«Չեմ կարողացել, չեմ կարողանում ու երբեք էլ չեմ կարողանա» Խորխե Բուկայի

Պատմվածքը մի փղի մասին էր։ Փիղը կրկեսում ելույթից առաջ ու հետո շղթայված էր գետնի մեջ խրված ցցին ու ոչ մի կերպ չէր փորձում ազատվել այդ կապանքից։ Դա շատ տարօրինակ էր, քանի որ փիղը շատ ուժեղ էր ու հանգստությամբ կարող էր պոկել այդ ցիցը։ Մեկը ասել էր, որ փիղը չի փախչում, քանի որ վարշեցված է, բայց եթե վարժեցված է ինչու՞ են նրան կապում։ Հետո մի իմաստուն մարդ գտավ հարցի պատսխանը ու ասաց, որ չի փախչում, քանի որ փոքր ժամանակից շղթայված է եղել նամանտիպ ցցի։ Նրա հիշողության մեջ մնացել է անզորության այն զգացողությունը, որն ապրել է ծնվելուց անմիջապես հետո:
Եվ ամենավատն այն է, որ այդ հիշողությանը նա երբեք չի կասկածում:
Նա այլևս երբեք չի փորձել իր ուժը կիրառել:

Բոլոր մարդիկ էլ մեր աշխարհում նման են այդ փղին։ Բոլորս էլ ունենք հնարավորություն ու ուժ, որպեսզի հասնենք մեր նպատակին, բայց փոքր ժամանակվա անհաջողությունների պատճառով շատ ժամանակ չենք հավատում մեր սեփական ունակություններին։ Պատմվածքը սովորեցնում է, որ եթե կա նպատակ ուրեմն պետք է անընդհատ փորձել ու եթե շատ ջանք ու եռանդ գործադրենք մի օր անպայման երազանքը կդառնա իրականություն։

Մխիթար Գոշ

Մխիթար Գոշը հայ մտածող–գիտնական, օրենսդիր, առակագիր, հոգևորական, մանկավարժ, հասարակական գործիչ է։ Մխիթար Գոշի առակներով 12–րդ դարի հայ գրականության մեջ մուտք է գործել ժողովրդական բանարվեստի տեսակը՝ առակը, որն իր հետ բերել է նաև ժողովրդական ոգի ու մտածողություն, ազդարարելով գրականության աշխարհականացման մի կարևոր փուլ։ Մխիթար Գոշի կենսագրական տվյալները հիմնականում պահպանվել են Կիրակոս Գանձակեցու մոտ։ Մխիթար Գոշը ծնվել է Գանձակում՝ թյուրքերի տիրապետության շրջանում։ Գոշի ծննդյան թվականը հայտնի չէ, սակայն հիմք ընդունելով, որ նա մահացել է խոր ծերության ժամանակ 1213 թվական, գիտնականները ենթադրում են որ նա ծնվել 1120-30-ական թվականներ։ Սովորել սկսել է ծննդավայրում։ Չափահաս դառնալով՝ ձեռնադրվել է կուսակրոն քահանա։ Աշակերտել է Հովհաննես Տավուշեցուն և ստացել վարդապետի կոչում։ Այնուհետև Մխիթար Գոշը գնացել է Կիլիկիա։ Թաքցնելով վարդապետական աստիճան ունենալը՝ ուսանել է Սև լեռան երևելի գիտնականների մոտ և վերստին ստացել վարդապետի աստիճան։ Դրանից հետո որոշ ժամանակ նա տեղափոխվել է Կարին, որտեղ ընկերացավ Քուրդ Արծրունու հետ։ Վերադառնալով հայրենիք՝ սկզբում ապրել է Գանձակում, սակայն ինչ-ինչ տարաձայնությունների պատճառով նրա և Աղվանից Ստեփանոս կաթողիկոսի հարաբերությունները սրվել են։

Մխիթար Գոշ- Ծովի գորտերը

Ծովի գորտերը խորհուրդ անելով՝ ասացին.

— Ինչո՞ւ ենք տռզած փորերով ու դեղնած մաշկով խեղդվում ջրերում, դուրս գանք ցամաք ու ապրենք ուրիշների պես։

Ծերերից մեկն ասում է.

— Հայրս պատվեր է տվել ինձ, որ ծովի ապաստանը չթողնեմ, որովհետև բնությամբ երկչոտ ենք, գուցե դուրս գանք ու սարսափելով ետ դառնանք և ցույց տանք մեր երկչոտությունը։

Չլսեցին խորհուրդը և դուրս ելան, բայց ոտնաձայն լսելով՝ փախան ու կրկին խորասուզվեցին ծովը։

Առակը սովորեցնում է, որ մեծը միշտ մի բան ավել գիտի, նա անցել է այն ամենի միջով, ինչի միջով երիտասարդը դեռ չի անցել։ Այսինքն պետք է լսել մեծին ու հաշվի առնել նրա ասածը։ Առակը նաև սովորեցնում է, որ պետք է իմանալ սեփական ուժը ու հնարավորությունը, նոր ինչ-որ քայլ անել։