Պյութագորաս

Պյութագորասը (ոչ վաղ քան մ. թ. ա. 586 և ոչ ուշ քան մ. թ. ա. 569ՍամոսԻոնական Միություն – մոտ.մ. թ. ա. 495ՄետապոնտոԼուկանիաՄեծ Հունաստան, հուն․՝ Πυθαγόρας), անտիկ մաթեմատիկոս և փիլիսոփա, առավելապես հայտնի է իր անունով կոչված Պյութագորասի թեորեմով։ Հայտնի լինելով որպես «Թվերի հայր»՝ Պյութագորասը ազդեցիկ հետք է թողել մ.թ.ա. 6-րդ դարի փիլիսոփայական և կրոնական ուսմունքներում։ Քանի որ լեգենդներն ու այլ նմանատիպ պատմությունները մշուշում են նրա կատարած աշխատանքը նույնիսկ ավելի շատ, քան այլ մինչսոկրատեսյան փիլիսոփաներինը՝ անհնար է հավաստիորեն խոսել Պյութագորասի կյանքի և ուսման մասին։ Continue reading Պյութագորաս

Advertisements

ԲՆԱՓԻԼԻՍՈՓԱՑԱԿԱՆ ՄԻՏՔԸ Ք. Ա. 6-5-ՐԴ ԴԱՐԵՐՈՒՄ (ԷՄՊԵԴՈԿԼԵՍ, ԱՆԱՔՍԱԳՈՐԱՍ, ԴԵՄՈԿՐԻՏԵՍ)

 Էմպեդոկլեսը հայտնի էր որպես պոետ, հռետոր, բժիշկ և փիլիսոփա։ Նրա գրչին են պատկանում «Բնության մասին» փիլիսոփայական և «Մաքրագործում» կրոնամիստիկական բնույթի պոեմները։ էմպեդոկլեսի փիփսոփայության մեջ նկատելի է ինչպես հոնիական փիլիսոփաների, այնպես էլ «իտալիական» մտածողների, հատկապես Պյութագորասի և Պարմենիդեսի, ուսմունքների ազդեցությունր։ Ըստ երևույթին նա եղել է պյութագորական միության անդամ, թեև աշակերտել է Պարմենիդեսին։ Պատահական չէ, որ նա ցանկանում է Պարմենիդեսին հաշտեցնել Պյութագորասի հետ՝ պնդելով, թե գոյը և միասնական է և բազում։ Միայն մեկ նախահիմքից չի կարելի բխեցնել բազմազանության գոյությունը, դա բացատրելու համար անհրաժեշտ է ընդունել բազում հիմքեր։ էմպեդոկլեսի կարծիքով բոլոր իրերի հիմքում ընկած են չորս տարրերը կամ «արմատները»՝ հողը, ջուրը, օդը, կրակը։ Դրանք հավերժական են, անփոփոխ, չեն առաջանում և չեն ոչնչանում, այսինքն՝ նման են աստվածների։ Կրակը Զևսն է, հողը՝ Հերան, օդը՝ Աիդոնեսը, ջուրը՝ Նեստիսը։ Ինչպես Պարմենիդեսի միասնականը, այնպես էլ էմպեդոկլեսի չորս տարրերը ճշմարիտ կեցություն են, հետևաբար չեն կարող վերածվել ոչ կեցության։ Քանի որ չորս տարրերն անշարժ են, ուստի շարժումը բացատրելու համար էմպեդոկլեսն ընդունում է երկու տիեզերական ուժերի՝ Սիրո և Ատելության գոյությունը, որոնց փոխազդեցության շնորհիվ էլ առաջանում և ոչնչանում են բոլոր իրերը։ Ավելի ստույգ, ըստ էմպեդոկլեսի տիեզերքում տեղի են ունենում ոչ թե առաջացման և ոչնչացման, այլ միացման և քայքայման գործընթացներ։  Սերը և Ատելությունը փոխնեփոխ հաջորդում են իրար, որի հետևանքով գոյանում է տիեզերածնության չորս փուլերը։ Սկզբում գերիշխում էր Սերը, որի ժամանակ ամեն ինչը միասնական վիճակով գտնվում էր Սֆերոսի (գնդի) անշարժ հանգստության մեջ։ Աստիճանաբար այդ միասնական ձուլվածքի մեջ է թափանցում Ատելությունը, որի պատճառով առանձնանում են ոչ թե իրերը, այլ չորս տարրերը։ Դրանք իրար միանում են Սիրո շնորհիվ՝ ծնունդ տալով բազմաթիվ իրերի։ Քանի դեռ Սերը և Ատելությունը գտնվում են հավասարակշռության մեջ, իրերր շարունակում են գոյություն ունենալ, բայց երբ Ատելությունը դառնում է գերիշխող, ամեն ինչ քայքայվում է և վերադառնում «ի շրջանս յուր»։ Դա տեղի է ունենում պարբերաբար։                                                                                                    Continue reading ԲՆԱՓԻԼԻՍՈՓԱՑԱԿԱՆ ՄԻՏՔԸ Ք. Ա. 6-5-ՐԴ ԴԱՐԵՐՈՒՄ (ԷՄՊԵԴՈԿԼԵՍ, ԱՆԱՔՍԱԳՈՐԱՍ, ԴԵՄՈԿՐԻՏԵՍ)

Չարենց և Արփենիկ

Հայտնի փաստ է, որ Եղիշե Չարենցի անձնական կյանքը եղել է շատ բուռն և լի բազմաթիվ սիրային արկածներով: Սակայն կար մեկը, որի հանդեպ մեծ բանաստեղծն իսկապես խորը և մնայուն զգացմունք է ունեցել, և որին նա այդպես էլ չմոռացավ մինչ իր կյանքի ողբերգական ավարտը: Այդ անձնավորությունը Արփենիկն էր՝ Չարենցի առաջին կինը:

Արփենիկ Տեր-Աստվածարյանը ծնվել էր 1899 թվականին՝ Գողթն գավառի Վերին Ազա գյուղում (այժմ Նախիջևանի ինքնավար հանրապետության կազմում է): Նախնական կրթությունը նա ստանում է Թիֆլիսի Գայանյան ուսումնարանում։ 1920-ին Արփենիկը գալիս է Երևան և աշխատանքի անցնում հատուկ խնդիրներ ունեցող երեխաների` Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեի (Ամերկոմ) որբանոցին կից դպրոցում: Հենց այստեղ էլ կայանում է Չարենցի և Արփենիկի հանդիպումը. Չարենցը որպես ուսուցիչ աշխատում էր նույն այդ դպրոցում: Բացի տարբեր արժանիքներից, Արփենիկը հայկական և ռուսական պոեզիայի լավ գիտակ էր և հրաշալի ասմունքող: Երիտասարդները շատ արագ մտերմանում են՝ բազում ընդհանուր հետաքրքրություններ գտնելով իրար մեջ: Շուտով` 1921-ի մայիսին, նրանք ամուսնացան և իրար հետ մեկնեցին Մոսկվա՝ Արևելքի աշխատավորների համալսարանում սովորելու։ Չարենցն այդ ժամանակ 24 տարեկան էր, իսկ Արփենիկը՝ 22:

Մեծ է եղել Չարենցի զգացմունքը Արփենիկի հանդեպ, որին հետագայում նա պիտի կոչեր «կին, ընկեր և հերոսական բարեկամ», և այդ սերը հետագայում էլ մշտապես ներշնչանքի աղբյուր է հանդիսացել բանաստեղծի համար։ Արփենիկը բնավորությամբ մեղմ էր, հանգիստ ու հանդուրժող՝ ի հակադրություն Չարենցի անհանգիստ, ըմբոստ խառնվածքի: Արփենիկը միշտ հոգեկան նեցուկ է եղել Չարենցին, տխուր պահերին երգել նրա համար, և ամենակարևորն է՝ միշտ հասկացել է բանաստեղծին, ընդունել նրան ինչպես որ կա, ներել նրա բոլոր մոլորությունները, սիրային պատմությունները, կենցաղային ու գրական բազում վեճերը:

1926-ի սեպտեմբերին, երբ Արփենիկը գործով մեկնել էր Լենինգրադ, Չարենցի հետ մի կարճատև սիրային արկած պատահեց, որը, սակայն, վատ ավարտվեց նրա համար: Բանաստեղծը երևանյան ակումբներից մեկում տեսնում է 16-ամյա Մարիաննա Այվազյանին` կոմպոզիտոր Արտեմի Այվազյանի քրոջը, և անսպասելի տարվում է նրանով: Մի քանի անգամ փորձ անելով նրա հետ զրույցի բռնվել, սակայն մերժում ստանալով՝ Չարենցը քաղաքային այգում ատրճանակի կրակոցով թեթև վնասվածք է պատճառում Մարիաննային:

Չարենցի դեմ հարուցվում է քրեական գործ, և նա հայտնվում է բանտում: Սակայն դեկտեմբերի վերջին օրերին կտրուկ վատանում է արդեն Երևան վերադարձած Չարենցի կնոջ՝ Արփենիկի առողջական վիճակը: Նրա մոտ հղիության հետ կապված բարդություններ են ի հայտ գալիս, և 1927-ի հունվարի 1-ին Արփենիկը մահանում է: Չարենցին ազատ են արձակում բանտից՝ կնոջ հուղարկավորությանը մասնակցելու համար: Արփենիկը թաղվում է Երևանի Մլերի գերեզմանատանը, որը ներկայիս Կոմիտասի պանթեոնի տարածքն է (նրա գերեզմանը չի պահպանվել):

Չարենցը սարսափելի ծանր տարավ Արփենիկի մահը։ Ինչպես ականատեսներն են վկայում, թափորի ողջ ընթացքում նա հոգեկան ծանրագույն վիճակում էր գտնվում: Արդեն գերեզմանի մոտ նա դիմադրել է, չի թողել, որ դագաղը գերեզմանափոս իջեցնեն, ստիպել է բացել կափարիչը և կրկին ու կրկին հպվել Արփենիկի դեմքին։ Թաղման ականատես Վահրամ Հովսեփյանը գրում էր. «Դագաղը ներկայիս պրոսպեկտի մոտով տանում էին քաղաքային գերեզմանատուն: Լսվում էր մի բարձր սրտաճմլիկ ձայն՝ Չարենցի լացն էր դա… Նրան գերեզմանաթմբից բարձրացրին արդեն ուշաթափ վիճակում…»։ Վկայություններ կան նաև, որ Արփենիկի դագաղում, ապակյա տարայի մեջ ամփոփված, Չարենցը թողնում է ինչ-որ ձեռագրեր, հավանաբար Արփենիկին նվիրված բանաստեղծություններ էին։

Թաղումից հետո հաջորդ օրն իսկ Չարենցն իր բնակարանից դուրս է հանել և բակում, խարույկի մեջ այրել հանգուցյալ կնոջ բոլոր զգեստները, որոնք ինքը սիրով բերել էր 1924 թվականին եվրոպական շրջագայությունից: Հավանաբար դա արել է, որպեսզի այդ զգեստներն ուրիշի ձեռքը չընկնեն, և դրանով իսկ չնսեմացվի սիրելիի հիշատակը։ Չարենցը թաղման արարողությունից առաջ հանել էր տվել Արփենիկի գիպսե դիմակն ու ձեռքի կրկնօրինակը, և որպես կնոջ հիշատակի անգին մասունքներ դրանք հետագայում միշտ նրա հետ են եղել, իսկ այժմ պահվում են բանաստեղծի տուն-թանգարանում։

Այդ օրերին էր նաև, որ Չարենցն իր կրծքավանդակի ձախ մասում` սրտի մոտ, դաջեց Արփենիկի մահվան տարեթիվն ու նրա անվան ու ազգանվան առաջին տառերը՝ «1927, հունվար, Ա.Չ.»: Իսկ տարիներ անց երկրորդ ամուսնությունից ծնված իր առաջնեկին նա կանվանի Արփենիկ:

1930 թվականին Երևանում լույս է տեսնում Չարենցի «Էպիքական լուսաբաց» ժողովածուն, որը բանաստեղծը նվիրել էր Արփենիկին՝ «Նվիրում եմ գիրքս հիշատակին կնոջս, ընկերոջս, հերոսական բարեկամիս՝ Արփենիկ Չարենցին»։ Գրքում նաև Արփենիկին ձոնված երկու սոնետ կա: Նրանցից առաջինում Չարենցը գրում էր.

«Իմ բարեկա՛մ, իմ սե՛ր, հերոսակա՛ն ընկեր,

Դու ապրեցիր, անցար և էլ չկաս հիմա,

Սակայն դեռ կյանքը կա և չի՛ դարձել ամա,

Եվ ո՛չ մի աստղ վերից դեռ ներքև չի՛ ընկել»։

Ստի ոտը կարճ է

Կար չկար մի գյուղակ կար: Այնտեղ ապրում էր մի հարուստ խաբեբա: Նա
կարողանում էր բոլորին այնպես ստել, որ ստացվի ճիշտն իր ուզածով: Նա
կարողացել է համոզել, որ գյուղի տերը ինքն է ու իր ձեռքերում է բոլորի
ապագան: Միշտ կարողանում էր վաճառականներին մոլորեցնել ու թանկարժեք
ապրանքը համարյա անվճար վերցնել,  ու նմանատիպ դեպքերը շատ-շատ էին: Վատն այն էր, որ ոչ ոք չէր նկատում այդ ամենը, ու բոլորը շարունակում էին
հավատալ նրա խաբեբայություններին: Մարդը մտածում էր,  որ այդպես էլ
շարունակվելու է, ու ինքը միշտ այդպես անհոգ ապրելու է: Սակայն երկար
չտևեց ստի կյանքը: Գյուղ եկավ մի ճամփորդ իմաստուն: Նա շրջեց քաղաքով,
ծանոթացավ մարդկանց  ու ստախոսին  նույնպես: Մի քանի օր հետևելուց հետո
ամեն ինչ հասկացավ ու մարդկանց զգուշացրեց խաբեբայի վատ արարքների
մասին: Մարդիկ սկզբում չհավատացին ու հեգնանքով սկսեցին վերաբերվել
իմաստունին:  Սակայն   քիչ  ժամանակ էր պետք`  գյուղացիներին իրապես
հասկանալու, թե ով է իրականում իրենց  շատ սիրելի ստախոսը: Բոլորով դուրս
եկան նրա  դեմ ու վռնդեցին գյուղից :Ահա թե ինչու են ասում` ստի ոտքը կարճ է:

504 essential words (unit 9)

vicinity-հարևանություն, մերձակայք
century-դար
rage-բարկություն
document-փաստաթուղթ
conclude-ավարտել, եզրակացնել
undeniable-անհերքելի,անմերժելի
resist-հակառակվել,դիմադրել
lack-պակաս
ignore-առհամարել,չնկատել
challenge- մարտահրավեր
miniature-փոքր
source-աղբյուր

504 essential words unit 8

exaggerate– չափազանցնել
amateur– սիրողական
mediocre– միջակ
variety– բազմազանություն
valid– վավեր, վավերականություն
survive– գոյատևել
weird– տարօրինակ
prominent– կարևոր
security– անվտանգություն
bulky– մեծ, հսկա
reluctant– դժկամ
obvious– պարզ, հասկանալի

Fill in the blanks

1. Most people agreed that he was a weird looking man because of the long red beard.
2. Chuck’s reason for quitting his job was valid; he was not being paid.
3. The answer to the question was so obvious that everyone knew it.
4. The mediocre tennis player would never make the Olympic squad.
5. She was reluctant to take on any more responsibilities at work.
6. People often tend to exaggerate stories they hear.
7. The bank is kept under very tight security․ 
8. Because the box was so bulky it took two men to lift it.
9. Even though he was not a professional, the amateur photographer entered the contest.
10. A wide variety of shows is playing at the concert hall.
11. Mrs. Meyers is a prominent member of the staff.
12. We all hoped that the small boat would survive the storm.

Matching

1. reluctant- unwilling
2. mediocre- average, ordinary
3. prominent- well-known, important
4. obvious- easily seen or understood
5. exaggerate- overstate, make something greater than it is
6. bulky- large, taking up much space
7. variety- a number of different things
8. valid- true, supported by facts
9 . security- feeling or condition of being safe
10. survive- remain alive, live on
11. weird- mysterious, unearthly
12. amateur- person who does something for pleasure, not as a profession

Մանուշակագույն Եղիշե Չարենց

Իրիկուն էր։ Իրիկնային տրտմության
Հուշն էր հյուսվում — մայրամուտի մի երազ։
Դու հարազատ ու մոտ էիր ինձ այնքան՝
Քո աչքերով իրիկնային, ցողաթաց…

Քո աչքերի ու երկնքի կամարում
Ճառագայթները, այնքան հե՜զ, այնքան ջի՜նջ,
Ճախրում էին, հոգևարում ու մարում՝
Համբուրելով ծիածանը ամոքիչ…

Եվ լույսերը, որ ճախրեցին ու անցան,
Իրիկնային ժպիտի մեջ այն վերջին —
Անրջացած, երազ դարձած սրբացան,
Որպես դեմքը քո լուսավոր — իմ հոգին…