Հաշվետվություն 2019

Ավարտվեց ուսումնական տարին։ Այս ամիսները լի էին ճամփորդություններով, նոր գիտելիքներով ու ձեռքբերումներով։ Ճամփորդել եմ  Դիլիջան, Արատես, Ապարան, Գյումրի, Արցախ, Մեգերյան կարպետ, այցելել եմ «Խազեր» երգչախմբի փոքրիկ համերգին՝ ՍևանX4 ցուցահանդեսի ժամանակ։ Այս ճամփորդական օրերը լցրել են այս տարին անմոռանալի հիշողություններով ու կատակներով։ Ցանկացած ճամփորդություն մի նոր փորձ է տալիս,  ու դա ըստ իս շատ կարևոր է։
Էկոլոգիա առարկան նոր էր ինձ համար։ Շատ նոր բաներ սովորեցինք։ «Հանքարդյունաբերություն» (1, 2, 3), «Զբոսաշրջություն», «Ջուր», դրանք այն կարևոր թեմաներն են, որոնք պետք է իմանա յուրաքանչյուրը։
Պատմություն առարկայից մի քիչ կաղում եմ ու այդքան էլ լավ չեմ տիրապետում։ Բայց միևնույն է, փորձում եմ կատարել բոլոր առաջադրանքներն ու նախագծերը։
Այս կիսամյակում փոխել եմ հայոց լեզվի ու գրականության խումբս ու ըստ իս ճիշտ որոշում եմ կայացրել։ Մեծ հաճույքով մյուս տարի էլ կսովորեմ ընկեր Կարինեի մոտ։
Կատարել ենք բազմաթիվ նախագծեր։
«Կարդում ենք արևմտահայերեն», «Հովհաննես Թումանյան», «Համո Սահյան», «Պարույր Սևակ»։
«Մի իրի պատմություն» նախագծով կատարել եմ  թարգմանություն, որը հրապարակված է «Էջեր» ամսագրում։
Հասարակագիտություն առարկան քննարկումների օգնությամբ միշտ հետաքրքիր է անցնում։ Այս տարի անցնելով հոգեբանություն ու փիլիսոփայություն՝ կարևոր գիտելիքներ ստացա ինչպես անտիկ մեծանուն փիլիսոփաների մասին, այնպես էլ հոգեբանության, մարդկանց ու նմանատիպ թեմաների վերաբերյալ։
Անգլերենը միշտ առանձնահատուկ դեր է խաղացել ինձ համար։ Միշտ փորձել եմ ամեն ինչը լավագույնս կատարել, քանի որ ուզում եմ ընդունվել Ամերիկյան համալսարան ու անգլերենը իմ ուսումնառության անբաժան մասն է լինելու։
Ֆիզկուլտուրա առարկան ինչպես անցած, այնպես էլ այս տարի ընտրել էի վոլեյբոլ։ Այդ սպորտաձևը ինձ շատ է դուր գալիս։ Դրա համար էլ հաճույքով եմ անցկացնում այդ ժամերը։
Այս տարվա իմ աշխատանքը գնահատում եմ լավ, քանի որ կատարել եմ նախագծեր, մասնակցել եմ ճամփորդությունների ու առաջադրանքները փորձել եմ ժամանակին դնել բլոգում։

Advertisements