Գործնական աշխատանք

1․ Արտագրե՛լ նախադասությունները՝ փակագծերում տրված գոյականները անհրաժեշտ հոլովով, առումով և թվով գրելով համա- պատասխան տեղերում։

1. Սարի գագաթին երևում էին մոտակա գյուղի բոլոր տները, իսկ ճերմակ մշուշի մեջ նշմարվում էր մեկ այլ գյուղ։ (գյուղ, գագաթ, մշուշ) 2. Ասֆալտապատ ճանապարհով սլացող մեքենան կանգ առավ ճամփեզրի ցայտաղբյուրի մոտ, և մեքենայից ելավ վարորդը՝ մի ալեհեր մարդ։ (ճամփեզր, մեքենա, ճանապարհ) 3. Մեր շուրջը սփռված դաշտում երևում էին աշխատող մարդիկ, որոնք երբեմն հայացքենրը ուղղում էին մեր կողմը։ (հայացք, դաշտ, մարդ) 4. Այդ հինավուրց ձեռագրերում արժեքավոր տեղեկություններ կային, որոնք խիստ հետաքրքրեցին գիտաժողովի մասնակցող մասնագետներին։ (տեղեկություն, ձեռագիր, գիտաժողով) 5. Ամբողջ օրը աշխատած վարպետը գործն ավարտել էր, և հիմա գոհունակությամբ նայում էր իր Ժաշխատանքի արդյունքին։ (գոհունակություն, վարպետ, օր) 6. Գեղարվեստական նոր ֆիլմի ցուցադրումը ավարտվել էր, և հանդիսատեսը խումբ-խումբ ելնում էին դահլիճից։ (հանդիսատես, դահլիճ, ցուցադրում) 7. Նրա աշխատանքի վայրի մոտ գտնվող փողոցում վերջերս նոր խանութ է բացվել, որտեղ վաճառվում են բազմազան իրեր։ (իր, փողոց, վայր) 8. Աստղերը մեկ-մեկ մարում էին երկնքում, փչում էր վաղորդյան սառը քամին, և լիճը, թեթև ծփանքով արթնանում էր ուշ աշունը երկար գիշերվա նիրհից։ (քամի, երկինք, աշուն) 9. Երկրորդ կուրսի ավագը բերել էր հաջորդ քննության հարցաշարը, և տարբեր շարքերում նստած ուսանողները դասագրքերում որոնում էին հարցերին վերաբերող թեմաները և տետրում նշում էջերը։ (քննության, դասագիրք, կուրս) 10. Վերջերս կազմակերպված մրցույթին մասնակցեցին արվեստի դպրոցի սովորող շատ երեխաներ, որոնց աշխատանքներն արժանացան տարբեր մրցանակների։ (մրցույթ, մրցանակ, դպրոց)

2․ Կազմել տրված բառերի հոգնակի ձևերը․

Սարալանջ- սարալանջեր
ռւս- ուսեր
արձակագիր- արձակագիրներ
նուռ- նռներ
հողաթումբ- հողաթմբեր
հորաքույր- հորաքույրեր
մատ- մատներ
արքայադուստր- արքայադուստրեր
հարս- հարսներ
մեծատուն- մեծատուններ
լրագիր- լրագրեր
նստացույց- նստացույցներ
խմբագիր-  թագակիր, կողմնացույց, ձեռագիր, համերգ, հանքահոր, սպա, հանքափոր, վերնագիր, վիպագիր, ռազմերգ։

3․ Տեքստը հարստացնել ածականներով․ Չնայած շոգին՝ օրիորդն առանց հովանոցի էր ու քայլելիս մի տեսակ թափահարում էր ձեռքերը։ Մի օր՝ կեսօրից հետո, հանկարծ շոգենավի սուլիչը ազդանշան տվեց, և բոլոր ճամփորդներն իրենց խցիկներից վազեցին դուրս՝ տեղեկանալու՝ ինչ է պատահել։ Եղել է արդյոք այս պատմությունը, թե՞ մի հեքիաթ է, դժվար է ասել, բայց կա գյուղը, կան քարանձավները, կա գյուղը, կա գերեզմանը, իսկ գերեզմանի վրա՝ ոչ մի անուն։ Ա․Բ․

4․ Հորինիր փոքրիկ պատմություն՝ «Ես այգեգործ եմ» թեմայով, օգտագործիր ածականներ։

5․ Գրե՛լ բառերով։ 9, 12, 99, 50, 60, 70, 80, 100, 1938, II, III, IV։

6․Խմբավորիր թվականները՝ կազմությամբ պարզ (արմատական), 1. տասնինը, երեսուն, ինը 2. քառասուն, մեկ, հազար 3. յոթ, միլիարդ, հարյուր 4. տասը, երկու, տասնմեկ 5. ինը, միլիարդ, քսանչորս 6. տասնութ, քսանութ, հարյուր 7. տասնմեկ, երեսուն, երեք 8. տասը, երկու, տասնմեկ

Advertisements

Իմ երազանքի ետևից

Կարծում եմ այն մարդիկ, ովքեր չունեն երազանքներ կամ թեկուզ նպատակներ, ապրում են ամենաանհետաքրքիր կյանքը։ Առավոտյան արթնանում են ու չունեն որևէ բանի հասնելու մոտիվացիա, ու այդտեղից էլ հետևում է, որ նրանք այդպես էլ կյանքում ոչ մի բանի չեն հասնի։ Ես ունեմ երազանք`  սովորել արտասահմանում։ Ինչու՞ արտասահմանում, որովհետև արտերկյա համալսարանները շատ ավելի մեծ հնարավորություններ են ստեղծում ուսանողի մասնագիտական ու ստեղծագործական հմտությունները զարգացնելու համար։ Չեմ առարկում, որ Հայաստանում էլ կան լավ համալսարաններ`  մեծ հնարավորություններով, բայց ինձ համար կարևոր է կյանքս կապել անգլերեն լեզվի հետ ու ունենալ արտասահմանցի ծանոթ-ընկերներ։ Արդեն երկու տարի է, ինչ այդ երազանքը դարձրել եմ նպատակ ու համառորեն փորձում եմ հասնել երազանք-նպատակիս։ Գիտակցում եմ, որ հեշտ երազանք չեմ ընտրել ու ոչ՛ ուժ պետք է խնայեմ, ոչ՛ էլ ժամանակ։ Դրա համար օրս այնպես եմ կազմակերպում, որ հասցնեմ գոնե ինչ-որ պետքական բան սովորել ու երեկոյան հասկանալ, որ երազանքիս արդեն մի քայլ ավելի մոտ եմ։ Պարզ է, որ արտասահմանում սովորելու առաջնային պայմաններից մեկը լեզվական խնդիրների բացակայությունն է։ Դրա համար աշխատում եմ շտկել անգլերեն լեզվի բոլոր անհասկանալի կողմերը։ Առավելություն է կամավորական ճամբարներին մասնակցելը, որին ես մեծ նշանակություն եմ տալիս։ Իհարկե, կան ուրիշ խնդիրներ, որոնք ես, անկասկած, կլուծեմ մինչև դպրոցը ավարտելը ու կհասնեմ իմ երազանքին:

Գործնական աշխատանք

Ո՞ր բառի մեջ կա -ոն ածանցը։

Միլիոն, թափոն, օզոն, բրաբիոն, վագոն, զգոն, ժարգոն, թերթոն, պանթեոն, ջարդոն, քամելեոն, սեզոն, հորիզոն, լցոն, գործոն, բիզոն, գայլիկոն։

Ո՞ր բառի մեջ կա -կոտ ածանցը։

Երազկոտ, կրակոտ, վախկոտ, նախանձկոտ, ծակծկոտ, քնկոտ, բոյկոտտ, աղմկոտ, պահանջկոտ, ալարկոտ, տատասկոտ, ցասկոտ։

Մայրենի լեզվի օրեր

Լոռվա բարբառ

կորդ- խոպան
կսկարանք- եռոտանի կրակարան
կրետել- նախատել
կրկալ- կռալ
կոնձի- ոզնի
հեչվել- մինչ
հլամունս- առայժմ
ղանչանք- աղաչանք
ղարկել- ուղարկել
ղրղրի- բազե
ճլկուտ- ճահիճ
ճնկըլ- դույլ
մենձասիրտ- ստոր
նհանք- նրանք
շալք- գոլորշի
շիտկել- շտկել
ոչումի- ոչ ոք
չարմխել- ամրացնել
չարփ- կռվարար
չրչարիլ- չարչարել, տանջել
չլխացնել- կաղեցնել
պռավել- պառավել
պինալիք- բանալի
պպենակ- թիթեռ
պրաշոկ- դեղափոշի
ջղիր- կածան
ջունուն- խենթ
սահրաթ- սահման
սրսափիլ- սարսափել, վախենալ
սլարել- շվարել
սնգրթալ- դողալ
սուփրավոր- սեղանակից
սօր- այսօր
տարգուն- նեղ
տըրմ- պահ
ֆորթ- հորթ

Հայոց դիցարան

Արամազդ, Հայկական դիցաբանության գերագույն աստված՝ երկնքի ու երկրի արարիչը, բոլոր աստվածների հայրը։ Նա կոչվում էր «Մեծ և արի Արամազդ», որի գլխավոր սրբավայրը գտնվում էր Հին Հայաստանի պաշտամունքային կենտրոններից մեկում՝ Անի-Կամախում։ Այնտեղ էին գտնվում հայոց Արշակունի թագավորների տոհմական դամբարաններն ու գանձերը։ Համապատասխանում է իրանական Ահուրամազդային և հունական Զևսին։

Անահիտ դիցուհի, պտղաբերության, արգասավորության, ծննդաբերության, վաղ շրջանում՝ նաև ռազմի աստվածուհի հայկական դիցաբանությունում, Արամազդի դուստրը (որոշ տվյալների համաձայն Արամազդի կինը, ոչ թե դուստրը)։ Անահիտի կերպարի մարմնավորումն իր արտացոլումն է գտել նաև այլ ժողովուրդների դիցարաններում, մասնավորապես պարսկականում՝ Անահիտային, հունականում՝ Արտեմիսին, հռոմեականում՝ Դիանային, եգիպտականում՝ Նիիթին։

Continue reading Հայոց դիցարան

Հայկական դիցաբանություն

Առաջին դիցարան

Հայոց առաջին դիցարանը կազմավորվում է ավելի վաղ քան ընդունված է նշել դավանաբանության մեջ։ Ըստ ավանադաբանության` Հայկը Նոյի հինգերորդ սերունդն էր, իսկ Նոյը Աստծո կամ Արարչի կողմից ընտրված Բարեպաշտն էր, Հայկն է հանդիսանում Նոյի իրավահաջորդը՝ տիտղոսակիր ժառանգը։ Ըստ շումերական աղբյուրների` տեղի է ունեցել աստվածների սերունդների չորս սերնդափոխություն։ Հնագույն շումերական գրավոր աղբյուրներում պահպանվել են տեղեկություններ Հայա անունուվ Աստծո մասին և նրա՝ որպես առաջին աստվածներ սերունդների մասին։ Հայկական լեռնաշխարհում վկայված առաջին պետական կազմավորման՝ Արատտայի (մ. թ. ա. XXVIII–XXVII դարեր) հովանավորը արարչագործ Հայա աստծու որդի Դումուզին էր (շումերերեն է, նշանակում է «հարազատ որդի» բառի ծագումնաբանությունը ասում է ՝ «դու մեզ» սա ավելի հավաստի է), որի անունը Աստվածաշնչի թարգմանություններում փոխարինված է Հայկ-Օրիոնով։

Continue reading Հայկական դիցաբանություն

Վանի թագավորության մշակույթը

Վանի թագավորության մշակույթը ձևավորվել և զարգացել է Հայկական լեռնաշխարհի բրոնզի դարաշրջանի մշակույթի բազմադարյան ավանդների հիմքի վրա՝ կազմելով նրա պատմական բնականոն զարգացման նոր փուլը։ Հզոր պետականության ստեղծումը, սակայն, վարչատնտեսական, ռազմական և գաղափարախոսական նոր և մասշտաբային խնդիրներ է դրել ճարտարապետության, արվեստի և ընդհանրապես, մշակույթի առջև։
Պետական իշխանության տարածքային ընդարձակմանը զուգահեռ, առանձին ցեղերին պատկանող փոքր ու տրոհված ամրոց-բնակատեղիների (բերդշեների) փոխարեն, հաճախ նույն տեղերում կառուցվել են նոր, առավել հզոր քաղաքներ ու ամրոցներ։ Այս ամրացված բնակավայրերը վարչական առանձին շրջաններում և ողջ երկրի մասշտաբով կազմել են միմյանցով պայմանավորված հենակետերի խիտ ցանց։ Ամրոցներով շրջապատված են եղել Տուշպան (Հայկաբերդ, Խարկում, Արալեզք, Անձավի երկու ամրոցները), Մենուախինիլին, Սարդուրիխուրդան և այն բոլոր մեծ քաղաքները, որտեղ տեղագրական պայմանները հնարավոր և անհրաժեշտ են դարձրել դրանց կառուցումը։
Continue reading Վանի թագավորության մշակույթը