Ավետիք Իսահակյան

Մեկը չեղավ

Մեկը չեղավ, որ իմանար վշտերս,
Քնքուշ ձեռքով դարման աներ վերքերիս.
Մեկը չեղավ, որ գուրգուրեր վարդերս,
Անուշ բույր տար, վարդի գույն տար երգերիս:

Կյանքս կտամ սրտից բխած համբույրին,
Ա՜խ, թէ մեկը ինձ հասկանա՜ր ու սիրե՜ր:
Ի՞նչ կա երկրում և՛ սրբազան, և՛ անգին,
Քան թէ զոհվել, քան թէ լինել անձնվեր:

Բայց ես կյանքում շա՛տ սիրեցի ու լացի, —
Մեկը չեղավ, որ ամոքեր վշտերս,
Սիրող սրտի ծարավ, ծարավ մնացի,
Մեկը չեղավ, որ գուրգուրեր վարդերս…

Հայրենիքիս

Ցորենի ծփուն արտերի եզրին
Կանգնել, խորհում եմ սրտիս մեջ լռին՝
Մի՞թե դու չէիր, հայրենիք իմ հեգ,
Որ տայգաներից, մթին յուրդերից
Հորդացող — եկող ելուզակների
Բյուր նիզակ ու տեգ
Սրտիդ մեջ մխված՝ ընկել էիր խեղճ,
Քառուղու վրա բախվող ազգերի,
Դաժան դարերի մղձավանջի մեջ,
Սմբակների տակ խոլ նժույգների.
Եվ սրում էին ճիչով խնդագին
Անգղներն իրենց կտուցները վես
Քո արևակեզ ժայռերի վրա՝
Հոշոտելու քեզ…
Եվ սակայն հիմա
Դու նորից ծաղկել, ցնծում ես նորից,
Ելնում է ծուխը խրճիթներից հին,
Ուր մայրս անուշ օրորել է ինձ,
Իմաստավորել մանուկ իմ հոգին
Քո հզոր լեզվով, երկիր կաթոգին։
Այնքան ժամանակ, որ պիտի հերկե
Սևահողդ հին՝ քո կտրիճ որդին,
Եվ գուսանդ վառ՝ սերդ պիտ երգե,
Դու պիտի ծաղկիս, երկիր հայրական,
Քո ոգով, ոճով և բարձրագլուխ,
Դու պիտի հնչես, հնչես հաղթական,
Իմ հին հայ լեզու՝ քա՛ղցր ու սրտաբո՛ւխ։

 

 

Advertisements

Նախագիծ 2

«Հայաստանի կոտրվող ողնաշարը»– ֆիլմի դիտում

  • վերլուծություն՝
    • հանքարդյունաբերությունը, գերակա շահը, բնություն և բնապահպանություն
    • բացատրել պոչամբար բառը, գրել Հայաստանի բոլոր պոչամբարները

Արծվանիկի, Թեղուտի, Փխրուտի, Ողջի, Դարաձոր, Գեղանուշի, Հովիտ N1, Հովիտ N2, Դարազամի, Դաստակերտի, Տերտերասար, Հանքասար:

  • գրել հանքարդյունաբերության հետևանքով առաջացող հիվանդությունները
  • թվարկել բնապահպանական վնասները
  • ծանոթանալ Ընդերքի մասին Հ)!@#$%^&*D+_<>:?~{|}”Հ օրենսգրքին
  • Ինչպե՞ս խախտել օրենքը, որ «ոչ ոք չնկատի»

Ավետիք Իսահակյան

Իսահակյանն առաջնակարգ բանաստեղծ է, թերևս այդպիսի լուսավոր ու անմիջական տաղանդ այժմ ողջ Եվրոպայում չկա: Իսահակյանը բազմաժանր գրող է` բանաստեղծսւթյուն, պոեմ, բալլադ, պատմվածք, հեքիաթ, զրույցներ, կատարել է նաև թագրմանություննր: 1987թ. լույս է տեսել նրա առջին գիրքը` «Երգեր ու վերքեր» վերնագրով: Նրա ապրած ժամանակաշրջանի ամենամեծ աղետը նա համարում է նյութամոլ ու անարդար աշխարհը: Նրա բանաստեղծությունները գրված են հայրենասիրական, մայրական սիրո, սիրո, բնության, պանդխտւթյան թեմաներով: Շատ հաճախ նրա գործերում հայրենիքն ու մայրական սերը միաձուլված են:

Բառերը գրել միասին, անջատ կամ գծիկով

54. Բուժսպասարկում, խաչեղբայր, մեկ-մեկ, հուրի-փերի, հազար վեց հարյուր։
55. Գավառից գավառ, հազարամյա, քարընկեց, կանաչ-կարմիր, ողջ-ողջ։
56. Քսանհինգամյա, կարծես թե, սև-սպիտակ, հլու-հնազանդ, դափնեվարդ։
57. Ազգընտիր, խոխարքա, դեպքից դեպք, երանգ-երանգ, լավ-վատ։
58. Ընկեր-բարեկամ, թևածել, ի լրումն, ժուկով ժամանակով, դարից դար։
59. Կկուժկոտրուկ, բառգիրք, ձորից ձոր, հայ-արաբական, հանովի-դնովի։
60. Ժամպատարագ, ծունր իջնել, լինել-չլինել, պարզից պարզ, իրարանցում։
61. Բերանքսիվայր, տխուր-տրտում, հարյուր քսանմեկ, մինչևիսկ, վառ դեղին։
62. Դյուրըմբռնելի, կամաց-կամաց, մուգ կանաչ, ութ հարյուր, դեղ-դարման։
63. Զույգ-զույգ, հարյուր տասը, վառ կարմիր, արևմտաեվրոպական, ժող-գործիքներ։
64. Ողջ-առողջ, հարավ-արևմուտք, հարավաֆրիկական, ինչ որ  է, ծովից ծով։
65. Լույս ընծայել, կիսատ-պռատ, վայր ի վեր, հինգ հարյուր, մանր-մունր։
66. Քանի դեռ, գնացող-եկող, խորդուբորդ, տեղի-անտեղի, հարյուր հազար։
67. Դյուրընթեռնելի, գույնզգույն, բերանից բերան, հարյուր ութ, որոշիչ որոշյալ։
68. Ուսուցիչ ուսուցչուհի, ի սկզբանե, փոքր-ինչ, տարուց տարի, գիշեր-ցերեկ։
69. Տեր-տիրակալ, երգարվեստ, առաջընթաց, հալվել-մաշվել, հարյուր մեկ։
70. Դափնեպսակ, թև-թիկունք, հայ-պարսկական, գիտքարտուղար, քարից քար։
71. Ըստ պատշաճի, գրական-գեղարվեստական, մի երկու։
72. Կեսբերան ասել, ի պաշտոնե, ասել-խոսել, հեռու-հեռու, գործընկեր։
73. Ջարդել փշրել, թփից թուփ, ի վերջո, գերծանր, վեր-վեր թռչել։
74. Շինվարչություն, հարյուր ութ, քաշել քաշքշել, երգիչ երգչուհի, ռազմածովային։
75. Կողք-կողքի, ոտքը ոտքին գցել, հայ-հունական, ռազմաքաղաքական, շիթ-շիթ։
76. Վաղուց ի վեր, ի շահ, ազգուտակ, կիսատ-պռատ, ռուս-ճապոնական։
77. Մի-մի, ի հեճուկս, ներս առնել, առտնին, դուրս մղել։
78. Մուգ կապույտ, հականե-հավանե, իննսունութ, գենանցում, ծուռ-ծուռ նայել։
79. Դժվար ընթացք, հարյուր երեսունմեկ, դարից դար, գունդ-գունդ, գործընկեր։
80.  Եռուզեռ, փերթ-փերթ, զինգրքույկ, ըստիս, դափ-դատարկ։
81. Կիլովատ ժամ, հայ-պարթևական, մերձարևադարձային, հարյուր ութ, լույսընծայել։
82. Հազար հինգ հարյուր, կերած-խմած, կանգ առնել, ափհանում, դյուրընկալ։
83. Դեմ դիմաց, երկար-բարակ, փայտփորիկ, հորյուր չորս, ասած-չասած։
84. Խնդուներես, հարավ-աևելք, հեռու-մոտիկ, վաղուց ի վեր, կոհակ առ կոհակ։
85. Հարավ-արևելյան, չորս հինգ, վաթսունութ, կոհակ-կոհակ, դուրս քշել։
86. Թավալ գլոր, վերընթացք, թոշնել թառամել, գող-գող, խոսք տալ։

Շահաբաս և սրուակ մի գինի և միջն որդն

Յաւանդութենէ պատմի, թէ յանցանելն Շահաբասայ` հայ ոմն արբեալ ընթանայ եւ կալնու զսանձն երիվարի նորա եւ ասէ.
     «Քանւո՞յ վաճառես զայս երիվար` զոր ես գնել կամիմ»:
Շահաբաս հրամայէ տանել զնա ի տուն իւր եւ վաղիւն դարձուցանել առ ինքն: Ծառայքն տանին զնա ի տուն, մինչեւ սթափեալ յարբեցութենէն` իրազեկ անցիցն լինի եւ յահէ սրտին` մնայ վարանեալ: Խրատ տայ կինն իւր` սրուակ մի գինի տանել ընդ ինքեան առ Շահաբասն եւ պատուիրէ զինչ խօսել անդ: Տանին զնա ծառայքն առ արքայ. եւ Շահաբաս հարցանէ նմա (ցնա).
«Քանւո՞յ կամիս գնել զերիվար իմ»:
Նա հանէ զսրուակն գինւոյ եւ դնէ առաջի թագաւորին եւ ասէ.
«Տէ´ր իմ, սա գնօղ երիվարիդ է, եւ վեհափառութիւնն ձեր` վաճառօղ այնր, իսկ ես միջնորդ մի եմ յայդմ տուր եւ առութեան. վերջաւորեսջի´ք զգին երիվարին եւ եթէ միջնորդիս շնորհեսջիք ինչ` այն ձե´ր է բարեշնորհութիւն»:
Հաճեալ Շահաբասայ ընդ բանս պատասխանւոյ նորին` խիլայէ զնա եւ արձակէ:

Արտաշեսյան թագավորության անկումը

Արտաշատից ոչ հեռու բանակած հռոմեական ճամբարում Տիբերիոսը հայոց թագավորական իշխանության պատվանշանները դրեց Տիգրան III-ի (Ք.ա. 20-8 թթ.) գլխին: Այս իրադարձությունը Հռոմում դիտվել է իբրև Հայաստանում իրենց իշխանության հաստատում: Եվ պատահական չէ, որ հենց այդ շրջանում Հռոմում թողարկվել են դրամներ` <<Հայաստանը նվաճված>> մակագրությամբ:  Հայաստանը թուլացնելու նպատակով Օգոստոսի կարգադրությամբ նրանից անջատվեց Ատրպատական.ը և այստեղ թագավոր կարգվեց Հռոմի կամակատար Աիոբարզանեսը: Գահակալման վերջին շրջանում Տիգրան III-ը ձերբազատվեց Հռոմի միջամտություններից և մերձենալով Պարթևստանին` սկսեց վարել ինքնուրույն քաղաքականություն: Նա թողարկել է պահլավերեն մակագրությամբ դրամներ: Տիգրան III-ը հանդես է եկել <<Հայրասեր>> և<<Հելլենասեր>>տիտղոսներով: Continue reading Արտաշեսյան թագավորության անկումը

Արտավազդ 2-րդ

Արտավազդ Բ ծնվել է մոտ մ.թ.ա. 96– մ.թ.ա.31, Հայոց թագավոր է դարձել մ.թ.ա. 55-34-ին։ Հաջորդել է հորը՝ Տիգրան Մեծին։ Տիգրան Մեծի կառավարման վերջին տարիներին Արտավազդը եղել է նրա գահակիցը։ Ստացել է հելլենական կրթություն։ Պլուտարքոսը վկայում է, որ Արտավազդը գրել է ճառեր, պատմություններ ու ողբերգություններ, որոնք, սակայն, չեն հասել մեզ։ Գտնվելով հռոմեական և պարթեական պետությունների միջև, Հայաստանը հարկադրաբար մասնակցել է նրանց բախումներին։ Արտավազդը նախապես ունեցել է հռոմեական կողմնորոշում, որովհետև Հռոմի հետ Հայաստանը ունեցել է դաշնակցային պարտավորություններ, իսկ Պարթևաց թագավորության հետ՝ թշնամական հարաբերություններ։ 54-ին Արտավազդը այցելել է Հռոմի եռապետ ու զորավար Մարկոս Կրասոսին, որը 42000 զինվորով ժամանել էր Ասորիք և առաջարկել արշավել Պարթևաստան՝ Հայաստանի վրայով, քանի որ լեռնոտ տեղանքում նրա լեգեոնները կպաշտպանվեին պարթևական հեծելազորի վտանգավոր գրոհներից, չէր խափանվի պարենավորումը, Հայաստանը կապահովվեր պարթևական հարձակումներից, հայկական բանակը կմիանար հռոմեականին։ Continue reading Արտավազդ 2-րդ