Հայտնի Թիֆլիսահայեր

Սայաթ Նովա

Ամենայն հավանականությամբ հայազգի Սայաթ-Նովայի նախնիները Թիֆլիս են եկել Կիլիկյան Հայաստանից։ Սայաթ-Նովայի ընտանիքը Թիֆլիսի քաղաքային արհեստավորների ընտանիք էր։ Սայաթ-Նովայի մանկությունն ու պատանեկությունը անցել է Թիֆլիսում։ Սովորել է գրել-կարդալ հայերեն, վրացերեն, իմացել է նաև արաբերեն այբուբենը։ Ստեղծագործել է հայերեն, վրացերեն, ադրբեջաներեն: Սայաթ-Նովան նաև առաջինն է, որ հորինել ու երգել է վրացական խաղեր՝ օգտագործելով պարսկական բանաստեղծության ձևերը. այս նորարարության համար հրավիրվել է պալատ և կարգվել Կախեթի մարզի վրաց թագավոր Հերակլ II-ի սազանդար։ Շուրջ տասը տարի բանաստեղծը շփվել է պալատական միջավայրի հետ։
sayat_nova1

Գաբրիել Սունդուկյան

Հայ դրամատուրգ, հասարակական գործիչ, հայ գրականության մեջ ռեալիզմի հիմնադիրներից մեկը՝ Գաբրիել Սունդուկյանը, ծնվել է Թիֆլիսում, հարուստ առևտրականի ընտանիքում։ Հիմնական կրթությունը ստացել է Թիֆլիսում, որոշ ժամանակ պաշտոնավարել է Ներսիսյան դպրոցում: Ստեղծագործել է հիմնականում թիֆլիսի բարբառով՝ տեղի բնակչության համար առավել հասկանալի լինելու համար։
250px-Gabriel_Sundukyan

Ալեքսանդր Մանթաշյանց

Հայ նշանավոր գործարար ու բարեգործ Ալեքսանդր Մանթաշյանցը բնակվել է Թիֆլիսում։ Ծնվել է Թիֆլիսում, 1842 թ. մարտի 3-ին։ Հայրը եղել է մանուֆակտուրայի վաճառական։ Ինքը զբաղվել նավթի արտահանմամբ և ստացել է «նավթի արքա» մականունը։ Իր ապրած ժամանակում ամենահարուստ մարդկանցից մեկն է համարվել։ 1899 թվականին Մանթաշյանն ստեղծել է «Ալեքսանդր Մանթաշև և Կո» ընկերությունը, որը 20-րդ դարի սկզբին արդյունահանում էր Բաքվի նավթի կեսից ավելին։ Նա ֆինանսավորել է Բաքու-Բաթում նավթատարի շինարարությունը։ Ալեքսանդր Մանթաշյանն է եղել Կովկասի հայ բարեգործական ընկերության գլխավոր նախաձեռնողն ու հիմնադիրը և մինչև իր կյանքի վերջը մնացել վարչության անդամ, շարունակելով կատարել խոշոր գումարների հատկացումներ։
200px-Mantashyan281010-300x213

Միքայել Լոռիս-Մելիքով

Ռուսաստանի Կայսրության ռազմական և պետական գործիչ, հեծելազորի գեներալ, Ռուսաստանի Պետական խորհրդի անդամ, Կովկասի փոխարքայի պաշտոնակատար, Ռուսաստանի վարչապետ-դիկտատոր, Ռուսաստանի ներքին գործերի նախարար, Ռուսաստանի գիտությունների կայսերական ակադեմիայի ակադեմիկոս, հայազգի Միքայել Լոռիս-Մելիքովը ծնվել է  դեկտեմբերի 12, 1888 թ. Թիֆլիսում, հայ ազնվական ընտանիքում։ Ռուս-թուրքական 1877-1878 թթ պատերազմում նա հանդիսացել է առանձին բանակային կորպուսի հրամանատար ընդդեմ Օսմանյան կայսրության զորքերի՝ Հայկական լեռնաշխարհում։ Արդահան ամրոցի գրավումից հետո նրա վրա հարձակվեց թուրքերի զորավար Մուխթար Փաշան, բայց Ալաջայի մոտ հայ զորավարը ջարդեց թուրքական այդ զորահրամանատարին, գրոհով գրավեց Կարսը և ապա պաշարեց Էրզրումը: Այս ծառայութիւնների համար հայ զորավարը ստացավ կոմսի տիտղոս։ Ալաջայում ցույց տված քաջության համար նրան շնորհվեց նաև 2-րդ աստիճանի Սուրբ Գևորգի շքանշան: Միքայել Լոռիս – Մելիքյանը մահացել է 1888 թվականի դեկտեմբերի 12-ին Ֆրանսիայի Նիս քաղաքում: Աճյունը տեղափոխվել է Թիֆլիս և ամփոփվել հայկական առաջնորդանիստ Հայոց վանքի բակում՝ հայ ականավոր այլ անձանց գերեզմանների կողքին:
download (1)

Վիկտոր Համբարձումյան

Հայ աստղագետ և աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանը ծնվել է Թիֆլիսում, 1908 թ. սեպտեմբերի 18-ին։ Նրա աշխատությունները վերաբերում են աստղերի և միգամածությունների ֆիզիկայի, արտագալակտիկական աստղագիտության, աստղային համակարգերի դինամիկայի, աստղերի և գալակտիկաների տիեզերածնության և մաթեմատիկական ֆիզիկայի, միջուկային ֆիզիկայի բնագավառներին։ 1924 թ. Վիկտորն ընդունվում է Լենինգրադի մանկավարժական ինստիտուտի ֆիզիկա-մաթեմատիկական բաժինը։ Մեկ տարի անց տեղափոխվում է Լենինգրադի պետական համալսարան։ 1935 թ. Համբարձումյանին շնորհվում է ֆիզմաթ գիտությունների դոկտորի աստիճան՝ առանց ատենախոսության պաշտպանության։ 1947 թ. հրատարակում է իր հայտնի աշխատանքը՝ «Աստղերի էվոլյուցիան և աստղաֆիզիկան», որում ապացուցում է, որ իր հայտնագործած աստղային համակարգերը՝ աստղասփյուռները, կազմված են միանման աստղերից, և դրանով է պայմանավորված նմանատիպ աստղերի բարձր խտությունը։ 1993 թ․ դառնում է Հայաստանի գիտությունների ակադեմիայի պատվավոր նախագահ։ 1994 թ.-ին արժանացել է Հայաստանի ազգային հերոսի կոչման։ Մահացել է 1996 թ. օգոստոսի 12-ին Բյուրականում։ Թաղված է Բյուրականի աստղադիտարանի աստղադիտակից ոչ հեռու՝ Համբարձումյանների ընտանեկան գերեզմանատանը։
download (2)

Տիգրան Պետրոսյան

Թիֆլիսում է ծնվել նաև հայազգի, շախմատի աշխարհի կրկնակի չեմպիոն Տիգրան Պետրոսյանը։ Նա շախմատով սկսել է զբաղվել 1940-ական թվականներից, թբիլիսյան Պիոներների պալատում, որտեղ իր վարպետությունը կատարելագործել է Ա. Էբրալիձեի գլխավորությամբ։ Սպորտի վարպետի նորման լրացրել է 1947 թ. ԽՍՀՄ առաջնության կիսաեզրափակչում։ Երկրի 1949 թ. առաջնության եզրափակչում գրավել է 16-րդ տեղը։ Մոսկվա տեղափոխվելուց հետո հիանալի արդյունքների է հասել։ 1950 թ. ԽՍՀՄ առաջնությունում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը:  1962 թ. հաղթելով հավակնորդների մրցաշարում՝ Տիգրան Պետրոսյանն իրավունք է ստացել  Մ. Բոտվիննիկի հետ վիճարկել աշխարհի չեմպիոնի կոչումը։ Բոտվիննիկին Պետրոսյանը հաղթեց 1963 թ. և նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը։ 1966 թ. Տիգրան Պետրոսյանը պահպանեց շախմատի աշխարհի չեմպիոնի կոչումը՝ հաղթելով Բորիս Սպասկիին։ 1969 թ. շախմատի աշխարհի առաջնության ժամանակ պարտվեց նույն Բորիս Սպասկիին։ 1971-1980 թթ. շարունակել է պայքարը աշխարհի չեմպիոնի կոչման համար։ ԽՍՀՄ հավաքականի կազմում 9 անգամ հաղթել է շախմատի օլիմպիադաներում։ 1984 թվականից շախմատիստի կենտրոնական տունը կրում է շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի անունը։
download

Advertisements

Եղիշե Չարենց, Հովհաննես Թումանյան (նախագծեր)

Եղիշե Չարենց

250px-Yeghishe_Charents_Armenian_poet

Ռուբայաթների վերլուծություն

Ռուբայի կամ հոգնակի թվով՝ ռուբայաթ – քառյակ, պարսկա-արաբական պոեզիայում քառատող ավարտուն բանաստեղծություն, առավելապես խոհական-փիլիսոփայական բնույթի։ Դասական քառյակի մեջ հանգավորվում են առաջին, երկրորդ և չորրորդ տողերը, իսկ երրորդը մնում է անհամգ։

Դու մի օր աչքերըդ կփակես, որ ուրիշը քո տեղ գոյանա.

Կգնաս, կանցնես աշխարհքից, որ ուրիշը քո տեղ գոյանա։

— Այն դո՛ւ ես, իմաստո՛ւն, այն դո՛ւ,— բայց արդեն դարձած մի ուրիշ.

Հաստատեց, ժխտելով նա քեզ, որ ուրիշը քո տեղ գոյանա։

Այս ռուբայաթում ասվում է, որ կյանքը անցողիկ է և բոլորիս տեղում էլ վերջում մեկ ուրիշն է աշխարհ գալու:

Թե կտոր տեսնես մի ամպի— ասա՝ սա ուրի՜շ է արդեն.

Թե նստես, թե իջնես թամբից— ասա՝ սա ուրի՜շ է արդեն,

Վերադարձը դարձ չէ այլևս և ո՛չ էլ կրկնություն ունի,

Քո անցած ամե՛ն մի ճամփին ասա՝ սա ուրի՛շ է արդեն։

Իմաստը այն է, որ նույն գործողությունները շատ հաճախ տարբեր են երևում: Ու նույնիս ամենասովորական կենցաղային գործողությունը ամեն անգամ կարելի է ուրիշ ձև անել ու հարցին մոտեալ տարբեր տեսանկյուններից:

Այդ կապիկը՝ ձեռքին հայելի — նա կարծում է՝ արդեն իմաստուն է.

Ժպտում է հայելուն նայելիս — նա կարծում է՝ արդեն իմաստուն է.

Ախ, նայեք՝ ինչպե՜ս է սեղմել նա փայլուն ապակու այդ կտորը.

Իր միրաժն է տեսել նա էլի — և կարծում է՝ արդեն իմաստուն է։

Մարդիկ շատ հաճախ մի փոքր բան գտնելով, մտածում են, որ իմաստուն ու շատ խելացի են: Երբեք պետք չի մեծամտանալ ու բոլորին ցույց տալ թե ինչ ես գտել կամ ինչի ես հասել, քանի որ շատ հաճախ դա նույնիսկ կողքից ծիծաղելի է թվում:

Ընթացի՛ր դու, մա՛րդ, անդադար, որ ոչինչ քեզ երազ չթվա,

Որ լինես անվախճան ու հար — ու ոչինչ քեզ երազ չթվա,

Որ զգաս, շոշափես դու կյանքը՝ մշտախո՛սը դու այդպիսով —

Եվ դառնա աշխարհը՝ աշխարհ — ու ոչինչ քեզ երազ չթվա։

Ասվում է, որ պետք չէ կանգ առնել, որ ոչ մի երազանք երազ չմնա: Պետք է ամեն ինչ փորձել ու հասկանալ ինչ է կյանքը: Եթե մարդ ոչինչ չանի ու ոչ մի նոր բան չփորձի նա այդպել էլ չի իմանա թե ինչեր կան աշխարհում ու այս հրաշք վայրը մեկընդմիշտ նրա համար կմնա գաղտնիք:

Այս գետը,— նայի՛ր,— նա հոսում է,

Քեզ թվում է թեկուզ անփոփոխ:

Իսկ քո փառքը, հիմար, երազում է—

Հավերժական կոթող։

Թեկուզ մեզ մեկ-մեկ թվում է, որ ոչ մի բան չի կատարվում բայց իրականում կյանքը շարժվում է ու ամեն ինչ փոփոխվում է: Իսկ մենք երբ ոչ մի բան չենք անում մեր փառքը, մեր լավ ապագան մնում է երազներում:

«Տաղարան» շարքից բանաստեղծությունների վերլուծություն

1. Էլի գարուն կգա, կբացվի վարդը,
Սիրեկանը էլի յարին կմնա։
Կփոխվին տարիքը, կփոխվի մարդը,
Բլբուլի երգն էլի՛ սարին կմնա։

Ուրիշ բլբուլ կգա կմտնի բաղը,
Ուրիշ աշուղ կասե աշխարհի խաղը,
Ինչ որ ե՛ս չեմ ասե — նա՛ կասե վաղը.
Օրերը ծուխ կըլին, տարին կմնա։

 

Վերլուծություն

Երբ գալիս է գարունը ամեն ինչ կարծես նոր շունչ է առնում: Ամեն ինչ փոխվում է: Փոխվում է տարիքը, մարդը: Ժամանակը անցնում է, դրա պատճառով էլ փոխվում է բլբուլը, աշուղը,որը ասում է աշխարհի խաղը: Իմ կարծիքով ցանկանում էր հասկացնել, որ եթե մեկը չանի իր գործը ուրիշը հեշտությամբ կզբաղեցնի իր տեղը: Բայց չնայաց դրան ամեն ինչ շարունակվում է ու ամեն ինչ կրկնվում է:

2. Աշուղ Սայաթ-Նովի նման՝ ես երգ ու տաղ պիտի ասեմ,
Երգեմ պիտի գիշեր-ցերեկ — ու սրտի խաղ պիտի ասեմ,
Եվ էն սրտին, որ իր խորքում սիրո երգեր ունի ու սեր—
Ես էն սրտին դրախտային մրգերի բաղ պիտի ասեմ։

Աստղ ու նկար շորեր հագած՝ դեմս ելար երազի պես,
Էշխդ՝ կրակ՝ սիրտս էրեց անհասնելի մուրազի պես,
Անուշ հոտով սիրտս լցրիր — Վարդստանի, Շիրազի պես,—
Ինչ էլ ըլի էշխդ, գոզալ,— երգս ուրախ պիտի ասեմ։

Անծանոթ բառեր

բաղ- այգի (խաղողի)
գոզալ- գեղեցիկ
մուրազ- ցանկություն

Վերլուծություն 

Հեղինակը այստեղ ասում է, որ պետք է շարունակի Սայաթ-Նովայի գործը: Նա շատ է սիրում երբ մարդու սրտի խորքում սեր կա ու այդպիսի մարդկանց շատ է գնահատում: Հաջորդ քառյակում իմ կարծիքով խոսում է սիրո մասին: Ասվում է, որ տեսավ գեղեցիկ հագնված մի աղջկա ու նա իր համար դարձավ անհասանելի ցանկություն: Վերջում ասում է, որ ինչ էլ լինի, ինչ էլ պատահի իր կյանքում, միշտ շարունակելու է իր գործը:

3. Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,
Ինչ որ լավ է՝միշտ վառ կմնա.
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։
Մոխրացի՛ր արևի հրում,
Արևից թող ոչինչ չմնա, —
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։

Վերլուծություն

Այստեղ ասվում է, որ այն ինչ աշխարհում լավն է դա միշտ կմնա: Այն ինչ, որ պայծառ է արևի նման միշտ վառվելու է: Դրա համար պետք է լավ գործեր անել ու գնալ առաջ:

Հովհաննես Թումանյան 

1176.jpg

Պատմվածքների վերլուծություն

Իմ ընկեր Նեսոն

Պատմությունը ընկերների մասին է: Երբ նրանց մոտ վարժարան է բացվում երեխաների կեսը չեն կարողանում գնալ ֆինանսական խնդիրների պատճառով: Նեսոն այդ երեխաների մեջ էր մտնում: Ընկերներից մեկը դպրոցների մակարդակը բարձրացնելով դարձավ խելացի ու բանիմաց: Անցան տարներ ու երբ այդ տղան վերադարձավ հարազատ գյուղը՝ տեսավ ու հասկացավ, որ Նեսոն փոխվել է: Նա կարող էր առանց մտածելու ու հեշտությամբ գողություն անել: Ըստ ինձ այս պատմության հիմնական գաղափարը այն է, որ շրջակա միջավայրը մեծ ազդեցություն ունի մարդու ներաշխարհի վրա: Նեսոն լավ մարդ էր, բայց մնալով անգրագետ՝ գնաց սխալ ճանապարհով:

Նեսոյի քարաբաղնիսը

Քանի որ Կիրակոսը խիստ հիվանդացել էր, բոլորը հավաքվել էին և մտածում էին թե ինչ անեն: Նեսո բիձեն առաջարկեց քարաբաղնիս անել: Համոզելով, պարտադրելով ի վերջո անում են: Ընթացքում պատմում էին թե ինչքան մարդ են փրկել քարաբաղնիսի օգնությամբ: Արդյունքում Կիրակոսին խեղդեցին: Միայն խեղդելուց հետո սկսեցին պատմել թե քանի հոգի է մահացել քարաբաղնիսի պատճառով: Իմ կարծիքով Կիրակոսը չպիտի լսեր Նեսոյին եթե վստահությամբ գիտեր, որ վերջը վատ էր լինելու: Մարդիկ միշտ իրենց գործերի լավ կողմն են ցույց տալիս, վատ կողմերի մասին հիշում են միայն վերջում երբ արդեն վատ բան է եղել:

Ուրախ գիշեր

Գաղթական Զանոն իր հոր ու եղբոր՝ Սուրիկի հետ ճամփա էին ընկել դեպի Թիֆլիս: Երեխան այդպես էլ չհասկացավ թե ինչու կատարվեց այդ պատերազմը, թե ինչու այդ ժամանակ անհետացավ իր մայրը: Հայրիկը մեկ-մեկ Սուրիկին ասում էր, որ եթե մի քիչ սպասի հայրիկը հետ կգա: Երբ հասան Թիֆլիս, նրանց ոչ մեկ չդիմավորես, իսկ Զանոն մտածում էր, որ կարող է նրանց գրկաբաց դիմավորեն ու դիմավորողների մեջ լիներ նաև մայրիկը: Այդ օտար քաղաքում նրանք արդեն ոչ թե Սուրիկ կամ Զանո էին այլ ուղակի գաղթականներ: Նրանց ու մյուս գաղթականներին տեղավորեցին մի սենյակում, ուտելիք տվեցին: Զանոն ուրախ էր, քանի որ մի բարի ու գեղեցիկ աղջիկ նրան կոշիկներ էր նվիրել: Այդ գիշերը բոլորը ուրախ էին: Բոլորը երգում էին, կատակում, Զանոն նույնպես ուրախ էր, բայց ցավոք սրտի չէր հասկանում թե ինչու էլ հայրիկը չէր ասում, որ մայրիկը կգա:
Այս պատմության մեջ խոսվում է փոքր երեխայի միամտության մասին: Հայրը գիտեր, որ իր կինը մահացել է, բայց դա դեռ չէր հասկանում փոքր Զանոն: Շատ հաճախ մեծերը ժպտում են կատակում, բայց այդ ժպիտի տակ թաքնված է վիշտ ու վատ տրամադրություն: Այստեղ էլ հայրը ժպտում էր, որ երեխաները լուրջ չընդունեն կատարվող իրադարձությունները, բայց հոգու խորքում նա շատ տխուր էր:

Հրանտ Մաթևոսյան- Գնալու և հասնելու ճանապարհը (Վերլուծություն)

Հիմնական իմաստը կայանում էր նրանում, որ, ինչ որ բանի հասնելու համար առաջին հերթին պետք է հաղթահարել սեփական ալարկոտությունը ու չկամությունը, քանի որ մինջև դու ամբողջ սրտով չկամենաս, ոչ մի բան չի լինի: Նաև ատելությունը, ինչ որ բանի, կամ, ինչ որ մեկի հանդեպ սկսվում է հենց մեզնից ու մեր հոգուց: Ասվում է, որ մենք յուրահատուկ սերունդ ենք: Մենք այնպիսի սերունդ ենք, որ մենակ կանգնել է ռազմի արհեստում հմտացած մսագործների առաջ, նորից սովորել հողի հին լեզուն և զրուցել արտի ու այգու հետ, անկման ու փախուստի ճանապարհին կանգ առնել ո՛չ դատախազի կանչի վրա – սեփական խղճի, հաղթահարել բռնությունը, կողոպուտը, անիշխանությունը:

Հրանտ Մաթևոսյան- Կանաչ դաշտը (Վերլուծություն)

Ընթացքը

Պատմությունը մայր ձիու և իր ձագուկի մասին է: Մայրը արդեն բավական ծեր էր և այդքան լավ արդեն չէր կարողանում պաշտպանել  աստղազարդ, մեկ ամսեկան քուռակին: Ձագուկը շատ էր վախենում կայծակից: Մի անգամ գայլը հարձակվում է ձագուկի վրա, իսկ մայրը կապված էր: Պայքարելուց հետո մայրը կարողանում է ազատվել կապանքներից ու փրկում է ձագուկին: Ձագուկի տեղը գայլը կծում է մորը: Շները հասնում են, իսկ գայլը փախչում է, սակայն արդեն ուշ էր: Մի քանի տարի անց ձագուկը գալիս է այդ նույն կանաչ դաշտը: Նորից կայծակ է, բայց մայրը արդեն չկա:

Վերլուծություն

Մայր ձին ամեն ինչ արեց, որպեսզի փրկի ձագուկին, քանի որ շատ էր սիրում իրեն: Մարդկանց մոտ էլ է այդպես: Ծնողները ամեն ինչ կտան, որ իրենց երեխան ապրի ապահով պայմաններում՝ վտանգից հեռու, լինի լավ հագնված ու քաղց չզգա: Դա խոսում է անչափ մեծ սիրո մասին:

 

Բառերի ուժը. Փորձիր այլ կերպ. (Oշո)

Մի կույր մարդ նստել էր շենքի աստիճանին: Նրա ոտքերի մոտ դրված էր համարյա դատարկ գլխարկը և մի տախտակ՝ հետևյալ գրությամբ. «Ես կույր եմ, խնդրում եմ, օգնեք»: Մոտերքով անցնող մի մարդ նկատեց կույրին և տեսավ, որ գլխարկի մեջ ընդամենը մի քանի մանրադրամ կա: Նա նույնպես գումար գցեց գլխարկի մեջ, բացի այդ առանց թույլտվության վերցրեց տախտակը, գրեց դրա վրա նոր խոսքեր և առանց որևէ բան ասելու հեռացավ:
Օրվա վերջում գլխարկը լիքն էր դրամներով: Երբ անծանոթը վերադառնում էր տուն, կույրը ճանաչեց նրան քայլերից, ձայն տվեց նրան և հարցրեց, թե ինչ էր նա գրել տախտակի վրա.
– Ես չեմ գրել ոչ մի բան, որ չհամապատասխաներ իրականությանը: Ես պարզապես գրել եմ ճշմարտությունը մի փոքր այլ տարբերակով,-պատասխանեց մարդը և հեռացավ:
Կույրը դեռ երկար ժամանակ մատներով շոշոփում էր տախտակի մակերևույթը, մինչև հասկացավ. տախտակի վրա գրված էր.
1. Ի՞նչ կարող էր գրված լինել:

Ես իհարկե չեմ տեսնում, բայց նաև կարողանում են զգալ այն ամենը, ինչ որ դուք երբեք չեք հասկանա:
2. Ներկայացրեք Ձեր կարծիքը առակի մեջ արտահայտված գաղափարի:

Մարդը երբեք չէր փորձել հարցին մոտենալ ուրիշ տեսանկյունից, դրա համար էլ ոչ մի բան չէր ստացվում: Այն մարդը ուղակի ապացուցեց, որ կարևորը գրվածի բովանդակությունն է:

Վիլյամ Սարոյան «Ծիծաղ»

Ընթացքը

Մի անգամ Բենը պատժվել էր, քանի որ դասի ժամանակ ծիծաղել էր փոխնորդ ուսուցչուհու դեմքին նայելով: Ուսուցչուհին միշտ մի տեսակ տխուր էր և ուրիշ ձև էր դաս բացատրում: Բոլոր երեխաները արդեն ծիծաղելով ու խաղալով գնացել էին դեպի երկաթգիծ: Այժմ երբ տղան ամբողջովին մենակ նստած էր դասասենյակում՝ իրեն շատ վատ էր զգում: Նա չէր կարողանում հասկանալ, թե ինչպե՞ս բացատրել ուսուցչուհուն՝ միսս Վիսկիին, որ նա բարեկամ է ուզում լինել, այլ ոչ թե թշնամի: Միսս Վիսկին շատ էր վրդովվել Բենի ծիծաղից ու այժմ որպես պատիժ ստիպում էր տղային առանց պատճառ ծիծաղել: Բենը փորձեց հիշել իր կյանքի ծիծաղաշարժ դեպքերը, որ գոնե ինչ որ կերպ կարողանար ծիաղել, բայց ուսուցչուհու բարկանալուց, տխրելուց հետո արդեն ոչ մի բան զավեշտալի չէր թվում: Այժմ օրիորդը ոչ թե պահանջում էր այլ խնդրում էր, որ տղան ծիծաղի: Ի վերջո Բենը փորձեց կեղծ ծիծաղել: Կեղծ ծիծաղից հետո տղան հիշեց այն ամենը ինչից բոլոր մարդիկ լացում են: Հիշեց փողոցներում մոլորված ու լքված շներին, խոնջացած ձիերին, որ մտրակվում ու տապալվում են, վաղկոտ մարդկանց, մայթի վրա սատկած փոքրիկ թռչուններին, բոլոր թյուրիմացությունները, հավերժական պայքարն ու անգթությունը: Ժամանակի ընթացում այդ սուտ ծիծաղը վերածվեց լիաթոք քրքիջի: Անցավ որոշ ժամանակ ու ծիծաղը վերածվեց լացի: Հանկարծ ուսուցչուհին Բենին հարցրեց, թե դուր է գալիս նրան դպրոցը, արդյոք ուզում է ճամփորդել թե ոչ: Հարցերից հետո օրիորդը տղային խնդրեց մաքրել արցունքները: Հետո վեր կեցավ, գնաց հարդերձարան, վերցրեց գլխարկը, վերարկուն: Ներս մտնեով դասարան ասաց, որ Բենը նրան վերջին անգամ է տեսնում քանի, որ հիմնական ուսուցչուհին ապաքինվել է: Միսս Վիսկին ասաց, որ տղան ազատ է, բայց նա չէր ուզում գնալ, այլ ցանկանում էր մնալ ու խոսել օրիորդի հետ: Հետո հիշեց, որ եթե արագ գնա դեռ կարող է հասնել դասարանցիներին ու նրանց հետ միասին շոգեքարշով գնալ: Տղան դուրս եկավ դպրոցից ու նկատեց, թե ինչպես է ուսուցչուհին կամացուկ հետևում տղայի հեռանալուն: Երբ հասավ երկաթուղի՝ արդեն բոլոր երեխաները գնացել էին, շոգեքարշնել: Բենը նստեց էվկալիպտի ծառի տակ ու նորից սկսեց լացել:

