ու բնության հուշարձաններ։ Ինչպես զբոսաշրջիկների, այնպես էլ տեղացիների համար բավականին գրավիչ են ոչ միայն Հայաստանի տարբեր տեսարժան վայրեր դասական ուղևորությունները, այլև արշավային տուրիզմի գրեթե բոլոր տեսակները, այդ թվում՝ քայլարշավ, լեռնագնացություն, քարանձավախուզություն և այլն:

894915

 

Արեգակ

Արեգակնային համակարգի կենտրոնում գտնվող աստղ է: կազմված է մագնիսական դաշտերով միահյուսված տաք պլազմայից: Արեգակն ունի մոտավորապես 1 392 684 կմ տրամագիծ, որը մոտավորապես 109 անգամ մեծ է երկրի տրամագծից, իսկ զանգվածը կազմում է Արեգակնային համակարգի ընդհանուր զանգվածի մոտ 99.86%-ը։ Արեգակը բաղկացած է ջրածնից (զանգվածի ≈73 %-ը և ծավալի ≈92 %-ը), հելիումից (զանգվածի ≈25 %-ը և ծավալի ≈7 %-ը) և հետևյալ, չնչին քանակության քիմիական տարրերից՝ երկաթ, նիկել, թթվածին, ազոտ, սիլիցիում, ծծումբ, մագնեզիում, ածխածին, նեոն, կալցիում և քրոմ: Արեգակը կազմավորվել է 4.6 միլիարդ տարի առաջ՝ հսկայական մոլեկուլային ամպի գրավիտացիոն փլուզման հետևանքով։ Արեգակը գտնվում է Ծիր Կաթինի կենտրոնից 26 000 լուսատարի հեռավորության վրա և պտտվում է նրա շուրջ, անելով մեկ պտույտը 225 – 250 միլիոն տարվա ընթացքում։ Արեգակի ուղեծրային արագությունըհավասար է 217 կմ/վ՝ այսպիսով, այն անցնում է մեկ լուսատարին 1400 երկրային տարում, իսկ մեկ աստղագիտական միավորը՝ 8 երկրային օրում: Արեգակը երկնքի ամենապայծառ մարմինն է: Այն մոտավորապես 13 միլիարդ անգամ ավելի պայծառ է, քան հաջորդ ամենապայծառ աստղը՝ Սիրիուսը:

download