Ստուգում

1. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ձ.
1) արձակ, բարձր, փոցխ, ընթացք
2) արցունք, դեղձան, փորձ, արձան
3) բարձ, դերձակ, հարձակվել, դաղձ
4) դեղձանիկ, պախուրց, օձաձուկ, վրձին

2. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ղ.
1) զմրուխտ, դրախտ, դեղձ, աղքատ
2) կխտար, պանդուխտ, վախճան, գաղտնի
3) բախտ, թխկի, բողկ, խրոխտ
4) սանդուղք, խեղդել, շաղկապ, եղբայր

3. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ր.
1) քաշկռտել, փարթամ, հուռթի, քառասուն
2) արթուն, արհամարհել, կրծել, եղերական
3) կոխկռտել, կտրտել, պառկել, գրգիռ
4) մրմուռ, բարբառ, գառնուկ, խրճիթ

4. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում օ.
1) մեղմօրոր, հանրօգուտ, ոսկեզօծ, անօդ
2) այսօր, անոթ, օրեցօր, առողջ
3) ապօրինի, օրըստօրե, վատորակ, հայորդի
4) բարորակ, արագոտն, ամենօրյա, պարզորոշ

5. Ո՞ր բառում տողադարձի սխալ կա.
1) կըրկ-նել
2) դասա-գըրքեր
3) արագ-ընթաց
4) ար-դյոք

6. Ո՞ր շարքի բոլոր բառերի բաղադրիչներն են միասին գրվում.
1) քաջ (առողջ), փութ (եռանդ), աս (ու) լիս, տարե (ց) տարի
2) քարոզ (արշավ), տեղից (տեղ), հետ (կանչել), թել (ասեղ)
3) տուն (տեղ), փոխ (զիջում), կրակ (մարիչ), ձայն (ծպտուն)
4) ժամ (պատարագ), թոռն (որդի), գլուխ (հանել), ծովից (ծով)

7. Ո՞ր շարքի բառերի և բառակապակցությունների բոլոր բաղադրիչներն են մեծատառով գրվում.
1) Մազե Կամուրջ, Գևորգյան Ճեմարան, Երևանի Պետական Համալսարան, Մեծ Մասիս
2) Ավարայրի Դաշտ, Հրազդան Գետ, Խոսրով Կոտակ, Սարդարապատի Ճակատամարտ
3) Դավիթ Անհաղթ, Նոր Գետիկավանք, Ռուսաստանի Դաշնություն, Գերմանիայի Դաշնային Հանրապետություն
4) Անանիա Շիրակացի, Ամերիկացի Ճանապարհորդ, Ռշտունյաց Նախարար, Ալպյան Լեռներ

8. Ո՞ր բառում ի ձայնավորի հնչյունափոխություն կա.
1) հոգյակ
2) սիրել
3) առվակ
4) մատենագիր

9. Ո՞ր բառում է շեշտը դրվում վերջին վանկի ձայնավորի վրա.
1) գրել տալ
2) ովևէ
3) երազ
4) գուցե

10. Ո՞ր բառակապակցությունը դարձվածային իմաստ չունի:

1) ճանապարհը ոտքով անցնել

2) ականջին օղ անել

3) խելք խելքի տալ

4) աչքը վրան պահել

11. Ո՞ր շարքի բառազույգերն են հականիշներ:

1) ճիշտ-թյուր, մակերեսային-ծանծաղ

2) կիրթ-անտաշ, բերկրալից-թախծոտ

3) պատվարժան-անարգ, նոր-վերջին

4) կանուխ-վաղ, խորդուբորդ-ողորկ

12. Ո՞ր շարքի բոլոր բառերն են անհոդակապ:

1) գարեջուր, պարընկեր, հայազգի

2) ազգընտիր, բազկաթոռ, փոշեհատիկ

3) սերմնագռավ, արքայազն, կարճալիք

4) հատընտիր, ադամորդի, աղեխարշ

13. Ո՞ր բառի արմատը ինքնուրույն չի գործածվում:

1) ուղևոր

2) ճեմարան

3) սեղմակ

4) համեղանալ

14. Ո՞ր բառը կազմությամբ բարդ ածանցավոր չէ:

1) չվացուցակ

2) հնգամյա

3) արյունարբու

4) դյուրագրգիռ

15. Ո՞րն է բաշխական թվական:

1) վեցերորդ

2) հարյուրական

3) մի երկու

4)  մեկ քառորդ

16. Ո՞ր շարքի բոլոր բառերն են հոգնակին կազմում –ներ վերջավորությամբ:

1) պատճեն, արձակագիր, ռուս, հանքափոր

2) մեծատառ, օրինագիծ, հողամաս, նախագահ

3) ամսագիր, ֆիդայի, երկտող, խաղաթուղթ

4) ժամկետ, վայրէջք, նստացույց, վագր

17. Ո՞ր նախադասության մեջ կա ան արտաքին հոլովման ենթարկվող բառ:

1) Սենյակի մի անկյունում՝ գահավորակի վրա, բազմել էր իշխանուհին:

2) Հյուրերի գալուստը զարմացրեց տանտերերին:

3) Վերջապես երևաց ծաղիկներով ու դրասանգներով զարդարված հոյակապ դուռը:

4) Լսելով քրոջը վիրահատող բժշկի անունը՝ Սեդրակը հանգիստ շունչ քաշեց:

18.  Ո՞ր նախադասության մեջ կա գերադրական աստիճանով ածական:

1) Ամեն տեսակ երգ երգեցի. Ամենից լավ տաղն է էլի,

Սայաթ-Նովի անմահական, դրախտային խաղն է էլի…

2) Կարծես մանկական կապույտ երազում

Ամեն ինչ այնպես ժպտում էր աննենգ:

3) Բյուրավոր բանակներ ելան՝ վիթխարի, համարձակ, անահ:

4) Եկար հուշիկ, անչար ավաղներով,

Օրորներով ամենօրոր…

19. Ո՞ր նախադասության մեջ բառագործության սխալ կա.
1) Այդ պչրուհին բոլորին գերել էր կարմրահեր վարսերով:
2) Աշխարհի բոլոր ծագերում նա երջանկություն փնտրեց, բայց չգտավ:
3) Հենց որ ստացան այդ լուրը, ամրոցի բնակիչներն իսկույն խռնվեցին պատանու շուրջը:
4) Քամին փռփռացնում էր նրա մաշված չուխայի փեշերը:

20. 5-րդ դարի պատմիչներից ո՞վ է անդրադարձել հայկական առասպելներին ու վիպերգերին.
1) Մ. Խորենացի
2) Փ. Բուզանդ
3) Ղ. Փարպեցի
4) Ագաթանգեղոս

21. Միջնադարի ո՞ր բանաստեղծն է համարվում անձնական քնարերգության սկզբնավորողը.

1) Նահապետ Քուչակ
2) Շնորհալի
3) Գրիգոր Նարեկացի
4) Ֆրիկ

22. Մ. Նալբանդյանի ո՞ր ստեղծագործությունից է բերված հատվածը.
Ներկա օրերում այլ ի~նչ սև քնար,
Սուր է հարկավոր կտրիճի ձեռքին
Արյու´ն ու կրա´կ թշնամու վերա,
Այս պիտի լինի խորհուրդ մեր կյանքին:
1) «Վազող ջրին»
2) «Ազատություն»
3) «Իտալացի աղջկա երգը»
4) «Մանկության օրեր»

23. Ի՞նչ ժանրի ստեղծագործություն է.
Բերանն արնոտ Մարդակերը էն անբան
Հազար դարում հազիվ դառավ մարդասպան:
Ձեռքերն արնոտ գնում է նա դեռ կամկար,
Ու հեռու է մինչև Մարդը իր ճամփան:
1) հանելուկ
2) քառյակ
3) խաղիկ
4) բանաստեղծություն

24. Ո՞ր նախադասությունն է շարադրված գրաբարով:

1) Գողտըր գեղգեղն վարդակարոտ բուլբուլին, բնության դաշնակք, ո՜հ, չեն կրնար նվաճեր Ձեր հառաչներն, որով մռընչեն նոճիներ:

2) Վուրտիղ ժամ, վուրտիղ պատարագ, վուրտիղ սիրով տաղ է ըլում, թեվուր հոգուտ կամքն իս անում, մարմինտ բեդամաղ է ըլում:

3) Գազան, անասուն ու հաւ գեմ ունին իւրեանց տուն ու բուն. ո՛չ տուն ու ո՛չ տեղ ունիմ, կու խոցիմ զօրն ի յայն հարկույն:

4) Ի համատարած ծովէն պղպըջէր գոյնըն այն ծաղկին. երփն երփնունակ ծաղկին, շողշողէր պտուղն ի ճղին:
25. Ո՞ր հեղինակի ո՞ր գործից է բերված հատվածը.
«… Աշակերտները ամբարտավան, ստահակ, մեծախոս, աշխատանքից խուսափող, արբեցող, վնասարար, ժառանգությունից փախչող:
Զինվորականներն անարի, պարծենկոտ, զենք ատող, ծույլ, թուլամորթ, հելուզակ…»
1) Ֆրիկ «Գանգատ»
2) Շնորհալի «Ողբ Եդեսիո»
3) Խորենացի «Ողբ»
4) Սայաթ-Նովա «Արդար դատե»

26. Ո՞ւմ նամակներն են տեղ գտել Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպում:

1) Աղասու և Հասան խանի

2) հեղինակի և Աղասու

3) Աղասու մոր և Նազլուի

4) Թագուհու և գյուղացի Հարությունի
27. Տողերի ո՞ր դասավորությունն է ճիշտ.
ա) Գուզիմ թըռչի բըլբուլի պես, բաղերումեն բեզարիլ իմ
բ) Դովլաթն էհթիբար չունի, յիփ օր կերթա իր շըքարով
գ) Աշխարհըս միզ մնալու չէ` իմաստնասիրաց խաբարով
դ) Լավ մարթն էն է` գլուխը պահե աշխարհումըս էհթիբարով
1) գ, ա, բ, դ
2) գ, դ, ա, բ
3) բ, դ, գ, ա
4) բ, ա, գ, դ

28. Գր. Նարեկացու ո՞ր տաղից է բերված հատվածը.
Ի համատարած ծովէն
Պղպջէր գոյնն այն ծաղկին,
Երփին երփնունակ ծաղկին
Շողշողէր պտուղն ի ճղին:
1) «Տաղ հայտնության»
2) «Տաղ հարության»
3) «Տաղ վարդավառի»
4) «Տաղ ծննդյան»
29. Գրական ո՞ր ուղղության ներկայացուցիչներից է Գր. Զոհրապը.
1) կլասիցիզմ
2) ռոմանտիզմ
3) ռեալիզմ
4) սիմվոլիզմ

30. Ո՞ր խնդրին չի անդրադարձել Խ. Աբովյանը « Վերք Հայաստանի» վեպի առաջաբանում.
1) լեզվի հարցին
2) գրականության բովանդակությանը
3) հերոսի ընտրությանը
4) հայ եկեղեցու պահպանությանը

31. Ո՞ր հայերենով է շարադրված բանաստեղծության հետևյալ հատվածը.
Երբ սէրն ի յաշխարհս եկաւ,
եկաւ իմ սիրտս բնակեցաւ,
Հապա յիմ սրտէս ի դուրս` յերկրէ յերկիր թափեցաւ…
1) գրաբար
2) արևմտահայերեն
3) միջին հայերեն
4) արևելահայերեն

32. Ո՞ր վիպերգից են հետևյալ տողերը.
Եթե դու յորս հեծցիս յԱզատն ի վեր ի Մասիս,
զՔեզ կալցին քաջք,
Տարցին յԱզատն ի վեր ի Մասիս…
1) «Տիգրան և Աժդահակ»
2) «Հայկ և Բել»
3) «Արա Գեղեցիկ և Շամիրամ»
4) «Արտաշես և Արտավազդ»

33. Ո՞ր պատմիչն է նկարագրել քրիստոնեության մուտքը Հայաստան.
1) Փավստոս  Բուզանդ
2) Եղիշե
3)  Ղազար Փարպեցի
4) Ագաթանգեղոս

34. Ըստ Քուչակի` ինչպիսի՞ն չպիտի լինի սերը.
1) ազատ
2) «դրամ-դրամ շէքերով»
3) «ճորով»
4) «խընծորով»

35. Ո՞վ է միջնադարյան հայ քնարերգության վերջին խոշոր ներկայացուցիչը.
1)  Նահապետ Քուչակ
2) Ֆրիկ
3) Ներսես  Շնորհալի
4) Սայաթ-Նովա

Թարգմանություն

В Индии встречают Новый год чаще, чем в любой другой стране мира. Традиционный индийский год, Гуди-падва, встречают в марте. В многочисленных штатах встречают Новый год по традиционным календарям проживающих там народов. Один из самых ярких праздников — Бенгальский Новый год, Холи. Фестиваль красок проходит в начале весны. В первый вечер сжигают чучело богини Холики, прогоняют скот через огонь и ходят по углям. А потом начинаются веселые гуляния, осыпания друг друга яркими красками и поливания крашеной водой.
11 сентября, когда заканчивается сезон дождей, в Эфиопии встречают Новый год
— Энкутаташ. Эфиопцы возводят высокие костры из эвкалипта и елей. На главной площади Аддис-Абебы собравшиеся горожане наблюдают, в какую сторону упадет обгоревшая вершина главного костра. В той стороне в наступившем году и будет самый обильный урожай. Во время празднования носят традиционные одежды, ходят в церковь и в гости. Дети в ярких нарядах раздают венки из цветов, ходят по соседям и за денежное вознаграждение девочки поют, а мальчики рисуют картинки․

Ամանորը Արևելքի երկրներում


Հնդկաստանում
 Նոր տարին ավելի հաճախ են դիմավորում, քան ցանկացած ուրիշ պետությունում։ Ավանդական հնդկական տարին՝ Գուդի-պադվան, դիմավորում են մարտ ամսին։  Շատ նահանգներում Նոր Տարին դիմավորում են այնտեղ ապրող ժողովուրդների ավանդական օրացույցով։ Ամենավառ տոներից մեկն է Բենգալական Նոր տարին`  Հոլի։ Ներկերի փառատոնը անցկացվում է գարնան սկզբներին։ Առաջին օրը` երեկոյան,  վառում են Հոլիկի աստվածուհու խրտվիլակը, քշում են անասուններին կրակի միջով և քայլում են ածուխների վրայով։ Դրանից հետո սկսվում են ուրախ տոնակատարությունները, իրար վրա վառ ներկեր են շաղ տալիս և ներկված ջուր։

Սեպտեմբերի 11-ին, երբ վերջանում է անձրևների շրջանը, Եթովպիայում դիմավորում են Նոր տարին` Էնկուտատաշը։ Եթովպացիները էվկալիպտներից և եղևնիներից վառում են հսկա խարույկներ։ Ադիս-Աբեբայի գլխավոր հրապարակում քաղաքացիները հավաքվում են և հետևում, թե որ կողմը կընկնի գլխավոր խարույկի վառված գագաթը։ Այն կողմը, որտեղ ընկնում է գագաթը, այդ կողմում էլ կլինելի ամենաառատ  բերքը։ Տոնախմբության ժամանակ հագնում են ազգային հագուստներ, գնում են եկեղեցի և  հյուր` միմյանց։ Երեխաները՝ վառ հանդերձանքներով, ծաղկեպսակներ են բաժանում, գնում են հարևանների տուն, աղջիկները  և գումարային պարգևատրության  համար երգում են, իսկ տղաները նկարներ են նկարում։
Բիրմայում Նոր տարին նշվում է մոտավորապես ապրիլի 12-17-ը: Տոնը կոչվում է Տինջան: Ինչքան շատ աղմուկ և ուրախություն, այնքան ավելի լավ, չէ՞ որ այդպես կարելի է գրավել անձրևի աստվածների ուշադրությունը: Փողոցներում կազմակերպում են իսկական ջրհեղեղներ` առատորեն իրար վրա ջուր լցնելով խողովակներից և դույլերից:

Երիտասարդները իրենց հարգանքը մեծերի հանդեպ արտահայտում են նրանց գլուխները օճառաջրով լվանալով: Նաև ընդունված է ցամաքող ջրամբարներից փրկել ձկներին և բաց թողնել մեծ լճերի մեջ` ասելով. «Ես բաց եմ թողնում  մեկ անգամ, որպեսզի ինձ բաց թողնեն տասը անգամ»:
Աղբյուրը

Առաջադրանք հայոց լեզվից

Փակագծերում տրված բառերից մեկը տվյալ նախադասությանը համապատասխանում էմյուսը՝ ոչՏեղադրիր ճիշտ բառը:

ա. Տատս թոնրի կողքին էր շարել նոր թխած նկանակները:
բ. Ժամանակն այդպես էլ չսպիացրեց նրա հոգում մնացած խարանը:
գ. Օրակարգում ներկայացված ոչ մի հարցի շուրջ միասնական որոշում չկայացվեց:
դ. Որոշվեց հիվանդի վիրահատությունը կատարել տեղային անզգայացումով:

Որ դարձվածքների  իմաստն է սխալ բացատրված:

  1. ժամավաճառ լինել – իզուր ժամանակ վատնել
    2.երեսից կախվել – թախանձել
    3.արյունը ջուր դառնալ – սահմռկել
    4.աչքերը փակել – ժպտալ (մահանալ)
    5. աչքը ջուր կտրել – կարոտով, անհամբերությամբ սպասել
    6. անձյուն ձմեռ – անճարակ մարդ
    7. գլխարկը գետնովը տալ – նորաձև հագնվել (անպատված մնալ)
    8. գլխին տալ — ուրախանալ (փոշմանել)
    Ո՞ր շարքի բոլոր բառազույգերն են կազմված հականիշներից:
  1. հետամտել-ձգտել, անթաքույց-սքողված, երբեմն-ստեպ-ստեպ
  2. հրավիրել-արտաքսել, ավերակ-շեն, լայն-անձուկ
  3. բարեկիրթ-անտաշ, գոգավոր-խորդուբորդ, համախմբել-ջլատել
  4. ականակիր-պղտոր, խոչընդոտել-խանգարել, անկանոն-օրինաչափ
    Ո՞ր շարքում ուղղագրական սխալ չկա.
  1. արփշիռ, փաղչել, հորձանուտ, տարրալուծել
  2. արհամարհել, տարորոշել, ավելորդ, բողկ
  3. քսուք, ժայտքել, ճմռթել, գախտագողի
  4. պարքև, պանդուխտ, սրտդողել, դշխուհի
    Ո՞ր շարքի բոլոր բառազույգերն են կազմված հոմանիշներից.
  1. ուշաթափվել-նվաղել, աղոթել-ապաշխարել, հոծ-խիտ
  2. տամուկ-խոնավ, թեժ-մարմանդ, դալուկ-գունատ
  3. ստահոդ-շինծու, աչառու-կողմնակալ, անձայն-մունջ
  4. լայնախոհ-նեղմիտ, շնորհազուրկ-ապիկար, կարկառուն-անվանի

       
 Գրի´ր տրված դարձվածքների իմաստները.

  1. Արյունը գլխին խփել- զայրանալ
  2. Լեզուն բռնվել- կաշկանդվել
  3. Քարը փեշից թափել- համոզվել
  4. Զենքերը վայր դնել- հանձնվել

Ո՞ր տարբերակը տեղադրելու դեպքում քերականորեն և տրամաբանորեն ճիշտ նախադասություն կստացվի:

……………………………, որը գտնվում էր Աթենքի մոտակայքում՝ դիցաբանական հերոս Ակադեմոսի անունը կրող պարտեզում:

  1. Հին Հունաստանում Պլատոնի հիմնած փիլիսոփայական դպրոցը կրում էր Ակադեմիա անունը
  2. Ակադեմիա անունն էր կրում Պլատոնի հիմնած փիլիսոփայական դպրոցը Հին Հունաստանում
  3. Հին Հունաստանում Ակադեմիա անունն էր կրում Պլատոնի հիմնած փիլիսոփայական դպրոցը
  4. Ակադեմոսի փիլիսոփայական դպրոցը Հին Հունաստանում հիմնել էր Պլատոնը

Զեղչումներ, շաղկապի զեղչում

Կարծում եմ, որ մայրաքաղաքի այս սյունազարդ դահլիճների մեջ, գեղեցկության, արվեստի ու տվայտանքների այս քաղաքում ես կխամրեմ:
Կարծում եմ`մայրաքաղաքի այս սյունազարդ դահլիճների մեջ, գեղեցկության, արվեստի ու տվայտանքների այս քաղաքում ես կխամրեմ:
Երևում էր, որ ծածկած շուկայի վերակացուն ազնիվ մարդ է:
Երևում էր` ծածկած շուկայի վերակացուն ազնիվ մարդ է:
Նրան թվում էր, թե գյուղացիք չեն ըմբոստանալու:
Նրան թվում էր` գյուղացիք չեն ըմբոստանալու:
Նրա խոնարհ, հեզ բնավորության շնորհիվ ինը տարի էր, ինչ ընտանիքում  խաղաղություն էր տիրում:
Նրա խոնարհ, հեզ բնավորության շնորհիվ ինը տարի էր` ընտանիքում  խաղաղություն էր տիրում:
    Զեղչեք հետևյալ նախադասությունների շաղկապները:
Տեսնես` ինչ պատահեց հորս:
Նա գիտե` ինչ է պատերազմը:
Նա մտածում էր` այնքան էլ ապահով չէ Զեյթունը:
Ասում են` նրա ջուրն ինքնահոս է:
Նա հեռադիտակով տեսել էր` թուրքական ձախ թևը մոտենում էր իրենց թաքստոցներին:
Այս էլ քանի օր է` գրասենյակից դուրս չի եկել:
Չգիտեմ` ինչպես հայտնվեցի որսորդական տնակի մոտ:
Արդեն երրորդ օրն է` քայլում է անապատով:
Ուղղեք կետադրական սխալները:
Նրան թվում էր` մահը վրա է հասնում:
Անտառի անհամար ծառերը մրցման մեջ են` ով կարող է ավելի շատ ջերմություն կլանել:
Թվում էր, թե դժգոհ են մեկմեկուց:
Նա մտածում է` այնքան էլ պաշտպանված չէ իրենց թաքստոցը:

Վերջին տերևը

Ցրտաշունչ քամին, մռայլ օրերը, մութ առավոտներն ու համարյա մերկացած ծառերը ասում էին, որ ձմեռն արդեն մոտ է։ Հանկարծ միգապատ երկինքը սկսեց գոռգոռալ, ու   խոժոռադեմ ամպերը իրար գլուխ հավաքվեցին։ Սկսվեց տխրեցնող անձրևը։ Մարդիկ վազում էին հորդահեղեղ անձրևի տակ, իսկ հազարերգանգ տերևները արագորեն թափվում էին անձրևին միացած քարասիրտ քամուց։ Ահա ծառին մնաց վերջին տերևը։ Անխիղճ քամին անընդհատ այս ու այն կողմ էր տանում տերևը ու փորձում պոկել հին ծառից։ Քամին անխղճորեն ապտակում է միայնակ տերևին՝ համոզելով հանձնվել ու միանալ հպատակվածներին։ Տերևն ինչքան ուժ ունի փորձում է համառել չար քամու կատակներին ու իրենն է առաջ տանում, փորձում է մնալ իր ծառին հավատարիմ, բայց, ուժասպառ լինելով, պոկվում ու ընկնում է գույնզգույն տերևների ամբոխի մեջ։

Նախադասության բազմակի անդամների կետադրությունը

Գորշացած պատերին կախված էին աքցաններ,  խարտոցներ,  դաշույններ,  զենք,  զրահ սաղավարտներ,  վահաններ:
Ծանր, ճնշող շոգ էր լցվել Որոտանի կիրճը:
Սիրում եմ աստղերի աշխարհը, գիշերային խորհրդավորությունը:
Արամը, Հասմիկը, Հրաչյան հավաքվել էին քաղաքի բուսաբանական այգու մոտ:
Խոր լռության մեջ լսվում էին գորտերի կռկռոցը, չորացած տերևների ճռճռոցը, թռչունների խոր կռինչը:
Նրանք վառ ու արտահայտիչ կերպով նկարագրում էին գույնզգույն ծաղիկների, ծառերի, գետերի, ամպերի գույներն ու երանգները:
Երեկոյան ստվերները պառկում են հուռթի արտերի, արոտամարգերի, խոտհարքերի, վրա, ձգվում են երկարում, հետզհետե աներևութանում, անէանում:
Նա վեր կացավ, նստեց գրասեղանի մոտ, սկսեց խորհել:
Բերկրանքից նա արթնացավ ու երեխայի պես տխրեց փախչող, անէացող երազի համար:
Գլխահակ ծաղիկները բարձրացնում էին իրենց գլուխը և նայում արևի ափսեին:

Բացահայտչի կետադրությունը

Երջանիկ պատահականությամբ ես` խոտորջուրցի պատանիս, դուրս պրծա արյունոտ սպանդից:
Աստղերը` երկնքի այդ զառ-վառ ծաղիկները, բուրում էին երկնային ոլորտում:
Թագավորին մնում էր արագ կազմակերպել տերունական զորքը` դիմադիր բռունցքը:
Անգամ եղբայրը` Վահանն էլ զարմացավ քրոջ վերաբերմունքից:
Մանեն ակամա հիշեց եղբոր`Արմենի համեմատությունը և ժպտաց:
Մեր հերոսների նախամայրը` Ծովինարը ջրային տարերքի անձնավորումն է:
Որպես մի հրեշտակ` նա հայտնվեց և անհետացավ:
Վանքը` իբրև մռայլ ուրվական, նայում էր խավարի միջից:
Մռայլ խորհրդածությունների մեջ` կանգնած էր Սմբատը, իբրև մի դատապարտյալ:
Պատրիկյանը` իբրև գործազուրկ ուսուցիչ և ձրի աշխատակից, խմբագրության ամենօրյա այցելուն էր:
Այդ ծուխը` որպես սև մառախուղ, ծածկել էր գյուղերը:
Հորիզոնի վրա` մշուշի մեջ, նկատվեց  հազիվ նկատելի մի կամար:
Լճի մոտ` բարձրադիր քարակոփ ժայռի վրա, կանգնած էր մի մարդ:
Ապստամբ մարտիկները հավաքվեցին նույն օրը` երեկոյան:
Երեկոյան արևը` մայր մտնելուն պես, նրանք պատսպարվեցին քարայրներում:
Ներքևում` ձորերի մեջ, հսկա քարեր են կուտակվել: