Էրեբունի բերդաքաղաք

Էրեբունի բերդաքաղաքը հիմևադրել է մ.թ.ա. 782 թվականին՝ Արգիշտի Ա-ի կողմից: Էրեբունի ամրոցի կառուցման թվականը համարվում է նաև այժմյա մայրաքազաք Երևանի հիմնադրման տարեթիվը։ Ամրոցը գտնվում է այսօրվա Երևանի հարավարևելյան մասի Նոր Արեշ ևՎարդաշեն թաղամասերի միջև: Էրեբունիի հիմնադրման ժամանակ Վանի թագավորությունը հասել էր տնտեսական, քաղաքական և ռազմական հզորության և գերիշխում էր Առաջավոր Ասիայում։ Դեռևս 1879-ին բլրի ստորոտից հայտնաբերված առաջին սեպագիրը, այնուհետև   ռուս հնագետ Ա. Ա. Իվանովսկու ուսումնասիրությունները, միանշանակ, ձևավորում են մասնագիտական հետաքրքրություն հնավայրի նկատմամբ, իսկ 1950-ին սկսվում են Էրեբունի ամրոցի կանոնավոր պեղումները՝ Կ. Հովհաննիսյանի ղեկավարությամբ: Հենց առաջին իսկ տարում հայտնաբերված սեպագիր արձանագրությունից պարզվում է, որ այս ամրոցը կառուցվել է Արգիշտի I արքայի կողմից իր թագավորության հինգերորդ տարում` մ. թ. ա. 782թ., և անվանվել Էրեբունի: Այսօր արդեն  2800-ամյա Երևանը` Հայաստանի Հանրապետության և համայն հայության մայրաքաղաքը, այդ բերդաքաղաքի ուղղակի ժառանգորդն է և ի հպարտություն բոլոր երևանցիների` մեկը աշխարհի հնագույն մայրաքաղաքներից: Էրեբունին այսօր լայն հասարակության համար բաց հայտարարված միակ  հնագիտական հուշարձանն է  Երևան քաղաքում, իսկ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը` ուրարտագիտության կարևոր կենտրոններից մեկը մեր տարածաշրջանում:
տ

 

Advertisements

Alan Walker

640x853q=90_alan_walker_165727_165729_229x305_90_1_1_c.jpgԱլան Ուոքերը նորվեգացի-բրիտանացի ռեկորդային պրոդյուսեր և DJ է: Նախկինում հայտնի է եղել իր բեմական (DJ Walkzz) անունով:  Ծնվել է 1997թ, օգոստոսի 24-ին: 2017 թ. DJ Mag- ի լավագույն 100 DJ- ների ցանկում զբաղեցրել է 17-րդ տեղը: Նա նորվեգիացի Հիլդա Օմդալ Ուոքերի և անգլիացի Ֆիլիպ Ալան Ուոքերի որդին է: Ալանը մեծացել է երկու եղբայրների հետ: Նաև ունի մեծ քույր, ով ծնվել է Անգլիայում (Քեմիլա Ջոյ), իսկ փոքր եղբայրը ծնվել է Նորվեգիայում: Դեռ փոքր ժամանակից Ալանը մեծ հետաքրքրություն ուներ համակարգիչների հանդեպ, դրա համար էլ հետագայում լավ գիտեր ծրագրավորում ու գրաֆիկ դիզայն: Սկզբում նա չուներ երաժշտական ֆոն, բայց հետո նա սկսեց երաժշտություն սովորել դիտելով տեսահոլովակներ YouTube-ում: 14 տարեկանում Ալանը սկսեց երաժշտություն ստեղծել իր համագարգչով՝ FL Studio ծրագրի օգնությամբ: Իր առաջին թրեքերից էր «Celebrate»-ը, որը ստեղծել էր 2012թ. հոկտեմբերի 7-ին:

 

My sport injury

During the winter competitions, I hurt my wrist and it hurt for several days. Because of this, I couldn’t attend the training and did not continue the competition. I did not go to the doctor because it had happened several times before. Two weeks later, the wrist did not hurt. I decided that I could train but during the training, the hand started to hurt worse. I had a pain while I was moving the joint, so I realized that I needed to see the doctor. The same day I went to the doctor and it turned out that I had sprains. Sprain stretching is a common type of injury. Stretching usually occurs with sudden movements in the joint. The doctor said that the arm needed rest. Every day I went to physiotherapy, it was not painful but it was unpleasant. so my physiotherapy lasted 3 weeks. I had a fixator which I had to wear during lessons and sleep, it was possible to remove only when I had to eat. Except all this, I used some kind of cream with a disgusting smell.  Full treatment took a month. after the treatment, I played tennis for a long time with the help of a special fixator. Now I’m fine. The hand does not hurt, but sometimes when I play tennis or pick up something heavy, it reminds me that I have  had an injury.

