Նամականի

Harry Browne
Հարրի Բրաուն

Հարրի Բրաունին իր նամակի մեջ իզուր չէ, որ ամեն անգամ կրկնում է, որ ոչ մեկ ոչինչ պարտավոր չէ։ Բոլոր մարդիկ ապրում են իրենց համար, ոչ ոք պարտավոր չի օգնել, լսել, հասկանալ։ Կարևոր է նաև այն պահը, երբ Բրաունին ասում է, որ լավը պետք է դառնալ միայն ինքդ քո համար, պետք է խուսափել այն մարդկանցից, ովքեր ցավ են պատճառում։
Նամակի հիմնական իմաստը կայանում է նրանում, որ կյանքում պետք է վստահել և հույսը դնել միմյայն սեփական ուժերի վրա ու չսպասել ուրիշների օգնությանը։

mekes
Գարսիա Մարկես

Մարկեսը իր նամակում հիմնականում պատմում է այն բաների մասին, որոնց ուշադրություն չի դարձրել, կամ էլ այլ կերպ կաներ։ Օրինակ՝ ասում է, որ խոսելուց առաջ լավ կմտածեր, կամ իրերի կարևորությանը կնայեր, ոչ թէ արժեքին։ Ըստ իս, զղջում է որոշ բաների համար, ասում է, որ ատելությունը կփակեր սառույցի մեջ և կսպասեր մինչև արևը դուրս գա։ Զղջում է նաև, որ սիրելի մմարդկանց ամեն օր չի ասել, որ սիրում է։
Այս փոքրիկ նամակով Մարկեսը մարդկանց խրատում է գնահատել սիրելիներին, ապրել՝ գնահատելով ամեն վայրկյանը։

abraham-lincoln-1940x900_33944Աբրահամ Լինքոլն

Լինքոլնը՝ դիմելով որդու ուսուցչին խնդում է սովորեցնել որդուն ազնիվ մարդու ամենակարևոր հատկանիշները։ Գրքերի հետ ընկերանալ, մտածելու կարողությունը զարգացնել, արդար պարտվել, այլ ոչ թէ խարդախությամբ հաղթել, վստահել սեփական մտքերին և չհետևի ամբոխին, ահա թե ինչ կարողություններ էր ցանկանում Լինքոլնը զարգացնել որդու մեջ։ Պատմում է նաև այն մասին, որ միշտ չէ, որ ամեն ինչ վատ է, չէ որ յուրաքանչյուր սրիկայի կողքին կգտնվի մի ազնիվ մարդ, որ յուրաքանչյուր եսասեր քաղաքական գործչի կողքին կա նվիրված առաջնորդ, որ եթե կա թշնամի, ապա կգտնվի իսկական ընկեր:

charlie-chaplin-obit-dead_crop152313
Չառլի Չապլին

Նամակում Չապլինը դստերը խրատում է չմոռանալ իր արմատները, որ իր երակներով Չառլի Չապլինի արյունն է հոսում, երբեք եսասեր չլինի։ Ասաց, որ երբեք չի ուզենա իր դստերը աղքատ տեսնել, բայց դուստրն էլ պետք է գումար ծախսելուց, գոնե մեկ ֆրանկ տա նրան, ով դրա կարիքը շատ ունի։
Նամակի հիմնական իմաստը կայանում է նրանում, որ Չապլինը ցանկանում է, որ իր դուստրը հարստության և կեղծավոր աշխարհում լավ ու ազնիվ մարդ մնա։

Լիվինգստոն Լարնեդի

Լարնեդին շատ բան էր պահանջում որդուց, մոռանալով այն փաստը, որ իր առջև փոքր երեխա է կանգնած։ Ամեն պահին կշտամբում էր որդուն, նախատում էր ամեն ինչի համար։ Երբ Լարնեդին գրադարանում նստած էր ու որդին եկավ պինդ գրկեց հորը, ամեն ինչ փոխվեց։ Հայրը հասկացավ, որ պետք է ընկեր լինի զավակի համար ու վերջիվերջո հասկացավ, որ չափից շատ բան էր պահաջում։
Երբեմն ծնողները մեծ սպասելիքներ ունեն երեխաներից։ Դա լավ է, որ ծնողը ամենալավն է ցանկանում իր երեխայի համար, բայց կոպիտ վերաբերմունքը ոչ դրական հետևանքներ կարող է ունենալ։ Միշտ պետք է հիշել, որ ամեն տարիք ունի իր առանձնահատկություննեը և վերաբերմունքը։

Սուրբծննդյան ընթերցումներ

«Լուցկիներով աղջիկը»:
Պաուլո Կոելիո, երկու պատմվածք:
Պաուլո Կոելիո «Երեք մայրիների հեքիաթը»:
Սուրբ Ծննդյան ծառի ամենահայտնի լեգենդը:
Սուրբ Ծննդյան ծառի պատմությունից
Վիլյամ Սարոյան «Ծննդյան տոներից երեք օր հետո»
Նոր տարին հայ բանաստեղծների ստեղծագործություններում

Վերջին տերևը

Ցրտաշունչ քամին, մռայլ օրերը, մութ առավոտներն ու համարյա մերկացած ծառերը ասում էին, որ ձմեռն արդեն մոտ է։ Հանկարծ միգապատ երկինքը սկսեց գոռգոռալ, ու   խոժոռադեմ ամպերը իրար գլուխ հավաքվեցին։ Սկսվեց տխրեցնող անձրևը։ Մարդիկ վազում էին հորդահեղեղ անձրևի տակ, իսկ հազարերգանգ տերևները արագորեն թափվում էին անձրևին միացած քարասիրտ քամուց։ Ահա ծառին մնաց վերջին տերևը։ Անխիղճ քամին անընդհատ այս ու այն կողմ էր տանում տերևը ու փորձում պոկել հին ծառից։ Քամին անխղճորեն ապտակում է միայնակ տերևին՝ համոզելով հանձնվել ու միանալ հպատակվածներին։ Տերևն ինչքան ուժ ունի փորձում է համառել չար քամու կատակներին ու իրենն է առաջ տանում, փորձում է մնալ իր ծառին հավատարիմ, բայց, ուժասպառ լինելով, պոկվում ու ընկնում է գույնզգույն տերևների ամբոխի մեջ։

Ավետիք Իսահակյան. «Համբերանքի չիբուխը»

Երկաթուղին ոլորվում էր Շիրակի ծաղկած դաշտերում: Վագոնի լուսամատից նայում էի այնքան սիրելի հողի կտորին, ուր խաղաց ու անցավ իմ բախտավար մանկությունը։
Ահա՛ և Օհան-ամու ջաղացը։ Այստեղ էր մի ժամանակ չխկչխկում Օհան-ամու ջաղացը։ Առուն չորացել է հիմա, ջաղացը ավերվել է վաղուց, միայն երեք ուռի և մի բարդի է մնացել այն փոքր ծաոուտից, որ տնկել էր Օհան-ամին ջաղացի շուրջը։

Ինչքա՜ն անգամ ենք նստել այս ծառերի տակ Օհան-ամու հետ և զրույց արել։

Այն օրվանից շատ բան է կուլ գնացել ժամանակի անհունության մեջ՝ անկրկնելի և անվերադարձ.— և Օհան-ամին էլ չկա, վաղուց մեռել է նա և թաղված է այս ծառերի տակ իր սրտի ուզածի համաձայն։

Եվ հիշում եմ քո իմաստուն խոսքը, Օհան-ամի. «Մարդը կէրթա, աշխարքը կմնա» ։

Մեր ջաղացից կես ժամ հեռու, Ախուրյանի զառիթափի վրա էր գտնվում Օհան-ամու փոքրիկ ջաղացը մի աղորիքով, որ դառնում էր Ախուրյանի մեջ թափվող մի կարկաչուն առվակի ջրով։ Իր ձեռքով էր շինել Օհան-ամին ջաղացը և նրան կիպ տնակը, և իր ձեռքով էլ մշակում էր ոչ մեծ բոստանը, որ փռված էր ջաղացի շուրջը մինչև գետի եզերքը։ Continue reading Ավետիք Իսահակյան. «Համբերանքի չիբուխը»

Գրիգոր Զոհրապ, «Զաբուղոն» նովելը

Մարդ մը, որուն երեսը երբեք չէինք տեսած, խավարի մեջ ապրող դիվային էակ մը, գոյություն ունե՞ր իրոք, թե առասպել մըն էր, թե բերնիբերան կրկնվելով, տարածվելով` վերջնական ձև ու վավերացում կը ստանա, իրողության կարգ կանցնի:
Գող մը էր Զաբուղոն մեր գեղին մեջ, ոչ այն ռամիկ գողը, որ կը բռնվի շարունակ, կը ծաղրվի ու բանտերու մեջ կը փչանա, ոչ ալ այն ահարկու ավազակը, որուն գողոնին արյուն կը խառնվի ատեն — ատեն:
Իր մեծ արժանիքը ճարպիկության մեջն էր, օդի պես անոսր, ոգիի մը պես աներևույթ, տեղ մը չէ ու ամեն տեղ է միանգամայն: Continue reading Գրիգոր Զոհրապ, «Զաբուղոն» նովելը

Հ․Թումանյանի թարգմանություններից

Մ․Բրոուն  Արծիվը

Բարձը՜ր, բարձը՜ր անմատչելի ժայռերում արծիվը հյուսել էր իր բունը։ Այնտեղ, ժայռի բարձունքին, մի պատռվածքում, մի ծերպում ծեփված կպած էր նա և սառը հողմից, հյուսիսի սառցեղեն շնչից նրան պաշտպանում էր ժայռը իր քարեղեն կրծքով։ Նա շինված էր ուռենու ոստերից ու փաթաթված-պատած ամուր ձիու մազով։ Մայր արծիվը խնամքով օթևան էր շինում իր սերնդի համար։ Եվ ջանում էր շինել հաստատուն, հարմար ու տաք։ Եվ նրա երեք փոքրիկ ճուտերը միանգամայն գոհ էին։ Նրանց համար դրանից լավ բուն աշխարհքումն էլ չկար։ Դեռ նոր ձվից դուրս եկած՝ իրարու սեղմ կպած նստած էին նրանք։ Հենց արևը ծագեց թե չէ՝ նրանք իրենց գլխիկները բնիցը դուրս հանեցին ու զարմացած նայեցին աստուծո աշխարհքին, և աշխարհքը նրանց թվաց հրաշալի։ Ներքևում հեռո՜ւ, հեռո՜ւ տարածվում էր անսահման տափակ հարթավայրը։ Միակե՜րպ, միակերպ․ միայն արմինայի փոքրիկ թփերն էին բծավորում նրա երեսը։    Երբեմն դաշտային ճագարներն ու շներն էին այստեղ-այնտեղ երևում ու թաքնվում սեզերում։ Եվ չէին հասկանում արծվի ճուտերը, թե ինչու էին իրենց սրտերը հուզվում ու թրթռում էն փոքրիկ վազող գազաններին տեսնելիս։ Հեռու հարավում հորիզոնի վրա երևում էր մի նեղ շերտ՝ մին բաց մոխրագույն, մին կապտավուն։ Սկզբում ձագուկները չէին իմանում, թե էն ինչ բան էր․ բայց երբ աչքները զորացավ ու կտրեց, տեսան, որ գետ էր։ Հենց այն գետիցն էր մայրը  նրանց համար համեղ ձուկը բերում։ Ուշի ուշով դիտում էին արծվիկներն ամեն բան իրենց շուրջը, ծանոթանում էին իրենց շրջապատող աշխարհքի հետ։ Երբ որ հոգնում էին բնությունը դիտելուց, թռած գալիս էր մայրը իրիկվան ընթրիքով։ Կուշտ–կուշտ ուտելուց հետո քաղցր քնում էին նրա թևերի տակ։
էսպես անցավ ժամանակն, ու մեծացան փոքրիկ արծվիկները։ Նրանցից մինը դուրս եկավ ամենից մեծն ու ամենից ուժեղը։ Նա խելոք էլ էր մյուսներից, շատ էր մտածում չորս կողմի ամեն բանի վրա ու միշտ հարցնում էր մորը, թե ինչ տեսակ տեղեր են, որ նա գնում է։ Մայր արծիվը պարծենում էր իր զավակով, հավատում էր, որ նա ժամանակին դառնալու էր ամենամեծն արծիվներից։ Ու տվեց նրան մեծ ռազմիկ արծվի անունը՝ Թառլան, և պատմում էր ամեն բան, ինչ որ տեսել կամ լսել էր իր կյանքում։ Continue reading Հ․Թումանյանի թարգմանություններից

Կոմիտասը՝ բանաստղեծ

Մենավոր

Երբ անտառում լուսնի ծովը,
Սիրո հովեր,
Սողոսկեցան ծառե ծառ
Ու սարե սար,
Եվ ամեն մարդ՝
Գտավ մի վարդ
Սրտիկին զարդ,

Եվ մենավոր մտա տուն,
Ինձ մխիթար գտա քուն,
Որ աչերուս կապեց մեջ
Ու տարածեց վերարկուն։

Աշուն օր

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։

Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։

Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։
Երկիր քուն դրավ,
Եվ թռչուն թռավ։

Հուզված առուն փախ տվավ
Սողուն-սողուն,
Ձորում մշուշ կախ տվավ։
Քամին ելավ վեր,
Արավ տարուբեր։

Մոխիր ամպեր ժիր եկան
Դալուկ-դալուկ,
Սարի վրա ցիր եկան։
Հալեց աշուն օր
Կյանքիս սևավոր։