Հնչյունափոխություն

Ժամանակակից հայերենում, եթե բառի վերջից ավելանում է նոր բաղա-
դրիչ, ապա շեշտը տեղափոխվում է վերջին ձայնավորի վրա, օրինակ՝ տո՛ւն-
տ(ը)նակա՛ն։ Այն հնչյունը, որը կորցնում է շեշտը, կարող է փոխվել կամ սղվել։
Բերված օրինակում ու-ն փոխվել է գաղտնավանկի ը-ի։ Հնչյունի այսպիսի
փոփոխությունը, որը պայմանավորված է շեշտի դիրքի փոփոխությամբ, կոչվում է
շեշտափոխական հնչյունափոխություն։
Ժամանակակից հայերենում շեշտի դիրքի փոփոխության հետևանքով շեշտը
կորցնելիս հիմնականում փոխվում են է(ե), ի, ու, ը ձայնավորները։ Հնչյունա-
փոխվում են նաև ույ, յու, յա երկհնչյունները։

Վարժություն 1։ Գտնե՛լ, թե որ բառերի կազմության ժամանակ է կատարվել է ձայնավորի հնչյունափոխություն։

Միջնապատ-մեջ (ե>ի), միություն, գինեգործ-գինի (ե>ի), կիսալուսին-կես (ե>ի), թիավարել, վիպասան-վեպ (ե>ի), շինարարություն-շեն (ե>ի), հիվանդասենյակ, գիրանալ-գեր (ե>ի), գիտուն-գետ (ե>ի), վիրահատել-վերք (ե>ի), վիճահարույց-վեճ (ե>ի), գիսավոր-գես (ե>ի), հիանալի, լիություն, զինագործ-զեն (ե>ի), սիրավեպ-սեր (ե>ի), դիմաքանդակ-դեմ (ե>ի), կինոթատրոն։

Վարժություն 2։ Գտնե՛լ, թե որ բառերի կազմության ժամանակ է կատարվել ի ձայնավորի հնչյունափոխություն։

  1. Հնադարյան-հին, տնական, ջրավազան, ընչաքաղց-ինչք, ըղձական-իղձ, ընկուզենի, ազնվական-ազնիվ, գնորդ-գին, վեհապանծ, մտաբերել-միտ, լեռնագործ, հիմնադիր, լրագրեր, աղավնյակ-աղավնի, վիրակապ, քմային-քիմք, գարեհաց-գարի, ճգնել-ճիգ, թրթիռ, գունագեղ, միջանկյալ-միջին, նշաձև, գրակալ-գիր, թխամորթ, կրաման-կիր, նմանատիպ, սրտակից-սիրտ:

Վարժություն 3։ Գտնե՛լ, թե որ բառերի կազմության ժամանակ է կատարվել ու ձայնավորի հնչյունափոխություն։

Բրդոտ-բուրդ, կարմրախայտ, բվեճ-բու, թմբեր-թումբ, ըմպանակ-ումպ, գնացուցակ, ջրամբար-ջուր, նշանագրություն, տնական-տուն, գթալ, ժողովրդական-ժողովուրդ, խճուղի, խմբակային-խումբ, մրգահյութ, խնկարկել-խունկ, տրտնջալ-տրտունջ, ոսկեգույն, սրել-սուր, գրականություն, աշխարհագրական, լրաբեր-լուր, ցորենահատ, առվակ-առու, մթնել-մութ, դյուրահալ, հնձել-հունձ:

Վարժություն 4։ Գտնե՛լ, թե որ բառերի կազմության ժամանակ է կատարվել ը ձայնավորի հնչյունափոխություն։

Տնակ, մանկական, ծանրամարտմանրադրամ, մտադրություն, մեղրահաց, կիսակառույց, փոքրություն, լրատվական, քաղցրահամ, սանրել, ընձուղտ, եզրաշերտ, լիտրաչափ, գլխաշոր, ցուցափեղկ, վագրաձի, լուսավորություն, դստրիկկպրագույն, լայնություն, բարձրություն, ծաղկաման, մետրանոցծաղրանկար, սրամիտ, ժանրային։

Վարժություն 5։ Գտնե՛լ, թե որ բառերի կազմության ժամանակ է կատարվել երկհնչյունի հնչյունափոխություն։

Բուսական, հրեղեն, աստղանիշ, գուրծունեությունձնծաղիկ, նվիրատվություն, ալրաղաց, անկյունաչափ, բնավեր, գունատ, ձկնաբուծարան, դռնակ, եղջերափողմիութենական, մանկական, սառցարան, մրցավազք, մատենագիրբուրավետ, հրակայուն, մշակութային, տարեվերջ, արնանման, առօրեական, այգեպան, մթերային, զգուշություն։

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s