Ճամփորդություն դեպի Անակլիա

Օգոստոսի 21-ի գիշերը ճանապարհ ընկանք դեպի Անակլիա՝ մասնակցելու “Ապագայի” ճամբարին: Երբ արդեն առավոտ էր` հասանք Թբիլիսի: Այնտեղ սպասեցինք , մինջև, որ եկան ճամբարի մեծ ավտոբուսները: Նստեցինք ու 7 ժամվա ընթացքում հասանք Անակլիա: Առաջին տպավորությունը շատ լավն էր: Ամեն ջոկատ ուներ առանձին գույնի շապիկներ, որոնցով տարբերվում էր մնացածից: Մեզ ծանոթացրեցին ջոկատավարների` Գեորգիի և Մարիամի հետ: Գեորգին ազգությամբ հայ էր ու կարողանում էր հայերեն խոսալ: Դա մեզ շատ օգնեց, քանի որ այնտեղ շփվում էին միայն վրացերեն ու քչերը գիտեին անգլերեն կամ ռուսերեն: Ամեն մի տնակում ապրում էին երկու տարբեր ջոկատների անդամներ: Մեր հարևանները շատ բարեհամբույր էին և ամեն անգամ իրար տեսնեիս ժպտում էինք միմյանց ու խոսում իրար հետ: Ամեն առավոտ ժամը 8:30 միանում էր երաժշտություն և մենք պետք է երկու գիծ կանգնեինք ու վազելով գնայինք կանգնեինք մեր տեղում: Այդ ժամանակ մարմնամարզություն էինք անում ու իմանում էինք, թե ինչ ենք անելու տվյալ օրը: 3-րդ օրը երեկոյան պետք է “Ֆորտ բոյար” խաղը խաղայինք: Իմաստը կայանում էր նրանում, որ երեք թիմի մասնակից վազելով գնում էին տարբեր ջոկատավարների մոտ ու պատասխանելով նրանց հարցերին կամ կատարելով առաջադրանքները` ստանում էին տարբեր թղթեր և ինչքան շատ թուղթ հավաքեին, այդքան բարձր էր հաղթելու հավանականությունը: Խաղի վերջում իմացանք, որ զբաղեցրել ենք առաջին տեղը ու այդ ժամանակ խոսքերով բացատրելու բան չի, թե ինչքան ուրախացանք: Այդ ժամանակ այնքան էինք բղավել, որ հաջորդ օրը բոլորի ձայնը կտրվել էր: 4-րդ օրը տեղի ունեցան ռազմամարզական խաղեր: Ճամբար էին եկել զինվորականներ ու մրցույթ էին կազնակերպել: Մրցույթին մասակցում էին ամեն ջոկատից ութ մարդ` չորս աղջիկ և չորս տղա: Խաղերի ժամանակ տարբեր դժվարություններ հաղթահարելով, պետք է հասնեիք ֆինիշին բոլորից շուտ: Խաղերի արդյունքում մենք զբաղեցրինք 3-րդ տեղը:40079745_1929511890444785_4448713059178905600_n 5-րդ օրը ամեն ջոկատ ֆիլմ պետք է նկարեր: Մեր թեման հեպատիտ Ց-ն էր: Մեր ֆիլմի հիմնական իմաստը կայանում էր նրանում, որ պետք է շուտ գնալ բժիշկի մոտ ու չանտեսել նրա ասածները: Երեկոյան գնացիք ֆիլմադիտման’ նայելու մեր նկարած ֆիլմը: Վերջին օրը ամեն ջոկատ պետք է ներկայացներ Վրաստանի մարզերից մեկը: Մերը Աջարիան էր:Մենք պար պատրաստեցինք:  Ամեն օրվա վերջում ունենում էինք թիմի ժամ, որտեղ ասում էինք մեր կարծիքը օրվա մասին, ասում էինք թե ինչը մեր դուրը չեկավ կամ եկավ:Հիմնական խնդիրը մինչև վերջ մնաց լեզուն, որը մեզ շատ էր խանգարում ուրիշ ջոկատների հետ շփման մեջ:Իմ կյանքում առաջին անգամ էի գնում միջազգային ճամբար ու ինձ շաաատ հետաքրքիր էր, թե ինչպես է անցնում այնտեղի առօրյան: Ես շատ շնորհակալ եմ մեր ջոկատավարներին: Շատ շնորհակալ եմ ըներ Աննային, ով միշտ մեր կողքին էր, որ միշտ պաշտպանում էր մեր շահերը ու օգնում դժվար պահերին: Եթե հնարավորություն լինի ես անպայման էլի կգնամ նմանատիպ ճամբար:

 

This slideshow requires JavaScript.

Անակլիայի «Ապագայի» ճամբարի մարզական առօրյան

Advertisements

Դպրոցական համազգեստի մասին

Ես աշակերտ եմ, ով սովորել է և՛ այն դպրոցում որտեղ կա համազգեստ, և՛ այնտեղ, որտեղ աշակերտները հագնում են այն, ինչ ցանկանում են։ Համազգեսը ըստ ինձ չունի ոչ մի դրական կողմ։ Երբ բոլորը համատարած հագնում են նույնը, ինչ որ չափով կորում է աշակերտի սեփական ճաշակի զգացողությունը և ինքնուրույն ընտրություն կատարելու հնարավորությունը։ Բոլորն էլ ցանկանում են տարբերվել մնացածից, Իսկ համազգեստը խլում է այդ հնարավորությունը։ Ծնողները հաճախ օրինակ են բերում սոցիալական խնդիրնեը: Եթե մի քիչ այլ տեսանկյունից դիտվի հարցը շատ պարզ կնկատվի, Որ շատ ավելի մատչելի է, Որ երեխան հագնի այն ինչ ունի տանը, այլ ոչ թե օգոստոսի վերջին շաբաթը ընկնի խանութներով ու նոր սև-սպիտակ հագուստ գնի։ Կան մարդիկ, ովքեր ասում են, իբր ազատ հագուստը խանգարում է ուսմանը։ Իմ կարծիքով նման բան չի կարող լինել, Որովհետև գիտակից երեխան, Ով գնում է դպրոց սովորելու համար՝ չի նայի հագուստին, Իսկ չսովորող ու ձգտում չունեցողը չի սովորի ոչ՛ սպիտակ ու ոչ՛ էլ կանաչ վերնաշապիկով։ հին դպրոցումս դեպք է եղել, երբ ես հիվանդացել էի և չէի կարող կիսաշրջազգեստ հագնել։ Ստիպված հագա սովորական շալվար, բայց երբ տնօրենը տեսավ “օրինախախտին” մոտեցավ ու սկսեց բարձր գոռալ ու ջղայնանալ, հենց այդ պահին էլ հասկացա, որ ես չեմ ցանկամում շարունակել ուսումս այնտեղ։ Այդ ու մնացած շատ ու շաաաատ խնդիրների պատճառով դուրս եկա այդ դպրոցից ու հիմա, երբ սովորում եմ այնտեղ, որտեղ չկա սև ու սպիտակի հանդեպ մեծ սեր, ես չեմ նկատում ուսման մեջ ոչ մի փոփոխություն ու սոցիալական որևէ խնդիրներ: