Ճամփորդություն դեպի Թռչկան

Անկախության օրը՝ սեպտեմբերի քսանմեկին, որոշել էինք գնալ Թռչկանի ջրվեժ: Առավոտյան ժամը 9-ին նստեցինք ավտոբուս ու ճանապարհ ընկանք: Ճամփին կանգ առանք Ապարանում, մի քիչ հանգստացանք ու շարունակեցինք ճանապարհը: Հասանք Շիրակամուտ գյուղ և սկսվեց ամենահետաքրքիրը: Բարձրացանք բեռնատար մեքենա ու գոռալով, միմյանց վրա ընկնելով, խոսալով, ծիծաղելով ու բարձր տրամադրությամբ հասանք ջրվեժ: Առաջին անգամ էի գնում Թռչկան: Երբ տեսա ջրվեժը, զարմացած էի, քանի որ չէի տեսել նմանատիպ գեղեցկություն: Ավելի գեղեցիկ էր այն, երբ մոտենում էինք: Ջուրը սառն էր, բայց դա մեզ չէր խանգարում, որ մի լավ թրջվեինք, ցատկոտեինք քարերի վրայով: Ջրի ձայնն այնքան բարձր էր, որ իրար մեծ դժվարությամբ էինք լսում: Ջրի մեջ խաղում էինք, թրջվում, ընկնում, ոմանք լողում էին, ու
նկարվում էինք ու նկարվում: Հենց նկատեցինք, որ եղանակը վատանում է, արագ հավաքվեցինք ու նորից նստեցինք բեռնատարը, բայց միևնույն է ընկանք անձրևի տակ: Դա էլ իր հետաքրքրությունն ուներ: Ինձ համար այս ճամփորդությունը իսկապես շատ հետաքրքիր էր, քանի որ առաջին անգամ էի տեսնում Թռչկանի ջրվեժը: Գիտեի, որ շատ գեղեցիկ վայր է, բայց այդ ամենը պետք է տեսնել սեփական աչքերով: Ճամփորդությունն ինձ շատ դուր եկավ ու եթե էլի հնարավորություն լինի, անպայման նորից կգնամ այնտեղ:

This slideshow requires JavaScript.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s