Բնապահպանական բաց նախագծեր

Սա առաջին ուսումնական տարին էր, որ անցնում էի էկոլոգիա դասընթացը։ Սովորելով հասկացա, որ ոչինչ չգիտեի Հայաստանի բնապահպանական խնդիրների մասին։ Չգիտեի թե ինչքան լուրջ է Ամուլսարի խնդիրը ու ընդանհրապես  ինչ վատ վիճակում է հանքարդյունաբերությունը Հայասանում։ Ուսումնասիրելով այդ ամենը՝ շատ ու շատ գիտելիքներ ձեռք բերեցի ու եթե հիմա ինչ-որ մեկը հարցնի, կամ խոսք գնա տվյալ թեմայի վերաբերյալ, ես կունենամ գաղափար ու կկարողանամ իմ սեփական կարծիքը ասել։
Թեմայի ամփոփում՝ էսսե Հանքարդյունաբերություն` տնտեսական շահից բնապահպանական աղետ։
Կար ժամանակ երբ ուզում էի ապագաս կապել զբոսաշրջության հետ, հիմա մտքափոխվել եմ, բայց միևնույն է սիրում եմ այդ ոլորտը ու շատ հետաքրքիր էր ուսումնասիրել «Զբոսաշրջությունը կառավարության ոլորտում» թեման։ Այնտեղ քննարկվել են այպիսի թեմաներ ինչպիսիք են տեղանքների և տրանսպորտային ուղիների հասանելիությունը ապահովող ցուցանակները, օդային տրանսպորտի գների նվազեցումը և այլ կարևոր ու պիտանի պայմաններ, որոնք կօգնեն զարգացնել զբոսաշրջությունը Հայաստանում։
Ջուրը ահռելի դեր է խաղում յուրաքանչյուր կենդանի օրգանիզմի համար ու կարևոր էր քննարկել ու ուսումնասիրել ջուրը։ Շոշափեցինք հետևյալ թեմաները՝

  • Ջրային ռեսուրսների բաշխվածությունը երկրի վրա
  • Ջրային ռեսուրսների հիմնախնդիրները ըստ տարածաշրջանների
  • Ջրային ռեսուրսները Հայաստանում

Այս տարին եզրափակել եմ «10YearsChallenge բնության մեջ» առաջադրանքով։ Հետաքրիր էր տեսնել թե ինչպես է փոփոխվել բնությունը, իմ դեպքում գետերը 10 տարիների ընթացքում։
Ինձ գնահատում եմ բաձր, քանի որ կատարել եմ առաջադրանքները, բայց չեմ մասնակցել բնապահպանական ճափորդությունների, այդ բացն էլ մյուս տարի անպայման կլրացնեմ։

Advertisements

10YearsChallenge բնության մեջ

Բնության մեջ մարդու միջամտությամբ փոփոխությունները ավելի ու ավելի արագ են ընթանում: Նայենք նկարներում ֆիքսված վայրերում փոփոխությունները 10 տարվա ընթացքում:

  • Կազմել յուրաքանչյուր վայրի փոփոխությունների տասնամյա պատմությունը:

 

  • Ներկայացնել նշված վայրերի նշանակությունն ու կարևորությունը շրջակա միջավայրի վրա
  • Գրել սեփական տեսակետը փոփոխությունների վերաբերյալ
  • Բերեք challenge -ի օրինակ Հայաստանում, ձեր բնակավայրում

Ջուր

Եթե չլիներ ջուրը չէինք լինի մենք ու չէր լինի շրջակա միջավայրը։ Եթե չլիներ ջուրը, բույսերը չէին կարողանա գոյատևել, բույսերը վերանալուն պես կվերանային բուսակեր կեդանիները, իսկ նրանց հետևից արդեն գիշատիչները։ Մարդ նույնիսկ չի կարող ապրել առանց ջրի մի քանի օր։ Այսինքն առանց ջրի չկա ո՛չ մարդ, ո՛չ կենդանի, ո՛չ էլ բույս։
Կա վարկած, որ  Վեներա մոլորակի վրա ժամանակին հնարավոր է, որ ջուր է եղել, քանի որ մեր մոլորակը և Վեներան ունեն նման շատ բաներ։ Օրինակ բաղադրությունը և ֆիզիկական բնութագրությունը, համարյա նույնն են նաև քաշը և չափսը։ Քանի որ Վեներան շատ մոտիկ է արևին այնտեղ եղած ջուրը պարզապես գոլորշիացել է և հիմա այնտեղ ամայի, անկենդան տարածություն է, որտեղ բացի փոշու ամպերից ոչինչ չկա։ Առանց ջուր այդ նույնը կարղ է լինել նաև Երկրի հետ։
Գիտնականները ասում են Մարս մոլորակի վրա ժամանակին ահռելի քանակով ջուր է եղել, քանի որ հիմա մոլորակի վրա կան արահետներ, որորնք կարող էր թողնել միայն հոսող հեղուկը։ Գիտնականների վարկածով այնտեղ վեջին պաշարները անհետացել են 200 հազար տարի առաջ։ Արևը պայթեցնում էր մթնոլորտը և օգնում էր, որ մակերեսի ճնշումը նվազի։ Դրա հետևանքով հնարավոր է, որ ջուրը վերածվել է ջրածնի և թթվածնի ու քանի որ Մարսի վրա ճնշումը շատ ավելի ցածր է, քան Երկրի վրա, թեթև մասնիկները շատ ավելի շուտ էին բարձրանում դեպի տիեզերք։
Հիվանդությունների 85% -ը փոխանցվում է ջրի միջոցով, այսինքն այդ հիվանդությունները կվերանային։ Բայց հիվանդությունների վերացումը ոչ մի ուրախություն չէր պատճառի մարդկանց, քանի որ վերջին մարդիկ կմահանային 10 օր հետո։
Քաղցրահամ ջրերի պաշարները շատ քիչ են, այդ իսկ պատճառով պետք է գնահատել ջուրը։ Չ՞է, որ առանց քաղցրահամ ջրի մարդ նույնպես չի կարող ապրել։ Ջուրը այն ամենակարևոր նյութն է, առանց որի կյանքը մոլորակի վրա վայրկենական կկանգնի։

water_on_earth.jpg.CROP_.original-original.@750.jpg

  • Ջրային ռեսուրսների բաշխվածությունը երկրի վրա

Երկրագնդի ցամաքում ջրային պաշարները չափազանց անհավասար են բաշխվածՀամաձայն
որոշ ուսումնասիրություններիզարգացող երկրներում մեկ մլրդ մարդ զրկված է մաքուր ջուր
օգտագործելու հնարավորությունիցիսկ աշխարհի բնակչության 20 տոկոսը զգում է նրա
անբավարարությունըՆերկայումս Պարսից ծոցի արաբական երկրներում մեկ լիտր հում նավթի փոխանակումը մեկ լիտր ջրի հետ համարվում է շահավետ գործարքՋրի անբավարարությամբ են տառապում Հյուսիսային ԱֆրիկայիՄերձավոր արևելքիԱսիայի  մի շարք երկրները

  • Ջրային ռեսուրսների հիմնախնդիրները ըստ տարածաշրջանների

Աֆրիկայում եւ Մերձավոր արեւելքում ջրի հարցն արդեն սրված է և պատճառ է հանդիսանում ոչ միայն հետամնացության եւ աղքատությանայլև քաղաքական անկայունությանէթնիկական եւ միջպետական կոնֆլիկտներիԵգիպտոսըՍուդանը եւ Եթովպիան մշտապես թշնամանքի մեջ են Նեղոսի ջրերի համարԱյդպիսի խնդիր կա պաղեստինցիների եւ հրեաների միջեւ Հորդանանի ջրերիԹուրքիայի եւ Իրաքի միջեւ՝ Տիգրիս գետի ջրերիԹուրքիայի եւ Սիրիայի միջեւ՝ Եփրատի ջրերիՀնդկաստանի եւ Բանգլադեշի միջեւ՝ Գանգես գետի հոսքի համար: 

  • Ջրային ռեսուրսները Հայաստանում

Հանրապետության տարածքում համեմատաբար խոշոր գետերն են. Արաքս գետի ավազանում` Ախուրյանը` Կարկաչուն վտակով, Մեծամորը` Քասախ վտակով, Հրազդանը` Մարմարիկով, Արփան` Եղեգիսով, Որոտանը` Սիսիանով և Գորիսով, Ազատը, Վեդին, Մեղրին և Ողջին, Կուրի ավազանում` Դեբեդը` Փամբակ և Ձորագետ վտակներով, Աղստևը` Գետիկով, Տավուշը և Հախումը, որոնք ունեն 100 կմ և ավելի երկարություն կամ 1000 կմ քառ. և ավելի մեծ ջրհավաք ավազան: Գետերի սնման աղբյուրներն են հանդիսանում հալոցքային, անձրևային և ստորգետնյա ջրերը: Հայաստանի գետերի մեծ մասը փոքր, արագահոս և լեռնային են, որոնք արտացոլվում են
ձնհալքների, աղբյուրների և ստորգետնյա ջրային դրենեժային ցանցի միջոցով: Գետերի հոսքերը
հակված են հասնելու իրենց առավելագույն սահմանին գարնանային ամիսներին` սարերից իջնող
ձնհալքի հաշվին: Գետերի ընդհանուր հոսքը ըստ հաշվարկների կազմում է 7.15 մլրդ. խոր մետր,
որից մոտ 6.25 մլրդ. խոր. մետր գոյանում է երկրի ներսում: Աղբյուրների տեսակարար կշիռը
կազմում է 1.6 մլրդ. խոր. մետր, իսկ դրենեժային ստորգետնյա ջրերինը` 1.43 մլրդ. խոր. մետր:
Գետերի հոսքում կան զգալի տարեկան և սեզոնային տատանումներ: Ընդհանուր հոսքի ծավալի
մոտ 50%-ը ենթարկվում է բարձր տարեկան տատանումների: Ըստ տարածքի ստորերկրյա ջրերի հաստատված պաշարները տեղաբաշխված են անհամաչափ: Այդ պաշարների 70%-ը բաժին է ընկնում Արարատյան հարթավայրին: Խիստ սակավաջուր են հանրապետության հյուսիսային (Աղստև գետի և Կուրի մանր վտակների ավազաններ) տարածքները, ինչպես նաև Արագած լեռան հյուսիս արևմտյան և արևելյան տարածքները (Ախուրյան գետի
ավազանի միջին հոսանքները):

  • ՓՀԷԿ-եր՝ էկոլոգիական աղետներ Հայաստանի գետային ցանցի համար

1, 2, 3, 4, 5

Զբոսաշրջության ոլորտը կառավարության ծրագրում

  • Զբոսաշրջիկների համար տեղանքների և տրանսպորտային ուղիների հասանելիությունը բարձրացնելու նպատակով կարևորվելու էօտար լեզուներով ուղեցույցներով,  համապատասխան փողոցային և  զբոսաշրջային վայրերում նշաններով կահավորումը։

Ըստ ինձ, կարիք չկա զարգացնել օտար լեզուներով ուղեցույցները, քանի որ բոլոր հասարակական վայրերում առկա են ցուցանակներ և անհրաժեշտ ուղեցույցներ հայերեն և անգլերեն լեզուներով։ Բացի այդ ցուցանակները կարելի է ասել անիմաստ են դարձել, որովհետև զբոսաշրջիկների մեծամասնությունը օգտվում է համապատասխան ծրագրերից ինչպիսիք են “Google Maps”, “Navitel” և այլն։ Նույնիսկ փոքր գյուղերում կան տուրիստների համար նախատեսված միջազգային լեզուներով ցուցանակներ, որը ոչ բոլոր պետություններում է առկա։ Հայաստանում բոլոր ճանապարհատրանսպորտային ցուցանակները միջազգային են, այսինքն մետրոյի նշանը նույնն է ինչ Վրաստանում կամ Ռուսաստանում, նույնն են նաև վարորդների համար նախատեսված նշանները։ Ըստ ինձ, Հայաստանում այդ խնդիրը լուծված է ու անդրադառնալու կարիք չկա։

595bace2455fe7978db8295c5f4135eeb49d71bf1956667e0f3810767bf0c216

  • Զուգահեռաբար պետք է առանձնացվեն զբոսաշրջային մեծ ներուժ ունեցող զբոսաշրջային ենթաճյուղեր՝  էկոտուրիզմ, գաստրոտուրիզմ, էքստրիմտուրիզմ, էթնո տուրիզմ՝ համաշխարհային շուկայում Հայաստանը թիրախավորված դիրքավորելու և համապատասխան հետաքրքրություններ ունեցող զբոսաշրջիկների համար մեր երկիրն առավել գրավիչ դարձնելու նպատակով։

Ես նաև կավելացնեյի սպորտային տուրիզմի զարգացումը, քանի որ վերջին ժամանակաշրջանում մարդիկ ավելի շատ սկսել են գերադասել առողջ ապրելակերպը, ու սպորտը մարդկանց սկսել է առավել շատ հետաքրքրել: Դրա համար սկզբում պետք է զարգացնել ընդանուր սպորտը, բայց իմ կարծիքով տուրիզմի համար դա մեծ ու կարևոր խթան կդառնա։ Զբոսաշրջիկներին ամենաշատը Հայաստանում հետաքրքրում է պատմությունը, դարերով եկած ավանդույթները, այդ պատճառով կավելացնեի թանգարաններ կամ հայոց պատմությունը ուսումնասիրելու առավել հարմարավետ պայմաններ, օրինակ՝ փողոցներում ինչ-որ գովազդի փոխարեն կարելի է փակցնել պատմությանը վերաբերվող տողեր, տարեթվեր, հայտնի հայ մարդկանց մասին տեղեկություններ և այլն։ Շատ վատ է, որ Հայաստանը հայտնի է միայն Գառնի, Գեղարդով։ Այնքան գեղեցիկ վայրեր կան, որոնց մասին նույնիսկ հայերը չեն լսել։ Դրա համար պետք է տուրիստական գործակալություններում բացի Սևանից ու Գառնի, Գեղարդից լինեն նաև ոչ այնքան հայտնի, բայց միևնույն ժամանակ գեղեցիկ ու զբոսաշրջիկին հետաքրքրող վայրեր։

  • Միջազգային կազմակերպությունների և մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ՝ [պետք է] իրականացնելզբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ծրագրեր, աջակցել միջազգային զբոսաշրջային շուկայի համար հայաստանի հասանելիության բարձրացմանը.

 

  • [Պետք է] աջակցելհամայնքներում զբոսաշրջության զարգացմանը, տեղական ավանդույթների վերականգնմանը:

Համայնքներում զբոսաշրջությունը բացառվում է զարգանա, քանի դեռ կառավարությունը բավական գումար չի ծախսել։ Ուրիշ պետություններում համայնքներին շատ մեծ ուշադրություն են դարձնում, կան լավ փողոցներ, խանութներ, ինչու չէ նաև ժամանցային վայրեր։ Հայաստանում ուշադրություն դարձնում են միայն համբավ ունեցող վայրերին ու մեծ տարածաշրջաններին։ Մնացած վայրերը աչքաթող են արված։ Եթե ոչ հավասարաչափ, ապա գոնե ինչ-որ չափով ամեն համայնքին ուշադրություն պետք է դարձնել։ Պետք է կառուցվեն հյուրանոց-հյուտատներ, սրճարաններ, այգիներ և այլ անհրաժեշտ վայրեր, որոնք մինիմում անհրաժեշտ են ցանկացած զբոսաշրջիկին։

header_yearr_tourism_sus_dev2

  • Կառավարությունը կարևոր է համարում նաև Հայաստանմուտքի վիզային ռեժիմների ազատականացմանը և օդային տրանսպորտի գների նվազեցմանն ուղղված հարցերի կարգավորումը։

Զբոսաշրջիկները Հայաստան մտնելու համար վիզայի խնդիր չեն ունենում, միայն հատուկենտ պետությունների քաղաքացիներն են, ովքեր կարող են վիզայի խնդիր ունենալ։ Օդային տրանսպորտի բարձր գինը կախված է նրանից, որ մենք չունենք սեփական ավիոուղիներ։ Կար ժամանակ, երբ Հայաստանում կար հայկական ավիաուղիներ, բայց դրանից գինը ավելի բարձրացավ, այդ իսկ պատճառով կազմակերպությունը երկար չգոյատևեց։ Դժվար բայց արդյունավետ տարբերակ է ստեղծել սեփական ավիաուղիները։ Շատ մեծ դեր են խաղում նաև ուղիղ չվերթները, որոնք համարյա չկան։ Զբոսաշրջիկներին ձեռնտու չէ գնել չորս կամ հինգ տոմս երկուսի փոխարեն։ Դրա համար տուրիստը կգնա այնտեղ, որտեղ կա ուղիղ չվերթ։

http://political.am/programs/8

Հանքարդյունաբերություն` տնտեսական շահից բնապահպանական աղետ

Հանքարդյունաբերությունը Հայաստանի տնտեսության գլխավոր ճյուղերից է և այն կազմում է երկրի արտահանման ծավալի կեսից ավելին։ Բայց չի կարելի մոռանալ նրա վտանգների ու բացասական կողմերի մասին։ Չի կարելի մոռանալ հիվանդություների մասին, որը առաջանում է հանքարդյունաբերության ժամանակ, ինչպիսիք են՝ թոքերի տարատեսակ հիվանդությունները, սրտի անբավարարվածությունը, ճնշման տատանումները: Շատ հաճախ մարդկանց մոտ լինում են մազաթափություններ, ծայրահեղ դեպքերում երեխաները ծնվում են հիվանդություններով, օրինակ գայլի երախով կամ այլ բնածին դեֆեկտներով։ Կանայք չեն կարողանում երեխա ունենալ։ Այդ ամենի լինում է հենց հանքերում օգտագործվող թունավոր նյութերի պատճառվ, օրինակ ցիանիդի, որը օգտագործում են ոսկին այլ չպետկական թափոններից ազատելու համար։

1516014611-59

Միշտ վատ վիճակ է տիրում հանքի շահագործման շրջակա գյուղերում։
Ըստ Ինգա Զառաֆյանի՝ մարդիկ հաճախ չեն դիմում բժշկի՝ գումար չունենալու պատճառով: Իսկ պետպատվերները կատարվում են սահմանափակ թվով, և դրանց մեջ չեն մտնում այն հիվանդությունները, որոնք առկա են էկոլոգիական թեժ կետերում: Բացի դրանից՝ վատ պայմաններում են այդ շրջանների հիվանդանոցները, չկան համապատասխան մասնագետներ: Մարդիկ կամ չեն դիմում տեղի բժիշկներին, կամ արդեն ծանր վիճակում գալիս են մայրաքաղաք: Իսկ ի պատասխան մարդկանց բողոքների՝ առողջապահության նախարարությունը հավաստիացնում է, թե ամեն ինչ նորմալ է: Այնինչ հանքավայրերի շրջաններում առաջացող հիվանդությունները չեն ուսումնասիրվել, և չկա իրավիճակի հստակ պատկերը: Երեխաների մազերի մեջ հայտնաբերվել են սնդիկ ու մկնդեղ, սակայն պետությունն այդ ուղղությամբ քայլեր չի ձեռնարկում: Բնապահպանը նշեց, որ Գեղանուշում երեխաների ատամները պարզապես սև են: Սակայն չպետք է հասնել այն վիճակին, որ սերունդը կործանվի, հետո նոր քայլեր ձեռնարկվեն: Մի քանի տարի անց արդեն ուշ կլինի: 

Մելքում Մելքումյանը ասում է՝
«Այսպիսով Ախթալայի երեխաների 80 տոկոսից ավելիի մոտ արյան մեջ գերազանցել է կապարի պայմանականորեն թույլատրելի քանակը՝ 5 միկրոգրամ դեկալիտր արյան մեջ: Ալավերդիում կապարի քանակությունը գերազանցել է ստուգված երեխաների 72,5 տոկոսի մոտ»
Այս բոլոր ապացույցներից կարելի է ասել, որ առողջական տեսանկյունից հանքարդյունաբերությունը չունի ոչ մի դրական կողմ։

Մենք գիտենք, որ Ամուլսարը շահագործելու հետևանքով կարող է վնասվել Ջերմուկի հանքային ջրերը ու Ջերմուկը կարող է ուղակի վերանալ, որպես առողջարանային կենտրոն։ Այսպիսով ֆինանսական առումով հանքարդյունաբերությունը նույնպես ունի բազմաթիվ բացասական կողմեր։ Քանի որ Ջերմուկը որպես առողջարան կարող է գործել դարերով, իսկ հանքից ստացված ոսկու գումարը կվերջանա հաշված տարիների ընթացքում։
Արդեն շատ մարդկանց է հայտնի, որ եթե Լիդիան Արմենիա ընկերությունը չխուսափեր հարկերից ու խոստացված դրամական զիջումներից, ապա Ամուլսարի շահագործումից չէր ունենա ոչ մի եկամուտ։

Հասկացանք, որ հանքարդյունաբերությունը ոչ շահավետ է առողջական կողմից, ոչ էլ գումարային առումով: Բացաական է նաև բնապահպանական տեսանկյունից:
Բոլոր թափոնները, բոլոր թունավոր նյութերը թափվում են գետերը ու լճերը: Դրա պատճառով է, որ այս պահին Հայաստանում չկա ոչ մի լավ վիճակում գտնվող գետ: Բոլորը գտնվում են աղետալի վիճակում: Մեծ տարածքներով

https://hetq.am/hy/article/15197

https://www.aravot.am/2015/06/24/585756/

Նախագիծ 2

«Հայաստանի կոտրվող ողնաշարը»– ֆիլմի դիտում

  • վերլուծություն՝
    • հանքարդյունաբերությունը, գերակա շահը, բնություն և բնապահպանություն
    • բացատրել պոչամբար բառը, գրել Հայաստանի բոլոր պոչամբարները

Արծվանիկի, Թեղուտի, Փխրուտի, Ողջի, Դարաձոր, Գեղանուշի, Հովիտ N1, Հովիտ N2, Դարազամի, Դաստակերտի, Տերտերասար, Հանքասար:

  • գրել հանքարդյունաբերության հետևանքով առաջացող հիվանդությունները
  • թվարկել բնապահպանական վնասները
  • ծանոթանալ Ընդերքի մասին Հ)!@#$%^&*D+_<>:?~{|}”Հ օրենսգրքին
  • Ինչպե՞ս խախտել օրենքը, որ «ոչ ոք չնկատի»

Հանքարդյունաբերություն

Նախագիծ 1.

Ցիանիդը կամ կապտաթթուն դա բարձր տոքսիկությամբ քիմիական միացություն  է բաղկացած ածխածնի, ազոտի և ջրածնի կամ այլ տարրի մեկական ատոմից: Հիմնականում թունավորումները այս նյութով լինում են ինհալացիոն՝ գոլորշիները շնչելով, սակայն կարող է լինել նաև հպումային՝ տրանսդերմալ, նաև ալիմենտար՝ թունավոր ջուր կամ սնունդ օգտագործելով:

Ցիանիդով թունավորումը կարող է ընթանալ սուր կամ քրոնիկ ձևով:

Սուր ձևն էլ իր հերթին բաժանվում է կայծակնային և դանդաղեցված ձևերի:

Կայծակնային ձևը լինում է մեծ քանակությամբ թույնի արագ ներմուծման ժամանակ: Այդ դեպքում թունավորվածի մոտ նկատվում են ցնցումային նոպաներ, մկանային թուլություն, գիտակցության կորուստ, ռեֆլեքսների կորուստ, միդրիազ, էկզօֆթալմ, մաշկը վարդագույն երանգ է ստանում, անոթազարկը թելանման, դանդաղած, սրտի տոները թուլանում են, զարկերակային ճնշումը՝ նվազում: Շնչառության կանգ է զարգանում մի քանի օր ծանր շնչելուց հետո ներշնչումներից հետո, որին հաջորդում է սրտի կանգը:

Դանդաղ ձևը լինում է թեթև, միջին և  ծանր աստիճանների:

Թեթև աստիճան՝ դառը համ բերանում, քերծվածքի զգացում քթում, մկանային թուլություն, գլխապտույտ, հևոց, սրտխառնոց,խոսքի աղավաղում:

Միջին աստիճան՝ վերոնշյալ ախտանիշերին ավելանում են բերանի լորձաթաղանթների անզգայացումը, ծոծրակային շրջանում ցավը, մաշկային ծածկույթի վառ կարմիր գունավորումը: Անոթազարկը դանդաղած է և լարված, նկատվում է ցավեր սրտի շրջանում, զարկերակային ճնշումը բարձրանում է, քայլվածքը դառնում է տատանվող: Ախտանիշները հեռանում են 4-6 օրվա ընթացքում:

Ծանր աստիճանը զարգանում է իրար հաջորդող 4 փուլերով:

  1. Սկզբնական փուլ՝ նման է միջին աստիճանի ախտահարմանը:
  2. Հևոցի փուլ՝ ավելի են հարաճում շնչառական խանգարումները, հեղձուկը, հևոցը, նկատվում է վախ մահվանհանդեպ, ծամիչ մկանների տրեմոր, փուլի վերջում՝ ապնոէիկ շնչառություն:
  3. Ցնցումային փուլ՝ գիտակցությունը բացակայում է,նկատվում են ցնցումներ, , սուր սիրտ-անոթային անբավարարություն, հաճախ դիտվում է ակամա միզարձակում և դեֆեկացիա
  4. Պարալիտիկ փուլ՝ թույնը ազդում է կենտրոնական նյարդային համակարգի վրա և զարգանում է խորը կոմա: Մահը վրա է հասնում շնչառության կանգից, սիրտը կանգնում է շնչառական կենտրոնի պարալիզից մի քանի րոպե անց:
  • նկարագրել « Lidian» ընկերության  գործունեությունը Հայաստանում և հարևան երկրներում:

«Լիդիան» ընկերությունը փորձ չունի հանքնարդյունաբերության ոլորտում ու փորձել է հանքեր շահագործել նաև Կոսովոյում և մեր հարևան երկրներում՝ Վրաստանում ու Թուրքիայում, սակայն մերժվել է բոլորի կողմից: Միայն Հայաստանում է, որ «Լիդիանը» ստացել է հանքի շահագործման թույլատվություն: 2011 թվականին Լիդիանը Վրաստանում 40 տարով թույլատվություն է ստանում հանքարդյունահանման համար: Եվ ըստ պայմանի արդյունահանման պլանը Լիդիանը պետք է ներկայացներ երկու տարում, բայց ընկերությունը խնդրում է հետաձգել աշխատանքները: Խորհրդային տարիներին այդ տարածքում ուսումնասիրություններ են եղել ու տվյալները եղել են ոչ բարենպաստ հանքարդյունաբերության համար, բայց 2009 թվականին «Լիդիան» ընկերությունը հայտարարում է, որ հանքում կա 17 տոննա ոսկի, ապա այդ թիվը դարձավ 53 տոննա, իսկ հիմա ասում են, որ հանքում կա 70 տոննա: Այդ կազմակերպությունը բազմաթիվ սոցիալական հոլովակներ է նկարել, ցույց տալով, որ Ամուլսարի շահագործումից տուժած բոլոր գյուղերին ու քաղաքներին դրամային փոխատուցումներ է տալու:

  • գրել օրենքի այն կետերը, որոնք խախտվել են կամ շրջանցել Ամուլսարի հանքի շահագործմանը թույլտվություն տալու համար:

Սևանա լճ մասին օրենքում գրված է, որ հանքաքարի վրա մշակումն արգելվում է, եթե այն կազմակերպվում է լճի ավազանի անմիջական ազդեցության գոտում:
2013 թվականին այդ օրենքը կառավարությունը փոփոխության է ենթարկում Սևանի ջրահավաք ավազանի հատակագծման նախագիծը՝ որը գործում էր արդեն 10 տարի:

2014 թվականին պարզվում է, որ Ամուլսարի շրջանում է գտնվում կարմիր գրթում գրանցված Մատնունի Ծիրանավոր բույսը:
Նույն թվականին կառավարությունը ընդունում է հակաօրենսդրական որոշում, ըստ որի թույլ է տրվում կարմիր գրքում գրանցված բուսատեսակները տեղափոխել իրենց բնակավայրերից և տնկել ուրիշ տարածքներում: