Գործնական աշխատանք

Շարունակել և ավարտել տասը նախադասությամբ:

Արտաքուստ հանգիստ ու խաղաղ սպասում էր: Միայն մերթ ընդ մերթ ժամացույցին նետած հայացքներն էին մատնում, որ շտապում է: Վերջապես ավտոբուսը եկավ: Մոտեցավ, ուզում էր բարձրանալ, բայց սեվեռուն ինչ-որ հայացք նրան ստիպեց շրջվել: Աղջիկը տեսավ ինչ-որ ծանոթ հայացք։ Ինչ որ տղա ուշադիր նայում էր նրան։ Մի քանի վայրկյան ուշադիր նայեց տղային որպեսզի հասկանա ծանո՞թ է թե ոչ։ Մի քանի վայրկյան ուշադիր իրար նայեցին։ Վերջապես աղջիկը վերհիշեց ծանոթ դեմքը ու եթև ժպիտ առաջացավ դեմքին։ Տղան մոտեցավ աղջկան ու հին դասարանցիները սկսեցին իրենց ջերմ զրույցը։

Ըստ տրված կաղապարների, բարդ նախադասություններ կազմել:

Եթե ուշադրությամբ չլսես, ապա  չես հասկանա պատմածս:

Քանի որ նանք դասին ուշադիր չեն եղել, հետևաբար քննության ժամանակ դժվարություններ կառաջանան:

Որովհետև եղանակը փոխվեց, ուստի մեր ճամփորդությունը հետաձգվեց:

Քանզի դու ունես բավարար գիտելիքներ, ուրեմն հանգիստ կարող ես հանձնել քննությունը։

Նախադասության բայերը ժխտական դարձնել և ստացված ու տրված նախադասությունների մտքերը համեմատել:

Եթե վագոնավարն ուրիշ ուղիներ փնտրի, տրամվայը գծերից դուրս կգա:

Եթե վագոնավարն ուրիշ ուղիներ չփնտրի, տրամվայը գծերից դուրս չի գա:

Այդ ուղտերին կտեսնեք, եթե կենդանաբանական այգի գնաք:

Այդ ուղտերին չեք տեսնի, եթե կենդանաբանական այգի չգնաք:

Եթե փղի վրա հարձակվեն, նա էլ ժանիքը գործի կդնի:

Եթե փղի վրա չհարձակվեն, նա էլ ժանիքը գործի չի դնի:

Փիղն իր կնճիթով վերից վար ջրում է իրեն,երբ շոգ է լինում։

Փիղն իր կնճիթով վերից վար չի ջրում իրեն,երբ շոգ չի լինում։

Եթե սագը սուզվում է,ուրեմն անձրև է գալու։ Իսկ եթե մի ոտքի վրա է կանգնում ու գլուխը թաքցնում թևի տակ ուրեմն սաստիկ ցուրտ է լինում։ Երբ սագերը դեպի հարավ են չվում, ուրեմն ձմեռը մոտ է։

Եթե սագը չի սուզվում, ուրեմն անձրև չի գալու։ Իսկ եթե մի ոտքի վրա չի կանգնում ու գլուխը չի թաքցնում թևի տակ ուրեմն սաստիկ ցուրտ չի լինելու։ Երբ սագերը դեպի հարավ են չեն չվում, ուրեմն ձմեռը մոտ չէ։

 

 

Advertisements

«Փարվանա» բալլադը, ի՞նչ է առակը, ճշտել սխալ գործածված ժամանակաձևերը.

«Փարվանա» բալլադը

  • Կարդալ «Փարվանան», արձակ շարադրել Թումանյանի «Փարվանա» բալլադի բովանդակությունը (շարադրանքը պետք է կազմված լինի 7-10 նախադասությունից  և պարունակի 50-60 բառ):

Փարվանա արքան ուներ մի շատ գեղեցիկ աղջիկ: Նա միշտ ուրախացնում էր իր հոր օրերը և զարդարում ծերությունը: Ահա եկավ աղջկա ամուսնանալու ժամանակը: Եկան հագած կապած կովկասի կտրիճները: Դուրս եկան հայր ու դուստր և քարացան բոլորը, ընկան երազանքների մեջ: Նրան առաջարկում էին զարդեր, քարեր, ոսկի…: Բայց աղջիկը պայման դրեց, որ ով կբերի հուր կրակ, նա էլ կլինի ամուսինը: Բոլորը գնացին: Անցան տարիներ, ոչ ոք չեկավ, չբերեց հուր կրակ: Աղջիկը հույսը կորցրեց ու այնքան լաց եղավ, որ ծածկեց քաղաքը ու հիմա այնտեղ Փարվանա լիճն է ծփում:

«Փարվանա» բալլադի գաղափարը

Աղջիկը ձգտում էր դեպի հավերժությունը: Ընկնելով իդեալների հետևից նա կորցրեց ամուսնանալու իր հնարավորությունը:

  • Փորձիր պարզել՝ ինչ է բալլադը:
    2. Ի՞նչ է առակը
    ԱՌԱԿ ՀԱՐՄԱՐՎՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ. ՍՈՒՐՃԸ ԵՎ ԵՌԱՑՐԱԾ ՋՈՒՐԸ
    Իմաստուններից մեկի աղջիկը մի օր հարցրեց նրան.
    -Հայրիկ, ես հոգնել եմ: Իմ կյանքը այնքան ծանր է, ես այնքան դժվարություններ ու խնդիրներ ունեմ: Ես անընդհատ հոսանքին հակառակ եմ ընթանում, այլևս ուժ չունեմ… Ին՞չ անեմ :
    Հայրը պատասխանելու փոխարեն կրակին դրեց երեք միանման, ջրով լի կաթսա, մեկի մեջ գցեց գազար, մյուսում դրեց ձու, իսկ երրորդի մեջ սուրճ լցրեց: Որոշ ժամանակ հետո նա ջրից հանեց գազարն ու ձուն և սուրճը լցրեց բաժակի մեջ:
    – Ին՞չ փոխվեց,- հարցրեց նա աղջկան:
    – Ձուն և գազարը եփվել են, իսկ սուրճը լուծվել է ջրի մեջ,- պատասխանեց նա:
    -Ո՛չ, աղջիկս, դա առաջին հայացքից է այդպես: Նայի՛ր, պինդ գազարը, ընկնելով եռացրած ջրի մեջ, դարձել է փափուկ և փխրուն: Փուխր և հեղուկ ձուն դարձել է պինդ: Արտաքինից նրանք չեն փոխվել, նրանք միայն փոխել են իրենց ներքին կառուցվածքը՝ միևնույն անբարենպաստ միջավայրի՝ եռացրած ջրի ազդեցությամբ:
    – Իսկ սո՞ւրճը,- հարցրեց աղջիկը:
    -Օ՜, դա ամենահետաքրքիրն է, սուրճը ամբողջությամբ լուծվել է նոր, «թշնամական» միջավայրում և փոխել է այն՝ դարձնելով հոյակապ, բուրավետ մի ըմպելիք:

Փոխադրիր առակը և մեկնաբաիր:

Իմաստունի աղջիկը մի օր ասում է, որ իր կյանքը շատ դժվար է, ամեն ինչ շատ վատ է: Իմաստունը բացատրելու համար եփում է գազարը, ձուն և սուրճը: Գազարը փափկեց, ձուն պնդացավ, իսկ ահա սուրճը դարձավ սքանչելի ըմպելիք: Արտաքինից ոչինչ չկատարվեց, բայց ներսում նրանք փոխվեցին, իսկ եռացրած ջուրը դա անբարենպաստ միջավայրն է: Իմաստը նա, որ տարբեր մարդիկ դժվարություններին յուրովի են նայում ու տարբեր ձևերով են պայքարում դրանց դեմ:
3. Ճշտի՛ր սխալ գործածված ժամանակաձևերը:Դժվար է ասել, թե մեր ժամանակներում քանի՛ օր կպահանջվի աշխարհի բոլոր երկրներով անցնելու համար: Եթե ուղևորությունը կատարվի նավով ու գնացքով, մոտ երեսուն օր պետք կլինի:
Թերևս մի ուրիշ բան չկա, որ մարդկային կյանքի մեջ այնքան շատ փոփոխություն մտցնի, որքան տրանսպորտը:
Ժյուլ Վեռնի «Ութսուն օր աշխարհի շուրջը» վեպի լույս տեսնելուց շատ չէր անցել, երբ ամերիկացի մի լրագրող որոշեց  իրականացնել Ֆիլեաս Ֆոգի ֆանտաստիկ մտահղացումը:
Արդեն ստեղծել են տրանսպորտային թանկարժեք, բայց փոխարենը կատարյալ միջոցներ, որոնք ճանապարհների կարիք չեն զգում:

02.19.2018

  1. Կարդալ Հովհաննես Թումանյանի «Թմկաբերդի առումը» բալլադը։ Գտնել գյուլլա, հավլունի թուր, աննկուն, բաբան, հնոց, հորդորել, դալուկ բառերի բացատրությունը։

գյուլլա- գնդակ

հավլունի թուր- առասպելական թուր

աննկուն- չընկճվող

բաբան- Պաշարողական ռազմական գործիք

հնոց- զանազան մետաղներ բարձր ջերմությամբ շիկացնելու, մշակելու համար

հորդորել- մեղմ ու համոզիչ խոսքերով մեկին համոզել

դալուկ- գույնը գցած

1.Փոխադրել տեքստը արձակ շարադրանքով։

Նադիր Շահը զորք է հավաքում, պատում է Թմկա բերդը: Կանչում է քաջ Թաթուլին: Ասում է, որ դու անմահ չես, ինչու՞ ես նստել ամրոցում: Թաթուլը պատասխանում է, որ պետք չէ պարծենալ: Գնաց կանչեց իր քաջերին, հեծավ նըժույգ, իջավ կռվի վայրը: Քառասուն օր ու գիշեր պայքար է գնում ու ի վերջո Թաթուլը հաղթում է: Վերադառնում է տուն որտեղ սպասում է նրան սրելի կինը: Թաթուլը հրամայեց մեծ սեղան փռեն և խնջույք կազմակերպեն: Խնջույքի ժամանակ թմբկա տիրուհին գինով լի բաժակների մեջ թույն է լցնում և տալիս է Թաթուլին ու իր զորքին:

2. Հիմնվելով բալլադի տեքստի վրա՝ գրավոր բնութագրել.
ա) Թաթուլ իշխանին
Քաջ, հսկա, անհաղթ, աննըկուն
բ) Թմկա տիրուհուն
մատաղ, սիրուն, դավաճան
գ) Նադիր շահին։
գոռոզ, ինքնահավան

Վարժություն 1։ Դո՛ւրս գրել ածականները. դրանցից երեքը գործածե՛լ նախադասություններում։

Այս գետի ափին, այս ուռենու տակ
Իմ մանկությունն է անցել երազուն,
Խաղացել է նա գետում այս հստակ,
Ոսկի է փնտրել այս տաք ավազում։

Նա թառել է այս ծառերին դալար,
Երկյուղով մտել այրերը այս մութ
Ու կածաններում այս օձագալար
Թափառել է նա մինչև մայրամուտ։

Եվ իր ծիծաղի ալիքներն է ջինջ
Տվել նա մի օր ջրերին այս խենթ,
Որ ուրախ երգով տարել ամեն ինչ
Ու, սակայն, ոչինչ չեն բերել էլ ետ։

…Ամեն ինչ այստեղ նույնն է մնացել,
Նույն ալիքներն են գալիս ու գնում,
Եվ միայն ուռին ջրին կռացել,
Մի ինչ-որ կորած բան է որոնում։

Երազուն, հստակ, տաք, ջինջ, խենթ, ուրախ, դալար, ծիծաղի, մութ, օձագալար:

Նա ցանկանում է միշտ տեսնել այդ ուրախ ժպիտը:

Վերջապես եկավ մութ գիշերը:

Բոլոր երեխաները ցանկանում էին, որ շուտ գա տաք ամառը

 

 

 

Ածական

Առարկայի հատկանիշ ցույց տվող բառերը՝ կոչվում են ածական:

Բաժանվում են երկու խմբի՝ որակական և հարաբերական:

Որակական ածականը ցույց է տալիս այնպիսի հատկանիշ, որը տվյալ առառկան ունի անկախ այլ առարկաների հետ հարաբերությունից:

Օրինակ՝ լավ, վատ, գեղեցիկ, տգեղ, մեծ, փոքր և այլն:

Հարաբերական ածականը ցույց է տալիս այնպիսի հատկանիշ, որն առաջանում է երկու առարկաների հարաբերությունից:

Օրինակ՝ փայտե, երկաթե, ամառային, դաշտային և այլն:

  1. Որակական ածականները ի տարբերություն հարաբերականների՝ ունեն համեմեատության աստիճաններ:

Օրինակ՝ գեղեցիկ, ավելի գեղեցիկ, ամենագեղեցիկ:

  1. Եթե ածականը դրվում է բայի վրա, ապա որակական է:

Օրինակ՝ լավ պարել, գեղեցիկ խոսել և այլն:

  1. Որակական ածականները ի տարբերություն հարաբերականների՝ ունեն իրենց հոմանիշները:

Օրինակ՝ Գեղեցիկ-չքնաղ

  1. Ածականն ունի համեմատության երեք աստիճան՝ դրական, բաղդատական (համեմատական), գերադրական:
  2. Դրականը ցույց է տալիս հատկանիշ՝ առանց համեմատոււթյան:
  3. Բաղդատականը ցույց է տալիս հատկանիշի համեմատությունը՝ ավել կամ պակաս լինելը:
  4. Գերադրականը ցույց է տալիս հատկանիշի առավելագույն լինելը:

Օրինակ՝ լավ-ավելի լավ (պակաս լավ)-ամենալավ

Բաղդատական աստիճանը կազմվում է ավելի, պակաս բառերով, գերադրականը՝ ամենա նախածանցով, գույն վերջածանցով, ամենից բառով:

Բառերի տեսակները ըստ ձևի և իմաստի փոխհարաբերության

Բառերը բաժանվում են 4 մասի՝

  • Հոմանիշ
  • Հականիշ
  • Համանուն
  • Հարանուն

 

Հոմանիշ

Իմաստով մոտ բառերը կոչվում են հոմանիշներ։ Հոմանիշները բառապաշարի հարստության առկայությունն է։

Բառի հոմանիշների ամբողջականությունը կոչվում է հոմանշային  շարք։ Շարքը կարող է բաղկացած լինել 2 և ավել բաղադրիչներից։

  1. Ծուղակ-որոգայթ, դարան, թակարդ, ակնատ։
  2. Ծփալ-ալեկոծել, ծածանվել, վետվետալ, տարուբերվել։
  3. Ծուխ-երբ, ընտանիք, տուն, գերդաստան, համայնք։
  4. Աղոտ-թույլ,դժգույն,անորոշ։
  5. Այպանել-ծաղրել, ծանակել, խայտառակել, նախատել, պարսավել։
  6. Երեսապաշտ-կեղծավոր, շողոքորթ, քծնող, երկերեսանի, ստորաքարշ։
  7. Թոզամտություն-տկարամտություն, խելապակասություն, հիվանդամտություն։
  8. Վաղեմի-հին, հինավուրց, նախնի, հնագույն,վաղուց։

 

Հականիշ

Հականիշները հակառակ իմաստ արտահայտող բառերն են։

Օրինակ՝   աղջիկ-տղա

մոտիկ-հեռու

Հականիշները լինում են նույնարմատ և տարարմատ։

Նույնարմատ                                                                                 Տարարմատ

գեղեցիկ-տգեղ                                                                                     աղջիկ-տղա

բախտավոր-դժբախտ                                                                         մեծ-փոքր

 

Տվայալ բառի հականիշների ամբողջությունը կոչվում է հականշային շարք։

Օրինակ՝ հարուստ-աղքատ,չքավոր,չունևոր, անտուն․․․

 

Համանուն

Ձևով նույն իմաստով տարբեր բառերը կոչվում են համանուններ։

Օրինակ՝ սեր-զգացմունք

սեր-կաթի սեր

Այս բառերը պատահական են համընկել։

 

Հարանուն

Ձևով մոտ բառերը, որ արտահայտում են տարբեր իմաստներոչվոււմ են հարանուններ։

Օրինակ՝ պատրաստականություն-պատրաստ լինել

պատրաստակամություն-ցանկություն հայտնել

սովորույթ-ադաթ

սովորություն-բնավորություն

Բառակազմություն

Բառակազմություն, լեզվաբանության բաժին, որն զբաղվում է բառերի կառուցվածքի, բառերի կազմության օրենքների ու կանոնների, լեզվի բառակազմական համակարգի քննությամբ։ Բառակազմությւոն է կոչվում նաև նոր բառերի կազմության գործընթացը, լեզվի բառակազմական օրենքներով նոր բառերի կազմումը։ Բառակազմական օրինաչափությունների, կանոնների ու կաղապարների ամբողջությունը ներկայացնում է տվյալ լեզվի բառակազմական համակարգը։ Բառակազմական համակարգի մեջ են մտնում այն տարրերը, որոնցից կազմված է բառը, նրա կառուցվածքի մեջ մտնող միավորները (արմատ, ածանց, հոդակապ), բառերի կառուցվածքը, ինչպես նաև այն օրենքները, որոնցով բառերն ըստ իրենց բառակազմական իմաստների խմբավորվում են բառակազմական տիպերի՝ բառերի որոշակի տեսակների մեջ։ Բառակազմությունը սերտորեն կապված է բառապաշարի, ինչպես նաև քերականության` ձևաբանության ու շարահյուսության հետ: Բառակազմության կապը քերականության հետ անմիջական է. բառերը կազմվում են տվյալ լեզվի քերականության` ձևաբանական և շարահյուսական կանոններով։