Ես երջանիկ եմ որովհետև….

Ես երջանիկ եմ որովհետև չունեմ ներքին տագնապ, ինչ-որ անհանգստություն ու ինչ որ բանի համար վախ։ Ներքուստ տխուր չեմ հին արարքներիս համար, որովհետև բոլորն էլ ունեն արարքներ, որոնք կուզենային, որ չլինեյին։ Կան մարդիկ, ովքեր պատրաստ են տարիներ շարունակ տանջվել անցյալի պատճառով, բայց հաջողության կհասնեն նրանք ովքեր անցյալից միայն կհիշեն կարևոր դասերը ու կանցնեն առաջ։ Ես երջանիկ եմ, քանի որ ունեմ ինձ սիրող մարդիկ, օրինակ ընտանիք ու ընկերներ։ Երջանիկ եմ, քանի որ ընտանիքս ինձ բազմաթիվ հնարավորություններ են տվել։ Հնարավորություն են տվել փորձել ինձ սպորտում, լեզուներում։ Երջանիկ եմ, քանի որ վերջին շրջանում հասկացել եմ, որ ոչ մի բանի պետք չի հուսահատ սպասել։ Պետք է գործել ու անպայման կհասնես քո նպատակներին, քո ուզած ցանկացած բանի, նույնիս եթե դա ինչ-որ չնչին բան է։ Բոլոր հոգեբանական գրքերում գրված է, որ մարդու հիմնական թշնամին դա իր անցյալն է, որտեղ մարդը ունի շատ ու շատ անավարտ գործեր, որոնք խանգարում են ապագայում հասնելու նպատակներին։ Ես երջաիկ եմ, որովհետև հասկացել եմ, որ գրքերը, ֆիլմերը շատ ավելի լավ ուսուցիչներ են քան բազմաթիվ դպրոցի դասավանդողները։ Երջանիկ եմ, քանի որ գտել եմ ինձ տարբեր բնագավառներում, օրինակ գիտեմ ինձ ինչ երաժշտություն է դուր գալիս, ինչ ժանրի ֆիլմեր եմ սիրում, ինչպիսի մարդկանց հետ չեմ շփվի, բնավորության որ գծերն եմ սիրում, որը ոչ, ինչ որ չափով գիտեմ ինքս ինձ, ինչ է կարելի փոխել դեպի լավը։ Երջանիկ եմ, որովհետև գտել եմ մարդկանց, ովքեր ամեն օր ինձ շատ բաներ են սովորեցնում։ Երջանիկ եմ, քանի որ ունեմ մինիմալից շատ պայմաններ բարենպաստ ապագա ստեղծելու համար։

Advertisements

Ինչ է ազգային հագուստը և ինչով է տարբերվում մոդայիկ զգեստից

Ազգաին հագուստը մարդկանց կապում է իրենց անցյալի հետ ու մոտիկ պահում իրենց մշակույթի ու ավանդույթների հետ։ Ազգային հագուստը անտեսել ու մոռանալ չի կարելի, քանի որ դարեր շարունակ հագուսը օգնել է ինչ-որ չափով պահպանել հին ժամանակները, որ այսօր մենք պատկերացում ունենանք թե ինչպես են հագնվել Իսալիայում ու ինչպես Ռուսաստանում։ Մոդայիկ հագուստի միջոցով ստեղծվում է պատմություն։ Այսօրվա մեր մոդայիկ հագուստը մի քանի տասնամյակ հետո կլինի հին ռետրո հագուստ, որը կլինի այնքան հին, ինչքան մեզ համար հիմա մեր ազգային հագուստն է։ Դիտելով մոդայի ցուցադրումները կարող եմ ասել, որ մեր ժամանակներում այդպիսի մոդայիկ հագուստ հագնելը նույքան տարօրինակ է, որքան շատ հին ազգային հագուստ հագնելը։ Դրա համար պետք է բալանս ունենալ ու միշտ հագնել այն ինչը քեզ ի սրտե դուր է գալիս։

Որ միջավայրն է ըստ ինձ ավելի գեղեցիկ գյուղական, թե քաղաքային

Ըստ ինձ, ցանկացած միջավայր ունի իր յուրահատուկ ազդեցությունը մարդու վրա։ Գյուղական միջավայրը ավելի հանգիստ է, այսինքն ավելի հարմար է հանգստանալու՝ քաղաքային աղմուկից ու աշխատանքային ծանր պայմաններից կտրվելու համար, իսկ քաղաքայինը ավելի աշխատանքային մթնոլորտ է ստեղծում։ Այնտեղ ավելի ճիշտ է զբաղվել ուսմամբ, աշխատանքով։ Դեռ փոքր ժամանակվանից քաղաքում իմ համար հնարավորությունները ավելի շատ են եղել, քաղաքը եղել է այն վայրը, որտեղ մարդիկ առավոտից երեկո վազվզում են այս ու այն կողմ, պատասխանելով կարևոր հեռախոսազանգերի։ Դա իմ համար այն միջավայրն է, որտեղ բոլորը հագնում են մոխրագույն կոստյում ու վերցնում են իրենց թղթերով լի պորտֆելը ու գնում ինչ-որ երկնաքերում ծանր օֆիսային աշխատանք կատարելու։ Քաղաքը այն վայրն է, որը վերևից նկարելու դեպքում կտեսնես միայն խցանումներ՝ թե՛ մարդկանց, թե՛ ավտոմեքենաների։ Գյուղում մարդիկ հեռու են տարատեսակ գլուխ ցավեցնող աղմուկներից։ Օրինակ ավտոմեքենաների ազդանշաններից կամ ավտոմեքենաների դժգոհ բղավող վարորդների գոռգռոցներից։ Գյուղում կարելի է քայլել ու տեսնել բնությունը՝ գեղեցիկ ծաղիկեր, թռչուններ, ոչ թէ տեսնել անվերջ ավտոբուսների շարան, աղբ, անապատ հիշեցնող ինչ-որ տարածք, որը զուրկ է ցանկացած տեսակի բուսականությունից։ Գյուղում, ըստ ինձ գիշերը այնպիսի հանգստություն է պարգևում, որը չես կարող փոխարինել քաղաքինի հետ։ Քաղաքում գիշերը շարունակվում են տարբեր տեսակի աղմուկները, իսկ գյուղում միակ աղմուկը կարող է լինել գետակի շառաչը կամ ծառերի տերևների խշխշոցը։
Ըստ ինձ բոլոր միջավայրներն էլ ունեն յուրօրիանկ գեղեցկություն, բայց, քանի որ ես սիրում եմ հանգստություն ու անմարդ տարածություններ, իմ համար ավելի նախընտրելի ու ավելի եղեցիկ միջավայր է գյուղը։

Christmas wishes

The New Year season is a full of magic, gifts, carols and joyous celebration. It is a special time to enjoy with all your loved ones, spreading divinity and cheer around. It’s the time to be thankful for the blessings of the past year and to take stock of all our achievements. May the New Year fill your home with joy, your heart amorously and your life with laughter. I wish this holiday season you would receive love, peace and joy for the whole year. Merry Christmas and a happy new year.

617JMrhjPqL._SY355_

Պաուլո Կոելո «Խստաշունչ ձմեռը և ցնցոտիավոր ծերունին». Ամանորյա ընթերցարան

Պաուլո Կոելո «Խստաշունչ ձմեռը և ցնցոտիավոր ծերունին»

1910 թվականի ձմռանը ոչ ոք չէր մտնում Մոսկվայում մի քիչ հեռու գտնվող հայտնի հյուրանոցնորից մեկը ու դրա պատճառով էլ հյուրանոցի տերը աշխատանքից դուրս էր հանել շատերին։ Մի օր մի ծերունի է գալիս ու օթևան խնդրում տիրոջից։ Տերը խղճում է ու ընդհունում է ծերունուն՝ անտեսելով այն փաստը, որ ծերունին չի կարող վճարել օթևանի համար անհրաժեշտ 3 ռուբլին։ Սեփականատերը  ճակնդեղով ապուր հյուրասիրեց ծերունուն, հետո նկատեց, որ ճակնդեղը ծերունու մորուքի վրա լաքա էր թողել: Հաջորդ առավոտ ծերունին գնում ու ասում է, որ երբ գումար ունենա անպայման կտա 3 ռուբլին։ Տերը չհավատաց։ Երբ եկավ գարունը հյուրանոցը միանգամից լցվեց մարդկանցով, իսկ տերը գնաց եկեղեցի Աստծուց շնորհակալություն խնդրելու։ Երբ մտավ եկեղեցի մի սրբապատկեր նկատեց, որում պատկերված էր մի ծերունի, ում դեմքն ծանոթ էր թվում: Երբ հյուրանոցի տերը սկսեց փորել հողը, որ մոմ վառի մի կոշտ բան նկատեց, դա 3 ռուբլի էր։ Նա նորից նայեց սրբապատկերից։ Ճակնդեղի հետքը չկար, իսկ ծերունին շպտում էր։

Պատմվածքը բարության ու առատաձեռնության մասին է։ Հյուրանոցի տերը ժլատություն չարեց ու հյուրընկալեց ծերունուն, իմանալով, որ նա չի կարող վճարել գումարը։ Սա ասում է նրա մասին, որ բարությունը վերադառնում է ու երբեք անպատասխան չի մնում։ Տերը լավություն արեց ու հյուրանոց սկսեցին մարդիկ գալ ու եկեղեցում էլ ստացավ երեք ռուբլին։

Բաղադրյալ հատուկ անունների ուղղագրությունը

Հատուկ գոյականներն ըստ կազմության լինում են պարզ և բաղադրյալ։
Պարզ են մեկ բառից կազմված հատուկ անունները՝ Արտաշատ, Գյումրի,
Սպիտակ, Գորիս և այլն։ Բաղադրյալ են մեկից ավելի բառերից կազմված հատուկ
անունները՝ Հայաստանի Հանրապետություն, Սևանա լիճ, Արագած լեռ և այլն։
Պարզ հատուկ գոյականների առաջին տառը գրվում է մեծատառ, իսկ
բաղադրյալ հատուկ անունների գրության դեպքում գործում է երկու սկզբունք.
Բոլոր բառերն են գրվում մեծատառ, կամ միայն առաջին բառն է գրվում մեծատառ։

Աշոտ Երրորդ Ողորմած, Գագին Առաջին, Գագիկ Երկրորդ, Սմբատ Տիեզերակալ, Զաքարե Երկայնաբազուկ, Հակոբ Մեղապարտ, Գրիգոր Վկայասեր, Օմանի Սուլթանություն, Իսպանիայի Թագավորություն, Լուքսեմբուրգի Մեծ Դքսություն, Սոմանի Ժողովրդական Հանրապետություն, Հակոբ Ոսկեբերան, ՄեծՀայք, Վերին Կարմիրաղբյուր, Հովհան Ոսկեբերան, Հովհաննես Ա Մանդակունի կաթողիկոս,

Միջերկրական ծով, Կարմիր ծով, Մեռյալ ծով, Լազարյան ճեմարան, Ներսիսյան դպրոց, Գևորգյան ճեմարան, Հայաստանի Հանրապետության գիտւթյունների ակադեմիա, Երևանի Պետական համալսարան, ՀՀ պաշտպանության նախարարություն, Կոմիտասի անվան զբոսայգի, Սահմանադրության օր, Նիագարայի ջրվեժ, Բայկալ լիճ, Հյուսիսանին սառուցյալ օվկիանոս, Մաշտոցի պողոտա, Գարեգին Նժդեհի հրապարակ, Փառքի շքանշան, <<Մովսես Խորենացի>> մեդալ, Մեծ Եղեռն

Պաուլո Կոելո. «Սուրբ Ծննդյան հեքիաթ». Ամանորյա ընթերցարան

Պաուլո Կոելո. «Սուրբ Ծննդյան հեքիաթ»

Լիբանանում մայրիներ էին աճում։ Մի օր խոսում էինք ապագայուց ու յուրաքանչյուրը ասում էր թե ինչ է ուզում դառմալ։ Առաջինը ասաց, որ ուզում է գահ դառնալ, որի վրա կբազմեր աշխարհի ամենաուժեղ թագավորը, երկրերդը ցանկանում էր այնպիսի բանի մի մասը դառնալ, որը հավերժ չարը բարու վերափոխեր, իսկ երրորդը ուզում էր մի բան դառնար որին մարդիկ նայելով ամեն անգամ Աստծուն հիշեին: Սակայն անտառահատումներից հետո մեկից դարձրին գոմ, իսկ մնացորդնորից մսուր սարքեցին։ Մյուսը դարձավ կոշտ սեղան, իսկ երրորդի գերանները չկարողացան վաճառել։ Նրանք տխուր էին մինչև մի զույգ, որոշեց գիշերել այն գոմում։ Կնոջ ծննդաբերելու օրերն էին: Այդ գիշեր նա որդի ծնեց և նրան տեղավորեց մսուրի մեջ` փափուկ ծղոտի վրա: Տարիներ անց մի գեղջկական տան մեջ մարդիկ էին նստել այն սեղանի շուրջ, որը պատրաստված էր երկրորդ մայրու բնափայտից: Նախքան ընթրիքը սկսելը, նրանցից մեկը սեղանին դրված հացի ու գինու վրա մի քանի խոսք ասաց: Հաջորդ օրը երրորդ ծառի երկու տախտակներից խաչ սարքեցին: Մի քանի ժամ անց վերքերի մեջ կորած մի մարդու բերեցին և մեխերով խաչին գամեցին:

Պատմվածքը մեզ հիշեցնում է նրա մասին, որ շատ հաճախ մեր ցանկություններն ու երազանքները կատարվում են, բայց ոչ այն ճանապարհով, որով մենք էինք պատկերացնում։ Մեր ճակատագիրը կատարում է մեր ցանկությունները, բայց ոչ միշտ ենք նկատում, քանի որ մեր ուզած ու մեր պատկերացրած ուղղով չենք հասնում նպատակին։