Կոնկրետացնող բացահայտիչ

Կոնկրետացնող բացահայտիչը գործածվում է երկու իմաստով՝ տեղի և ժամանակի, այսինքն կոնկրետացնում է գործողության կատարման տեղն ու ժամաանակը։
Օրինակ՝ Ներքևում՝ թփերի արանքում, շատ մանուշակներ են աճել։
Առավոտյան՝ լույսը բացվելուն պես, նրանք ճանապարհ ընկան։

Կոնկրետացնող բացահայտիչի դեպքում, բացահայտիչը բացահատյալից տրոհվում է բութով, իսկ նախադասության մյուս անդամներից, ստորակետով։ Կոնկրետացնող բացահայտիչը բնական է, որ պատախանում է այն հարցին, որոն պատասխանում է բացահայտյալը։

Կետադրել նախադասությունները։

Հաջորդ օրը՝ վաղ ծեգին, բեռնված քարավանները հասան ծովափ։
Հետևյալ օրը՝ առավոտյան, երեսունի չափ կանայք ու երեխաներ, երկար շղթա կազմած գալիս են դեպի իրենց։
Թախտի վրա՝ լուսամուտի առջև, չոքած է փոքրիկ աղջիկը և փորձում է բռնել ճանճերը։
Այնտեղ քսանինը-երեսուն քայլ հեռու, արդեն մերկացավ երկրորդ բուրգը։
Վաղը՝ այս պահին, կլուսավորվեն ամրոցի բոլոր սենյակները։
Մի անգամ՝ լուսնկա մի գիշեր, բանաստեղծը պատի հետևից ոտնաձայներ լսեց։
Մյուս օրը՝ վաղորդյան արևը դեռ չծագած, աղջիկը դարձյալ հայտնվեց։