Այսպես անցավ առաջին օրը Սևանում

Եկանք Սևան։ Շատ էի կարոտել այս բնությունը, լճի հանգստացնող ձայնն ու այն միջավայրը, որը ստեղծվում է, երբ սովորողներն աղմկում են, խաղում ու կատակներ անում։
Վերջին անգամ մի ամիս առաջ էի եկել Սևան`Ժայռ, ու անհամբեր սպասում էի հուլիսի 27-ին, որ կրկին նոր հիշողություններ ստեղծեի ու մի լավ կտրվեի Երևանի շոգ եղանակից։
Առաջին օրը Սևան հասնելուն պես նորեկներին ծանոթացրինք տեղանքի հետ, հետո միանգամից տեղավորվեցինք։ Դրան հետևեց ճաշի պատրաստությունը։ Ճաշեցինք ու հետո գնացինք ափ` լողալու, ուրախանալու, զրուցելու։ Ոմանք լողացին, ոմանք նկարվեցին։ Հենց այսպես էլ ստեղծվեց ընտանեկան հարմարավետ միջավայրը։
Քիչ ուշ մեր ճամփորդական խմբին միացավ <<Մասունք>> պարի խմբի ներկայացուցիչները։ Երբ եկան, սկսեցինք պարել ու ուրախանալ, պարեցինք մեր կողմից սիրված ու ծանոթ պարերը։
Արդեն երեկոյան երբ, լիճը աղմկում էր ու լողալ հնարավոր չէր, գնացինք հրացաններով կրակելու, որին հետևեց բանակի ու ռազմական հարցերին վերաբերվող զրույցը։ Ոմանք պատմեցին իրենց բանակային կյանքից, իսկապես մենք ուշադիր լսում էինք։ Զրույցից հետո առանձնապես հետաքրքիր բան չի եղել, գնացել ենք քնելու։

This slideshow requires JavaScript.

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s