Բոլորս էլ սխալներ անում ենք: Պատմության մեջ մեզ հասկանալի է դառնում, որ տղան ընդանհրապես չէր ցանկանում նեղացնել կամ ջղայնացնել ուսուցչուհուն: Տղան ուղակի դեռ փոքր էր ու շատ բաներ չէր հասկանում: Ոսուցչուհին երևի ցանկանում էր աշակերտներին ուրախ տեսնել, բայց երբ նա տեսավ Բենին նրա վրա ծիծաղելուց դա նրան շատ խորը խոցեց: Երբ նա ստիպում էր տղային ծիծաղել ոչ մի բանի վրա, ըստ ինձ նա ցանկանում էր հասկացնել, որ նա (ուսուցչուհին) ապրում է դժվար կայնք դրա համար էլ շատ չի ծիծաղում կամ միշտ ուրախ չէ: Այդ իրադարձությունից հետո տղան մտածելակերպով շատ մեծացավ: Նա կյանքին ուրիշ ձև էր նայում: Դա կարող ենք հասկանալ այն տողերից, որտեղ ասվում է «Բոլոր տղաներն արդեն գնացել էին, և շոգեքարշն էլ էր մեկնել, և նա նստեց էվկալիպտի ծառերի տակ: Ողջ աշխարհը խառնաշփոթության մեջ էր: Հետո դարձյալ սկսեց լալ:»: Նա արդեն աշխարդին նայում էր մեծի աչքերով:

Դեպի Քոլեջ

Երկուշաբթի օրը մեր սովորական հայոց լեզվի դասընթաց չարեցինք, դրա փոխարեն գնացիք Քոլեջ շրջայցի: Գնացել էինք հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի տիկին Սոֆիայի հետ: Հասնելով քոլեջ մեզ ջերմ դիմավորեց տնօրենը՝ Տաթև Բլեյանը: Մի փոքր պատմեց քոլեջի մասին, թե ինչ են սովորողները ուսումնասիրում և ինչ մասնագիտություններ կան: Որոշ պատկերացում կազմելուց հետո անցանք դպրոցին ծանոթանալուն: Շրշեցինք դասարաններով, տեսանք թե ինչ պայմաններում են սովորում, դասատուները պատմում էին իրենց առարկայի մասին: Ծանոթացանք կար ու ձևի, տեխնոլոգիա-նկարչության ու այցելեցինք ջերմոց: Այնուհետև գնացինք մանկապարտեզ: Այնտեղ երեխաները ուրախ երգում պարում էին: Ինձ թվում է կլինեն սովորողներ ովքեր կցանկանան հաջորդ տարին սովորել հենց քոլեջում:

This slideshow requires JavaScript.