Ռեկրեացիոն ռեսուրսներ

  1. Ներկայացնել ռեկրեացիոն ռեսուրսները

Մարդու առողջության պահպանման և հանգստի կազմակերպման պայմանները կոչվում են ռեկրեացիոն ռեսուրսներ: Դրանք են` ծովափնյա ու գետափնյա վայրերը, լեռնային մաքուր օդը, զուլալ աղբյուրները, արևային էներգիայի առատությունը, ձյունածածկ ու ալպյան մարգագետիններով հարուստ լեռները, անտառները, հանքային բուժիչ աղբյուրները, բնական հուշարձանները, թանգարաններ, թատրոններ:

  1. Հայաստանում ռեկրեացիոն ռեսուրսների զարգացման նախադրյալներն ու հեռանկարները:

 

2. Ֆիլմի տեսքով ներկայացրեք Հայաստանում ձեր նախընտրած տուրիստական վայրերից:

3. Ներկայացրեք համաշխարհային տուրիզմի կենտրոններից ձեր նախընտրած եռյակը:

Տահիտիultimate_honeymoon_guide_french_polynesia_header.jpg

Ալմաֆի ափ tour_img-2378745-146.jpg

Բանֆ Ալբերտա

banff-alberta-canada.jpg

4. Էկոտուրիզմը աշխարհում և Հայաստանում:

5. Զբոսաշրջության ոլորտը կառավարության ծրագրում. երեք բան որ կնպաստեն զարգացմանը և երեք սխալ, որ թույլ են տալիս:

Զարգացմանը կնպաստեն

6. Ամփոփում՝ հոդվածի տեսքով ներկայացրեք կրթահամալիրում իրականացվող ճամփորդությամբ ուսուցումը, որպես տուրիզմի բաղադրիչ:

 

Աղբյուրներ` 1

Ժողովրդագրական հիմնախնդիրները

  • Ի՞նչ եք հասկանում ժողովրդագրական հիմնախնդիր ասելով

Ժողովրդագրական հիմնախնդրի էությունը առաջին հերթին կապված է բնակչության աճի բարձր տեմպերի հետ, որոնք հանգեցնում են նրանց՝ բնակարանով, աշխատանքով, կրթությամբ ապահովելու խնդիրներով, մեծանում է բնակչության խտությունը հատկապես խոշոր քաղաքներում, ավելանում է բնական միջավայրի նկատմամբ ճնշումը, աճում են հիվանդություննների քանակը, սրվում է քրեածին իրադրությունը և այլն: Այս հիմնախնդիրն ունի առանձնահատուկ կարևորություն, քանի որ նրա լուծումից է մեծապես կախված է համաշխարհային մի շարք հիմնախնդիրների լուծումը:

  • Ինչպե՞ս է արտացոլվում զարգացած երկրներում

Զարգացած երկրներում ժողովրդագրական հիմնախնդիր հմնականում չի լինում, քանի որ ծնելիության մակարդակը ցածր է: Այնտեղ կանայք ավելի շատ մտածում են կարիերայի մասին այլ ոչ թե ընտանիքի: Այդտեսակ պետություններում ցածր է նաև մահացության մակարդակը:

  • Ինչպե՞ս է արտացոլվում թույլ զարգացած երկրներում

Իմ կարծիքով առաջանում են այնպիսի խնդիրներ ինչպիսիք են սովը, աշխատատեղերի պակաս, շատ մարդիկ ապրելու տեղ չեն ունենում: Մարդկանց պահանջները չեն ապահովվում պետության կողմից:

  • Ինչպիսի՞ ժողովրդագրական խնդիրներ եք տեսնում Հայաստանում, բերեք օրինակներ նաև շրջապատից

Ժողովրդագրական խնդիր է արտագաղթը

  • Ժողովրդագրական հիմնախնդիրների լուծմանն ուղղված ինչ քայլեր,միջոցառումներ են արվել

Նշված կետերի շուրջ անել ուսումնասիրություններ,թարգմանություններ, բերել կոնկրետ երկրների վիճակագրական տվյալներ:

Աշխարհագրական թաղանթի ոլորտները.հետազոտական, վերլուծական աշխատանք

  1. որո՞նք են համամոլորակային էկոլոգիական խնդիրները/ թվարկել ու համառոտ նկարագրել/

Համամոլորակային մեծ էկոլոգիական խնդիր է աղբը և աղբի վերամշակումը։ Շատերն են մտահոգված այդ հարցով և կան մարդիկ ովքեր հավաքում են ծովերի և օվկիանոսների կամ անտառների մոտակայքում գտնվող աղբը և մեկնաբանում, որ <<Սա իմ աղբը չէ, բայց սա իմ մոլորակն է>>։ Շատ ու շատ պետություններում մեծ ուշադրություն են դարձնում վերամշակմանը և օրինակ Գերմանիայում բոլոր աղբարկղերը այնպես են պատրաստված, որ բնակիչները արդեն աղբը դեն նետելուց, իմանան ինչը որտեղ գցեն։ Գերմանիայում ապրող բարեկամները պատմել են, որ իրենց շենքի բնակիչները աղբը չէին դասակարգել և աղբատար մեքենան հրաժարվել էր տանել։ Այսինքն մարդիկ մտահոգ են իրեն պետության մաքրության և ինչու չէ գեղեցկության համար։ Այս հարցը անտեսելու պատճառով նաև լրջանում է ջրի աղտոտման հիմնախնդիրը։ Շատ ձկնատեսակներ և ջրային բույսեր վերացել են և շարունակում են վերաանալ չափից դուրս կեղտոտ լինելու պատճառով։ Մեծ գլոբալ խնդիր է ջրի պակասը, որի պատճառով մարդկության զգալի մասը ունի քաղցրահամ ջրի կարիգ ու պակաս։ Այդ խնդրի մեջ մեծ դեր ունի հանքարդյունաբերությունը, գործարանները, որոնց թափոնները ուղակի նետվում են գետերը, լճերը։

2. ի՞նչ վիճակում են այսօր գտնվում աշխարհագրական թաղանթի ոլորտները

Բոլոր ոլորտներն էլ վտանգված են։ Մթնոլորը վնասվում է մեքենաները, գործարանների չափից դուրս վնասակար գազերի օդ դուրս գալու շնորհիվ։

3. աշխարհագրական թաղանթի ո՞ր ոլորտն է առավել վտանգված, բերել օրինակներ

Առավել վտանգված է մթնոլորտը։ Մթնոլորտն աղտոտում են քիմիական նյութերը, ֆիզիկական ազդակները, միկրոօրգանիզմները, երբ դրանց արտանետվող քանակները գերազանցում են թույլատրելի սահմանները: Մթնոլորտը աղտոտում են հիմնականում քիմիական գործարաններից օդ թափանցող թունավոր նյութերը,  որոնք հասնում են մթնոլորտ և այդ ամենը կլանվում է մթնոլորտի մեջ։ Մթնոլորտը աղտոտում են նաև մեքենաները, որոնք արտանետում են վնասակար գազեր: Մթնոլորտն աղտոտող հիմնական նյութերից են ածխաթթուն ու շմոլ գազերը, ծծմբի և ազոտի օքսիդները, ֆրեոնները և այլն: Դրանց քանակի ավելացման գլխավոր պատճառը նավթի, գազի, քարածխի, կենցաղային և արդյունաբերական թափոնների ու փայտի այրումն է: Ֆրեոնները՝ մի շարք ածխաջրածինների հալոգեն ածանցյալներն են, որոնք հանգեցնում են օզոնային շերտի քայքայման, ինչի հետևանքով մեծանում է մարդկանց մաշկի քաղցկեղի առաջացման վտանգը:

4. նշել` ինչպիսի բնապահպանական միջոցառումներ ու մոնիթորինգներ են կատարվում խնդիրները կանխելու համար

Բնապահպանները շատ ու շատ միջոցառումներ ու ցույցեր են կազմակերպում երկրի վիճակը բարելավվելու համար։ Օրինակ բերեմ Ամուլսարը, որտեղ բնապահպանները օր ու գիշեր չեն թողնում, որ շահագործվի։ Դասընթացներ են անցկացվում, որի ժամանակ սովորեցնում են աղբը վերամշակելու կարևորությունը։ Արգելոցներ են ստեղծվում, որտեղ պահպանում են վերացող բուսատեսակներն ու կենդանատեսակները։ Օրեցօր շատանում են բնապահպանական կազմակերպություններ ու երիտասարդական շարժումներ, որոնցից է <<Ապագայի ուրբաթներ>>-ը։ Չնայած, որ շատանում են այդտեսակ կազմակերպությունները միևնույն է խնդիրները քանակը չի նվազում։