Առաջադրանք, բայեր

Թավ գրված բայերը փոխարինեք հոմանիշներով:

Գետը դուրս է պրծնում-ազատվում է անդնդախոր կիրճի կապանքներից և անզուսպ ու կատաղի հոսքով սլանում-ընթանում հովտով:
Կեսգիշերին հոլիկում արթնանում եմ-զարթնում եմ գետի հոխորտալի դղրդյունից: Լուսնկա գիշերն իր փայլփլուն աստղերով աչք է գցում-նայում հոլիկից ներս, սառը քամին ուժգին պոռթկումներով վրա է տալիս- հարձակվում, և թվում է,  թե գետն է սպառնագին գրոհում-հարձակվում մեր կացարանը: Թեև մենք ուղղակի գետափին չենք, սակայն գիշերը ջուրն այնքան մոտ է թվում, որ ակամա սարսափ է պատում-վախեցնում քեզ. հանկարծ տանի-քշի հոլիկը:
Գեղեցիկ է գիշերը մարգագետնում. այստեղ-այնտեղ երևում են-տեսանելի են ձիերը, որ կուշտ արածելուց հետո հանգիստ նիրհում են-քնում են: Իսկ կողքին, քամուց տարուբերվող եղեգները մեկ-մեկ կռացնելով-խոնարհելով, խուլ ձայնով քարերն է տեղից տեղ շարժում-տեղափոխում ահեղամռունչ գետը ու իր սպառնագին աղմուկն է տարածում-սփռում չորս կողմը: Խավարի մեջ ուրվագծվում են- նշմարվումարծաթազօծ լեռնագագաթները:

Ներգործական կառուցվածքի նախադասությունները դարձնել կրավորական:

Բոլորը սիրում էին այդ խիզախ զինվորին:
Այդ խիզախ զինվորը սիրվում է բոլորի կողմից։
Մի հուժկու ձայն հանկարծ ընդհատեց լռությունը:
Լռությունը ընդհատվեց մի հուժկու ձայնից։
Բացումն անընդհատ հետաձգում են:
Բացումն անընդհատ հետաձգվում է։
Մեղմ քամին շարժում է սաղարթները:
Սաղարթները շարժվում են մեղմ քամուց։
Բարբարոսի թուրն ու նիզակը  խոցել են հայոց ձեռագրերը:
Հայոց ձեռագրերը խոցվել են բարբարոսի թրից ու նիզակից։
Զորքերի բազմությունը ծածկեց Գեղամա ծովակի ափը:
Գեղամա ծովի ափը ծածկվեց զորքերի բազմությամբ։

Կրավորական կառուցվածքի նախադասությունները դարձնել ներգործական:

Բոլորը հմայվում են նրա ազնվազարմ նայվածքից:
Նրա ազնվական նայվածքը հմայում է բոլորին։
Առավոտվա ցողից նարնջագույն քարերի վրա  շողշողուն կաթիլներ են շարվել:
Առավոտվա ցողը նարնջագույն քարերի վրա  շողշողուն կաթիլներ է շարել:
Փայտե հեռագրասյունը թեքվել էր ձյունի ծանրությունից:
Ձյունի ծանրությունը թեքել էր փայտե հեռագրասյունը։
Այդ կենդանին` ուղտը, պոետների կողմից գրեթե չի գովերգվել:
Պոետները գրեթե չեն գովերգել այդկենդանուն՝ ուղտին։
Գիշերվա անդունդը խախտվեց ինչ-որ թռչունի կռնչյունից:
Ինչ-որ թռչյունի կռնչյուն խախտեց գիշերվա անդունդը։
Ծերունին վրդովվել էր հարևանի քար անտարբերությունից:
Հարևանի քար անտարբերությունը վրդովել էր ծերունուն։

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s