Արեգակ

Արեգակնային համակարգի կենտրոնում գտնվող աստղ է: կազմված է մագնիսական դաշտերով միահյուսված տաք պլազմայից: Արեգակն ունի մոտավորապես 1 392 684 կմ տրամագիծ, որը մոտավորապես 109 անգամ մեծ է երկրի տրամագծից, իսկ զանգվածը կազմում է Արեգակնային համակարգի ընդհանուր զանգվածի մոտ 99.86%-ը։ Արեգակը բաղկացած է ջրածնից (զանգվածի ≈73 %-ը և ծավալի ≈92 %-ը), հելիումից (զանգվածի ≈25 %-ը և ծավալի ≈7 %-ը) և հետևյալ, չնչին քանակության քիմիական տարրերից՝ երկաթ, նիկել, թթվածին, ազոտ, սիլիցիում, ծծումբ, մագնեզիում, ածխածին, նեոն, կալցիում և քրոմ: Արեգակը կազմավորվել է 4.6 միլիարդ տարի առաջ՝ հսկայական մոլեկուլային ամպի գրավիտացիոն փլուզման հետևանքով։ Արեգակը գտնվում է Ծիր Կաթինի կենտրոնից 26 000 լուսատարի հեռավորության վրա և պտտվում է նրա շուրջ, անելով մեկ պտույտը 225 – 250 միլիոն տարվա ընթացքում։ Արեգակի ուղեծրային արագությունըհավասար է 217 կմ/վ՝ այսպիսով, այն անցնում է մեկ լուսատարին 1400 երկրային տարում, իսկ մեկ աստղագիտական միավորը՝ 8 երկրային օրում: Արեգակը երկնքի ամենապայծառ մարմինն է: Այն մոտավորապես 13 միլիարդ անգամ ավելի պայծառ է, քան հաջորդ ամենապայծառ աստղը՝ Սիրիուսը:

download

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s