Առաջին նախադասություններում գտնել որոշիչ-որոշյալը, ընդգծել: Ինչ է փոխվում երկրորդ նախադասություններում: Թվարկիր փոփոխությունները:

 

Մեծ գիտնական Նյուտոնը քիչ աշակերտներ է ունեցել:

Նյուտոնը` մեծ գիտնականը, քիչ աշակերտներ է ունեցել:

Մեծ գիտնական Նյուտոնից բոլորը վախենում էին:

Նյուտոնից՝ մեծ գիտնականից, բոլորը վախենում էին:

Բուն բացահայտիչը բացահայտում է գոյականի ով կամ ինչ լինելը:

Բուն բացահայտիչը բացահայտյալի հետ համաձայնում է թվով, դեմքով, հոլովով։ Այն բացահայտյալից տրոհվում է բութով, նախադասության մյուս անդամներից՝ ստորակետով (ստորակետ չի դրվում, երբ բացահայտիչը դրված է սեռական հոլովով)։

Տրված նախադասություններում գտիր որոշիչը, դարձրու բուն բացահայտիչ:

Մի օր նրա դուռը թակեց նախկին ծովագնաց էդմունդ Հալեյը:

Մի օր նրա դուռը թակեց նախկին ծովագնացը` էդմունդ Հալեյը:

 

Մի օր նա փողոցում տեսավ նախկին ծովագնաց էդմունդ Հալեյին:

Մի օր նա փողոցում տեսավ նախկին ծովագնացին` էդմունդ Հալեյին:

Նա անընդհատ խուսափում էր նախկին ծովագնաց էդմունդ Հալեյից:

Նա անընդհատ խուսափում էր նախկին ծովագնացից` էդմունդ Հալեյից:

Բոլորը զարմանում էին նախկին ծովագնաց էդմունդ Հալեյի տոկունության վրա:

Բոլորը զարմանում էին նախկին ծովագնացի` էդմունդ Հալեյի տոկունության վրա:

Երիտասարդ նավաստին հպարտանում էր նախկին ծովագնաց էդմունդ Հալեյով:

Երիտասարդ նավաստին հպարտանում էր նախկին ծովագնացով`էդմունդ Հալեյով:

Հարցական դերանունները փոխարինիր բուն բացահայտիչով:

Միքայելը` ո՞վ, երեկ մեր տանն էր:

Տանտիրուհուց` ումի՞ց, հեռագիր էր ստացել:

Տղան անհամբեր սպասում էր Սևուկի` ինչի՞ երևալուն:

Մայրը որդուց` ումի՞ց, արդեն երկար ժամանակ լուր չուներ:

Քուռկիկ Ջալալին արագ մոտեցավ տիրոջը` ո՞ւմ:

Հրազդանը` ի՞նչը, Երևանով է անցնում:

 

Բուն բացահայտիչ. կետադրություն:

Միքայելը` զարմիկս, երեկ մեր տանն էր:

Մեր ուսուցչուհու՝ ընկեր Հասմիկի ձայնը կտրվել էր:

Նա իր լարային գործիքով՝ կիթառով, եկել էր ճամփորդության:

 

Կետադրիր:

Մենք ես ու Ցոլակը մտանք բակ:

Ընկերներս գլխաբաց չթե հասարակ շապիկով երկու տղա, քայլում էին գետափով:

Ես ու իմ ընկերը Անդոն, հաց ենք տանում նրա հոր` բրուտ Ավագի համար:

Կարմիր շորերով աղջիկը` այդ բարձրահասակ երեխան, հեռացավ կտուրից ու մոտեցավ աղջիկներին:

Մուխի մեջ երևաց ոսկե ծամիկներով Ազնոն` դուստրը  իմ վաղեմի ծանոթի:

Քամին` աշխարհի հզոր ու անսանձ ոգին, վայրագ ուժով խառնեց- պղտորեց գետի անշարժ ջրերը:

Մեր` երեխաներիս աչքը չէր հեռանում արագիլներից:

Ամենավերին աստիճանին կանգնած էր իմ բարեկամը` Բաֆուտի Ֆոնը:

Ծառերից` հազարամյա կաղնիներից, կանցնես ու կտեսնես փնտրածդ հյուղակը:

Advertisements

Հատկացուցիչ

Հարցերը փոխարինեք բառերով. ի՞նչ են ցույց տալիս այդ լրացումները:

  • Վարորդի աչքն ամբողջ օրը ճանապարհին էր:
  • Միշտ հիշում է մոր խոսքը:
  • Լճերի ջուրը բարձրացել էր ձնհալից:
  • Նախանձի արմատները շատ խորն էին թափանցել:
  • Խաղաքի փողոցները լայն էին և ուղիղ:

Հատկացուցիչը պատասխանում է ու՞մ և ինչ՞ի հարցերին:

Տրված բառերը տեղադրեք ճիշտ տեղերում. որոշիչ, հատկացուցիչ:

Այն լրացումը, որը ցույց է տալիս գոյականի որակ, հատկանիշ, կոչվում է որոշիչ: Այն լրացումը, որը ցույց է տալիս գոյականի պատկանելիություն, վերաբերություն, կոչվում է հատկացուցիչ:

Գտնել հատկացուցիչները:

Այստեղ որոնում էր ուտելիքի մնացորդներ, որ վագոնների լուսամուտներից շպրտում էին գրեթե բոլոր ուղևորները:
Մեր պարտքն է հայտնել բոլորին, դրանից հետո թող նեղանան:
Մարդկանց ամենամեծ հավաքատեղին է շուկան:
Այստեղից չեն վռնդվում քաղաքի անօթևան շները:
Շուկայի դատարկ հրապարակում ցախավելների տակից փոշի է ելնում:
Կաղ Վասոն բացեց խորտկարանի դուռը:
Սրա մի ոտքը մյուսից կարճ է:
Վասոյի հայրը իբր դաժան մարդ է եղել և երբ իմացել է տղայի արատի մասին, վճռել է խեղդել:

Բոլոր գոյականներին ավելացնել հատկացուցիչներ:

Ակվարիումի ձկները վառ լույսի պատճառով շատ խորն էին իջել:
Իմ պապը սիրով կարդում էր նրա բանաստեղծությունները:
Մութ երեկոները շատ խաղաղ էին գյուղի փողոցում:
Արվեստի ատկերասրահում ցուցադրված էին մեծ նկարչի նկարները:
Բանակի զինվորները շատ արագ էին կատարում հրամանատարի հրամանները:

Ուշադրություն դարձրեք.

իմ գիրքը – գիրքս

քո գիրքը – գիրքդ

իմ գիրքս

քո գիրքդ

Հատկացուցիչ դերանունները փոխարինիր համապատասխան հոդերով (ս,դ):

Ընկերդ մենակ քայլում էր փոշեծածկ ճանապարհով:
Որսս իր ոտքով եկավ:
Սիրտդ քա՛ր է, քա՛ր:
Շուրջս ոչինչ չեմ նկատում:
Կիրակի օրը ծնողներիդ հետ խոսիր:

 

Հատկացուցիչի կետադրությունը:

Սենյակի պատերին շրջանակով նկարներ էին փակցված: — Սենյակի՝  մրից սևացած պատերին շրջանակով նկարներ էին փակցված:

Կետադրիր.

  1. Արթուրի` ներկաներին ուղղված ողջույնը աննկատ մնաց:
  2. Բազեի` որսորդի զարկից թուլացած մարմինն ընկավ լիճը:
  3. Յուրաքանչյուրի` ինձ ուղղված խոսքը խոցում էր սիրտս:
  4. Առագաստանավի` անցյալ դարում ապրած նավապետի գրառումներում մի հետաքրքիր փաստ կա:
  5. Արեգակի` ընդամենը մի քանի րոպե տևող խավարումը սարսափ առաջացրեց մարդկանց մեջ:

Որոշիչի կետադրություն (թեմայի կրկնություն):

  • Կերպարանքը` փաթաթված սև թիկնոցով, առանց դուռը բախելու ներս մտավ:
  • Երկու լեռնաշղթաների արանքում, որի մեջտեղով գլորվում էր լեռնային գետակը, ընկած է փոքրիկ քաղաքը:

Ապարանքի շուրջբոլորը քարե հաստաբեստ պարիսպ էր`աշտարակներով ու երկաթյա դռներով, որոնք զարդարված էին ոսկեձույլ արձանիկներով

Գրիգոր Զոհրապ, «Զաբուղոն» նովելը

Մարդ մը, որուն երեսը երբեք չէինք տեսած, խավարի մեջ ապրող դիվային էակ մը, գոյություն ունե՞ր իրոք, թե առասպել մըն էր, թե բերնիբերան կրկնվելով, տարածվելով` վերջնական ձև ու վավերացում կը ստանա, իրողության կարգ կանցնի:
Գող մը էր Զաբուղոն մեր գեղին մեջ, ոչ այն ռամիկ գողը, որ կը բռնվի շարունակ, կը ծաղրվի ու բանտերու մեջ կը փչանա, ոչ ալ այն ահարկու ավազակը, որուն գողոնին արյուն կը խառնվի ատեն — ատեն:
Իր մեծ արժանիքը ճարպիկության մեջն էր, օդի պես անոսր, ոգիի մը պես աներևույթ, տեղ մը չէ ու ամեն տեղ է միանգամայն: Continue reading Գրիգոր Զոհրապ, «Զաբուղոն» նովելը

Որոշիչը և նրա արտահայտությունը

Նախադասության երկրորդական անդամներ կամ լրացումներ:
Գոյականական անդամի լրացումներ`որոշիչ, հատկացուցիչ, բացահայտիչ:
Որոշիչ
ը գոյականական անդամի այն լրացումն է, որը ցույց է տալիս առարկայի որակական և քանակական հատկանիշ։

Օրինակ՝  Գեղեցիկ  օրերի հուշերը նրան երանության գիրկն էին նետել:
Որոշիչը պատասխանում է ինչպիսի՞, ո՞ր, որքա՞ն հարցերին։ Որոշիչն արտահայտվում է հետևյալ ձևերով

1. գոյականով

Օրինակ՝ Դարբին Մանուկը շատ շնորհալի աշակերտներ ունի:  

2. ածականով

Օրինակ՝  Դաշտային գունագեղ ծաղիկների  բույրը տարածվել էր ամենուր:

3. դերանունով

Օրինակ՝ Այդ երգը վաղուց մոռացված է: 

4.  դերբայներով

Օրինակ՝ Տաշած  քարը գետնին չի մնա:
Աշխատող մարդը ամեն ինչի կհասնի:

5. թվականով

Օրինակ՝ Տասը մասնակցից  հինգը հաղթեց: 

6. մակբայով

Օրինակ՝ Արագ քայլերով  նա հասավ ճամփորդողներին։

Որոշիչ ունեցող անդամը կոչվում է որոշյալ։ Որոշիչը հիմնականում գտնվում է որոշյալից առաջ և չի տրոհվում։ Այդպիսի որոշիչի շարադասությունը առաջադաս է և համարվում է սովորական կամ ուղիղ։ Որոշիչը կարող է գտնվել նաև որոշյալից հետո։ Այդպիսի շարադասությունը կոչվում է հետադաս կամ շրջուն և տրոհվում է բութով։ Եթե հետադաս որոշչից հետո նախադասությունը շարունակվում է, ապա որոշիչը տրոհվում է նաև ստորակետով, որպեսզի անջատվի նախադասության մյուս անդամներից։

Օրինակ՝ Դա մի փոքրամարմին կին էր՝ տարօրինակ, ծեր, առողջությունից զրկված, անհրապույր տեսքով և շատախոս:

Տեքստում ընդգծել որոշիչները: Ի՞նչ խոսքի մասով են արտահյտված որոշիչները;

Օրերով թափառում էր ոհմակի հետ: Քաղցած, նյարդայնացած, կատաղած (դերբայ) շները ամբողջ օրը վազվզում էին, գզվռտում, որպեսզի  քաղաք մտնեին ու փորձեին գողություն անել: Բակերից ներս էին մտնում, հին ոսկորներ ճարում: Դանիացի (գոյական) շունը մռմռում էր, ոսկորը խլում ու հանգիստ() կրծում: Երկու շուն էլ մարդկանց վրա էին հարձակվում ու գռմռում:

1.Բառակապակցությունն անվանիր մեկ բառով:
Յոթ գլխով(յոթգլխանի), ստրուկի մտքով(ստրկամիտ), լի և առատ(լիամիտ), կյանքի հյութ(կենսահյութ), ցավից լլկված(ցավալլուկ), մոլոր մտքով(մտամոլոր), սուր ընթացող(սրընթաց), խելքը կորցրած(խելակորույս), նոր հայտնված(նորահայտ), մենակ ապրող(մենակյաց), խիստ բարքով(խստաբարո), երկար ապրող(երկարակյաց), նոր եկած(նորեկ), աչքին հաճելի(աչխահաճո):
2.Բացատրական բառարանի օգնությամբ գտիր այս բառերի բացատրությունը:
Նկուն- ընկճված
պախուրց- սանձ
նանիր- դատարկ
հորջորջել- անուն դնել
ագուցել- հագցնել
զեղծել- փչացնել
թալկանալ- ուշաթափվել
ոթել- թափել
դժնդակ- դաժան
ճեպել- շտապել
3.Տրված բարդ բառերի առաջին բաղադրիչները փոխելով ստացիր նոր բարդ բառեր:
Հորդահոս- արագահոս, դանդաղահոս
սառնորակ- բարձրորակ
անուշահամ- քաղցրահամ
կենսագիր- ձեռագիր
զբոսանավ- օդանավ
կարմրազգեստ- կիսաշրջազգեստ
գայլաձուկ- օձաձուկ
4. Տրված բառերի վերջին բաղադրիչները փոխելով ստացիր նոր բառեր:
Բարձրախոս- բարձրաձայն
դեղնակտուց- դեղնափետուր
ջրաղաց- ջրալի
աշխարհամարտ- աշխարհակալ
ծովածոց- շովափ
լեռնագնաց- լեռնաշղթա
սրբավայր- արբատեղի

 

Ժողովրդագրական հիմնախնդիրները

  • Ի՞նչ եք հասկանում ժողովրդագրական հիմնախնդիր ասելով
  • Ինչպե՞ս է արտացոլվում զարգացած երկրներում
  • Ինչպե՞ս է արտացոլվում թույլ զարգացած երկրներում
  • Ինչպիսի՞ ժողովրդագրական խնդիրներ եք տեսնում Հայաստանում, բերեք օրինակներ նաև շրջապատից
  • Ժողովրդագրական հիմնախնդիրների լուծմանն ուղղված ինչ քայլեր,միջոցառումներ են արվել

Նշված կետերի շուրջ անել ուսումնասիրություններ,թարգմանություններ, բերել կոնկրետ երկրների վիճակագրական տվյալներ: