Գիքորը վերլուծություն

Հոր պահանջով Գիքորին գյուղից ուղարկում են քաղաք, որպեսզի հոր խոսքերով Գիքորը մարդ դառնա։ Քաղաքում երեխան բազում դժվարությունների է հանդիպում, որոնք էլ լավ նկարագրում են մարդկանց ապրելակերպը, մտածելակերպը և առօրյան այդ ժամանակաշրջանում։ Իմ կարծիքով այն ժամանակ մարդիկ ավելի շատ էին մտածում թե հարևանը կամ կողքինը ինչ կմտածի իր մասին, դա լավ ներկայացնում է բալի հետ կապված պատմությունը։ Խավերի տարբերությունը նույնպես վառ ներկայացվում է պոեմում։ Չէ՞ որ կինը անընդհատ նեղացնում էր տղային, ցույց տալով որ բանի պետք չէ։ Կարևոր խնդիրներից, որը ներկայացվում է պոեմում, դա մարդկանց անտարբերությունն է ուրիշների հանդեպ։ Տեսնելով Գիքերի վատ վիճակը տանտերը կարող էր նրան հանգիստ թողնել որոշ ժամանակով կամ գյուղ ուղարկել, բայց նա Գիքորին հասցրեց այնպիսի առողջական վիճակի, որ բարձր տենդի պատճառով վերջիվերջո մահացավ։

Թումանյանը այդ գործով ուշադրության կենտրոն է բերել այնպիսի խնդիրներ, որոնք քննարկվում են առայսօր։ Այդ թեմաներից են՝ անտարբերությունը, խավերի անհավասարությունը, մեծերի և փոքրերի միջև անհասկացությունները։

Ուղիղ և անուղղակի խնդիր

Խնդիրները լինում են ուղիղ և անուղղակի:

Ուղիղ խնդիրը դրվում է բայի ներգործական սեռի պահանջով և ցույց է տալիս այն առարկան, որն ուղղակիորեն իր վրա է կրում ենթակայի կատարած գործողությունը։ Պատասխանում է ու՞մ, ի՞նչ հարցերին: Դրվում է հայցական հոլովով: Այսինքն՝ անձի առման դեպքում նման է տրականին, իրի առման դեպքում՝ ուղղականին:

Օրինակ` Անձրևը ծեծում է պատուհանները: Փոքրերը հարգում են մեծերին:

Ուղիղ խնդիրը դրվում է ներգործական սեռի բայերի պահանջով:

Ներգործող անուղղակի խնդիրը ցույց է տալիս այն առարկան, որի կատարած գործողությունը իր վրա ուղղակիորեն կրում է ենթական: Այն պայմանավորված է կրավորական սեռով (վ մասնիկով):

Դրվում է բացառական և գործիական հոլովներով:

 

Օր.՝ Քամուց լուսամուտի փեղկերը զարկվեցին:

 

Երկինքը ծածկվեց ամպերով:

 

Նվերը պատրաստվել էր քրոջ կողմից:

 

Առաջադրանքներ

 

Հ

 

Կետերի փոխարեն գրիր ներգործող խնդիր (ո՞ւմ կողմից, ինչի՞ց, ինչո՞վ):

 

Հանցագործը քննադատվում էր դատավորից:

Բնությունը փոխվում է թափոններից :

Վայրենիներն ազատ արձակվեցին կապանքներից :

Կեսօրին փողոցները փակվել էին վարդ, մանուշակով:

Հրատապ լուրը հայտնվեց հեռուստացույցով :

Ուղիղ խնդիրով նախադասությունները շրջել՝ դարձնելով ներգործող խնդիր ունեցող նախադասություններ:

 

Աղջիկը խոհանոցում համեղ ընթրիք էր պատրաստում:

 

Երկրաշարժը քանդել է նրա խարխուլ կացարանը:

 

Անհրաժեշտ դեղը բուժեց ծանր հիվանդին:

 

Ամպերը պատեցին երկինքը:

 

Տանտերը ներս հրավիրեց հյուրերին:

 

Ներգործող խնդիրով նախադասությունները շրջել՝ դարձնելով ուղիղ խնդիր ունեցող նախադասություններ:

 

Մառախուղի թանձր քուլաները հալածվում էին քամուց:

 

Արագ հինգ դիմում լրացվեց Սիմոնի կողմից:

 

Ամրոցի աշտարակներն ամեն գիշեր լուսավորվում էին նրա կողմից:

 

Պարսպի ներսը ծածկված էր բերրի պտղածառերով, խաղողի որթերով և ծաղկող թփերով:-

 

Բարձրահասակ բարդին թեթև օրորվում էր գիշերային մեղմ քամուց:

unnamed

Վալենտինո, Վերսաչե, Մոսկինո, Գուչի, Ֆենդի, Արմանի, Պրադա՝ Իտալական մեծանուն ու լայն տարածում ունեցող բրենդներ, որոնց մասին բոլորս էլ լսել ենք։
Ջորջիո Արմանի, Գիաննի Վերսաչե, Միուկիա Պրադա, Պիեռ Կարդեն՝ դիզայներներ, ովքեր աննկարագրելի դեր են խաղացել նորաձևության ասպարեզում։

Իտալիան դեռ վաղ շրջաններից էլ եղել է նորաձևության ասպարեզում առաջատար ու նշանավոր պետություններից մեկը։ Այնտեղ այս տնտեսության ճյուղը սկսել է զարգանալ 11-ից 16-րդ դարերում, երբ Հռոմը, Միլանը և Ֆլորենցիան սկսեցին գլխարկներ, կոսմետիկա, զարդեր արտադրել։

Իտալիան աշխարհին ներկայացրել է բազմաթիվ բրենդներ ահա նրանցից մի քանիսը։

Վալենտինո

downloa1«Վալենտինո»-ն հիմնադրվել է 1960-ին Վալենտինո Գարավանիի  և “Valentino Fashion Group”-ի կողմից։ Վալենտինոյի միջազգային դեբյուտը տեղի է ունեցել 1962 թվականին Ֆլորենցիայում՝ Իտալիայի նորաձևության մայրաքաղաքում։
1998-ին Վալենտինոն և Գիամմետտին իրենց ընկերությունը մոտ 300 միլիոն դոլարով վաճառեցին իտալական HdP- ին, իսկ HdP- ն իր հերթին 2002-ին վաճառեց
“Marzotto Apparel”- ին: Այժմ Վալենտինոն ամենահայտնի բրենդներից է ամբողջ աշխարհում։

 

 

Նախադասություն: Պարզ նախադասության տեսակները:

Բառը կամ բառերի խումբը, որն արտահայտում է ամփոփ միտք

և ունի ստորոգում, կոչվում է նախադասություն։ Օրինակ` Արևը վերևից մեզ ժպտում է։

Նախադասությունը կազմվում գլխավոր և երկրորդական

անդամներից։ Գլխավոր անդամներն են ենթական և ստորոգյալը, իսկ երկրորդական անդամները լրացումներն են։ Ենթական նախադասության այն գլխավոր

անդամն է, որին ստորոգման միջոցով վերագրվում է հատկանիշ, պատասխանում է, ով , ինչ հարցերին։ Ստորոգյալը նախադասության այն անդամն է, որը հատկանիշը ստորոգման միջոցով վերագրում է ենթակային: Լրացումները կամ երկրորդական անդամները լինում են բայական անդամի լրացումներ և գոյականական անդամի լրացումներ։

Օրինակ՝ Աշնան արևը ջերմացնում է մարդկանց սառը հոգիները: Լրացումներն էլ իրենց հերթին կարող են գոյականական անդամի լրացումներ`որոշիչ, հատկացուցիչ, բացահայտիչը, և բայական անդամի լրացումներ` խնդիրներ և պարագաներ։

 

Նախադասության տեսակներն ըստ կազմության

 

Ըստ կազմության՝ նախադասությունները լինում են պարզ և բարդ ։

Պարզ նախադասությունն ունի մեկ ստորոգյալ, օրինակ`Քամին փչում է ։ Իսկ եթե նախադասությունը կազմված է մեկից ավելի պարզ նախադասություններից, այսինքն՝ ունի մեկից ավելի ստորոգումներ, կոչվում է բարդ նախադասություն։ Օրինակ՝ Քամին փչում է հարավից և փոշու հսկա դեզեր բարձրացնում:

 

Պարզ և բարդ նախադասությունները ունեն իրենց ենթատեսակները։ Պարզ նախադասությունները լինում են պարզ համառոտ և պարզ ընդարձակ։ Պարզ համառոտ նախադասությունները կազմված են միայն ենթակայից և

ստորոգյալից (օրինակ՝ Ամպերը խտացան), իսկ պարզ ընդարձակ նախադասությունների

կազմում կա նաև լրացում կամ լրացումներ (օրինակ՝ Սև ամպերը հետզհետե խտացան)։

Վահան Տերյան

Նամակ` Անթառամ Միսկանյանին

Ձեր նամակն ստացա և կարդալով՝ երկար ժամանակ տրտում էի ինչ-որ տարօրինակ (թեև ինձ տարիներե ի վեր ծանոթ) տրտմությամբ: Դա մի տեսակ մեղմ, համակերպված, հեզ, թերևս նույնիսկ ուրախագին թախիծ է, որը մեր մեջ ծնվում է, երբ անձնատուր ենք լինում հուշերին կամ երբ լսում ենք լավ, տխուր երաժշտություն: Այդ թախծի ժամանակ քեզ ազատ ես զգում և ոչինչ չես սպասում և ոչնչի համար չես ափսոսում: Այնպե՜ս տխուր ու լավ է: Եվ մեկ էլ Ձեր նամակում մի նախադասություն կար. «Ես մեռած եմ, միայն իմ մարմինն է ապրում»:

Ճշմարիտ, դա այնքան ծանոթ միտք է, որ նույնիսկ մի տեսակ տարօրինակ զգացի, որովհետև դա Ձեզնից լսում եմ երկրորդ անգամ, իսկ իմ մեջ այդ բացականչությունը լսել եմ հազար անգամ: Եվ ահա այդ հավերժական շշուկից այն մասին, որ ես մեռած եմ, որ ես մեկի ստվերն եմ, որը մի ժամանկ ապրում էր, մի տեսակ տարօրինակ եմ զգում՝ լավ և տխուր: Այդ պահերին զգում եմ ինչ-որ ազատություն. խանդաղատագին հնազանդություն և «մեղմություն»:

Կարծես թե հարություն եմ առնում, բայց հարություն եմ առնում մի տեսակի կյանքով, ապրում եմ ինչ-որ այլ տեսակի զգացմունքներով՝ սրված ու նուրբ, ես կասեի՝ «երաժշտական» զգացմունքներով: Ահա այդ պահերին զգում եմ, որ հարկավոր է երաժշտություն, և միայն երաժշտությունը կարող է արտահայտել դա: Չէ՞ որ հոգին ինքը երաժշտություն է, միևնույն է, հոգին մեռած է, թե կենդանի: Եվ ինձ թվում է, թե չկա օբյեկտիվ երաժշտություն: Երաժշտությունն իմ հոգին է, որին ինչ-որ հրաշքով լսում եմ: Իսկ եթե երաժշտության մեջ ես չեմ լսում իմ հոգին, նշանակում է, որ դա արդեն երաժշտություն չէ… Երբեմն ինձ համար այնպես ծանր է լինում, որ ինձ չեն հասկանում: Չէ՞ որ իմ հոգին ընդունակ է այնպիսի մաքրության, որի մասին «ողջախոհ խելոքներն ու խելոքուհիները» հասկացողություն իսկ չունեն:

13.08.1912 թվական