Beatboxing

Բիթբոքսը դա ռիթմիկ ձայների ու մեղեդիների ստեղծումն է ձայնային ապարատի, լեզվի ու շրթունքների օգնությամբ։ Beatboxing- ը կապված է hip-hop- ի մշակույթի հետ, որը հաճախ կոչվում է հիպ -հոփի «հինգերորդ տարր», բայց դա չի սահմանափակվում հիփ-հոփ երաժշտությամբ։ Բիթբոքսի նման տեխնիկա եղել է 19-րդ դարի ամերիկյան երաժշտական ​​ժանրերում, ինչպիսիք կրոնական երգեր, բլյուզ, ռագես, վուդվիլ և այլն: Դրա առաջացման վրա ազդեցություն է թողել նաև աֆրիկյան ավանդական երաժշտության ձևերը, որոնցում կատարողները օգտագործում են իրենց մարմինները որպես հարվածային գործիքներ ու բարձրաձայն ներս էին շնչում՝ բերանով հնչյուններ հնչեցնելով: «Բիթբոքս» տերմինը բխում է վաղ թմբուկային մեքենաների իմացությունից։ «Բիթբոքս» տերմինը նախկինում օգտագործվել է  Roland- ի թմբուկային մեքենաներում, ինչպիսիք են TR-55 և CR-78՝ 1970-ականներին: Դրան հաջորդում է 1980-ին թողարկված TR-808-ը, որը դարձել է հիփ-հոփ երաժշտության և էլեկտրոնային պարային երաժշտության կենտրոնը: Ինտերնետը մեծ դեր է խաղացել ժամանակակից beatboxing- ի ժողովրդականության մեջ: Alex Tew-ն  2000 թ. սկսեց ԲիթԲոքսի առաջին առցանց հանրությունը։ 2001թ․ Gavin Tyte-ը հիմնադրեց առաջին ԲիթԲոքսի դասընթացները։ 2003-ին կազմակերպվեց  BeatBox արտիստների առաջին զրույցը։ Բիթբոքսինգի ներկայիս ժողովրդականությունը մասամբ պայմանավորված է այնպիսի արվեստագետների, ինչպիսին Rahzel, RoxorLoops, Reeps One եւ Alem- ն են: Երբեմն արտիստները օգտագործում են իրենց ձեռքերը կամ մարմնի այլ մասեր, որպեսզի ընդլայնեն ձայնային էֆեկտների ու ռիթմի սպեկտրը: Ոմանք մշակել են տեխնիկա, որը ներառում է փչում և սեղմում է օդը, մատների վրա, որպեսզի ստեղծի իրատեսական ռեկորդային քերծվածքային աղմուկ, որը սովորաբար հայտնի է որպես «crab scratch» անվանումով:

 

Մեկ այլ ձեռքի տեխնիկան ներառում է «throat tap»։

BeatBox արտիստները այս օրերին կարող են միաժամանակ արտադրել 8 տարբեր հնչյուններ:

Advertisements

Սմբատ Ա Նահատակ

Սմբատ Ա, նաև՝ Սմբատ Նահատակ (մոտ 850 — 7 հունվար 914), հայոց թագավոր 891 թվականից, սերում է Բագրատունիների դինաստիայից։ Հաջորդել է հորը՝ Աշոտ Ա-ին։

Գործունեություն

Սմբատ Ա-ն հոր իշխանության օրոք՝ 885 թվականից, նշանակվել էր Իշխանաց իշխան և իրականացնում էր հարկահավաքությունը։ 891 թվականին Մեծ ՀայքիԳուգարք և Ուտիք նահանգներում զսպել է տեղի իշխանների երկպառակությունները։

Հոր մահից հետո Գևորգ Բ Գառնեցի կաթողիկոսի և վրաց գահերեց իշխան Ատրներսեհի ձեռքով Շիրակավանում օծվել է հայոց թագավոր։ Դիմակայել է հորեղբոր՝ սպարապետ Աբասի, գահին զինված ուժով տիրելու փորձերին։ Իր գահակալությունը ճանաչել են Արաբական խալիֆայությունը (892) և Բյուզանդական կայսրությունը (893)։ Սմբատ Ա-ն 893 թվականին Բյուզանդիայի Լևոն VI Իմաստասեր կայսեր հետ կնքել է առևտրական շահավետ համաձայնագիր։

Սմբատ Ա-ն վարել է կենտրոնացված ուժեղ պետություն հաստատելու, հայ իշխանների անջատամետ նկրտումները ճնշելու քաղաքականություն։ Նրա օրոք Բագրատունյաց թագավորությունն ընդգրկել է պատմական Մեծ Հայքի հիմնական մասը։ Սմբատ Ա-ի գերիշխանությունը ճանաչել է Սյունիքի և Վասպուրականի գահերեց իշխանները՝ Սյունիներն ու Արծրունիները, Աղվանքի(Հայոց արևելից կողմանց) թագավոր Համամ Արևելցին, վրաց գահերեց իշխան Ատրներսեհը։

Աֆշին ամիրայի հարձակումը

Սմբատ Ա-ն արաբական ամիրաներից ազատագրել է Դվինը, հնազանդեցրել Հայոց թագավորության կազմում գտնվող մյուս արաբական ամիրայությունները, նրանց ստիպել հարկ վճարել և զորք տրամադրել։ Նրա օրոք բարձր զարգացման են հասել արհեստագործությունը, առևտուրը, գյուղատնտեսությունը, քաղաքաշինությունը, մշակույթը։ Արքայանիստը Բագարանիցտեղափոխվել է Շիրակավան։

Սմբատ Ա-ի հաջողություններից անհանգստացած Բաղդադի խալիֆ Ալ-Մութադիդը Հայաստանի դեմ է դրդել ԱտրպատականիՍաջյան ամիրա Աֆշինին՝ նրան շնորհելով Հայաստանում հարկեր հավաքելու իրավունք և ոստիկանի պաշտոն։ Վերջինս 893 թվականին արշավել է Հայաստանի վրա, սակայն հայկական 30 հազարանոց բանակը Ատրպատականի սահմանի մոտ նահանջի է մատնել նրան։

Պետության ամրապնդում

894 թվականին Սմբատ Ա-ն Աֆշինին պարտութան է  մատնել Դողս գյուղի ճակատամարտում։ Միջագետքի արաբական կուսակալ Ահմադ Շայբանին, երբ գրավել է Աղձնիքն ու Տարոնը, Սմբատ արքան ստիպված հաշտության պայմանագիր է կնքել դարձյալ Հայաստան ներխուժած Աֆշինի հետ։

Օգտվելով կարճատև խաղաղությունից, Սմբատ արքան զբաղվել է իր թագավորության հյուսիսային սահմանների ամրացմամբ։ Այնուհետև Սմբատ Ա-ն ստիպված է եղել դիմակայել Ատրպատականի նոր ամիրա Յուսուֆի նվաճողական քաղաքականությանը։ 901 թվականին Յուսուֆը գրավել է Դվինը, բայց, երկյուղելով հայոց բանակի հետ վճռական ճակատամարտից, հաշտության պայմանագիր է կնքել և նահանջել։

Յուսուֆ ամիրայի հարձակում

908 թվականին Յուսուֆը Սմբատ Ա-ի դեմ է հանել Վասպուրականի իշխան Գագիկ Արծրունուն՝ նրան հռչակելով «թագավոր հայոց»։ Երկրի ներսում ծագել են ավատատիրական նոր երկպառակություններ, որոնց պատճառով Սմբատ Ա-ն չի կարողացել հակահարված տալ 909 թվականին Հայաստան ներխուժած Յուսուֆի և նրան դաշնակցած Գագիկ Արծրունու զորքերին։

910 թվականին Ձկնավաճառի ճակատամարտում պարտություն կրելով, Սմբատ Ա-ն ամրացել է Կապույտ բերդում, ապա երկիրն ավերածություններից փրկելու համար, հանձնվել Յուսուֆին։ Վերջինս, դրժելով անձի անվտանգության պահպանման իր երդումը, նրան շղթայակապ տեղափոխել է Դվին, խոշտանգել՝ պահանջելով հանձնվելու հրաման տալ Երնջակ բերդի պաշտպաններին։ Սմբատ Ա մերժել է բռնակալի պահանջը, նրան գլխատել են, մարմինը խաչ հանել Դվինի հրապարակում։ Սմբատ Ա-ի գահը ժառանգել է որդին՝ Աշոտ Բ Երկաթը։

Գագիկ Ա

Գագիկ Ա (ծն. թվ. անհայտ — 1020), Հայոց արքա (990-1020), Հայոց արքա Աշոտ Գ Ողորմածի և Խոսրովանույշ թագուհու երկրորդ որդին, Հայոց արքա Սմբատ Բ Տիեզերակալի կրտսեր, իսկ Լոռիի արքա Գուրգեն Ա Բագրատունու ավագ եղբայրը: Սերվում էր Բագրատունիների թագավորական հարստությունից։

Գահակալությունը
Հաջորդել է եղբորը՝ Սմբատ Բ–ին։ Կրել է «Հայոց, վրաց և աղվանաց շահնշահ» տիտղոսը։ Հենվելով երկրի տնտեսական և ռազմաքաղաքական հզորության վրա, հաջողությամբ շարունակել է պայքարը՝ Բագրատունյաց Հայաստանըմիասնական թագավորության մեջ միավորելու համար։ Կազմակերպել է արքունի մշտական զորք, զինվորների թիվը հասցնելով 100 հազարի։ Գրավել է Բագրատունիների թագավորությունից անջատված հայկական մի քանի գավառներ և Դվինը։ Արտաքին թշնամիների ներխուժման վտանգի դեմ Գագիկ Ա զինական դաշինք է կնքել Տայքի Դավիթ Կյուրոպաղատի, վրաց Բագրատ և Գուրգեն թագավորների հետ։ X դարի վերջին Ատրպատականի ամիրա Մամլանը, դաշնակցելով հարևան արաբական ամիրաների հետ, արշավել է Դավիթ Կյուրոպաղատի և Գագիկ Ա–ի դեմ, մտել Ծաղկոտն գավառը։ Գագիկ Ա–ի, ԿարսիԱբաս թագավորի, Դավիթ Կյուրոպաղատի և Բագրատ թագավորի դաշնակից զորքերը ետ են մղել թշնամուն։ 998 թ.–ին միացյալ բանակները Ծումբ գյուղի մոտ պարտության են մատնել թշնամուն՝ կանխելով նրա ասպատակությունը (Ծումբի ճակատամարտ)։ Գագիկ Ա օգնել է Լոռու Դավիթ թագավորին՝ ետ շպրտելու Գանձակի ամիրա Փադլունի զորքերը։ 1000 թվականին, երբ Տայքի գրավումից հետո բյուզանդական կայսր Վասիլ II–ի մոտ են գնացել և հնազանդություն հայտնել հայ և վրաց իշխանները, սակայն Գագիկ Ա չի գնացել Վասիլի մոտ։ Գագիկի գերիշխանությանը ենթարկվել են Լոռու, Կարսի և Սյունիքի թագավորները։ 1001 թվականին, երբ Լոռու թագավորը փորձել է չենթարկվել, Գագիկ Ա խլել է նրա տիրույթները և միայն հնազանդության երաշխիքներ ստանալուց հետո ետ վերադարձրել։ Գագիկ Ա–ի օրոք Բագրատունյաց Հայաստանի թագավորության սահմանները տարածվել են Կուր գետից մինչև Ապահունիք, Շամքորից մինչև Վաղարշակերտ։ Գագիկ թագավորը վերացրել է Վայոց ձորի իշխանությունը և միացրել է իր տարածքներին: Գրավել է նաև Արցախի մեծ մասը՝ այդ թվում և Խաչենը, իր տարածքներին է միացրել նաև Վասպուրականի Ծաղկոտն և Կոգովիտ գավառները:

Տարվա հետաքրքիր թեմաները

Աշխարհի արարումը
Ըստ ինձ հետաքրքիր էր քննարկելը թե ինչպես է ստեղծվել մեր մոլորակը ու ընդանհրապես մարդիկ։ Իմ կարծիքով մեր երկիրը ի կսզբանե եղել է քարի կտոր, որտեղ բարենպաստ ջերմության ու պայմանների շնորհիվ հայտնվել է ջուր։ Իսկ մարդիկ վիրուսներ են այլմոլորակայիների կողմից ուղարկված, որ ոչնչացնեն Երկիր մոլորակը՝ որպեսզի այլ մոլորակներից արտագաղթ չլինի։
Ես երջանիկ եմ որովհետև․․․
Կարևոր է երբ մարդ ճանաչում է ինքն իրեն ու գիտի ինչն է իրեն երջանկացնում ու թե ինչի համար է տվյալ մարդը երջանիկ։ Այդ դասերի ժամանակ երբ մենք քննարկում էինք այս թեման, ամեն մեկը ասում էր իր կարծիքը այդպես հարց ու պատասխանի միջոցով դասը վեածվեց հետաքրիր քննարկման։ Քննարկումները ըստ իս կարևոր են, որպեսզի սովորողը կարողանա կարծիք հայտնի ու վերլուծի մնացածի կարծիքները։ Այդ իսկ պատճառով էլ սա համարում եմ կարևոր դաս։

Հաշվետվություն 2019

Ավարտվեց ուսումնական տարին։ Այս ամիսները լի էին ճամփորդություններով, նոր գիտելիքներով ու ձեռքբերումներով։ Ճամփորդել եմ  Դիլիջան, Արատես, Ապարան, Գյումրի, Արցախ, Մեգերյան կարպետ, այցելել եմ «Խազեր» երգչախմբի փոքրիկ համերգին՝ ՍևանX4 ցուցահանդեսի ժամանակ։ Այս ճամփորդական օրերը լցրել են այս տարին անմոռանալի հիշողություններով ու կատակներով։ Ցանկացած ճամփորդություն մի նոր փորձ է տալիս,  ու դա ըստ իս շատ կարևոր է։
Էկոլոգիա առարկան նոր էր ինձ համար։ Շատ նոր բաներ սովորեցինք։ «Հանքարդյունաբերություն» (1, 2, 3), «Զբոսաշրջություն», «Ջուր», դրանք այն կարևոր թեմաներն են, որոնք պետք է իմանա յուրաքանչյուրը։
Պատմություն առարկայից մի քիչ կաղում եմ ու այդքան էլ լավ չեմ տիրապետում։ Բայց միևնույն է, փորձում եմ կատարել բոլոր առաջադրանքներն ու նախագծերը։
Այս կիսամյակում փոխել եմ հայոց լեզվի ու գրականության խումբս ու ըստ իս ճիշտ որոշում եմ կայացրել։ Մեծ հաճույքով մյուս տարի էլ կսովորեմ ընկեր Կարինեի մոտ։
Կատարել ենք բազմաթիվ նախագծեր։
«Կարդում ենք արևմտահայերեն», «Հովհաննես Թումանյան», «Համո Սահյան», «Պարույր Սևակ»։
«Մի իրի պատմություն» նախագծով կատարել եմ  թարգմանություն, որը հրապարակված է «Էջեր» ամսագրում։
Հասարակագիտություն առարկան քննարկումների օգնությամբ միշտ հետաքրքիր է անցնում։ Այս տարի անցնելով հոգեբանություն ու փիլիսոփայություն՝ կարևոր գիտելիքներ ստացա ինչպես անտիկ մեծանուն փիլիսոփաների մասին, այնպես էլ հոգեբանության, մարդկանց ու նմանատիպ թեմաների վերաբերյալ։
Անգլերենը միշտ առանձնահատուկ դեր է խաղացել ինձ համար։ Միշտ փորձել եմ ամեն ինչը լավագույնս կատարել, քանի որ ուզում եմ ընդունվել Ամերիկյան համալսարան ու անգլերենը իմ ուսումնառության անբաժան մասն է լինելու։
Ֆիզկուլտուրա առարկան ինչպես անցած, այնպես էլ այս տարի ընտրել էի վոլեյբոլ։ Այդ սպորտաձևը ինձ շատ է դուր գալիս։ Դրա համար էլ հաճույքով եմ անցկացնում այդ ժամերը։
Այս տարվա իմ աշխատանքը գնահատում եմ լավ, քանի որ կատարել եմ նախագծեր, մասնակցել եմ ճամփորդությունների ու առաջադրանքները փորձել եմ ժամանակին դնել բլոգում։

Բնապահպանական բաց նախագծեր

Սա առաջին ուսումնական տարին էր, որ անցնում էի էկոլոգիա դասընթացը։ Սովորելով հասկացա, որ ոչինչ չգիտեի Հայաստանի բնապահպանական խնդիրների մասին։ Չգիտեի թե ինչքան լուրջ է Ամուլսարի խնդիրը ու ընդանհրապես  ինչ վատ վիճակում է հանքարդյունաբերությունը Հայասանում։ Ուսումնասիրելով այդ ամենը՝ շատ ու շատ գիտելիքներ ձեռք բերեցի ու եթե հիմա ինչ-որ մեկը հարցնի, կամ խոսք գնա տվյալ թեմայի վերաբերյալ, ես կունենամ գաղափար ու կկարողանամ իմ սեփական կարծիքը ասել։
Թեմայի ամփոփում՝ էսսե Հանքարդյունաբերություն` տնտեսական շահից բնապահպանական աղետ։
Կար ժամանակ երբ ուզում էի ապագաս կապել զբոսաշրջության հետ, հիմա մտքափոխվել եմ, բայց միևնույն է սիրում եմ այդ ոլորտը ու շատ հետաքրքիր էր ուսումնասիրել «Զբոսաշրջությունը կառավարության ոլորտում» թեման։ Այնտեղ քննարկվել են այպիսի թեմաներ ինչպիսիք են տեղանքների և տրանսպորտային ուղիների հասանելիությունը ապահովող ցուցանակները, օդային տրանսպորտի գների նվազեցումը և այլ կարևոր ու պիտանի պայմաններ, որոնք կօգնեն զարգացնել զբոսաշրջությունը Հայաստանում։
Ջուրը ահռելի դեր է խաղում յուրաքանչյուր կենդանի օրգանիզմի համար ու կարևոր էր քննարկել ու ուսումնասիրել ջուրը։ Շոշափեցինք հետևյալ թեմաները՝

  • Ջրային ռեսուրսների բաշխվածությունը երկրի վրա
  • Ջրային ռեսուրսների հիմնախնդիրները ըստ տարածաշրջանների
  • Ջրային ռեսուրսները Հայաստանում

Այս տարին եզրափակել եմ «10YearsChallenge բնության մեջ» առաջադրանքով։ Հետաքրիր էր տեսնել թե ինչպես է փոփոխվել բնությունը, իմ դեպքում գետերը 10 տարիների ընթացքում։
Ինձ գնահատում եմ բաձր, քանի որ կատարել եմ առաջադրանքները, բայց չեմ մասնակցել բնապահպանական ճափորդությունների, այդ բացն էլ մյուս տարի անպայման կլրացնեմ։

Առաջադրանք հայոց լեզվից

1.Բառակապակցությունն անվանիր մեկ բառով:
Յոթ գլխով- յոթգլխանի
ստրուկի մտքով- ստրկամիտ
լի և առատ- լիառատ
կյանքի հյութ- կենսահյութ
ցավից լլկված- ցավալլուկ
մոլոր մտքով- մտամոլոր
սուր ընթացող- սրընթաց
խելքը կորցրած- խելակորույս
նոր հայտնված- նորահայտ
մենակ ապրող- մենակեց
խիստ բարքով- խստաբարո
երկար ապրող- երկարակյաց
նոր եկած- նորեկ
աչքին հաճելի- ակնահաճո
2.Բացատրական բառարանի օգնությամբ գտիր այս բառերի բացատրությունը:
Նկուն- ընկճված
պախուրց- սանձ
նանիր- դատարկ
հորջորջել- անուն դնել
ագուցել- հագցնել
զեղծել- ապօրինի գործեր կատարե
թալկանալ- ուշաթափվել
ոթել- թափել
դժնդակ- դաժան
ճեպել- շտապել
3.Տրված բարդ բառերի առաջին բաղադրիչները փոխելով ստացիր նոր բարդ բառեր:
Հորդահոս- արյունահոս, արագահոս, սառնորակ- ցածրորակ, բարձրորակ, անուշահամ- դառնհամ,կծվահամ, կենսագիր- ձեռագիր, զբոսանավ- շոգենավ, կարմրազգեստ- կիսաշրջազգեստ, գայլաձուկ-շնաձուկ:
4. Տրված բառերի վերջին բաղադրիչները փոխելով ստացիր նոր բառեր:
Բարձրախոս, դեղնակտուց, ջրաղաց, աշխարհամարտ, ծովածոց, լեռնագնաց, սրբավայր: