Տարվա հետաքրքիր թեմաները

Աշխարհի արարումը
Ըստ ինձ հետաքրքիր էր քննարկելը թե ինչպես է ստեղծվել մեր մոլորակը ու ընդանհրապես մարդիկ։ Իմ կարծիքով մեր երկիրը ի կսզբանե եղել է քարի կտոր, որտեղ բարենպաստ ջերմության ու պայմանների շնորհիվ հայտնվել է ջուր։ Իսկ մարդիկ վիրուսներ են այլմոլորակայիների կողմից ուղարկված, որ ոչնչացնեն Երկիր մոլորակը՝ որպեսզի այլ մոլորակներից արտագաղթ չլինի։
Ես երջանիկ եմ որովհետև․․․
Կարևոր է երբ մարդ ճանաչում է ինքն իրեն ու գիտի ինչն է իրեն երջանկացնում ու թե ինչի համար է տվյալ մարդը երջանիկ։ Այդ դասերի ժամանակ երբ մենք քննարկում էինք այս թեման, ամեն մեկը ասում էր իր կարծիքը այդպես հարց ու պատասխանի միջոցով դասը վեածվեց հետաքրիր քննարկման։ Քննարկումները ըստ իս կարևոր են, որպեսզի սովորողը կարողանա կարծիք հայտնի ու վերլուծի մնացածի կարծիքները։ Այդ իսկ պատճառով էլ սա համարում եմ կարևոր դաս։

Advertisements

Առաջադրանք հասարակագիտությունից

Մաս առաջին՝ Բուդդա

Բուդդայի գլխավոր նպատակն էր գտնել մարդու գոյության իմաստը։ Ըստ գրքերի բուդդան ծնվել է Մ․Թ․Ա 6-5 դարերում։ Նա կամ պետք է դառնար թագավոր, կամ հոգևոր առաջնորդ։ Իմանալով դա նրա հայրը ամեն բան անում է, որ Բուդդան կապնվի երկրային կյանքի հետ, բայց դա չի օգնում։ Բուդդան նկատել էր, որ կյանքը դա անվերջ տառապանք է։ Բուդդան կարծում էր, որ զոհաբերումները արվում են անգիտակցական հավատի ու համողմունքների պատճառով, որ թէ գիտակցաբար, ու գիտեր, որ պետք է ուրիշ ձև լինի բացատրելու մեր կյանքի իմաստը։ Խորանալով իր մեջ ն իրեն տվեց ամենակարևոր ու ամենադժվար հարցը, ի՞նչ է մեզ հետ լինում մահանալուց հետո։ Այդ ժամանակներում մարդիկ հավատում էին որ մահանալուց հետո դու ծնվում ես ուրիշ մարմնում և դա նրանց դուր չէր գալիս, քանի որ մարդիկ գիտակցում էին, որ ծնվելով նոր մարմնում նրանք նորից պետք է ապրեն ցավ ու տառապեն։ Դա կոչվում էր Սանսարայի ցիկլ։ Այդ խնդիրը լուծելու նպատակով շատ փիլիսոփաներ ճամփա են ընկնում հարցերի պատասխաները գտնելու համար։ Նրանց գլխավորը Ալարն էր։ Նրանց մոտ էլ գալիս է Բուդդան։ Բուդդան սովորական խնդիրներից ազատվելու համար մեդիտացա էր անում։ Ալարը առաջարկեց միասին գլխավորել բայց Բուդդան հրաժարվեց իմանալով որ մեդիտացիայից դուրս գալուց հետո նա նոորից վերադառնում է երկրային խնդիրներին։ Բայց Բուդդան չէր հանձնվում և էկսպերիմենտներ էր անում։ Արդյունքում նա հյուծվեց, բայց նշանակետին չհասավ։ Նա թողեց այդ ամնեը և մենակով շարունակեց ճանապարհը, որ գտնի Սանսարայի ցիկլի ոչնչացման պատասխանը։ Նա ասում էր, որ վստահ կարելի է լինել միայն նրանում, թե ինչպես են մենք ընկալում աշխարհը և մեր ուղեղը նա է թե ինչպես ենք մենք զգացողություններ ենք մենք ստանում։ Մեդիտացիայի օգնությամբ Բուդդան և հասկացավ, որ արտաքին աշխարհի, թե ինչպես ենք մենք ընկալում, անընդհատ փոխվում է, և մենք նույնպես փոխվում ենք։ Նա հասկացավ, որ անձնավորության անմահ և անկախ մասերը գտնելը անհնար է, քանի որ դա ուղակի գոյություն չունի։ Մի օր Բուդդան գնաց Բոդխգայա ու մեդիտացիայի շնորհիվ տեսավ իր ապրած հին մարմնավորումները։ Նա ազատվեց հերթական մահից ու նոր կյանքերից։ Բուդդան վերանայեց կառմաի նշանակությունը։ Կառմա անվանում էին այն կարևոր րարքները, որոնք մեզ օգնում են լավացնել մեր կարգավիճակը հաջորդ կյանքում։  Բուդդիզմի գլխավոր իաստը այն է, որ մարդ պետք է բարի լինի։

Ինձ դուր եկավ, որ չնայելով նրան, որ Բուդդան կարող էր թագավոր դառնալ, միևնույն է նա գնաց հայրենիքից ու հասավ ավելինին քան կարող էր հասնել, լինելով թագավոր։ Բուդդան ինքնուրույն էր ու հենց դա նրան օգնեց տեսնել այն ամենը, ինչը նրան ապագայում օգնեց Բուդդիզմի ստեղծման մեջ։ Ըստ ինձ ցանկացած կրոն հորինված է և Բուդդիզմը առավել հարմար ու լավ կրոն է, քանի որ քարոզում է բարություն ու հորդորում է լինել խելացի ու մտածող։

Մաս երկրորդ՝ Սոկրատես

Սոկրատեսը ծնվել է մ․թ․ա 469 թվականին շինարարի ընտանիքում։ Առանց բարդությունների կյանքը կյանք չէ՝ ասում էր Սոկրատեսը։ Սոկրատեսը գիտեր, որ ցանկացած հաջողության մեջ կա հակառակ կողմ։ Նա մտածում էր, թէ ում է պետք գեղեցիկ, հանճարեղ ու թանկարժեք շինությունները, նավերը, եթե դրանք մարդկանց չեն երջանկացնում։ Այսինքն դեռ այն ժամանակ Սոկրատեսը այնպիսի հարցեր էր տալիս, որոնք մինչ այսօր ակտուալ են։ Արդյո՞ք հարստությունը լավ է։ Կարո՞ղ է արդյոք դեմոկրատիան երաշխավորել, որ կկազմավորվի արդար հասարակություն։ Ի՞նչն է մարդկանց իրոք երջանկացնում։ Ասում են, որ նա հանգիստ էր գտնում խորը անձնական մտորումների մեջ։ Ի տարբերություն նախնիների Սոկրատը մտածում էր, որ տիեզերքը ընկալելը շատ բարդ է և դա խանգարում է մարդկանց զբաղվել ավելի կարևոր գործերով, այդ իսկ պատճառով նա իր ժամանակը և էներգիան օգտագործեց, որպեսզի գտնի այնպիսի հարցերի պատասխանները, որոնք մինչ այսօր մեզ հուզում են։ Օրինակ ինչպիսի՞ կյանք ենք մենք ուզում ապրել, ինչպիսի մարդիկ ենք մենք ուզում լինել։ Սոկրատեսի կարծիքով անմեղղ մարդը տառապում է միայն ֆիզիկապես, անմեղին մեղադրողը իրեն ավելի մեծ վնաս է հասցնում։ Անգիտակցաբար կատարած ոչ ճիշտ արարքը անուղղելի վնաս կհասցնի մարդու հոգուն։ Սոկրատեսը հավատացյալ էր, բայց նրա գաղափարները խոչընդոտ էին հանդիսանում տրադիցիոն, սոցիալական ու կրոնական կարծրատիպերի համար, և դա խուճապի էր մատնում շատ մարդկանց։ Սոկրատեսը չէր հերքում աստվածների գոյությունը, բայց ընդգծում էր այն ֆակտը, որ մարդը ինքն է ստեղծում իր ճակատագիրը։ Սոփեստների համար խելացի խոսքերը գումար էր, նրանք դրանք մատուցում էին այն մարդկանց ովքեր ավելի շատ գումար կառաջարկեյին։ Սոկրատեսը միշտ հրաժարվում էր, և դա չէր նշանակում, որ նա չէր սիրում վայելել կյանքը, բայց ոտաբոբիկ և վատ հագնված նա աչքի էր ընկնում Աթենքում։ Նա քայլելով ու նայելով մարդկանց հագուկապին մտածում էր թէ ինչքան իրեր կան, որոնք իրեն պետք չեն։ Նա ասում էր, որ հարստությունը ակնթարդային է ու խանգարում է հասնել ավելի կարևոր արժեքներին։ Սոկրատեսը ասում էր, որ գիտելիքը հնարավոր չէ գնել և այն ձեռք բերել հնարավոր կլինի ոչ թէ երկար քարոզներ լսելով այլ երկխոսության միջոցով։ Նա երկխոսությունների միջոցով կարողանում էր մարդկանց ապացուցել, որ պարզ ու առաջին հայացքից հասկանալի թվացող բաները իրենք չգիտեն։ Միշտ ասում էր “ես կարող եմ միայն հարցեր տալ, քանի որ ինքս ոչինչ չգիտեմ”։ Նրա հակառակը համարվում էր դոգմատիզմը (կուրորեն հավատալ ու հետևել որևէ բարոյականության դրույթներին կամ պահանջներին) և ֆանատիզմը։ Մեր թվարկությունից 432 թ․ Սոկրատեսը գնացել էր Դիոնիսի թատրոն դրամա դիտելու։ Նա գնացել էր նոր կատակերգությունը դիտելու, որը կոչվում էր <<Ամպերը>>։ Այնտեղ Սոկրատեսին նկարագրեցին ինչպես ծիծաղելի գաղափարի առաջնորդ, որի անունն էր thinkshop:  Այդ ժամանակ նա վեր կեցավ իր տեղից ու թողեց, որ մարդիկ համեմատեն իրենց իրական և այն ծիծաղելի արարածի հետ, որը ցույց էին տալիս ներկացացման մեջ։ Սոկրատեսը ասում էր երբեք պետք չի վրեժ լուծել։ Որովհետև այն ինչ կարող եք անել դա խլել ունեցվածքը,  հալածել մարմինը կամ սպանել, բայց դուք չեք կարող վնաս հասցնել մարդու հոգուն։ Իսկ ահա ուրիշներին վնասելով, դուք վնասում եք ձեր հոգուն։ Մ․Թ․Ա 339 թ․ Սոկրատեսը վերադառնում է դատարան, բայց որդեն մեղադրյալի կարգավիճակում։ Առաջին կետը անաստվածությունն էր, աստծու գոյության հերքումը, իսկ երկրորդը երիտասարդության այլասեռումը։ Երկուսի վերջն էլ մահապատիժն էր։ 500 քվեարկողներից 280-ը մեղադրեցին, իսկ 220-ը արդարեցրին։ Նա կարող էր փրկվել մահապատժից եթե տուգանք մուծեր, կամ աքսորվեր։ Բայց նա իր քարողներով մոտեցրեց իրեն մահապատժին։ Նրա կատակների պատճառով երկրորդ քվեարկության ժամանակ 340-ը դեմ քվեարկեցին, և միայն 160-ը կողմ։ Մենք արդեն պետք է գնանք, դուք, որ ապրեք, իսկ ես, որ մահանամ, որն է ավելի լավ կիմանա միայն Աստված։ Սոկրատեսը մեկ ամիս սպասեց մահապատժին։ Այդ օրը եկել էին նրա ընտանիքը և ընկերները։ Նա վերցրեց թույնը և խմեց։ Ասում են նրա վերջին բառերն էին <<Կրիտոն մենք աքլոր ենք պարտք Էսկուլապին>>։

Հիմնականում ես համաձայն եմ Սոկրատեսի մտքերի հետ, օրինակ, որ շինությունները չեն երջանկացնում մարդկաց կամ, որ հարստությունը ակնթարդային է։ Ինձ համար անհասկանալի էր, որ նա փորձում էր գտնել թե ինչպիսին պետք է լինի մարդը, ինչն է երջանկանում մարդուն։  Ըստ ինձ ամեն մեկը իր համար է որոշում թէ ինչպիսինը լինի ու ինչպես է ճիշտը ու դրա համար ստույգ բանաձևեր պետք չեն։ Թե ինչն է երջանկացնում մարդուն, նույնպես անհնար է ստույգ պատասխան տալ, քանի որ ամեն մեկը ունի իր երազանքները ու նպատակները ու մի մարդու համար երջանկություն կարող է լինել օվկիանոս տեսնելը, իսկ մույը ապրում է օվկիանոսի ափին և ամեն օր տեսնում է օվկիանոսը ու դա նրան այլևս չի երջանկացնում։

Մաս երրորդ՝ Կոնֆուցիոս

Պյութագորաս

Պյութագորասը (ոչ վաղ քան մ. թ. ա. 586 և ոչ ուշ քան մ. թ. ա. 569ՍամոսԻոնական Միություն – մոտ.մ. թ. ա. 495ՄետապոնտոԼուկանիաՄեծ Հունաստան, հուն․՝ Πυθαγόρας), անտիկ մաթեմատիկոս և փիլիսոփա, առավելապես հայտնի է իր անունով կոչված Պյութագորասի թեորեմով։ Հայտնի լինելով որպես «Թվերի հայր»՝ Պյութագորասը ազդեցիկ հետք է թողել մ.թ.ա. 6-րդ դարի փիլիսոփայական և կրոնական ուսմունքներում։ Քանի որ լեգենդներն ու այլ նմանատիպ պատմությունները մշուշում են նրա կատարած աշխատանքը նույնիսկ ավելի շատ, քան այլ մինչսոկրատեսյան փիլիսոփաներինը՝ անհնար է հավաստիորեն խոսել Պյութագորասի կյանքի և ուսման մասին։ Continue reading Պյութագորաս

ԲՆԱՓԻԼԻՍՈՓԱՑԱԿԱՆ ՄԻՏՔԸ Ք. Ա. 6-5-ՐԴ ԴԱՐԵՐՈՒՄ (ԷՄՊԵԴՈԿԼԵՍ, ԱՆԱՔՍԱԳՈՐԱՍ, ԴԵՄՈԿՐԻՏԵՍ)

 Էմպեդոկլեսը հայտնի էր որպես պոետ, հռետոր, բժիշկ և փիլիսոփա։ Նրա գրչին են պատկանում «Բնության մասին» փիլիսոփայական և «Մաքրագործում» կրոնամիստիկական բնույթի պոեմները։ էմպեդոկլեսի փիփսոփայության մեջ նկատելի է ինչպես հոնիական փիլիսոփաների, այնպես էլ «իտալիական» մտածողների, հատկապես Պյութագորասի և Պարմենիդեսի, ուսմունքների ազդեցությունր։ Ըստ երևույթին նա եղել է պյութագորական միության անդամ, թեև աշակերտել է Պարմենիդեսին։ Պատահական չէ, որ նա ցանկանում է Պարմենիդեսին հաշտեցնել Պյութագորասի հետ՝ պնդելով, թե գոյը և միասնական է և բազում։ Միայն մեկ նախահիմքից չի կարելի բխեցնել բազմազանության գոյությունը, դա բացատրելու համար անհրաժեշտ է ընդունել բազում հիմքեր։ էմպեդոկլեսի կարծիքով բոլոր իրերի հիմքում ընկած են չորս տարրերը կամ «արմատները»՝ հողը, ջուրը, օդը, կրակը։ Դրանք հավերժական են, անփոփոխ, չեն առաջանում և չեն ոչնչանում, այսինքն՝ նման են աստվածների։ Կրակը Զևսն է, հողը՝ Հերան, օդը՝ Աիդոնեսը, ջուրը՝ Նեստիսը։ Ինչպես Պարմենիդեսի միասնականը, այնպես էլ էմպեդոկլեսի չորս տարրերը ճշմարիտ կեցություն են, հետևաբար չեն կարող վերածվել ոչ կեցության։ Քանի որ չորս տարրերն անշարժ են, ուստի շարժումը բացատրելու համար էմպեդոկլեսն ընդունում է երկու տիեզերական ուժերի՝ Սիրո և Ատելության գոյությունը, որոնց փոխազդեցության շնորհիվ էլ առաջանում և ոչնչանում են բոլոր իրերը։ Ավելի ստույգ, ըստ էմպեդոկլեսի տիեզերքում տեղի են ունենում ոչ թե առաջացման և ոչնչացման, այլ միացման և քայքայման գործընթացներ։  Սերը և Ատելությունը փոխնեփոխ հաջորդում են իրար, որի հետևանքով գոյանում է տիեզերածնության չորս փուլերը։ Սկզբում գերիշխում էր Սերը, որի ժամանակ ամեն ինչը միասնական վիճակով գտնվում էր Սֆերոսի (գնդի) անշարժ հանգստության մեջ։ Աստիճանաբար այդ միասնական ձուլվածքի մեջ է թափանցում Ատելությունը, որի պատճառով առանձնանում են ոչ թե իրերը, այլ չորս տարրերը։ Դրանք իրար միանում են Սիրո շնորհիվ՝ ծնունդ տալով բազմաթիվ իրերի։ Քանի դեռ Սերը և Ատելությունը գտնվում են հավասարակշռության մեջ, իրերր շարունակում են գոյություն ունենալ, բայց երբ Ատելությունը դառնում է գերիշխող, ամեն ինչ քայքայվում է և վերադառնում «ի շրջանս յուր»։ Դա տեղի է ունենում պարբերաբար։                                                                                                    Continue reading ԲՆԱՓԻԼԻՍՈՓԱՑԱԿԱՆ ՄԻՏՔԸ Ք. Ա. 6-5-ՐԴ ԴԱՐԵՐՈՒՄ (ԷՄՊԵԴՈԿԼԵՍ, ԱՆԱՔՍԱԳՈՐԱՍ, ԴԵՄՈԿՐԻՏԵՍ)

Իմ պատկերացումները աշխարհի արարման վերաբերյալ:

Ըստ իմ երևակայության աշխարհը ստեղծվել է ինքնուրույն՝ տարբեր քարերի, մետաղների, օգտակար հանածոների միաձուլումից։ Ըստ ինձ այս տարբերակը հնարավոր է, քանի որ հաճախ  բնական ճանապարհով առաջանում ու անհետանում են կղզիներ, սարեր կամ հրաբուխներ, ուրեմն նույնը կարող էր պատահել նաև մոլորակի հետ։ Քարերը ձգողության շնորհիվ կպել են միմյանց ու բավական ժամանակ անց ստեղծվել է մեր մոլորակը։ Քարերը ամբողջությամբ չեն միաձուլվել, դրա պատճառով էլ լինում են հրաբուխներ կամ երկրաշարժներ։ Հետագայում ուրիշ մոլորակների կամ երկնաքարերի հետ բախումների ժամանակ իրարից անջատվել են ցամաքը ու մոլորակի ջրային հատվածները։ Ու երբ ամեն ինչ պատրաստ էր, կային կյանքի համար նպաստավոր պայմաններ, ավելի հին ու արդեն ինչ-որ չափով զարգացած մոլորակներից մեկում բնակիչները որոշեցին արտագաղթել, քանի որ սեփական մոլորակում արդեն չկար հարմար պայմաններ ու քիչ էր տարածքը՝ բնակիչների չափից դուրս մեծ քանակի պատճառով։ Արտագաղթից զերծ մնալու նպատակով տվյալ մոլորակի խելացիները ստեղծում ու Երկիր մոլորակ են ուղարկում վտանգավոր բակտերիաներ՝ մոլորակը ոչնչացնելու նպատակով։ Բակտերիան անվանում են “Հումանուս” (Humanus): Բակտերիան Երկրում բազմանում ու տարածվում է ստեղծելով տարբեր խնդիրներ։ Ի վերջո “Հումանուսը” հասնում է ահռելի քանակի ու լավ զարգանում է։ Վերջինս սկսում է գլոբալ խնդիրներ ստեղծել։ Սկսկում է քայքայել Երկրի ընդերքը, Օզոնային շերտը, տարբեր սարքավորումների օգնությամբ աղտոտում է օդը, ոչնչացնում է բնականից տրված բնությունը ու նմանատիպ բաներ, որոնք տանում են դեպի Երկիր մոլորակի ոչնչացմանը։

Ես երջանիկ եմ որովհետև….

Ես երջանիկ եմ որովհետև չունեմ ներքին տագնապ, ինչ-որ անհանգստություն ու ինչ որ բանի համար վախ։ Ներքուստ տխուր չեմ հին արարքներիս համար, որովհետև բոլորն էլ ունեն արարքներ, որոնք կուզենային, որ չլինեյին։ Կան մարդիկ, ովքեր պատրաստ են տարիներ շարունակ տանջվել անցյալի պատճառով, բայց հաջողության կհասնեն նրանք ովքեր անցյալից միայն կհիշեն կարևոր դասերը ու կանցնեն առաջ։ Ես երջանիկ եմ, քանի որ ունեմ ինձ սիրող մարդիկ, օրինակ ընտանիք ու ընկերներ։ Երջանիկ եմ, քանի որ ընտանիքս ինձ բազմաթիվ հնարավորություններ են տվել։ Հնարավորություն են տվել փորձել ինձ սպորտում, լեզուներում։ Երջանիկ եմ, քանի որ վերջին շրջանում հասկացել եմ, որ ոչ մի բանի պետք չի հուսահատ սպասել։ Պետք է գործել ու անպայման կհասնես քո նպատակներին, քո ուզած ցանկացած բանի, նույնիս եթե դա ինչ-որ չնչին բան է։ Բոլոր հոգեբանական գրքերում գրված է, որ մարդու հիմնական թշնամին դա իր անցյալն է, որտեղ մարդը ունի շատ ու շատ անավարտ գործեր, որոնք խանգարում են ապագայում հասնելու նպատակներին։ Ես երջաիկ եմ, որովհետև հասկացել եմ, որ գրքերը, ֆիլմերը շատ ավելի լավ ուսուցիչներ են քան բազմաթիվ դպրոցի դասավանդողները։ Երջանիկ եմ, քանի որ գտել եմ ինձ տարբեր բնագավառներում, օրինակ գիտեմ ինձ ինչ երաժշտություն է դուր գալիս, ինչ ժանրի ֆիլմեր եմ սիրում, ինչպիսի մարդկանց հետ չեմ շփվի, բնավորության որ գծերն եմ սիրում, որը ոչ, ինչ որ չափով գիտեմ ինքս ինձ, ինչ է կարելի փոխել դեպի լավը։ Երջանիկ եմ, որովհետև գտել եմ մարդկանց, ովքեր ամեն օր ինձ շատ բաներ են սովորեցնում։ Երջանիկ եմ, քանի որ ունեմ մինիմալից շատ պայմաններ բարենպաստ ապագա ստեղծելու համար։

Ինչ է ազգային հագուստը և ինչով է տարբերվում մոդայիկ զգեստից

Ազգաին հագուստը մարդկանց կապում է իրենց անցյալի հետ ու մոտիկ պահում իրենց մշակույթի ու ավանդույթների հետ։ Ազգային հագուստը անտեսել ու մոռանալ չի կարելի, քանի որ դարեր շարունակ հագուսը օգնել է ինչ-որ չափով պահպանել հին ժամանակները, որ այսօր մենք պատկերացում ունենանք թե ինչպես են հագնվել Իսալիայում ու ինչպես Ռուսաստանում։ Մոդայիկ հագուստի միջոցով ստեղծվում է պատմություն։ Այսօրվա մեր մոդայիկ հագուստը մի քանի տասնամյակ հետո կլինի հին ռետրո հագուստ, որը կլինի այնքան հին, ինչքան մեզ համար հիմա մեր ազգային հագուստն է։ Դիտելով մոդայի ցուցադրումները կարող եմ ասել, որ մեր ժամանակներում այդպիսի մոդայիկ հագուստ հագնելը նույքան տարօրինակ է, որքան շատ հին ազգային հագուստ հագնելը։ Դրա համար պետք է բալանս ունենալ ու միշտ հագնել այն ինչը քեզ ի սրտե դուր է գալիս։