Արտասովոր, բայց հետաքրքիր արվեստ

Երբ հայոց լեզվի ուսուցչուհին ասաց, որ գնալու ենք ցուցահանդես, ես, և ինձ թվում է մնացածն էլ մտածեցին, որ գնալու ենք ու տեսնենք նկարներ կամ քանդակներ: Երբ հասանք պատմության թանգարան ու մտանք սրահ՝ զարմացանք տեսնելով մի քանի հեռուստացույց, որի էկրաններին մեր հեղափոխության կադրերն էին: Բայց հետո մեր դպրոցի ուսուցիչ Գագիկ Չարչյանը պատմեց ու բացատրեց, որ սա էլ է մեծ արվեստի մի ճյուղ: Խմբով սկսեցինք ուսումնասիրել սրահը, դիտել մեզ արդեն շատ հարազատ դարձած կադրերը: Բացի էկրաններից պատերին նաև գրված էին ոգեշնչող ու շատ մտածելու տեղիք տվող փիլիսոփայական խոսքեր:

«Հեղափոխությունները ոչ թե տեսություններն են ստեղծում, այլ մարդու նոր կյանք երևակայելու ու ստեղծելու կարողությունը:»

Ծանոթանալուց հետո նստեցինք ու սկսեցինք հարցեր տալ ընկեր Գագիկին: Նա պատասխանեց, թե ինչ է իր  համար հեղափոխությունը, ասաց, որ հեղափոխությունը նրա կյանքում տեսած ամենալավ ներկայացումներից է: Վերջում էլ ասաց, թե ինչով է ոգեշնչվել, որ ստեղծել է այս տարօրինակ, բայց մեկտեղ հետաքրքիր ու հայ ազգի համար կարևոր ցուցահանդեսը:

Թանգարանից հետո ուղևորվեցինք դեպի Շառլ Ազնավուրի անվան հրապարակ: Այնտեղ շատ հետաքրքիր էր, քանի որ մեծ նվագախումբ էր նվագում, ու ընդհանրապես հրապարակը շատ ազդեցիկ էր դարձել ջրավազանի կողքին շարված մոմերի ու ծաղիկերի շնորհիվ: Մի փոքր այնտեղ մնալուց հետո, արդեն շարժվեցինք դեպի Օպերայի հրապարակ, որտեղից էլ գնացինք տուն:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s