Հայերենում քիչ գործածական բառեր

ագարիկոն- շամպինիոն
ագեվազ- կենգուրու
ագուգա- ջրի խողովակ
ագուցել- հագցնել, ամրեցնել
ազազել- նիհարել, չորանալ
ազնավուր- ազնվական
ազոխ- խահ, չհասած
ալավ- կրակ
ակազղուն- լեփ լեցուն
ակնածանք- հարգանք
ակնկոր- ամոթահար
ակութ- օջախ
աղարտել- փչացնել, վնասել
աճապարել- շտապել
այպանել- ծաղրել
անագորույն- անգութ, դաժան
անարգ- նվաստացնել
անդուլ- անդադար
անհարիր- անկապ
անպաճույճ- անշուշտ
անսալ- հանդուրժել
անքթիթ- ակնդետ
աշխետ- շիկակարմիր
աշտե- երկաթե նիզակ
աշտանակ- լույս, ճրագ
ապիկար- թույլ, տկար
առապար- քարքարուտ
առտնին- տնային, տնական
ասպար- վահան
աստանդական- թափառական, նժդեհ
ավյուն- եռանդ, ոգևորություն
արամբի- ամուսնացած կին
արբշիռ- խմած, հարբած
ատաղձ- շինվածանյութ
արփի- արեգ, արև

Advertisements

Գործնական աշխատանք

Կետերի փոխարեն գրել որոշյալ դերանուններ:
Թվում էր` աննշան դեպք էր, բայց խորապես հուզեց բոլորին:
Ողջ գիշեր ծերունին աչք չկպցրեց:
Ամեն անգամ այդ ճանապարհով անցնելիս տխրում էր քաջ հայդուկը:
Մութն ընկնելուն պես այդ անառիկ ամրոցը սարսափազդու տպավորություն էր թողնում յուրաքանչյուր անցորդի վրա:
Մահն ամենքին  հաշտեցրել էր  նրա հետ, յուրաքանչյուրը աշխատում էր իր վշտակցությունը հայտնել ժառանգներին:

Կետերի փոխարեն գրել անորոշ դերանուններ:
Գորշավուն ստվարաթղթի վրա ինչ-որ բան էր գրված:
Հասնելով ինչ-որ շենքի` նա կանգ առավ, նայեց շուրջը և ներս մտավ:
Հյուրերից մի քանիսը արդեն դուրս էին եկել  պատշգամբ` մաքուր օդ շնչելու:

Կետերի փոխարեն գրել փոխադարձ դերանուններ:
Մարդիկ ակնածանքով ճանապարհ էին տալիս  անծանոթ երիտասարդին, քչփչում իրար հետ:
Հեռու հորիզոնում ինչ-որ գիծ նորից բաժանել էր իրարից ծովն ու երկինքը:
Գլխարկն այնպես էր նստել գլխին, ասես այդ գլուխն ու գլխարկը իրար համար էին ստեղծվել:
Տարբեր երկրներում ապրող գիտնականները վաղուց էին հետաքրքրվում միմյանցով:

Կետերի փոխարեն գրել հարցահարաբերական դերանուններ:
1. Հիմա ենք հասկանում, թե որքան անտարբեր ենք եղել այդ մարդու հանդեպ:
2. Ու՞մ  ձեռքով են կառուցվել այս շենքերն ու փողոցները:
3. Զարմանքով նայում ես շուրջդ ու մտածում, թե ինչո՞ւ է կյանքն այսպիսին դարձել:
4. Միայն նա կասի`  ի՞նչ  է կատարվել այստեղ:
5. Ո՞վ  կասի, թե մեր քաղաքում  ինչպե՞ս  հայտնվեցին այդ փոխադրամիջոցները:
6. Սա մի անգնահատելի գանձ է, որը  դուք պարգևեցիք ինձ:

Կետերի փոխարեն գրել ժխտական դերանուններ:
1. Ոչ ոք  չնկատեց, թե բժիշկը երբ դուրս եկավ հիվանդասենյակից:
2. Երկար ժամանակ նրանցից ոչ մեկը չէր համարձակվում խոսել:
3. Գույների այս համադրությունից էլ ոչինչ չստացվեց:
4. Արտասվող ապակիների միջից ոչ մի բան չէր երևում:
5. Թանգարանի դահլիճներում գրեթե ոչինչ չէր փոխվել, ոչ մի  ցուցանմուշ կարծես չէր տեղաշարժվել, գողության մասին ոչ ոք  չէր կասկածում, աշխատակիցներից ոչ մեկի մտքով նման բան չէր էլ անցնի:

Դերանուն (անվանը փոխարինող բառեր)

Դերանվան տեսակները
անձնական- ես, դու, նա, ինքը, մենք, դուք, նրանք, իրենք
ցուցական- սա, դա, նա, այս, այդ, այն, նույն, նույնպիսի, այնպես
փոխադարձ- իրար, միմյանց, մեկմեկու
հարցական- ո՞վ, ի՞նչ, որտե՞ղ, ինչիսի՞, ե՞րբ, որպիսի”, ինչու՞
հարաբերական- ով, ինչ, որտեղ, ինչպիսի, երբ, որպիսի, ինչու
որոշյալ- բոլորը, ամբողջը, ողջը, յուրաքանչյուրը, ամեն մի, ամեն ոք
անորոշ- ինչ-ինչ, ոմն, ինչ-որ, մի, մեկը
ժխտական- ոչ ոք, ոչինչ, ոչ մի, ոչ մեկը

1․Ես, դու,  նա դերանունները գործածել հետևյալ կապերի հետ:
Հետո, պես, հետ, համար, մոտ, առաջ, նման, վրա, փոխարեն:

Ինձնից հետո, ինձ պես, ինձ հետ, ինձ համար, ինձ մոտ, իմ առաջ, ինձ նման, իմ նման, ինձ վրա, իմ փոխարեն, քեզնից հետո, քեզ պես, քեզ հետ, քեզ համար, քեզ մոտ, քո առաջ, քեզ նման, քեզ վրա, քո փոխարեն, նրանից հետո, նրա պես, նրա համար, նրա մոտ, նրա առաջ, նրա նման, նրա վրա, նրա փոխարեն։

2․Գրել հինգական բաղադրյալ բառ ինքն, յուր, ես դերանուններով։
ինքնակամ, ինքնատիպ, ինքնամփոփ, ինքնուրույն,
յուրովի, յուրաքանչյուր, յուրահատուկ, յուրովսան
եսասեր, եսամոլ, եսակենտրոն, եսապաշտ, եսասիրություն

3․Որքան․ ինչպիսի, ինչ, երբ, որ դերանունները գործածել նախադասությունների մեջ մի դեպքում որպես հարցական, մյուս դեպքում՝ պատմողական հնչերանգով։

Որքա՞ն ժամանակ ունի նա քննությանը պատրաստվելու համար։
Որքան էլ դու ցանկանաս, դա անհնար է։
Ինչպիսի՞
Ի՞նչ էիր անում դու երբ կատարվեց սպանությունը։
Ինչ էլ, որ դու անես, միևնույն է նրան չես հաղթի։
Ե՞րբ կատարվեց այդ ուրախ միջադեպը։
Երբ, որ դու գաս նա արդեն պատրաստ կլինի;
Ո՞ր թատրոնում է լինելու ներկայացումը։

4.Բոլոր, որևէ, ինչ-ինչ, ոչ մի, յուրաքանչյուր, ողջ, ոմն, որոշ դերանունների հետ գործածել եզակի կամ հոգնակի թվով գոյականներ;

Բոլոր երեխաները, որևէ մարդ, ինչ-ինչ հետևանքներ, ոչ մի արդարություն, յուրաքանչյուր սովորող, որջ ամառ, ոմն անձնավորություն, որոշ խնդիրներ։

Թվական անուն

aybuben.png

1. Առածներում լրացնել թվականները:
Ուզողի մեկ երեսն է սև, չուզողի  տասը:
Յոթ չափիր, մեկ կտրիր:
Գիտունին մեկ ասա, անգետին հազար ու մի:
Մի ունեցիր հարյուր դահեկան, ունեցիր հարյուր բարեկամ:
Տասը մատիցդ որ մեկը կտրես, արյուն դուրս կգա:
Մեկ խելքը լավ է, երկուսը` ավելի լավ
Հերոսը- անգամ է մեռնում, վախկոտը` հազար ու մեկ:

2. Հետևյալ թվականները գրել տառերով
ա. 69- վաթսունիննը, 1988- հազար ինը հարյուր ութսունութ , 357- երեք հարյուր հիսունյոթ, 2968- երկու հազար վաթսունութ, 99- իննսունինը, 3-րդ- երրորդ, 10-րդ- տասներորդ:
բ.  I- առաջինII- երկրորդIII- երրորդIV- չորրորդV- հինգերորդVI- վեցերորդVII- յոթերորդVIII- ութերորդIX- իններորդX- տասներորդ:

3. Տրված բացարձակ թվականները արմատի կրկնությամբ և ածանցման միջոցով դարձնել բաշխական, նույնը դարձնել նաև դասական:
Մեկ– առաջին, մեկական, չորս– չորրորդ, չորսական, հինգ– հինգերորդ, հինգ-հինգ, ութ– ութերորդ, ութական, , ինը- իններորդ, իննական, տասը– տասներորդ, տասական, տասնինը- տասնիններորդ, տասնիննական :
4. Ըստ վերը նշված աղյուսակի ` գրիր քո և ձեր ընտանիքի անդամների ծննդյան տարեթվերը:

2003- ՍԳ
2010- ՍԺ
1975- ՌՋՀԵ
1973- ՌՋՀԳ

Ածական, գործնական աշխատանքներ

Լրացնել հետևյալ առածների ածականներըդրանք ընտրելով տրվածներից:
Ծանր, պաղ, լավ, սև, անպտուղ, անուշ, զորավոր, շիտակ, արդար, ոսկե, լավ:

Լեզու կա անուշ է, լեզուն կա` լեղի:
Արդար յուղը ջրի տակ չի մնա:
Սպիտակ փողը սև օրվա համար է:
Խելքը ոսկե թագ է, ամեն մարդու գլխին չի լինում:
Անպտուղ ծառին քար գցող չի լինի:
Հեռավոր սուրբը զորավոր կլինի:
Ծանր քարը իր տեղում կմնա:
Լավ աղջիկը յոթ տղա արժե:
Շիտակ խոսքը հանաքով կասեն:
Լավ հնձվորը դաշտում  էլ կհնձի, սարում էլ:
Պաղ ապուր, շան կերակուր:

Հետևյալ առածների մեջ լրացնել հականիշ ածականները:
Ջահելի աչքով աղջիկ առ, ահելի աչքով`ձի:
Գիտունի հետ քար քաշի, տգետի հետ փլավ մի կեր:
Ծամը երկար, խելքը` կարճ:
Թոկի երկարն է լավ, խոսքի` կարճը:
Գիժը մի քար գցեց ծովը, հազար խելոք չկարողացան հանել:
Խոսքը մեծին, ջուրը` Փոքրին:
Փորձված թանը անփորձ մածունից լավ է:
Սև սիրտ, սպիտակ ատամ:
Մինչև հաստը բարակի, բարակի հոգին դուրս կգա:
Թանկից էժան չկա:

Տրված տեղանուններից ածանցման միջոցով կազմել ածականներ:

Սև ծովյան, Փոքր Ասիական, Նոր Զելանդական, Միջին Ասիական, Հարավ ամերիկյան, Արևմտա եվրոպական, Խաղաղ օվկիանոսյան, Հարավ կորեական:

Կետերը փոխարինել ածականակերտ ածանցներով:

Անկենդան, դժկամ, չխոսկան, տգետ, հայրական, կիսատ, փառավոր, վայրենի, աղի, արևելյան, եռանդուն, ազդեցիկ, դողդոջուն, հնչեղ, համեղ:

Ստի ոտը կարճ է

Կար չկար մի գյուղակ կար: Այնտեղ ապրում էր մի հարուստ խաբեբա: Նա
կարողանում էր բոլորին այնպես ստել, որ ստացվի ճիշտն իր ուզածով: Նա
կարողացել է համոզել, որ գյուղի տերը ինքն է ու իր ձեռքերում է բոլորի
ապագան: Միշտ կարողանում էր վաճառականներին մոլորեցնել ու թանկարժեք
ապրանքը համարյա անվճար վերցնել,  ու նմանատիպ դեպքերը շատ-շատ էին: Վատն այն էր, որ ոչ ոք չէր նկատում այդ ամենը, ու բոլորը շարունակում էին
հավատալ նրա խաբեբայություններին: Մարդը մտածում էր,  որ այդպես էլ
շարունակվելու է, ու ինքը միշտ այդպես անհոգ ապրելու է: Սակայն երկար
չտևեց ստի կյանքը: Գյուղ եկավ մի ճամփորդ իմաստուն: Նա շրջեց քաղաքով,
ծանոթացավ մարդկանց  ու ստախոսին  նույնպես: Մի քանի օր հետևելուց հետո
ամեն ինչ հասկացավ ու մարդկանց զգուշացրեց խաբեբայի վատ արարքների
մասին: Մարդիկ սկզբում չհավատացին ու հեգնանքով սկսեցին վերաբերվել
իմաստունին:  Սակայն   քիչ  ժամանակ էր պետք`  գյուղացիներին իրապես
հասկանալու, թե ով է իրականում իրենց  շատ սիրելի ստախոսը: Բոլորով դուրս
եկան նրա  դեմ ու վռնդեցին գյուղից :Ահա թե ինչու են ասում` ստի ոտքը կարճ է:

Գործնական աշխատանք

Խմբավորիր ածականները ըստ առարկայի արտաքին հատկանիշի, ըստ ներքին հատկանիշի, ըստ գույների, ըստ մարդու մտավոր և բարոյահոգեկան հատկանիշների:
Ուռուցիկ, կծու, հեզ, խաժ, գանգուր, շվայտ, խելացի, հնազանդ, դեղձան, պարկեշտ, կլոր, գորշ, լաջվարդ, ժանտ, համեստ, լուրթ, ծուռ, թթու, խորամանկ, հարթ, բիրտ, մանր, քաղցր, ծավի, ուղիղ, ծույլ, բիլ, խորդուբորդ, նենգ, ազնիվ:

արտաքին- ուռուցիկ, գանգուր, խաժ, դեղձան, կլոր, ծուռ, հարթ, մանր, ուղիղ, խորդուբորդ
ներքին- կծու, թթու, քաղցր
գույներ- լաջվարդ, լուրթ, գորշ, ծավի, բիլ
մտավոր, բարոյահոգեկան- հեզ, շվայտ, խելացի, հնազանդ, պարկեշտ, համեստ, խորամանկ, բիրտ, ծույլ, նենգ, ազնիվ։

Կազմիր տրված ածականների գերադրական աստիճանը:
Ազնիվ- ամենաազնիվ, ազնվագույն, ամենից ազնիվ
հին- ամնեահին, հնագույն, ամենից հին
բարի- ամնեաբարի, ամենից բարի
նոր- ամենանոր, նորագույն, ամենից նոր
ծանր- ամենածանր, ծանրագույն, ամենից ծանր
զգայուն- ամենազգայուն, ամենից զգայուն
սուր- ամենասուր, ամենից սուր
երկար- ամենաերկար, ամենից երկար
մեծ- ամենամեծ, մեծագույն, ամենից մեծ
գեղեցիկ- ամենագեղեցին, ամենից գեղեցիկ
խոշոր- խոշորագույն, ամենախոշոր, ամենից խոշոր

Շարքում ընդգծիր համեմատության աստիճան չունեցող որակական ածականները:
Հպարտ, կույր, խեղճ, գեղեցիկ, չար, նենգ, պարկեշտ, արու, բարի, վեհ, ագահ, հղի, վսեմ, համր, պիղծ, ամուրիխուլ, արդար, ճերմակ:

Տրված արմատներով կազմիր ածանցավոր և բարդ ածականներ:
Արծաթ- արծաթյա,
ադամանդ- ադամանդե, ադամանդապատ
ծիծաղ- ծիծաղկոտ, ծիծաղադեմ
լույս- լուսավոր, լուսառատ
սեր- սիրառատ, սիրալի
հոտ- հոտավետ,
հուր- հրե,
դառը- դառնալի, դառնահամ
մազ- անմազ,
գույն- գույնզգույն, անգույն
գութ-
իմաստ- իմաստալի, իմաստազուրկ
մարմար- մարմարյա,