Նամականի

Harry Browne
Հարրի Բրաուն

Հարրի Բրաունին իր նամակի մեջ իզուր չէ, որ ամեն անգամ կրկնում է, որ ոչ մեկ ոչինչ պարտավոր չէ։ Բոլոր մարդիկ ապրում են իրենց համար, ոչ ոք պարտավոր չի օգնել, լսել, հասկանալ։ Կարևոր է նաև այն պահը, երբ Բրաունին ասում է, որ լավը պետք է դառնալ միայն ինքդ քո համար, պետք է խուսափել այն մարդկանցից, ովքեր ցավ են պատճառում։
Նամակի հիմնական իմաստը կայանում է նրանում, որ կյանքում պետք է վստահել և հույսը դնել միմյայն սեփական ուժերի վրա ու չսպասել ուրիշների օգնությանը։

mekes
Գարսիա Մարկես

Մարկեսը իր նամակում հիմնականում պատմում է այն բաների մասին, որոնց ուշադրություն չի դարձրել, կամ էլ այլ կերպ կաներ։ Օրինակ՝ ասում է, որ խոսելուց առաջ լավ կմտածեր, կամ իրերի կարևորությանը կնայեր, ոչ թէ արժեքին։ Ըստ իս, զղջում է որոշ բաների համար, ասում է, որ ատելությունը կփակեր սառույցի մեջ և կսպասեր մինչև արևը դուրս գա։ Զղջում է նաև, որ սիրելի մմարդկանց ամեն օր չի ասել, որ սիրում է։
Այս փոքրիկ նամակով Մարկեսը մարդկանց խրատում է գնահատել սիրելիներին, ապրել՝ գնահատելով ամեն վայրկյանը։

abraham-lincoln-1940x900_33944Աբրահամ Լինքոլն

Լինքոլնը՝ դիմելով որդու ուսուցչին խնդում է սովորեցնել որդուն ազնիվ մարդու ամենակարևոր հատկանիշները։ Գրքերի հետ ընկերանալ, մտածելու կարողությունը զարգացնել, արդար պարտվել, այլ ոչ թէ խարդախությամբ հաղթել, վստահել սեփական մտքերին և չհետևի ամբոխին, ահա թե ինչ կարողություններ էր ցանկանում Լինքոլնը զարգացնել որդու մեջ։ Պատմում է նաև այն մասին, որ միշտ չէ, որ ամեն ինչ վատ է, չէ որ յուրաքանչյուր սրիկայի կողքին կգտնվի մի ազնիվ մարդ, որ յուրաքանչյուր եսասեր քաղաքական գործչի կողքին կա նվիրված առաջնորդ, որ եթե կա թշնամի, ապա կգտնվի իսկական ընկեր:

charlie-chaplin-obit-dead_crop152313
Չառլի Չապլին

Նամակում Չապլինը դստերը խրատում է չմոռանալ իր արմատները, որ իր երակներով Չառլի Չապլինի արյունն է հոսում, երբեք եսասեր չլինի։ Ասաց, որ երբեք չի ուզենա իր դստերը աղքատ տեսնել, բայց դուստրն էլ պետք է գումար ծախսելուց, գոնե մեկ ֆրանկ տա նրան, ով դրա կարիքը շատ ունի։
Նամակի հիմնական իմաստը կայանում է նրանում, որ Չապլինը ցանկանում է, որ իր դուստրը հարստության և կեղծավոր աշխարհում լավ ու ազնիվ մարդ մնա։

Լիվինգստոն Լարնեդի

Լարնեդին շատ բան էր պահանջում որդուց, մոռանալով այն փաստը, որ իր առջև փոքր երեխա է կանգնած։ Ամեն պահին կշտամբում էր որդուն, նախատում էր ամեն ինչի համար։ Երբ Լարնեդին գրադարանում նստած էր ու որդին եկավ պինդ գրկեց հորը, ամեն ինչ փոխվեց։ Հայրը հասկացավ, որ պետք է ընկեր լինի զավակի համար ու վերջիվերջո հասկացավ, որ չափից շատ բան էր պահաջում։
Երբեմն ծնողները մեծ սպասելիքներ ունեն երեխաներից։ Դա լավ է, որ ծնողը ամենալավն է ցանկանում իր երեխայի համար, բայց կոպիտ վերաբերմունքը ոչ դրական հետևանքներ կարող է ունենալ։ Միշտ պետք է հիշել, որ ամեն տարիք ունի իր առանձնահատկություննեը և վերաբերմունքը։

Արվեստը մի քանի տեսանկյունից

Իսպաներենի խմբով պետք է հետաքրքիր ու հագեցած օր ունենայինք, քանի որ այցելելու էինք այնպիսի վայրեր, որոնք այդքան էլ հայտնի չեն, բայց միևնույն ժամանակ հետաքրքիր ու ուշադրությանն արժանի։

Օրվա առաջին կանգառը <<Լևոնի Աստվածային Գետնափոր>>-ն էր` մի հրաշալի ու զարմանալի վայր գետնի տակ։ Ամեն ինչ սկսել է կարտոֆիլի համար հոր փորելուց, բայց կամքի ուժ ու նպատակ ունենալով, այդ փոքրիկ գործը վերածվել է իսկական գլուխգործոցի։ Առանց որևէ տեխնիկական գործիքների` Լևոն Առաքելյանը ստեղծել է քարանձավ, որը անկրկնելի է։ Իրոք տպավորիչ էր լսելը ամբողջ պատմությունը։ Մեծ առավելություն էր, որ պատմողներն էին Լևոնի դուստրը և կինը։

Վերադառնալով Առինջից, այցելեցինք <<Տեր-Ղազարյանների միկրոարվեստ» թանգարան։ Թանգարանը մի սենյակ էր, որը այդքան էլ մեծ չէր, բայց մեծ պատմություն էր կրում իր մեջ, ինչպես նաև տարիների մանրակրկիտ աշխատանք, որոնք կատարել են Էդուարդ Տեր-Ղազարյանն ու իր թոռ Էդուարդ Տեր-Ղազարյան կրտսերը։ Աշխատանքները նայելով չէի էլ պատկերացնում, թէ ինչպես է նման բան հնարավոր։ Մինչ հիմա էլ չեմ հասկանում, թե ինչպես է կարելի ձեռքով պատրաստել Փոքրիկ Իշխանի արձանիկը 2 մմ մեծությամբ, կամ Օպերայի շենքը, որը կարելի է հանգիստ տեղադրել քորոցի գլխին։ Էդուարդ Տեր-Ղազարյանը բացի նման տարօրինակ արվեստով զբաղվելուց, նաև եղել է երաժիշտ ու գիտնական։ Իր գործունեությունը տկտել է փոքրիկ ջութակից։ Պատվեր էր ստացել, որ փոքրիկ Կարինեի համար փոքրիկ ջութակ պատրաստեր։ Հաջող արդյունք ստանալուց հետո, փորձում է ավելի փոքրը ստեղծել ու այդպես փոքրացնելով հասնում է մինչև 2 միլիմետրի։

Ինչ խոսք, հաճելի է իմանալը, որ հայ մարդիկ այսպիսի հաջողությունների են հասել դեռ շատ տարիներ առաջ։ Հպարտանալու բան է ունենալ քարանձավ, որը իր նմանը չունի։ Այս երկու թանգարաններն ասում են, որ հայերը աշխատասեր ու նպատակասլաց են, չէ որ եթե Լևոնը չշարունակեր գործը, հիմա չէր լինի այդ հրաշալի ու մոգական վայրը, Տեր-Ղազարյաններն էլ իրենց հերթին ստեղծել են բազմաթիվ գլուխգործոցներ, որոնք արժանի են ճանաչված լինելու։

Անհետացող անտառները

  • գտնել  անհետացող անտառների օրինակներ, ներկայցնել պատճառներն ու հետևանքները

Բորենո, Ինդոնեզիա

Մեկ դար առաջ Բորնեոյի մեծ մասը ծածկված էր անտառներով: Տարածաշրջանը կորցրել է իր անտառների կեսից ավելին, և դրանց մեկ երրորդը անհետացել է ընդամենը վերջին երեք տասնամյակների ընթացքում: Այսօր Բորնեոյի անտառածածկույթի միայն կեսն է մնում։ Դա  75%- ով քիչ է քան 1980-ականների կեսերին: Ներկայիս տեմբերով տարեկան 1,3 միլիոն հեկտար անտառ է վերանում։Եթե այսպես շարունակվի առաջիկա տարիներին կգոյատևեն միայն Տորֆ և Մոնտան անտառները: WWF- ի կողմից 2012 թ.-ի ուսումնասիրության արդյունքում կանխատեսվում էր, որ եթե շարունակվի անտառահատման այս արագությունը, ապա 2007-ից մինչև 2020 թվականները կվերանա 21,5 միլիոն հա ՝ մնացած անտառածածկույթը կրճատելով մինչև 24%: Այդպես Բորնեոն ՝ աշխարհի երրորդ ամենամեծ կղզին, մինչև 2020 թվականը կարող էր կորցնել իր ցածրադիր վայրերի անտառների մեծ մասը։

boreno

  • անտառահատում-պատճառ-հետևանք շղթան

Գործողությունների աճը համընկնում է ապօրինի կենդանիներ առևտրի հետ։ Ծաղկազարդի տնկարկները, պտղատու տնկարկները և ապօրինի ծառահատումները այս անտառների հիմնական պատճառներն են։
Ծառահատումը այդ տարածաշրջանում դարձել է գոյատևելու մի ձև։ Արբանյակային ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Կալիմանտանում պահպանվող ցածրադիր արևադարձային անտառային անտառների մոտ 56% -ը հատվել է 1985-ից մինչև 2001 թվականը ընկած ժամանակահատվածում `պահանջելով մատակարարել համաշխարհային փայտանյութի պահանջարկը. Դա ավելի քան 29,000 կմ² է, գրեթե Բելգիայի չափ:

defor

  • Հայաստանում ովքե՞ր են կանգնած անտառների ապօրինի օգտագործման հետևում

Այդտեսակ աշխատանքների գլխին կանգնած են գյուղացիները և բիզնես ունեցող մարդիկ։
Գյուղացին կտրում է ծառը, որ ձմռանը վառելիք ունենա, կամ այդ օրվա հացի գումար, իսկ կահույքի գործարան ունեցող անձիք ապօրինի շահագործում են անտառները, իրենց գործը առաջ տանելու և հարկերից խուսափելու համար։

  • բերել օրինակներ վերջին 5 տարում անտառային հրդեհների, ներկայացնել պատճառները

amazon

Ամազոն

Անտառահատումը հիմնականում պայմանավորված է հողերի մաքրումով՝ գյուղատնտեսական նպատակներով, մասնավորապես անասնապահության, ինչպես նաև սոյայի արտադրությամբ:

Աղբյուրներ՝
Why the Amazon is burning: 4 reasons