Verbos

comprar- գնել    gastar- ծախսել

yo- compro, gasto
tu´- compras, gastas
e’l/ella- compra, gasta
usted- compra, gasta
nosotros/as- compramos, gastamos
vosotros/as- compr´ais, gasta´is
ellos/ellas- compran, gastan
ustedes- compran, gastan

beber- խմել

yo- bebo
tu´- bebes
e’l/ella- bebe
usted- bebe
nosotros/as- bebemos
vosotros/as- bebe´is
ellos/ellas- beben
ustedes- beben

escribir- գրել

yo- escribo
tu´- escribes
e’l/ella- escribe
usted- escribe
nosotros/as- escribimos
vosotros/as- escribe´is
ellos/ellas- escriben
ustedes- escriben

-ar

cantar- երգել     ganar- հաղթել     mirar- նայել     contestar- պատասխանել

yo- canto, gano, miro, contesto
tu´- cantes, ganas, miras, contestas
e’l/ella- canta, gana, mira, contesta
usted- canta, gana, mira, contesta
nosotros/as- cantamos, ganamos, miramos, contestamos
vosotros/as- canta´is, gana´is, mira´is, contesta´is
ellos/ellas- canten, ganan, miran, contestan
ustedes- canten, ganan, miran, contestan

-er

comer- ուտել     correr- վազել     esconder- թաքցնել

yo- como, corro, escondo
tu´- comes, corres, escondes
e’l/ella- come, corre, esconde
usted- come, corre, esconde
nosotros/as- comemos, corremos, escondemos
vosotros/as- comeis, correis, escondeis
ellos/ellas- comen, corren, esconden
ustedes- comen, corren, esconden

-ir

cubrir- ծածկել     describir- նկարագրել

yo- cubro, describo
tu´- cubres, describes
e’l/ella- cubre, describe
usted- cubre, describe
nosotros/as- cubrimos, describimos
vosotros/as- cubris, describis
ellos/ellas- cubren, describen
ustedes- cubren, describen

Առաջադրանք հայոց լեզվից, 30.09

Ենթակա, նախադասության երկու գլխավոր անդամներից մեկն է։ Ենթական ցույց է տալիս, թե ով կամ ինչն է կատարում  գործողությունը։ Ենթական նախադասության այն անդամն է, որին ստորոգումով վերագրվում է որևէ հատկանիշ։ Հայերենում ենթական դրվում է ուղղական հոլովով։ Ենթական պատասխանում է ո՞վովքե՞ր, ինչ, ինչեր  հարցերին։ Հայերենում ենթական արտահայտվում է՝
գոյականով
ածականով
թվականով
դերանունով
դերբայով:

Կազմել երեքական նախադասություն, որտեղ ենթական արտահայտված լինի գոյականով, ածականով, թվականով, դերանունով, դերբայով։

Պատուհանը բացվել էր, և մեղմ քամին շոյում էր վարագույրները։
Աղջիկը վազելով գնաց դեպի մոտակա հացատուն։
Սեղանին դրված էին ամենատարբեր առարկաներ`չորացած ծաղիկներ, մի տուփ ծխախոտ և տան բանալիները։

Տգետը ոչնչի չի հասնում։
Հզորները այս անգամ էլ ջախջախիչ հաղթանակ տարան։
Բարին միշտ է հաղթում չարին։

Վաթսունչորսը ութի քառակուսին է։
Ուսանողներից մեկը հաղթեց օլիմպիադան։
Կամավորներից տասը գնացին այդ քայլին։

Նա այդպես էլ մնաց տարակուսանքների մեջ։
Նրանք բոլորով անցան այդ ամենի  միջով։
Դու անպայման կհաղթես։

Հաղթողը նրանց թմակիցն էր։
Սպորտն իր կյանքի նպատակն է։
Պարն իր տարերգն է։

 

 

 

Գործնական քերականություն 26․09

Նախադասություններում ընդգծիր ենթակաները, դրանց վերագրված հատկանիշները (ստորոգյալները):

  • Երկնքում կուտակված թուխպերը ցրվեցին:
  • Արցախը Մեծ Հայքի նահանգներից տասներորդն էր:
  • Ես ձեզանից չեմ պահանջում ոչ զորք, ոչ զենք:
  • Երիտասարդի նյարդերն անասելի լարվում էին:
  • Քարափների գլխին աճել էր մի մենավոր ընկուզենի:
  • Նրա տեսածը անապատային խաբկանք էր:
  • Նրա հայրը դու ես:
  • Հարևանսենյակում հավաքվեք:
  • Ձյան փաթիլները խնձորենու ճերմակ ծաղկաթերթեր են:
  • Աղջկա հետ զրուցելու ամենահարմար պահը հիմա էր:

Մեկ ստորոգյալ ունեցող նախադասությունները կոչվում են պարզ նախադասություններ: Մեկից ավելի ստորոգյալ ունեցող նախադասությունները կոչվում են բարդ նախադասություններ:

Որոշիր՝ նախադասությունը պարզ է, թե բարդ:

  • Դրսում քամին դադարեց, սկսեց ձյուն տեղալ:-Բարդ
  • Սրթսրթալով տեղավորվեցինք մի փոքր անձավում: – պարզ
  • Երեխաները ծառից խոշոր, բայց խակ սալոր էին քաղել: – պարզ
  • Շրջակայքում փայտ չկար, որ խարույկ վառեինք: – բարդ
  • Մինչև լույս կդիմանանք ու մեր որսը լուսաբացին կշարունակենք: – բարդ
  • Աստծո հրամանով սարերն իրար են մոտեցել, լիճը հասցրել են մինչև երկինք և ազատել վիշապից: – բարդ
  • Երեխաների ճիշտ դաստիարակությունն ամեն ընտանիքի առաջնային խնդիրն է: – պարզ
  • Անտառը դատարկվում էու ծառերը չորանում են: – բարդ

Կետադրիր, եթե անհրաժեշտ է:

  • Թագավոր ընտրվելուց հետո բնավորությունն անմիջապես փոխեց՝ հպարտացավ:
  • Շուտով բոլորը հիասթափվեցին, մի խումբ ծաղիկներ նրա դեմ ըմբոստացան:
  • Իր տեղից իսկույն ելավ ու աթոռ առաջարկեց:
  • Համեցեք, խնձոր անուշ արեք, օրը շոգ է, ծարավ կլինեք:
  • Հրավերը շնորհակալությամբ ընդունեցի, և ձիս կանգնեց ծառի տակ:
  • Սիսակն ընտանիքից էր բաժանվում, Միսակը` այգուց:
  • Հակոբ ապոր խնձորենիներն աճում էին, ու դրանց հետ աճում էր նաև որդին:
  • Եզան մեջքն ուղիղ էր, ետևի մասը մի քիչ տափակ, վիզը հաստ էր, գլուխը դիք:
  • Զօր ու գիշեր երկինքը ցողում է, և հողը խոնավ է:
  • Հայացքը գցել էր մի կետի, ու սիրտը արագ բաբախում էր:
  • Այստեղ ծաղիկների հոտն էր բռնել, և մի քիչ այն կողմ` աղբանոցի հոտը:

Ռեյ Բրեդբըրի «Մի սիրո պատմություն»

Այդ շաբաթ Անն Թեյլորը եկավ Կանաչ Քաղաքի ամառային դպրոցում աշխատելու: Նրա քսանչորսերորդ տարեդարձի ամառն էր, այն նույն ամառը, երբ Բոբ Սփոլդինգի տասնչորս տարին լրացավ:
Անն Թեյլորին մոռանալ չէր լինի, որովհետև այն ուսուցիչներից էր, որոնց բոլոր երեխաներն ուզում են մեծ-մեծ նարինջներ կամ քնքուշ ծաղիկներ բերել, որոնց համար պատրաստ են աշխարհի ահռելի կանաչ-դեղին քարտեզներն առանց ասելու հավաքել ու ծալել: Այն կանանցից էր, որ սպասում ես, թե պիտի միշտ հանդիպես, երբ կաղնին ու ծփին կանաչ ստվերով են լցրել հին քաղաքի պուրակը, ու ցոլացող ստվերը նրա քայլի հետ պիտի դեմքին թրթռա, մինչև շուրջբոլորը միայն նրան տեսնեն: Ասես ամառվա բուրալի դեղձ ձմեռվա ձյունին, ասես պաղ սառցահյութ՝ հունիսյան առավոտ տապին: Հակադիր ի՛նչ համեմատություն բերեիր՝ Անն Թեյլորը դա՛ էր: Աշխարհի հազվագյուտ օրերը, երբ եղանակն այնքան համաչափ է, ասես հակառակ փչող քամիներ, որ տերևը կանշարժացնեին ծառին, այդպիսի օրերը ճիշտ Անն Թեյլորին էին նման և օրացույցում պիտի նրա անունով կոչվեին: Continue reading Ռեյ Բրեդբըրի «Մի սիրո պատմություն»

Առաջին անգամ Սյունիքում

Անցած անգամ, երբ ընկերներս գնացել էին Սյունիք, իսկ ավելի կոնկրետ Կոռնիձոր, շատ տպավորված էին, ու երբ իմացա, որ նորից գնում են, միացա խմբին։ Առաջն օրը գնացինք Շաքիի ջրվեժ, և երևի կյանքումս տեսած ամենագեղեցիկ ջրվեժն էր։ Հետո գնացինք Զորաց քարեր։ Հենց ինքը վայրը շատ գեղեցիկ էր, բայց մեզ ամենաշատը գրավեցին արտասահմանցի ուսանողները, ովքեր հետազոտություններ էին անում։ Նրանք եկել էին Շոտլանդիայից և մագնիսականություն էին ուսումնասիրում։ Պատմեցին, որ քարերի վրա անցքեր կան և զարմանալի կերպով համընկնում են այն տեղերի հետ, որտեղ կայծակ է հարվածել, և ոչ ոք չգիտի՝ մարդիկ անցքեր արել են որտեղ կայծա՞կն է հարվածել, թ՞ե անցքերը եղել են։ Կարևոր և նաև հետաքրքիր էր գործնականորեն ստուգել անգլերենի գիտելիքները։ Երկար ժամանակ ուսանողների հետ շփվելով հասկացա, թե ինչքան մասնագիտություններ, գիտություններ և ընդհանրապես հետաքրքիր բաներ կան, որոնց մասին մենք նույնիսկ չգիտենք։ Տպավորություններով լի շարժվեցինք դեպի Սիսիան՝ Սպանդարյանի դպրոց։ Դպրոցը գտնվում էր գյուղի ծայրում և ուներ ընդամենը երեսունվեց-քառասուն աշակերտ, ինչը շատ ցավալի է ու արժանի է ուշադրության։ Մի փոքր շփվեցինք, խոսեցինք և հետո պարերով, երգերով ամրապնդեցինք դպրոցների մեջ եղած կապը։ Հետո մասնական վոլեյբոլի խաղ կազմակերպեցինք։ Խաղից հետո արդեն գնացինք տուն հանգստանալու և խաղեր կազմակերպելու։ Երեկոն շատ լավ անցավ, ծանոթացանք ընկեր Վարդանի ծնողների հետ, միասին ճաշեցինք, հետո ծանոթացանք միմյանց հետ, քանի որ ոչ բոլորն էին ճանաչում իրար։ Այնուհետև խաղացինք, քննարկումներ արեցինք, երգեր լսեցինք, և այդպես օրը ավարտվեց։ Երկրորդ օրը այնքան ծանրաբեռնված ու հետաքրքիր էր, որքան առաջինը։ Առավոտյան գնացինք Կոռնիձորի միջնակարգ դպրոց։ Ընկեր Աննայի գլխավորությամբ պարեր կազմակերպեցինք, հետո շփվեցինք դպրոցի սովորողների հետ, խոսեցինք, ծիծաղեցինք։ Դպրոցից հետո գնացինք Տաթևի վանք։ Շրջեցինք, գեղեցիկ նկարներ արեցինք ու հրաշալի տեսարանի ականատես եղանք։ Վանքից հետո գնացինք Խնձորեսկ՝ Ճոճվող կամուրջ։ Անցանք կամրջի վրայով ու քայլելով գնացինք Սուրբ Հռիփսիմե հին եկեղեցի և «Ինը մանուկ» աղբյուր։ Օրվա վերջում գնացինք Գորիսի հրապարակ։ վերադարձանք տուն։ Այս անգամ երեկոն շատ ավելի հիշարժան ու լավ անցավ, քան առաջին օրը, քանի որ բոլորս արդեն ճանաչում էինք իրար, բոլորս ունեինք նույն ուրախ ու մի քիչ խենթ տրամադրությունը։ Ժամերով խաղեր խաղացինք, թեյ խմեցինք, կատակներ արեցինք, որոնք մինչ հիմա հիշում եմ ու վստահ եմ՝ հետո էլ եմ հիշելու։ Այդ օրը նախատեսածից ուշ քնեցինք, բայց արժեր, քանի որ հաջորդ օրը վերադառնալու ենք տուն, և նորից կսկսվեն սովորական դպրոցական օրերը։ Հաջորդ օրը ամենասպասվածն էր։ Պետք է բարձունք հաղթահարեինք՝ բարձրանայինք Ուխտասար։ Եղանակային վատ պայմանների պատճառով չկարողացանք բարձրանալ այդ սարը, բայց փոխարենը բարձրացանք Իշխանասարը։ Սկզբում դժվար էր, ու մտածում էի, որ չեմ հասնի մինչև վերջ, բայց մի քիչ քայլելուց հետո երկրորդ շնչառություն բացվեց։ Սարի վրա էլ շատ-շատ ծիծաղելի ու անմոռանալի պահեր եղան։ Երաժշտության ներքո սար էինք բարձրանում՝ միասին զրուցելով։ Երբ արդեն բարձր դիրքերում էինք, խառնարանը երևում էր։ Այնքան գեղեցիկ էր, որ բառերով փոխանցել չեմ կարող։ Գետերի հոսանքների հետքերն էին, ու այդ ամենը լրացնում էին գեղեցիկ ամպերը։ Ետդարձի ճանապարհին ցուրտ էր, ու շատ էինք մրսում, նաև քամի կար, դրա համար ինչքան կարողանում էինք, արագ գնում էինք։ Հասանք ավտոբուսին մոտ ժամը յոթին ու առանց կանգ առանելու հետ եկանք Երևան։ Ցանկանում եմ ասել, որ անհամբեր սպասում եմ այս խմբով նորից ճամփորդելուն։ Այնքան, ինչքան որ մենք ծիծաղեցինք ու անմոռանալի պահեր ունեցանք այս երեք օրերի ընթացքում, արժի նորից վերապրել։

This slideshow requires JavaScript.

Գործնական աշխատանք

Պարզ համառոտ և պարզ ընդարձակ նախադասություններ, նախադասության գլխավոր անդամներ

Նախադասության մեջ թող միայն ամենակարևոր տեղեկություն հաղորդող բառերը:

  1. Ձյան վրա ես նշմարեցի փոքրիկ սև կետեր:
  2. Էլի նուրբ թափանցիկ ծաղիկներով ներկվել էին դեղձենիները:
  3. Մարդու աչքը մի բուռ հողով կկշտանա:
  4. Մանուկ օրերից ես մի առանձին սեր ունեմ դեպի ծեր, ալևոր մարդիկ:
  5. Նրա գլուխը շարունակ դողում էր հասած արևածաղկի պես:

Անվանիր նախնական և վերջնական նախադասությունները:

Ինչպիսի, ում, որ, ինչը, ինչով, ինչից, ինչքան, ինչպես, երբ, որտեղ, ուր, ինչու հարցերին պատասխանող լրացումներ ավելացրու նախադասության գլխավոր անդամներին:

  1. Կատուն բռնում է: – Փոքրիկ կատուն միանգամից բռնում է խաղալիքը։
  2. Քամին փչեց: – Երեկոյան քամին ուժգին փչեց։
  3. Դելֆինները լողում էին:- Խելացի դելֆինները հանգիստ լողում էին օվկիանոսում։
  4. Արահետը ձգվել էր: – Հեքիաթային արահետը պարանի պես ձգվել էր և տանում էր դեպի առեխծվածային անտառ։
  5. Գետերը քանդում են:- Արագահոս գետերը մի քանի րոպեյում քանդեցին փայտե կամուրջը։

Նկարագրիր նախնական և վերջնական նախադասությունների տարբերությունները:

Ընդգծիր ենթականերն ու ստորոգյալները:

  1. Կենսաբանների փորձերից ձանձրացած դելֆինները հացադուլ են հայտարարում:
  2. Օձի թույնը բժշկության մեջ շատ արժեքավոր է:
  3. Գերմանացի մի կոնստրուկտոր մթության մեջ տեսնող և հաչող արհեստական շուն է պատրաստել:
  4. Հնդկաստանի բնակիչները ութ հարյուր լեզվով ու բարբառով են խոսում:
  5. Աղմուկի միջից մեզ էին հասնում օգնության հուսահատ կանչերը:

Բաց թողած տեղերում դիր տրված ենթականերից մեկը՝ համաձայնեցնելով ստորոգյալի հետ:

  1. Մի տան պատուհանից ճրագի սպիտակ շող է երևում (երևալ):
  2. Գարնան արևոտ օրն ինձ հիշեցրեց (հիշեցնել), որ մայիսն է:
  3. Քամին հալածեց (հալածել) մառախուղի թանձր քուլաները:
  4. Ճապոնիայում (թողարկվել) թողարկվել է ծայրին փոքրիկ լամպ ունեցող գրիչ:
  5. Դելֆինը բաց ակվարիումից դանդաղ լողում էր (լողալ) դեպի ազատություն:

Քամին, օրեր, դելֆիններ, շող, գրիչներ

Գտիր համաձայնության սխալները:

  • Մի մասը լռում են-է:
  • Երեմն ընկերոջ հետ գնացին-գնաց:
  • Ընդունվում է-են պատվերներ:
  • Ամեն մի զինվոր ու հրամանատար իրենց-իր պարտքը պիտի կատարեն-կատարի:
  • Պահանջվում է-են վարորդներ:

 

Ընդգծիր ենթակաները, գտիր ենթակայի կետադրության սկզբունքները՝ վերլուծելով օրինակները:

  • Արևը մի քանի ամիս հորիզոնում չէր երևում:
  • Արևը և լուսինը մի քանի ամիս հորիզոնում չէին երևում:
  • Արևը մի քանի ամիս հորիզոնում չէր երևում և խավարի մեջ էր պահում երկիրը:
  • Արևը մի քանի ամիս հորիզոնում չէր երևում, և բևեռային գիշերներ էին լինում:

Հետևություն արա:

Ընդգծիր ենթակաները, ըստ անհրաժեշտության կետադրիր:

  • Լճում ձկների տեսակները շատացել են, և կերի պակաս է նկատվում:
  • Մեր Երկրին ինչ-որ Աստղակերպ կամ փոքր մոլորակ է ընդհարվել:
  • Չղջիկը շատ նուրբ լսողություն ունի:
  • Ամենուրեք բավականաչափ կենդանիներ կային, և մարդիկ չէին մտածում դրանց վերանալու մասին:
  • Ժամանակին հսկաներ են ապրել, և այդ ձորերը նրանց համար առուներ են եղել:
  • Դու քաջ ես ու անձնվեր, և կարդարացնես մեր հույսերը:
  • Մեղուներն ու ճանճերը այդ քիմիական միացությունից չափազանց ագրեսիվ են դառնում:
  • Աշունը շուկան լցրել է մրգերով և անտառները գույներով:
  • Նավի հսկա սուր քիթը ճեղքում էր ջուրը և առաջ սլանում:
  • Վագրը ծառի ետևից մռնչաց,և անտառը սարսափեց:

Համեմատել Հ. Լազարյանի և Հ. Արղությանի ծրագիրը Մ. Սարաֆյանի ծրագրի հետ

Լազարյանի և Արղությանի ծրագրին համաձայն Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքվելու էր հավիտենական դաշինք: Դրա համաձայն՝ Հայաստանում միշտ լինելու էր ռուսական զորք և հարձակումների պաշտպանելու էր մեզ: Հայաստանը հանքերից և եկամուտներից հարկեր էր վճարելու Ռուսաստանին և պատերազմի ժամանակ ռազմական օգնություն էր խոսք տալիս: Հայոց թագավորն ընտրվելու էր ռուսաց կայսրի կողմից, որն այնուհետև պետք է օծվեր Էջմիածինում: Առաջարկվում էր Հայաստանի մայրաքաղաք դարձնել Վաղարշապատը կամ Անին: Սահմանվում էին Հայաստանի դրոշը, զինանշանը, շքանշանները և այն: Նախկին հողատերերին վերադարձվելու էին իրենց կալվածքները, սակայն առանց գյուղացիներին ճորտացնելու իավունքի: Առաջարկվում էր Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքել առևտական պայմանագիր, իսկ Կասպից ծովի ափին Հայաստանին տրամադրել նավահանգիստ:

Սարաֆյանը առաջարկում էր Ռուսաստանում ապրող հայերից և վրացիներից կամավորական ջոկատ հավաքել և Ռւսների հետ ուղարկել Վրաստան։ Զորաջոկատների հրամանատարը պետք է լիներ հայազգի և ենթարկվեր ռուսական բանակի հրամանատարությանը: Կար առաջարկ նաև պայքարի մեջ ընդգրկել նաև Արցախի մելիքներին և նրանց տարամդրել ռազմական հագուստ և զենք: Սարաֆյանի համոզմամբ՝ ռուսական բանակը հեշտությամբ կարող էր տիրանալ Երևանին, որովհետև այնտեղ իշխող խանը կախման մեջ էր Հերակլ II-ից: Վերջինս կարող էր հայ, վրացի և ռուս զինվորներ ուղարկել Երևան և գահընկեց անել խանին: Սարաֆյանը մտածում էր, որ ազատագրությունից հետո Արցախի մելիքներից մեկը կդառնա Հայոց թագավոր։

Այս ծրագրերը ուղակի անհամեմատելի են։ Առաջինի դեպքում մենք կոպիս ասած հանձնվում ենք և մեզ տալիս ենք Ռուսաստանի ձեռքը, իսկ Սարաֆյանը ցանկանում էր զորք հավաքել և պատերազմել ու վերջապես հասնել ազատագրությանը։