If you really want to win, cheat

It’s really bad even to think about cheating. If you cheat and win, you will be tormented by conscience. In big tennis, I saw how people cheated and felt it myself. It’s really unpleasant when people are cheating. If you lie a lot, sooner or later everyone will start treating you very bad. In my opinion, it is better to work hard and to achieve everything by yourself without cheating. And it’s bad to lie because in the future it will become a habit, and then people will never trust you or will never be friends with you. Cheating will stop progress. If every time you think that you can lie and win, then you will not try to be better than everyone else, and in the end, you will not have any progress.

Առակագրություն. Մխիթար Գոշ

Առակը, բարոյախոսական բնույթի գրական ստեղծագործություն է, որտեղ ներկայացվում, ծաղրվում և քննադատության են ենթարկվում մարդկանց բնավորության վատ կողմերը։ Առակի վերջում հեղինակը ասում է իր կարծիքը նկարագրածի վերաբերյալ և դա էլ առակի բարոյախոսությունն է։ Առակի հերոսները կենդանական և բուսական աշխարհի ներկայացուցիչներ են, իրեր և այլն։ Անտիկ շրջանում և միջնադարում առակները արձակ ժանրի ստեղծագործություններ էին, սակայն հետագայում դրանք սկսեցին հիմնականում գրվել չափածո։ Ամենահայտնի առակագիրներն են՝ Եզովպոսը, Ֆեդրոսը, Ժան դը Լաֆոնտենը, Իվան Կռիլովը, իսկ հայ հեղինակներից՝ Մխիթար Գոշը, Վարդան Այգեկցին, Խնկո Ապերը: Առակը բաղկացած է 2 մասից՝ սյուժեից և բարոյախոսությունից։ Սյուժեն դեպքերի, իրողությունների շարադրանքն է, իսկ բարոյախոսությունը՝ առակի սկզբում կամ վերջում արտահայտված եզրակացությունը։ Հայկական առակների առաջին, ժողովածուն կազմել է Մխիթար Գոշը մեզանից ութ դար առաջ՝ համախմբելով երկու բաժնում՝ «Առակք առասպելականք և բարոյականք» և «Առակք ստեղծականք»։ Առակներից կարելի է պատկերացում ստանալ միմյանց հարևանությամբ ապրող ժողովուրդների ազգամիջյան հարաբերությունների մասին օրինակ՝ «Քահանայ և ղադի», «Այծք և գայլք», «Գայլ և ոչխարք»:

Մխիթար գոշ

գօսհ Մխիթար Գոշը, հայ մտածող–գիտնական, օրենսդիր, առակագիր, հոգևորական, մանկավարժ, և հասարակական գործիչ է։ Մխիթար Գոշի առակներով 12–րդ դարի հայ գրականության մեջ մուտք է գործել ժողովրդական բանարվեստի նոր մի տեսակ, որը կոչվում է առակ: Մխիթար Գոշի իմաստության համբավն այնքան է հռչակվել, որ շատերը հեռավոր վայրերից եկել են նրա մոտ սովորելու։ Նա մեծ հեղինակություն է վայելել ոչ միայն մտավորականների, այլև ժամանակի քաղաքական ու պետական գործիչների շրջանում, եղել է Զաքարե Երկայնաբազուկի խոստովանահայրն ու խորհրդատուն։ Միջնադարում նրա մասին պատմվել են ավանդություններ, որոնց մեջ նա սրբացվել է։ Հեղինակավոր Ամերիկյան հանրագիտարանը համարում է, որ Գոշը հայկական վերածնունդի հիմնական ներկայացուցիչներից մեկն է։ Գոշ բառը նշանակում է սակավամազ: Մխիթար Գոշը ծնվել է Գանձակում՝ թյուրքերի տիրապետության շրջանում։ Գոշի ծննդյան թվականը հայտնի չէ, սակայն հիմք ընդունելով, որ նա մահացել է խոր ծերության ժամանակ 1213 թվական, գիտնականները ենթադրում են որ նա ծնվել 1120-30-ական թվականներ։ Սովորել սկսել է ծննդավայրում։ Չափահաս դառնալով՝ ձեռնադրվել է կուսակրոն քահանա։ Այնուհետև գնացել է Կիլիկիա: Թաքցնելով վարդապետական աստիճան ունենալը՝ ուսանել է Սև լեռան երևելի գիտնականների մոտ և վերստին ստացել վարդապետի աստիճան։ Մխիթար Գոշը տեղափոխվել է Հաթերքի իշխան Վախթանգի մոտ Խաչեն, այստեղից էլ՝ Նոր Գետիկի վանքը։ Որոշ ժամանակ անց երկրաշարժից ավերվել են վանքն ու շրջակա գյուղերը։ 1196-1198 գնացել է Երուսաղեմ ուխտագնացության։ Մահացել է 1213 թվականին՝ Նոր Գետակում:

 

Գոյականի թիվը, հոգնակի թիվը,կազմությունը, օրիաչափություններ.

Բառերը լինում են միավանկ և բազմավանկ

տուն-տներ
պատ-պատեր
աչք-աչքեր
գիրք-գրքեր
ձեռք-ձեռքեր
շուն-շներ
մատ-մատներ

Միավանկ բառերի հոգնակի թիվը կազմվոււմ է -եր հոգնակերտ մասնիկով:

մատանի-մատանիներ
եկեղեցի-եկեղեցիներ
դպրոց-դպրոցներ
հյուրատուն-հյուրատներ
պատառաքաղ-պատառաքաղներ

Բազմավանկ բառերի հոգնակի թիվը կազմվում է -ներ հոգնակերտ մասնիկով:

մուկ-մկներ
ձուկ-ձկներ
եզ-եզներ
գառ-գառներ
մատ-մատներ
բեռ-բեռներ
դուռ-դռներ
ծունկ-ծնկներ
ռուս-ռուսներ
նուռ-նռներ
հարս-հարսներ

Գրաբարում մի խումբ բառեր ունեցել են -ն վերջնահնչունը: Այդ բառերը հոգնակիի կազմության և բառակազմության ժամանակ՝ -ն վեռրնահնչյունը վերականգնում է:

բեռ-բեռներ-բեռնատար-բեռնակիր
ձուկ-ձկներ-ձկնորս-ձկնկիթ

Բարդ բառեր որոնց երկրորդ բառը միավանկ է

դասագրիրք-դասագրքեր
ծաղկեփունջ-ծաղկեփնջեր
գրչատուփ-գրչատուփեր
ոտնաձայն-ոտնաձայներ

Հանքարդյունաբերություն

Նախագիծ 1.

Ցիանիդը կամ կապտաթթուն դա բարձր տոքսիկությամբ քիմիական միացություն  է բաղկացած ածխածնի, ազոտի և ջրածնի կամ այլ տարրի մեկական ատոմից: Հիմնականում թունավորումները այս նյութով լինում են ինհալացիոն՝ գոլորշիները շնչելով, սակայն կարող է լինել նաև հպումային՝ տրանսդերմալ, նաև ալիմենտար՝ թունավոր ջուր կամ սնունդ օգտագործելով:

Ցիանիդով թունավորումը կարող է ընթանալ սուր կամ քրոնիկ ձևով:

Սուր ձևն էլ իր հերթին բաժանվում է կայծակնային և դանդաղեցված ձևերի:

Կայծակնային ձևը լինում է մեծ քանակությամբ թույնի արագ ներմուծման ժամանակ: Այդ դեպքում թունավորվածի մոտ նկատվում են ցնցումային նոպաներ, մկանային թուլություն, գիտակցության կորուստ, ռեֆլեքսների կորուստ, միդրիազ, էկզօֆթալմ, մաշկը վարդագույն երանգ է ստանում, անոթազարկը թելանման, դանդաղած, սրտի տոները թուլանում են, զարկերակային ճնշումը՝ նվազում: Շնչառության կանգ է զարգանում մի քանի օր ծանր շնչելուց հետո ներշնչումներից հետո, որին հաջորդում է սրտի կանգը:

Դանդաղ ձևը լինում է թեթև, միջին և  ծանր աստիճանների:

Թեթև աստիճան՝ դառը համ բերանում, քերծվածքի զգացում քթում, մկանային թուլություն, գլխապտույտ, հևոց, սրտխառնոց,խոսքի աղավաղում:

Միջին աստիճան՝ վերոնշյալ ախտանիշերին ավելանում են բերանի լորձաթաղանթների անզգայացումը, ծոծրակային շրջանում ցավը, մաշկային ծածկույթի վառ կարմիր գունավորումը: Անոթազարկը դանդաղած է և լարված, նկատվում է ցավեր սրտի շրջանում, զարկերակային ճնշումը բարձրանում է, քայլվածքը դառնում է տատանվող: Ախտանիշները հեռանում են 4-6 օրվա ընթացքում:

Ծանր աստիճանը զարգանում է իրար հաջորդող 4 փուլերով:

  1. Սկզբնական փուլ՝ նման է միջին աստիճանի ախտահարմանը:
  2. Հևոցի փուլ՝ ավելի են հարաճում շնչառական խանգարումները, հեղձուկը, հևոցը, նկատվում է վախ մահվանհանդեպ, ծամիչ մկանների տրեմոր, փուլի վերջում՝ ապնոէիկ շնչառություն:
  3. Ցնցումային փուլ՝ գիտակցությունը բացակայում է,նկատվում են ցնցումներ, , սուր սիրտ-անոթային անբավարարություն, հաճախ դիտվում է ակամա միզարձակում և դեֆեկացիա
  4. Պարալիտիկ փուլ՝ թույնը ազդում է կենտրոնական նյարդային համակարգի վրա և զարգանում է խորը կոմա: Մահը վրա է հասնում շնչառության կանգից, սիրտը կանգնում է շնչառական կենտրոնի պարալիզից մի քանի րոպե անց:
  • նկարագրել « Lidian» ընկերության  գործունեությունը Հայաստանում և հարևան երկրներում:

«Լիդիան» ընկերությունը փորձ չունի հանքնարդյունաբերության ոլորտում ու փորձել է հանքեր շահագործել նաև Կոսովոյում և մեր հարևան երկրներում՝ Վրաստանում ու Թուրքիայում, սակայն մերժվել է բոլորի կողմից: Միայն Հայաստանում է, որ «Լիդիանը» ստացել է հանքի շահագործման թույլատվություն: 2011 թվականին Լիդիանը Վրաստանում 40 տարով թույլատվություն է ստանում հանքարդյունահանման համար: Եվ ըստ պայմանի արդյունահանման պլանը Լիդիանը պետք է ներկայացներ երկու տարում, բայց ընկերությունը խնդրում է հետաձգել աշխատանքները: Խորհրդային տարիներին այդ տարածքում ուսումնասիրություններ են եղել ու տվյալները եղել են ոչ բարենպաստ հանքարդյունաբերության համար, բայց 2009 թվականին «Լիդիան» ընկերությունը հայտարարում է, որ հանքում կա 17 տոննա ոսկի, ապա այդ թիվը դարձավ 53 տոննա, իսկ հիմա ասում են, որ հանքում կա 70 տոննա: Այդ կազմակերպությունը բազմաթիվ սոցիալական հոլովակներ է նկարել, ցույց տալով, որ Ամուլսարի շահագործումից տուժած բոլոր գյուղերին ու քաղաքներին դրամային փոխատուցումներ է տալու:

  • գրել օրենքի այն կետերը, որոնք խախտվել են կամ շրջանցել Ամուլսարի հանքի շահագործմանը թույլտվություն տալու համար:

Սևանա լճ մասին օրենքում գրված է, որ հանքաքարի վրա մշակումն արգելվում է, եթե այն կազմակերպվում է լճի ավազանի անմիջական ազդեցության գոտում:
2013 թվականին այդ օրենքը կառավարությունը փոփոխության է ենթարկում Սևանի ջրահավաք ավազանի հատակագծման նախագիծը՝ որը գործում էր արդեն 10 տարի:

2014 թվականին պարզվում է, որ Ամուլսարի շրջանում է գտնվում կարմիր գրթում գրանցված Մատնունի Ծիրանավոր բույսը:
Նույն թվականին կառավարությունը ընդունում է հակաօրենսդրական որոշում, ըստ որի թույլ է տրվում կարմիր գրքում գրանցված բուսատեսակները տեղափոխել իրենց բնակավայրերից և տնկել ուրիշ տարածքներում: