Առաջադրանք հայոց լեզվից

1.Բառակապակցությունն անվանիր մեկ բառով:
Յոթ գլխով- յոթգլխանի
ստրուկի մտքով- ստրկամիտ
լի և առատ- լիառատ
կյանքի հյութ- կենսահյութ
ցավից լլկված- ցավալլուկ
մոլոր մտքով- մտամոլոր
սուր ընթացող- սրընթաց
խելքը կորցրած- խելակորույս
նոր հայտնված- նորահայտ
մենակ ապրող- մենակեց
խիստ բարքով- խստաբարո
երկար ապրող- երկարակյաց
նոր եկած- նորեկ
աչքին հաճելի- ակնահաճո
2.Բացատրական բառարանի օգնությամբ գտիր այս բառերի բացատրությունը:
Նկուն- ընկճված
պախուրց- սանձ
նանիր- դատարկ
հորջորջել- անուն դնել
ագուցել- հագցնել
զեղծել- ապօրինի գործեր կատարե
թալկանալ- ուշաթափվել
ոթել- թափել
դժնդակ- դաժան
ճեպել- շտապել
3.Տրված բարդ բառերի առաջին բաղադրիչները փոխելով ստացիր նոր բարդ բառեր:
Հորդահոս- արյունահոս, արագահոս, սառնորակ- ցածրորակ, բարձրորակ, անուշահամ- դառնհամ,կծվահամ, կենսագիր- ձեռագիր, զբոսանավ- շոգենավ, կարմրազգեստ- կիսաշրջազգեստ, գայլաձուկ-շնաձուկ:
4. Տրված բառերի վերջին բաղադրիչները փոխելով ստացիր նոր բառեր:
Բարձրախոս, դեղնակտուց, ջրաղաց, աշխարհամարտ, ծովածոց, լեռնագնաց, սրբավայր:

Advertisements

Ֆլեշմոբյան առաջադրանք

1. Քանի՞ սխալ կա նախադասության մեջ:
«Պատանեական խանդավառությամբ օրե(ա)կան երեք անգամ կաշվեկազմ գրքով հունե(ա)րեն էր սովորում»:

2.Համապատասխանեցրու հայկական առածների սկիզբն ու ավարտը։

ա. աղոթքն իր տեղը                      1. անտերին՝ գելը
բ. զուռնեն էնտեղ փչիր                 2. որտեղ լսող կա
գ. հացը տաշտիցդ վերցրու          3. փախլավան ուրիշը կերավ
դ. տերովին տերն է տարել           4. թուրն իր տեղը
ե. ալյուրը մենք մաղեցինք           5. ընկերը՝ գյուղիցդ

3․ա) Ո՞րն է հոգաբարձու բառի առաջին արմատը : Հոգ

բ) Մարդ և տիկին գոյականներից ո՞րը հոգնակիի կազմության զուգաձևություն ունի: Տիկին

գ) Ի՞նչ հնչյունափոխություն կա ստրջացում բառում: Ստերջ (ե<ը)

դ) Վարկաբեկել և վարքուբարք բառերից ո՞րի երկու արմատն էլ համանուն ունեն: Վարկաբեկել

.  Ուղղել սխալները․

1.   Մարդկանց նայում էր ակնոցների տակից քննախույզ հայացքով:

2. «Մեր լեզուն մեր խոսքն է դա»։

3. — Իմ լավ բարեկամին քո մոտ կուղարկեմ, -խոստացավ ընկերս: (քեզ)

4. — Ձեր անդունդներով եկեք չափվեցե՜ք: (չափվեք)

5․ Նա հասկաց(ող)ություն անգամ չուներ, թե ինչի շուրջ են բանավիճում ներկաները:

Կապ

Կապեր կոչվում են այն բառերը, որոնք որևէ բառ կապում են բայական անդամի լրացում և նրա հետ միասին դառնում են բայական անդամի լրացում։

Կապերը ըստ շարադասության լինում են երեք տեսակի։

Նախադասություններ- որոնք դրվում են կապվող բառից առաջ։ Օրինակ`մինչ, նախքան, չնայած, ի, հակառակ, հանուն և այլն։

Ետադրություններ- դրվում են կապվող բառից հետո։ Օրինակ` վրա, մասին, մինջև, տակ, մեջ, համար և այլն։

Երկդրությիւններ- կարող են դրվել և՛ կապվող բառից առաջ, և՛ հետո։ Օրինակ` բացի, չնայելով, անկախ և այլն։

Կապերը նախադասության անդամ ինքնուրույն չեն կարող լինում և հարցի չեն պատասխանում։

 

Առաջադրանք, մակբայ

Տրված գոյականներից ածանցման միջոցով կազմել մակբայներ։
Հոգի- հոգեպես
դիվանագետ- դիվանագիտորեն
ընկեր- ընկերովին
գազան- գազանաբար
խումբ- խմբովին
եղբայր- եղբայրաբար
վերջ- վերջապես
ազգ- ազգովին
նյութ- նյութապես
գլուխ- գլխովին
բարեկամ- բարեկամաբար

Հետևյալ մակբայները գործածել բայերի հետ։
Ազնվորեն- աշխատել
օրեցօր- աճել
տարեցտարի- զարգանալ
խորապես- մտածել
մեն-մենակ- ապրել
կուզեկուզ- քայլել
հավիտյան- դատապարտվել
բարոյապես- հաղթել
հայրաբար- սիրել
լռելյայն- խորհել
բերնեբերան- հասնել
խումբ- խումբ- լցվել
արագ-արագ- աշխատել
վերջիվերջո- ավարտել
հոտնկայս- աղոթել
ներքուստ- հանգստանալ
նյութապես- ապահովել

Տրված ածականներից ածանցման միջոցով կազմել մակբայներ։
Խորամանկ—խորամանկաբար
խոլ—խոլլաբար
դաժան—դաժանաբար
էական—էականապես
խոնարհ—խոնարհաբար
թեթև—թեթևակի
բարեխիղճ—բարեխղճաբար
մեղմ—մեղմորեն
խիզախ—խիզախաբար
քաջ— քաջաբար

Գրել հինգական տեղի, ժամանակի, ձևի և չափի մակբայ։

տեղի- դեմ դիմաց, դեմ առ դեմ, այլուր, քաղաքից քաղաք, սարեսար
ժամանակի- հիմա, վաղուց, տարեցտարի, հավետ, հուր-հավիտյան
ձևի- լրջորեն, թեթևակի, արագ, քաջաբար, կամաց
չափի- մասսամբ, քիչ, ամբողջությամբ, ընդանհրապես, շատ

Մակբայ

Մակբայներ  կոչվում են այն բառեը, որոնք ցույց են տալիս գործողության կատարման տեղը, ժամանակը, ձևը և չափը։ Ըստ այդմ էլ մակբայները լինում են՝ տեղի (ուր, որտեղ), ժամանակի (երբ, որբվանից), ձևի (ինչպես), չափի (որքան, ինչքան, ինչ չափ, որ չափ)։ Մակբայները միշտ դրվում են բայերի հետ՝ և այդտեղից էլ խոսքի մասի անվանումը՝ մակբայ։
Տեղի մակբայ՝ ամենուրեք, այլուր, քաղաքից քաղաք, ամենուր, դռնեդուռ, դեմառդեմ, սարն ի վեր։
Ժամանակի մակբայ- առավոտյան, այսօր, վաղը, երեկ։
Ձևի մակբայ- քաջաբար, հոգեպես, քնքշորեն, ազգովին, ընկերաբար, բարեխղճորեն։
Չափի մակբայներ- լիովին, ամբողջովին, գրեթե, շատ, քիչ, շատ-շատ, բազմիցս։
Մակբայակերտ ածանցներ
-(ա)պես- նյութապես, մշտապես, ժամանակավորապես
-որեն- դաժանորեն, քնքշորեն, հեզորեն
-(ա)բար- խիզախաբար, ընկերաբար, բարեկամաբար
-ակի- շեղակի, շեշտակի
-ովին- ընկերովին, բոլորովին, խմբովին, ազգովին
-ուստ- վերուստ, ներքուստ, արտաքուստ

Առաջադրանք, բայեր

Թավ գրված բայերը փոխարինեք հոմանիշներով:

Գետը դուրս է պրծնում-ազատվում է անդնդախոր կիրճի կապանքներից և անզուսպ ու կատաղի հոսքով սլանում-ընթանում հովտով:
Կեսգիշերին հոլիկում արթնանում եմ-զարթնում եմ գետի հոխորտալի դղրդյունից: Լուսնկա գիշերն իր փայլփլուն աստղերով աչք է գցում-նայում հոլիկից ներս, սառը քամին ուժգին պոռթկումներով վրա է տալիս- հարձակվում, և թվում է,  թե գետն է սպառնագին գրոհում-հարձակվում մեր կացարանը: Թեև մենք ուղղակի գետափին չենք, սակայն գիշերը ջուրն այնքան մոտ է թվում, որ ակամա սարսափ է պատում-վախեցնում քեզ. հանկարծ տանի-քշի հոլիկը:
Գեղեցիկ է գիշերը մարգագետնում. այստեղ-այնտեղ երևում են-տեսանելի են ձիերը, որ կուշտ արածելուց հետո հանգիստ նիրհում են-քնում են: Իսկ կողքին, քամուց տարուբերվող եղեգները մեկ-մեկ կռացնելով-խոնարհելով, խուլ ձայնով քարերն է տեղից տեղ շարժում-տեղափոխում ահեղամռունչ գետը ու իր սպառնագին աղմուկն է տարածում-սփռում չորս կողմը: Խավարի մեջ ուրվագծվում են- նշմարվումարծաթազօծ լեռնագագաթները:

Ներգործական կառուցվածքի նախադասությունները դարձնել կրավորական:

Բոլորը սիրում էին այդ խիզախ զինվորին:
Այդ խիզախ զինվորը սիրվում է բոլորի կողմից։
Մի հուժկու ձայն հանկարծ ընդհատեց լռությունը:
Լռությունը ընդհատվեց մի հուժկու ձայնից։
Բացումն անընդհատ հետաձգում են:
Բացումն անընդհատ հետաձգվում է։
Մեղմ քամին շարժում է սաղարթները:
Սաղարթները շարժվում են մեղմ քամուց։
Բարբարոսի թուրն ու նիզակը  խոցել են հայոց ձեռագրերը:
Հայոց ձեռագրերը խոցվել են բարբարոսի թրից ու նիզակից։
Զորքերի բազմությունը ծածկեց Գեղամա ծովակի ափը:
Գեղամա ծովի ափը ծածկվեց զորքերի բազմությամբ։

Կրավորական կառուցվածքի նախադասությունները դարձնել ներգործական:

Բոլորը հմայվում են նրա ազնվազարմ նայվածքից:
Նրա ազնվական նայվածքը հմայում է բոլորին։
Առավոտվա ցողից նարնջագույն քարերի վրա  շողշողուն կաթիլներ են շարվել:
Առավոտվա ցողը նարնջագույն քարերի վրա  շողշողուն կաթիլներ է շարել:
Փայտե հեռագրասյունը թեքվել էր ձյունի ծանրությունից:
Ձյունի ծանրությունը թեքել էր փայտե հեռագրասյունը։
Այդ կենդանին` ուղտը, պոետների կողմից գրեթե չի գովերգվել:
Պոետները գրեթե չեն գովերգել այդկենդանուն՝ ուղտին։
Գիշերվա անդունդը խախտվեց ինչ-որ թռչունի կռնչյունից:
Ինչ-որ թռչյունի կռնչյուն խախտեց գիշերվա անդունդը։
Ծերունին վրդովվել էր հարևանի քար անտարբերությունից:
Հարևանի քար անտարբերությունը վրդովել էր ծերունուն։

Գործնական աշխատանք, բայեր

  1.  Փակագծերում դրված դերանուններն ու բայերը նախադասության մեջ դրեք պահանջված ձևով:

Ժողովուրդն իր սովորություններին երբեք չի դավաճանի։
Բազմությունը, իր շարքերը  խտացնելով, հյուրերին տեղ տվեց:
Նա ում ասես կարողացավ իր կամքը պարտադրել:
Դուք էլ կարող եք մեզ  հետ գալ:
Այդ ինչու են մարդիկ դրա վրա զարմացած:
Ձեզ համար ծնողները ոչինչ չեն խնայել:

2. Հետևյալ բայերին երկուական հոմանիշ գրեք
:

Հմայել- հրապուրել, դյութել
Խնդրել- աղաչել, պաղատել
Հավաքել- խմբել, ամբոխել
Զայրանալ- բարկանալ, ջղայնանալ
վախենալ- սարսափել, երկյուղել
Ցանկանալ- ուցել, կամենալ
3. Գրեք 5-ական -ել, -ալ վերջավորությամբ բայեր:

Հարբել, մարտնչել, ահաբեկել, բարևել, բարիշել

Զվարճանալ, անհետանալ, ուրախանալ, հարստանալ, երջանկանալ

4. Հետևյալ բայերում ընդգծեք բայահիմքերը և որոշեք, թե ինչ խոսքի մասերի են պատկանում դրանք:

Ողջունել– ողջույն, մատռվակել- մատռվակ, պղծել- պիղծ, հնձել- հունձ, վճարել- վճար, երկրորդել- երկու, գրկել- գիրկ, մրրկել- մրրիկ, կարմրել- կարմիր, նույնանալ- նույն, գամել- գամ, կախարդել- կախարդ, երկուանալ- երկու, շամփրել- շամփուր, կապտել- կապույտ, բուրել- բույր, ոչնչանալ- ոչինչ, պայտել- պայտ, բոլորել- բոլոր, ծառայել- խառա, ապշել- ապուշ:

5. Առածներում լրացնել համապատասխան բայերը:

Ջրի բերած,  ջրի տարած:
Տաշած  քարը գետնին չի մնա:
Ուրիշի հացով փոր չի կշտանա;
Խոսք կա` սարի գլուխ կհանի , խոսք  կա` սարից ներքև կգլորի:
Խոսք  կա, մի փութ մեղրով չի ուտվի:
Աշխարհի շինողն ու  քանդողը լեզուն է։

Տնային աշխատանք

բագին-
բամբիշ-
բասրել-
բավիղ-
բարունակ-
բերուկ-
բով-
բորբ-
բտել-
բույլ-
բույան-
գահավորակ-
գաղջ-
գաճաճ-
գայթել-
գանահարել-
գարշապար-
գեհեն-
գժդմնել-
գեղմ-
գինդ-
գիրգ-
գիրթ- հանկարծակի
գծուծ-
գջլել-
գուղձ-
գորով-