Նորից Դիլիջան, նորից նոր հիշողություններ

Նոյեմբերի 23-ի առավոտյան շարժվեցինք դեպի Դիլիջան։ Դեռ ճանապարհին արդեն շատ ոգևորված էի ու շատ էի սպասում ճամփորդությանը, քանի որ անցած տարի մենք մի խմբով ապրել էինք այս ճամփորդությունը ու սպասում էի, որ այս տարի էլ այդպես հետաքրքիր ու տպավորիչ կանցնի։ Արդեն ամեն ինչ ծանոթ էր, թե՛ հյուրատունը, թե՛ շրջակա միջավայրը, բայց միևնույն է առաջին անգամվա պես հետաքրքիր էր։Առաջին օրը գնացինք «Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», ծանոթացանք տարածքի հետ, տեսանք թե ինչպես են ապրում այնտեղ երեխաները, մտանք դասասենյակները, զրուցեցինք դասվարների ու երեխաների հետ։ Շրջայցից հետո սկսեցինք շփվել ու խաղեր խաղալ։ Նախապես նվերներ էինք պատրաստել երեխաների համար, որոնք , հուսով եմ նրանք հավանեցին: Երեխաների վիճակը, երևում էր, որ ծանր է։ Երևում էր, որ ապահովված չէին և, ընդանհրապես, շատ տխուր էր իմանալը, որ երեխաների մի մասը զուրկ է ծնող, հարազատ, բարենամ ասվածից։ Երկրորդ օրը գնացինք «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարա»։ Այնտեղ եղել էի , դրա համար այդքան չէր հետաքրքրում ինձ այդ այցը, բայց դպրոցը մի տարվա մեջ փոխվել էր։ Կային բաներ, որոնք դեռ պատրաստ չէին անցած տարի։ Ռազմամարզական վարժարանից հետո գնացինք Դիլիջանի միջազգային դպրոց (UWC)։ Ամենաշատը այդտեղ էի ուզում գնալ։ Դպրոցի առաջին տպավորությունը շատ լավն էր, իհարկե, շենքերն ու ներսի տարածքը շատ գեղեցիկ էր։ Ամենինչ ճաշակով էր, յուրահատուկ, ու ոճային, որն ինձ շատ դուր եկավ։ Վերջին օրն առավոտից նպատակ ունեինք ճամփա ընկնել դեպի Գոշ լիճ: Նախապես տրամադրվել էինք, պատրաստվել: Երբեմն լինում է էնպես, որ ամեն բան չես կարողանում դասավորել քո ուզածով: Եղանակյին պայմաննորը թույլ չտվեցին հասնել գետին և մենք որոշեցինք մի լավ քայլել Դիլիջանում: Ճամփորդությունը շատ հետաքրքիր անցավ չնայած այն փաստին, որ եղել էի այնտեղ։

 

 

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s