Գնահատում

Ըստ իս` գնահատումը ձևական բնույթ է կրում, քանի որ դրա օգնությամբ շատ դժվար է իմանալ աշակերտի իրական գիտելիքները: Ուսուցչը չգիտի, թե երեխան տանը քանի գիրք է կարդում, քանի ուսուցողական հաղորդում է նայում ու նմանատիպ բաներ, որոնք ինքնըստինքյան զարգացնում են մարդուն: Գիտեմ, որ առարակաները, ինչպիսիք են` մաթեմատիկան կամ ֆիզիկան ու քիմիան, անհրաժետ է գնահատել, քանի որ դրանք ստույգ առարկաներ են ու այնտեղ պետք չէ ստեղծագործական միտք ու ճկուն մտածելակերպ: Բայց, օրինակ, հասարակագիտությունը, գրականությունը գնահատման կարիք չունեն, որովհետև այդ դասերի ընթացքում հիմնականում լինում են քննարկումներ, հնչում են տարբեր կարծիքներ, ու գնահատել մեկին բարձր, իսկ մյուսին` ցածր զուտ նրա պատճառով, որ մեկի կարծիքը դուր եկավ ուսուցչուհուն իսկ մյուսինը` ոչ, սխալ է:

Իմ կարծիքով, ցանկացած գնահատական պետք է լինի հիմնավորված, ու ուսուցիչը պետք է ասի կամ ինչ-որ տեղ գրի, թե, որտեղ է թերացել աշակերտը, որպեսզի ոչ մի անարդար բան չլինի։ Ուսուցչի ուղղումները նաև օգտակար կլինեն ծնողի համար. նա կհասկանա, թե որտեղ է թերացել իր երեխան։

Նորից Դիլիջան, նորից նոր հիշողություններ

Նոյեմբերի 23-ի առավոտյան շարժվեցինք դեպի Դիլիջան։ Դեռ ճանապարհին արդեն շատ ոգևորված էի ու շատ էի սպասում ճամփորդությանը, քանի որ անցած տարի մենք մի խմբով ապրել էինք այս ճամփորդությունը ու սպասում էի, որ այս տարի էլ այդպես հետաքրքիր ու տպավորիչ կանցնի։ Արդեն ամեն ինչ ծանոթ էր, թե՛ հյուրատունը, թե՛ շրջակա միջավայրը, բայց միևնույն է առաջին անգամվա պես հետաքրքիր էր։Առաջին օրը գնացինք «Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», ծանոթացանք տարածքի հետ, տեսանք թե ինչպես են ապրում այնտեղ երեխաները, մտանք դասասենյակները, զրուցեցինք դասվարների ու երեխաների հետ։ Շրջայցից հետո սկսեցինք շփվել ու խաղեր խաղալ։ Նախապես նվերներ էինք պատրաստել երեխաների համար, որոնք , հուսով եմ նրանք հավանեցին: Երեխաների վիճակը, երևում էր, որ ծանր է։ Երևում էր, որ ապահովված չէին և, ընդանհրապես, շատ տխուր էր իմանալը, որ երեխաների մի մասը զուրկ է ծնող, հարազատ, բարենամ ասվածից։ Երկրորդ օրը գնացինք «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարա»։ Այնտեղ եղել էի , դրա համար այդքան չէր հետաքրքրում ինձ այդ այցը, բայց դպրոցը մի տարվա մեջ փոխվել էր։ Կային բաներ, որոնք դեռ պատրաստ չէին անցած տարի։ Ռազմամարզական վարժարանից հետո գնացինք Դիլիջանի միջազգային դպրոց (UWC)։ Ամենաշատը այդտեղ էի ուզում գնալ։ Դպրոցի առաջին տպավորությունը շատ լավն էր, իհարկե, շենքերն ու ներսի տարածքը շատ գեղեցիկ էր։ Ամենինչ ճաշակով էր, յուրահատուկ, ու ոճային, որն ինձ շատ դուր եկավ։ Վերջին օրն առավոտից նպատակ ունեինք ճամփա ընկնել դեպի Գոշ լիճ: Նախապես տրամադրվել էինք, պատրաստվել: Երբեմն լինում է էնպես, որ ամեն բան չես կարողանում դասավորել քո ուզածով: Եղանակյին պայմաննորը թույլ չտվեցին հասնել գետին և մենք որոշեցինք մի լավ քայլել Դիլիջանում: Ճամփորդությունը շատ հետաքրքիր անցավ չնայած այն փաստին, որ եղել էի այնտեղ։

 

 

 

Տնային աշխատանք

2.7.

1. Ակնարկ, լրջախոհ, ջրասույզ, մանկամիտ, քմահաճ, լուռումունջ

2. Հերարձակ, գարնանամուտ, աստղագետ, անցաթուղթ, սահադաշտ, շրջակա

3. Սնափառ, ինքնասեր, կամակատար, սրտապատառ, հավատափոխ, արքայանիստ

4.Գահավեժ, սառնարյուն, խճուղի, ստրկամիտ, հրկեզ, հավասարակշիռ

5. Բարեկամ, ծիսակարգ, աշխարհասփյուռ, դասակարգ, չափահաս, բազմանիշ

6. Սրտակից, հյուրախաղ, հուսաբեկ, բծախնդիր, ինքնահավան, տնամերձ

7. Որտեղ, ժայռակոփ, սիրատոչոր, շնչակտուր, միամիտ, ջրահեղձ

8.Ստուգատես, մրգահյութ, ժամացույց, երկարաշունչ, ուղեկարգ, շնորհազուրկ

9. Մեծամիտ, թագադիր, մարտահրավեր, որմնասյուն, հուզառատ, արագաշարժ

10. Երկկողմ, կամակոր, վեհանիստ, գիտաժողով, փակուղի, բարձրաձայն

11. Շնչափող, եռահարկ, չարքաշ, վիրակապ, ինքնաթիռ, հրավիրատոմս

12. Դյուրավառ, ձեռագործ, հողմահալած, գեղագետ, դասադուլ, վիպաագիր

13. Ձեռնամարտ, գեղատես, ջերմանավ, քաղհան, խոտհունձ, ելակետ

14. Փափկասուն, հոգեմաշ, գլխապտույտ, սևերես, ճեմասրահ, դիմափոշի

15. Ծանրակշիռ, տնամեջ, հնատիպ, նետաձիգ, ոսկեձույլ, լուսամուտ

16. Օրինադիր, պահասենյակ, բնագիր, փրկագին, սյունազարդ, ժպտերես

17. Օրավուր, ողբանվագ, երգաշար, միաձույլ, գեղարվեստ, մեծամիտ

18. Պարզամիտ, տիկին, լրտես, թղթադրամ, խնկաբույր, ինքնուս

19. Ձեռնհաս, ամենակուլ, մեծատուն, անցուդարձ, տիրադավ, երեսպաշտ

20.Մատենագիր, փառատոն, լուսամփոփ, ուղղաթիռ, բարեկիրթ, շղթայակապ

21. Ակնթարթ, համուհոտ, ճակատամարտ, ազատամիտ, մարտակարգ, մանրավաճառ

Տնային աշխատանք (նոյեմբերի 22)

1․ Գերխնդիր, ապուշ, գերձայն, ստորակարգ, ․․․, ․․․
2. Ենթակարգ, անդրադարձ, ներաշխարհ, դերանուն, դժգույն, հակաթույն
3. Տարեդարձ, ենթակա, վերնագիր, տրամագիծ, ապացույց, թերաբաց
4. Տրամաբան, գերխնդիր, առհավետ, փոխարքա, բացարձակ, պարականոն
5. Համահունչ, ընդացիկ, հակագազ, նախադուռ, ենթասպա, ․․․
6. Պարային,  հարակից, տափակ, ընդոստ, դերբայ, անդրբևեռ,
7. Ապուշ, պարագիծ, գերխնդիր, դժպատեհ,տարասեռ, ընդդիմակ,
8. Ենթախումբ,  թերակշիռ, ապաշնորհ, հարադիր, բացորոշ, մակագիր,
9. Չկամ, ընդարձակ, մականուն, արտերկիր, բաղաձայն, ենքահարց,
10. Փոխարքա, ստորգետնյա, համաձայն, տկար, ներգաղթ, տրամաբան,
11. Դժգոհ, ենթադաս, անդրշիրիմ, մակաբույծ, արտասովոր, հակագիծ
12. Ենթասպա, տհաճ, բացակա, նախավկա, ընդհատ, մակնիշ
13. Անդրբևեռ, տարասեռ, նախահայր, մակուղեղ, անկախ, ապերջանիկ
14. Ցպահանջ, հակակշիռ, անդրաշխարհ, դերանուն, , ․․․

2.4

  1. Կայսրուհի, խոուն, գովեստ, վերջույթ, աճուկ, վայրի
    2. Որբուկ, օրհնյալ, ծնունդ, թափոն, պատվածք, ծաղկուն,
    3. Ծիծաղկոտ, ավերիչ, շքեղ, արժանի, ազգություն, երաշխիք,
    4. Հյուսվածք, ցուցիչ, հարսնացու, դանդաղկոտ, աղի, անկյալ
    5. Փաստացի, ստուգարք, լեզվանի, ջնջոց, տանջանք, տիրացու
    6. Կանացի, չափածո, գեղանի, չափան, արգելոց, պատվիրական,
    7. Մահակ, խոսկան, վարույթ, հավաքածու,  , ․․․
    8. Խեցեղեն, վարձու, ջնջոց
    9. Արժույթ, սփոփանք, ծորուն,
    10. Խցիկ, որսկան, թավուտ, գործոն, հնոտի

 

Էպոս

1. Ինչ է էպոսը
Էպոսը քնարաէպիկական ժանրի ստեղծագործություն է, որը ներկայացնում է տվյալ ազգի մշակույթը և ազգային առանձնահատկությունները :Այն գրված է պատմական իրադարձությունների հիման վրա, որոնք հիմնականում պատկանում են ակունքներին ընկած նախնադարյան հասարակարգերի ընդերքին, և ժողովրդական ավանդությունների հիման վրա: Էպոսներում սովորաբար նկարագրվում է տվյալ ազգի պատմությունը և ազատության համար պայքարը:Էպոսները սովորաբար գրվում են չափածո բանաստեղծության նման :Սովորաբար դրանք պատկանում են երեք գրականական ժանռերի՝ էպիկական, քնարական և դրամատիկական:
2. Ովքեր են առաջին անգամ հիշատակել էպոսի մասին:
Սասնա ծռեր վիպերգի մասին առաջին անգամ հիատակել են պորտուգալացի ճանապարհորդներ`Անտոնիո Տերեյրիեն և Մեստրե Աֆոնսոն: Որոնք 16-րդ դարում իրարից անկախ ճանապարհորդել են, եղել են Հայաստանում, Սասունում: Լսել են տեղի բնակիչներից տարբեր զրույցներ Դավթի ու Խանդութի մասին:
Առաջին անգամ էպոսի մասին հիշատակել են
3.Ովքեր են առաջին անգամ գրի առել էպոսը:
4. Ինչ վերնագրով է տպագրել Մանուկ Աբեղյանը էպոսի և վիպերգի երկրորդ պատումը:
Դավիթ և Մհեր
5.Որ դարերի պայքարն է պատկերված վիպերգում:
6. Քանի ճյուղից է բաղկացած:

Բաղկացած է չորս ճյուղից:

7. Ինչպես է սկսվում էպոսի ճյուղերը:

8. Ինչի մասին է«Մեծ Մհեր» ճյուղը:

Սանասարին հաջորդում է որդիներից ամենաքաջը՝ Մհերը: Այդ տարիներին Սասունը հարկատու էր Մըսրա Մելիքին: Չափահաս դառնալով՝ Մհերը տիրություն է անում երկրին ու ժողովրդին. հացի ճանապարհը փակող հսկա առյուծի երախը պատռելով՝ երկու կես է անում, որի համար նրան անվանում են Առյուծաձև Մհեր, Սպիտակ Դևից ազատում է գեղեցկուհի Արմաղանին ու ամուսնանում նրա հետ, մենամարտում հաղթում է Մըսրա Մելիքին և Սասունն ազատում հարկերից, հիմնում է Մարութա Բարձրիկ Աստվածածինը, Ծովասարը դարձնում իր որսատեղին, շինում բերդեր ու կամուրջներ:
Մըսրում մեռնում է Մելիքը: Նրա կինը՝ Իսմիլ Խաթունը, խնդրում է Մհերին գալ և տեր կանգնել իր երկրին՝ գաղտնի մտադրություն ունենալով ժառանգ ունենալ նրանից: Ծնվում է արու զավակ, որին Իսմիլ Խաթունը կոչում է Մելիք՝ ի հիշատակ մեռած ամուսնու: 7 տարի նա Մհերին պահում է իր մոտ՝ արբեցնելով թունդ գինով: Ի վերջո սթափվելով և զգալով իր սխալը՝ Մհերը վերադառնում է Սասուն: Արմաղանը դժվարությամբ ներում է նրան: Մհերը նորից շենացնում է Սասունը: Որոշ ժամանակ անց Արմաղանը ծնում է մի տղա, որին անվանում են Դավիթ: Երեխայի ծնվելուն պես Մհերն ու Արմաղանը, պայմանի համաձայն, մեռնում են:

9. Որն է «Սասունցի Դավիթ» ճյուղի սյուժեն:

Որբացած նորածին Դավթին ուղարկում են Մըսր՝ Իսմիլ Խաթունի մոտ, որտեղ քաջազունը մեծանում է ժամ առ ժամ: Մըսրա Մելիքը փորձում է խորամանկությամբ սպանել Դավթին, բայց պատանի դյուցազնը հաղթահարում է բոլոր փորձությունները և վերադառնում Սասուն: Ձենով Օհանը Դավթին կարգում է գառնարած, ապա՝ նախրապան, որսորդ: Դավիթն սպանում է Սասունը կողոպտած դևերին և երկրի ամբարները լցնում բարիքներով, միայնակ կոտորում է Մըսրա Մելիքի զորքին, վռնդում է նաև հարկահավաք Կոզբադինին: Մելիքը բազմահազար զորքով ինքն է արշավում Սասուն: Դավիթը սրի մեկ հարվածով երկու կես է անում խոր հորի մեջ թաքնված Մըսրա Մելիքին:
Սասունն ազատագրելուց հետո Դավիթը նշանվում է Չմշկիկ Սուլթանի հետ, բայց լսելով Կապուտկողի արքայադուստր Խանդութի գեղեցկության մասին՝ մի շարք քաջագործություններից հետո ամուսնանում է նրա հետ: Ապա գնում է Գյուրջիստան և 7 տարի մնում այնտեղ: Խանդութը ծնում է արու զավակ և անունը դնում Մհեր: Չափահաս դառնալով՝ նա որոշում է գնալ և գտնել հորը: Ճանապարհին հայր ու որդի հանդիպում են և, իրար չճանաչելով, մենամարտում: Դավիթը Մհերի բազկապանից ճանաչում է որդուն, չի ներում, որ նա հանդգնել է մենամարտել իր հետ և անիծում է. «Անմա՜հ ըլնես, անժառա՜նգ»: Դավիթն սպանվում է Չմշկիկ Սուլթանի աղջկա թունավոր նետից, իսկ ամուսնուն հավատարիմ Խանդութը ցած է նետվում բերդի գլխից:

10. Ինչ զրույց կա «Փոքր Մհեր»-ի մասին:
Քանի աշխարք չար է,
Հողն էլ ղալբցեր (ծուլացելէ,
Մեջ աշխարքին ես չեմ մնա:
Որ աշխարք ավերվիմեկ էլ շինվի,
Եբոր ցորեն էղավ քանց մասուր մի,
Ու գարին էղավ քանց ընկուզ մի,
Էն ժամանակ հրամանք կա,
որ էլնենք էդտեղեն:

11. Ինչ ընդհանուր հատկանիշ ունեն Սասնա հերոսները:

12. Կին հերոսները էպոսում:

13. Հայ գրողներից ովքեր են մշակել էպոսը:
Գարեգին Սրվանձտյան, Մանուկ Աբեղյան:

Տողադարձ

Բառի մի մասը հաջորդ տող փոխադրելը կոչվում է տողադարձ: Տողադարձը կաարվում է բառը վանկերի բաժանելով: Բառամիջի վանկի սկզբւմ կարող է լինել միայն մեկ բաղաձայն:

1. եթե երկու ձայնվորների մեջ ընկած է լինում միայն մեկ բաղաձայն այն անցնում է հաջորդ տող:

2. Երկու բաղաձայնի դեպքում միայն մեկն է անցնում հաջորդ տող:

բարձ-րաց-նել

մի-ջանցք-ներ

Բարդ և ածանցավոր բառերը կարելի է տողադարձել առանցվանկատման` հաջոդ տող տեղափոխելով ամբողջ բառը:

արա-գընթաց

արագ-ընթաց

ատա-գրել

շարա-դրություն

3.Եթե տողադարձը կիսում է և տառը վ-ն անցնում է հաջորդ տող

հարե-վան

արե-վածագ

տերե-վաթափ

Բառ

Տառերի այն խումբը, որը իմաստ է արտահայտում, ունի ինքնուրույն գործածություն կոչվում է բառ:

Բառերը կարող են ենթարկվել բառակազմական և ձևաբանական փոփոխության:

Բառակազմությանը մասնակցում են ամատները և աանցները:

Բառի հիմնական իմաստն արտահայտող մասը կոչվում է արմատ: Բառի սկզբից կամ վերջից ավելացվող մասնիկները կոչվում են ածանցներ:

անմիտ, անտուն, անհամբեր, ապուշ, ապերախտ, դժբախտւթյուն, դժբախտ, մրգեղեն, սպիտակեղեն:

Գրավոր աշխատանք 15-16

Տրված համանուններով մեկական առանձին նախադասություն կազմեցեք:
Հարկ

Նրա նոր բնակարանը պետք է գտնվեր շենքի յոթերորդ հարկում:

Նա հարկ չէր գտնոմ գնալ դպրոց, դրա համար էլ քննությունների ժամանակ դժվարություններ ունեցավ:

Հարկերից խուսափելու պատճառով, հետագայում խնդիրներ ունեցավ:

զատիկ

Երեխաները շատ էին ուրախացել Զատիկի տոնի առթիվ:

Այնտեղ շատ զատիկներ կան, ասաց Հրանտը:

քանոն

Աղջիկը արդեն երեք տարի է, ինչ նվագում է քանոն:

Գծագրության դասիկ քանոնը կարևոր դեր է խաղում:

մարտ

Մարտի ժամանակ հակառակոդները շատ զոհեր ունեցան:

Նրա մայրիկի ծնունդը մարտին է, իսկ հայրիկինը` փետրվարին:
2. 3-ական ածանցավոր բառ կազմեցեք

–կան

լցկան, լացկան, թխցկան

—կոտ

ալարկոտ, ամաչկոտ, վախոտ

—անք

զզվանք, բամբասանք, երազանք

—ույթ

զայրույթ, երեկույթ, ավանդույթ

—ոց

մատնոց, մարտկոց, ակնոց

-ուտ

տանձուտ, խնձորուտ, թփուտ

ածանցներով:

Յուրաքանչյուրի դիմաց գրեցեք հնչյունափոխված բաղադրիչի անհնչյունափոխ ձևը:
Ուղեծիր- ուղի

որդյակ- որդի

հուսավառ- հույս

բքախեղդ-բուք

սրընթաց- սուր

նրբերշիկ- նուրբ

լրատու-լուր

արնագույն- արյուն

երկնային- երկին

հուզառատ- հույզ

մտամոլոր-միտ
4. Նախադասություններն ամբողջացրեք:
ա) Ուրախությունը կրկնակի է դառնում, երբ ընկեներդ կողքիտ են լինում:
բ) Կարոտը գնում է, գնում այնտեղ, որտեղ դառնում է տխրություն ու ցավ:
գ) Ա՜խ որքան լավ կլիներ, եթե ու կողքիս լինեյիր:
դ) Այդ օրը նա երկրորդ անգամ էր փորձում, որպեսզի կարողանար գտնել այդ բարդ ու համարյա անլուծելի խնդրի պատասխանը:

Տնային առաջադրանք, նոյեմբերի 12

1.Կետերի փոխարեն գրել համապատասխան տառը:
Փախչել, մազապուրծ, լվա.քաջուր, շքերթ, օթևան, նրբահյուս, ճրագակալ, հոգեվիճակ, շոգեկառք, ընդիմություն, փչակ, մղձավանջ, վարձահատույց, առևանգել, աղջիկ, պատշգամբ, գիշերօթիկ, մրրկածուփ, թխպակալել, բաճկոն, օվկիանոս, չարաճճի, մեղմօրոր, նստվածք, խաբկանք, կրիա, մանրուք, ճողփյուն, գաղտագողի, թխկի, բացուխուփ, ոգելից:
2.
Մովսես Խորենացի, Սևանա լիճ, Գրիգոր Տաթևացի, Աշոտ Երկաթ, Հայաստանի Հանրապետություն, Կիլիկյան Կայաստան, Լևոն Մեծ թագավոր, Մխիթար Գոշ, Հայկական պար լեռնաշղթա, Արարատյան դաշտ, Լեռնային Ղարաբաղ, Արաքս գետ, Ալեքսանդր Մակեդոնացի, Մեծ Բրիտանիա, Խաղաղ օվկիանոս:

3.Տրված բարդ բառերի առաջին արմատները փոխելով ստացիր նոր բարդ բառեր:
Հացատուն-գինետուն, տնետուն
քինախնդիր-
ոսկեպատ-պատեպատ,
հողածին-բնածին
փառամոլ-խաղամոլ, գինեմոլ
կենսագիր-ձեռագր
զբոսանավ-շոգենավ, սուսանավ
ծովագնաց-ամենագնաց

4. Տրված բարդ բառերի վերջին արմատները փոխելով ստացիր նոր բառեր:
Հեռախոս-հեռատես
հանրածանոթ-հանրային
քարապատ-քարաշեն
երկրագունդ-երկնաքեր
մտահոգ-մտածել
ծովակալ-ծովահեն
բարենպաստ- բարեկեցիկ
դեղնակտուց-դեղնուց

5. Գոյական կազմող հետևյալ ածանցներով կազմել 3-ական բառ:
-ակ
պահակ, տնակ, դռնակ
-անակ
հաղթանակ, դրամապանակ, թղթապանակ
-անոց
հիվանդանոց, ամառանոց, խոհանոց,
-անք
զզվանք, հարգանք, վիրավորանք
-արան
վառարան, լսարան, բառարան
-արք
արարք, գործարք, լուծարք
-ացի
օտարերկրացի, գյուղացի, կորեացի
-ենի
խնձորենի, բալենի, թզենի
-ացք
գնացք, լվացք, ընթացք
-իկ
փոքրիկ, հայրիկ, լոլիկ
-մունք
մտածմունք, զգացմունք, ցուցմունք
-որդ
որսորդ, առաջնորդ, կիսորդ
-ոց
գոգնոց, սփռոց, թիկնոց,
-ստան
բուրաստան, տափաստան, Վրաստան
-վածք
կոտրվածք, ունեցվածք, սանրվածք
-ուհի
տիրուհի, գեղեցկուհի, երգչուհի

մուտք, հանք, վազք

7.Յուրաքանչյուր բառաշարքում առանձնացնել 5-ական պարզ բառ:
Բանակ, քույր, ոստյուն, ամառ, գյուղացի, աշխարհ, որսորդ, րոպե, առաջ, սահնակ:
Եղբայր, վարք, շաբաթ, վստահ, անուն, կեսօր, քաղցր, սահուն, վաղորդայն, ոտք:
Աշուն, եկեղեցի, ուսում, ուրբաթ, վայրի, ժամանակ, առողջ, Մարիամ, միակ, միրգ:
Հնձվոր, թափոն, էտոց, նախորդ, երաժիշտ, խաղող, դիմակ, թախիծ, անասուն, կապույտ, ճանապարհ:

8. Ո՞ր բառն է, որ հոմանիշ չէ թավ գրված բառին:
Ցոլալ, փայլել, շողալ, փողփողալ, պսպղալ:
Աշխուժանալ, կազդուրվել, բուժվել,առողջանալ, ապաքինվել:
Երկմտել, երկբայել, շորորալ, կասկածել, տարակուսել:
Հորինված, հնարովի, երևակայական, հավակնոտ, մտացածին:
Պարգևել, նվիրել, շնորհել, ոգեկոչել, ընծայել:
Աղաչել, թախանձել, աղերսել, հորդորել, պաղատել:
Մեկեն, կրկին, նորից, դարձյալ, վերստին:
Միայն, զուտ, սոսկ, լոկ, գեթ:

Հանքարդյունաբերություն` տնտեսական շահից բնապահպանական աղետ

Հանքարդյունաբերությունը Հայաստանի տնտեսության գլխավոր ճյուղերից է և այն կազմում է երկրի արտահանման ծավալի կեսից ավելին։ Բայց չի կարելի մոռանալ նրա վտանգների ու բացասական կողմերի մասին։ Չի կարելի մոռանալ հիվանդություների մասին, որը առաջանում է հանքարդյունաբերության ժամանակ, ինչպիսիք են՝ թոքերի տարատեսակ հիվանդությունները, սրտի անբավարարվածությունը, ճնշման տատանումները: Շատ հաճախ մարդկանց մոտ լինում են մազաթափություններ, ծայրահեղ դեպքերում երեխաները ծնվում են հիվանդություններով, օրինակ գայլի երախով կամ այլ բնածին դեֆեկտներով։ Կանայք չեն կարողանում երեխա ունենալ։ Այդ ամենի լինում է հենց հանքերում օգտագործվող թունավոր նյութերի պատճառվ, օրինակ ցիանիդի, որը օգտագործում են ոսկին այլ չպետկական թափոններից ազատելու համար։

1516014611-59

Միշտ վատ վիճակ է տիրում հանքի շահագործման շրջակա գյուղերում։
Ըստ Ինգա Զառաֆյանի՝ մարդիկ հաճախ չեն դիմում բժշկի՝ գումար չունենալու պատճառով: Իսկ պետպատվերները կատարվում են սահմանափակ թվով, և դրանց մեջ չեն մտնում այն հիվանդությունները, որոնք առկա են էկոլոգիական թեժ կետերում: Բացի դրանից՝ վատ պայմաններում են այդ շրջանների հիվանդանոցները, չկան համապատասխան մասնագետներ: Մարդիկ կամ չեն դիմում տեղի բժիշկներին, կամ արդեն ծանր վիճակում գալիս են մայրաքաղաք: Իսկ ի պատասխան մարդկանց բողոքների՝ առողջապահության նախարարությունը հավաստիացնում է, թե ամեն ինչ նորմալ է: Այնինչ հանքավայրերի շրջաններում առաջացող հիվանդությունները չեն ուսումնասիրվել, և չկա իրավիճակի հստակ պատկերը: Երեխաների մազերի մեջ հայտնաբերվել են սնդիկ ու մկնդեղ, սակայն պետությունն այդ ուղղությամբ քայլեր չի ձեռնարկում: Բնապահպանը նշեց, որ Գեղանուշում երեխաների ատամները պարզապես սև են: Սակայն չպետք է հասնել այն վիճակին, որ սերունդը կործանվի, հետո նոր քայլեր ձեռնարկվեն: Մի քանի տարի անց արդեն ուշ կլինի: 

Մելքում Մելքումյանը ասում է՝
«Այսպիսով Ախթալայի երեխաների 80 տոկոսից ավելիի մոտ արյան մեջ գերազանցել է կապարի պայմանականորեն թույլատրելի քանակը՝ 5 միկրոգրամ դեկալիտր արյան մեջ: Ալավերդիում կապարի քանակությունը գերազանցել է ստուգված երեխաների 72,5 տոկոսի մոտ»
Այս բոլոր ապացույցներից կարելի է ասել, որ առողջական տեսանկյունից հանքարդյունաբերությունը չունի ոչ մի դրական կողմ։

Մենք գիտենք, որ Ամուլսարը շահագործելու հետևանքով կարող է վնասվել Ջերմուկի հանքային ջրերը ու Ջերմուկը կարող է ուղակի վերանալ, որպես առողջարանային կենտրոն։ Այսպիսով ֆինանսական առումով հանքարդյունաբերությունը նույնպես ունի բազմաթիվ բացասական կողմեր։ Քանի որ Ջերմուկը որպես առողջարան կարող է գործել դարերով, իսկ հանքից ստացված ոսկու գումարը կվերջանա հաշված տարիների ընթացքում։
Արդեն շատ մարդկանց է հայտնի, որ եթե Լիդիան Արմենիա ընկերությունը չխուսափեր հարկերից ու խոստացված դրամական զիջումներից, ապա Ամուլսարի շահագործումից չէր ունենա ոչ մի եկամուտ։

Հասկացանք, որ հանքարդյունաբերությունը ոչ շահավետ է առողջական կողմից, ոչ էլ գումարային առումով: Բացաական է նաև բնապահպանական տեսանկյունից:
Բոլոր թափոնները, բոլոր թունավոր նյութերը թափվում են գետերը ու լճերը: Դրա պատճառով է, որ այս պահին Հայաստանում չկա ոչ մի լավ վիճակում գտնվող գետ: Բոլորը գտնվում են աղետալի վիճակում: Մեծ տարածքներով

https://hetq.am/hy/article/15197

https://www.aravot.am/2015/06/24/585756/