Հնչյունափոխություն

Ժամանակակից հայերենում, եթե բառի վերջից ավելանում է նոր բաղա-
դրիչ, ապա շեշտը տեղափոխվում է վերջին ձայնավորի վրա, օրինակ՝ տո՛ւն-
տ(ը)նակա՛ն։ Այն հնչյունը, որը կորցնում է շեշտը, կարող է փոխվել կամ սղվել։
Բերված օրինակում ու-ն փոխվել է գաղտնավանկի ը-ի։ Հնչյունի այսպիսի
փոփոխությունը, որը պայմանավորված է շեշտի դիրքի փոփոխությամբ, կոչվում է
շեշտափոխական հնչյունափոխություն։
Ժամանակակից հայերենում շեշտի դիրքի փոփոխության հետևանքով շեշտը
կորցնելիս հիմնականում փոխվում են է(ե), ի, ու, ը ձայնավորները։ Հնչյունա-
փոխվում են նաև ույ, յու, յա երկհնչյունները։

Վարժություն 1։ Գտնե՛լ, թե որ բառերի կազմության ժամանակ է կատարվել է ձայնավորի հնչյունափոխություն։

Միջնապատ-մեջ (ե>ի), միություն, գինեգործ-գինի (ե>ի), կիսալուսին-կես (ե>ի), թիավարել, վիպասան-վեպ (ե>ի), շինարարություն-շեն (ե>ի), հիվանդասենյակ, գիրանալ-գեր (ե>ի), գիտուն-գետ (ե>ի), վիրահատել-վերք (ե>ի), վիճահարույց-վեճ (ե>ի), գիսավոր-գես (ե>ի), հիանալի, լիություն, զինագործ-զեն (ե>ի), սիրավեպ-սեր (ե>ի), դիմաքանդակ-դեմ (ե>ի), կինոթատրոն։

Վարժություն 2։ Գտնե՛լ, թե որ բառերի կազմության ժամանակ է կատարվել ի ձայնավորի հնչյունափոխություն։

  1. Հնադարյան-հին, տնական, ջրավազան, ընչաքաղց-ինչք, ըղձական-իղձ, ընկուզենի, ազնվական-ազնիվ, գնորդ-գին, վեհապանծ, մտաբերել-միտ, լեռնագործ, հիմնադիր, լրագրեր, աղավնյակ-աղավնի, վիրակապ, քմային-քիմք, գարեհաց-գարի, ճգնել-ճիգ, թրթիռ, գունագեղ, միջանկյալ-միջին, նշաձև, գրակալ-գիր, թխամորթ, կրաման-կիր, նմանատիպ, սրտակից-սիրտ:

Վարժություն 3։ Գտնե՛լ, թե որ բառերի կազմության ժամանակ է կատարվել ու ձայնավորի հնչյունափոխություն։

Բրդոտ-բուրդ, կարմրախայտ, բվեճ-բու, թմբեր-թումբ, ըմպանակ-ումպ, գնացուցակ, ջրամբար-ջուր, նշանագրություն, տնական-տուն, գթալ, ժողովրդական-ժողովուրդ, խճուղի, խմբակային-խումբ, մրգահյութ, խնկարկել-խունկ, տրտնջալ-տրտունջ, ոսկեգույն, սրել-սուր, գրականություն, աշխարհագրական, լրաբեր-լուր, ցորենահատ, առվակ-առու, մթնել-մութ, դյուրահալ, հնձել-հունձ:

Վարժություն 4։ Գտնե՛լ, թե որ բառերի կազմության ժամանակ է կատարվել ը ձայնավորի հնչյունափոխություն։

Տնակ, մանկական, ծանրամարտմանրադրամ, մտադրություն, մեղրահաց, կիսակառույց, փոքրություն, լրատվական, քաղցրահամ, սանրել, ընձուղտ, եզրաշերտ, լիտրաչափ, գլխաշոր, ցուցափեղկ, վագրաձի, լուսավորություն, դստրիկկպրագույն, լայնություն, բարձրություն, ծաղկաման, մետրանոցծաղրանկար, սրամիտ, ժանրային։

Վարժություն 5։ Գտնե՛լ, թե որ բառերի կազմության ժամանակ է կատարվել երկհնչյունի հնչյունափոխություն։

Բուսական, հրեղեն, աստղանիշ, գուրծունեությունձնծաղիկ, նվիրատվություն, ալրաղաց, անկյունաչափ, բնավեր, գունատ, ձկնաբուծարան, դռնակ, եղջերափողմիութենական, մանկական, սառցարան, մրցավազք, մատենագիրբուրավետ, հրակայուն, մշակութային, տարեվերջ, արնանման, առօրեական, այգեպան, մթերային, զգուշություն։

Հին աշխարհի ճարտարապետության նշանավոր կոթողներ

Temple_of_Hephaestus
Հեփեստոսի տաճարը կամ Հեփեստեոնը տաճար է հին Աթենքում՝ աթենական ագորայիարևմտյան մասում, Ագորայոս կոլոնոս բլրի գագաթին: Ագորայում լավագույնս պահպանված շինությունն է: Նախկինում անվանել են նաև Թեսեոն՝ սխալմամբ ենթադրելով, թե Կիմոնը հենց այս տաճարում է ամփոփել Թեսևսի՝ իր կողմից տեղափոխված աճյունը։ Տաճարը կառուցվել է դորիական ճարտարապետական օրդերի կանոններով, մեր թվականությունից առաջ 460-420 թվականներին: Հայտնի չէ, թե ով է եղել ճարտարապետը: Իր արտաքին տեսքով եղել է պերիպտերոս, այսինքն՝ սյունաշարերով շրջանակված կառույց: Տաճարն ինքը Պենդելիկոն սարի մարմարից է, քանդակները՝ պարոսյան մարմարից: Երկարությունը 31,77 մետր է, լայնությունը՝ 13,72 մետր: Դորիական սյուների երկու շարքերը՝ դասվորվելով П տառի տեսքով, տաճարի ներսում ստեղծել են երեք աղոթասրահ: Պեղումների արդյունքում բացահայտվել է նաև, որ հելլենիստական դարաշրջանում տաճարի մոտ ծաղկամաններով բույսեր են դրված եղել: Մեր թվականության 7-րդ դարում հեթանոսական այս տաճարը վերածվել է Սուրբ Գեորգի Ակամասի եկեղեցու: 18-րդ դարում դրան կից գերեզմանատանը թաղել են Աթենքում մահացած բողոքականներին: 1834 թվականին, երբ Հունաստանն անկախություն է նվաճել՝ ազատվելով թուրքական լծից, այս տաճարում են հանդիսավոր կերպով դիմավորել Օտտոն Առաջին թագավորին: Թանգարանն այստեղ գործել է մինչև 1930-ական թվականները:

1024px-Colosseum_in_Rome,_Italy_-_April_2007

Կոլիզեումը Հին Հռոմի ամենամեծ ամֆիթատրոնն է, կայսերական Հռոմի վիթխարի և հռչակավոր կոթողներից է, որն իր ժամանակին կրկեսի շենք էր: Նրա կառուցումը սկսել է Վեսպասիանոս կայսրը մ.թ. 57 թվականին, ավարտել Տիտոսը 80 թվականին։ Սկզբնապես Կոլիզեումը կոչվել է Ֆլավիոսների ամֆիթատրոն։ Իր անունը ստացել է «կոլոսիում» կամ «կոլոս» բառից, որը հունարեն է, նշանակում է՝ հսկա, մեծ։ Սակայն Կոլիզեումը այդպես է կոչվել 8-րդ դարից, կամ իր հսկա չափերի, կամ այն պատճառով, որ նրա մոտակայքում հնում կանգնած է եղել Ներոնի վիթխարի արձանը։ Այսպիսով, արձան-կոթողն է իր անունը տվել այդ հսկա կրկեսին։ Կոլիզեումը կիսաբոլորաձև էր և ուներ հարյուր ութսունութ մետր երկարություն, հարյուր հիսունվեց մետր լայնություն և քառասունութ ու կես մետր բարձրություն, ուր ութսուն կարգ աստիճանների վրա տեղավորվում էին հիսունից մինչև ութսուն հազար հանդիսատես։ Կոլիզեումը գտնվում է Հռոմում՝ Էսկվիլինյան խոռոչում՝ Պալանտինյան և Ցելիևյան բլուրների միջև, որտեղ գտնվում էր Ներոնի Ոսկե Տանը պատկանող լճակը։

great-wall-of-china-05.jpg

Չինական մեծ պարիսպ, ճարտարապետական հուշարձան և լայնածավալ պատնեշ է՝ կառուցված հին Չինաստանում, որը հանդիսանում է խոշորագույն կառույցներից մեկն է: Մեծ պարիսպը, ըստ էության, բաղկացած է բազմաթիվ պատերից, որոնցից շատերը միմյանց զուգահեռներ են, որոնք կառուցվել են մոտ երկու հազարամյակում` Հյուսիսային Չինաստանից մինչև հարավային Մոնղոլիա: Պարիսպի ամենախոշոր և լավագույն պահպանված տարբերակը մեզ է հասել Մին դինաստիայից (1368-1644 թթ.), որը անցնում է արևելքից դեպի արևմուտք մոտավորապես 5,500 մղոն (8,850 կմ) , Դենդոնի մոտ գտնվող Հու լեռից, հարավարևելյան Լյաոնու նահանգից դեպի արևմուտք՝ Ջիու և հյուսիս-արևմտյան Գանսու նահանգ: Գրեթե ընդհանուր երկարության մոտ 70 տոկոսը իրականում, կառուցված պատ է, իսկ մնացած հատվածները, կազմում են հորերը կամ խարիսխները: Չնայած պատի երկար հատվածները այժմ ավերված են կամ ամբողջովին անհետացել են, այն դեռևս Երկրի ամենաուշագրավ կառույցներից մեկն է: Մեծ պարիսպը 1987 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է Համաշխարհային ժառանգության օբյեկտ։

If you don’t succeed at first

I tried very hard in the past to learn to sing. I did a lot but nothing happened. I watched a lot of videos on YouTube, <<how to learn to sing>>, <<how to open a voice>>, etc. Nothing helped. After many attempts I decided to take a break. After 3 months I signed up for singing lessons again. After several months of failure, I finally decided not to try more. I initially did not want to become a professional singer, so I decided to spend all this time on something more useful for something that will be useful to me in my future profession. In my opinion, if you do not want this or that thing to become your way of life, you need to give it up on time and do what will develop in the field of your profession.

«Չեմ կարողացել, չեմ կարողանում ու երբեք էլ չեմ կարողանա» Խորխե Բուկայի

Պատմվածքը մի փղի մասին էր։ Փիղը կրկեսում ելույթից առաջ ու հետո շղթայված էր գետնի մեջ խրված ցցին ու ոչ մի կերպ չէր փորձում ազատվել այդ կապանքից։ Դա շատ տարօրինակ էր, քանի որ փիղը շատ ուժեղ էր ու հանգստությամբ կարող էր պոկել այդ ցիցը։ Մեկը ասել էր, որ փիղը չի փախչում, քանի որ վարշեցված է, բայց եթե վարժեցված է ինչու՞ են նրան կապում։ Հետո մի իմաստուն մարդ գտավ հարցի պատսխանը ու ասաց, որ չի փախչում, քանի որ փոքր ժամանակից շղթայված է եղել նամանտիպ ցցի։ Նրա հիշողության մեջ մնացել է անզորության այն զգացողությունը, որն ապրել է ծնվելուց անմիջապես հետո:
Եվ ամենավատն այն է, որ այդ հիշողությանը նա երբեք չի կասկածում:
Նա այլևս երբեք չի փորձել իր ուժը կիրառել:

Բոլոր մարդիկ էլ մեր աշխարհում նման են այդ փղին։ Բոլորս էլ ունենք հնարավորություն ու ուժ, որպեսզի հասնենք մեր նպատակին, բայց փոքր ժամանակվա անհաջողությունների պատճառով շատ ժամանակ չենք հավատում մեր սեփական ունակություններին։ Պատմվածքը սովորեցնում է, որ եթե կա նպատակ ուրեմն պետք է անընդհատ փորձել ու եթե շատ ջանք ու եռանդ գործադրենք մի օր անպայման երազանքը կդառնա իրականություն։

Մխիթար Գոշ

Մխիթար Գոշը հայ մտածող–գիտնական, օրենսդիր, առակագիր, հոգևորական, մանկավարժ, հասարակական գործիչ է։ Մխիթար Գոշի առակներով 12–րդ դարի հայ գրականության մեջ մուտք է գործել ժողովրդական բանարվեստի տեսակը՝ առակը, որն իր հետ բերել է նաև ժողովրդական ոգի ու մտածողություն, ազդարարելով գրականության աշխարհականացման մի կարևոր փուլ։ Մխիթար Գոշի կենսագրական տվյալները հիմնականում պահպանվել են Կիրակոս Գանձակեցու մոտ։ Մխիթար Գոշը ծնվել է Գանձակում՝ թյուրքերի տիրապետության շրջանում։ Գոշի ծննդյան թվականը հայտնի չէ, սակայն հիմք ընդունելով, որ նա մահացել է խոր ծերության ժամանակ 1213 թվական, գիտնականները ենթադրում են որ նա ծնվել 1120-30-ական թվականներ։ Սովորել սկսել է ծննդավայրում։ Չափահաս դառնալով՝ ձեռնադրվել է կուսակրոն քահանա։ Աշակերտել է Հովհաննես Տավուշեցուն և ստացել վարդապետի կոչում։ Այնուհետև Մխիթար Գոշը գնացել է Կիլիկիա։ Թաքցնելով վարդապետական աստիճան ունենալը՝ ուսանել է Սև լեռան երևելի գիտնականների մոտ և վերստին ստացել վարդապետի աստիճան։ Դրանից հետո որոշ ժամանակ նա տեղափոխվել է Կարին, որտեղ ընկերացավ Քուրդ Արծրունու հետ։ Վերադառնալով հայրենիք՝ սկզբում ապրել է Գանձակում, սակայն ինչ-ինչ տարաձայնությունների պատճառով նրա և Աղվանից Ստեփանոս կաթողիկոսի հարաբերությունները սրվել են։

Մխիթար Գոշ- Ծովի գորտերը

Ծովի գորտերը խորհուրդ անելով՝ ասացին.

— Ինչո՞ւ ենք տռզած փորերով ու դեղնած մաշկով խեղդվում ջրերում, դուրս գանք ցամաք ու ապրենք ուրիշների պես։

Ծերերից մեկն ասում է.

— Հայրս պատվեր է տվել ինձ, որ ծովի ապաստանը չթողնեմ, որովհետև բնությամբ երկչոտ ենք, գուցե դուրս գանք ու սարսափելով ետ դառնանք և ցույց տանք մեր երկչոտությունը։

Չլսեցին խորհուրդը և դուրս ելան, բայց ոտնաձայն լսելով՝ փախան ու կրկին խորասուզվեցին ծովը։

Առակը սովորեցնում է, որ մեծը միշտ մի բան ավել գիտի, նա անցել է այն ամենի միջով, ինչի միջով երիտասարդը դեռ չի անցել։ Այսինքն պետք է լսել մեծին ու հաշվի առնել նրա ասածը։ Առակը նաև սովորեցնում է, որ պետք է իմանալ սեփական ուժը ու հնարավորությունը, նոր ինչ-որ քայլ անել։