Առաջադրանք հայոց լեզվից

1.Բառակապակցությունն անվանիր մեկ բառով:
Յոթ գլխով- յոթգլխանի
ստրուկի մտքով- ստրկամիտ
լի և առատ- լիառատ
կյանքի հյութ- կենսահյութ
ցավից լլկված- ցավալլուկ
մոլոր մտքով- մտամոլոր
սուր ընթացող- սրընթաց
խելքը կորցրած- խելակորույս
նոր հայտնված- նորահայտ
մենակ ապրող- մենակեց
խիստ բարքով- խստաբարո
երկար ապրող- երկարակյաց
նոր եկած- նորեկ
աչքին հաճելի- ակնահաճո
2.Բացատրական բառարանի օգնությամբ գտիր այս բառերի բացատրությունը:
Նկուն- ընկճված
պախուրց- սանձ
նանիր- դատարկ
հորջորջել- անուն դնել
ագուցել- հագցնել
զեղծել- ապօրինի գործեր կատարե
թալկանալ- ուշաթափվել
ոթել- թափել
դժնդակ- դաժան
ճեպել- շտապել
3.Տրված բարդ բառերի առաջին բաղադրիչները փոխելով ստացիր նոր բարդ բառեր:
Հորդահոս- արյունահոս, արագահոս, սառնորակ- ցածրորակ, բարձրորակ, անուշահամ- դառնհամ,կծվահամ, կենսագիր- ձեռագիր, զբոսանավ- շոգենավ, կարմրազգեստ- կիսաշրջազգեստ, գայլաձուկ-շնաձուկ:
4. Տրված բառերի վերջին բաղադրիչները փոխելով ստացիր նոր բառեր:
Բարձրախոս, դեղնակտուց, ջրաղաց, աշխարհամարտ, ծովածոց, լեռնագնաց, սրբավայր:

Advertisements

Ֆլեշմոբյան առաջադրանք

1. Քանի՞ սխալ կա նախադասության մեջ:
«Պատանեական խանդավառությամբ օրե(ա)կան երեք անգամ կաշվեկազմ գրքով հունե(ա)րեն էր սովորում»:

2.Համապատասխանեցրու հայկական առածների սկիզբն ու ավարտը։

ա. աղոթքն իր տեղը                      1. անտերին՝ գելը
բ. զուռնեն էնտեղ փչիր                 2. որտեղ լսող կա
գ. հացը տաշտիցդ վերցրու          3. փախլավան ուրիշը կերավ
դ. տերովին տերն է տարել           4. թուրն իր տեղը
ե. ալյուրը մենք մաղեցինք           5. ընկերը՝ գյուղիցդ

3․ա) Ո՞րն է հոգաբարձու բառի առաջին արմատը : Հոգ

բ) Մարդ և տիկին գոյականներից ո՞րը հոգնակիի կազմության զուգաձևություն ունի: Տիկին

գ) Ի՞նչ հնչյունափոխություն կա ստրջացում բառում: Ստերջ (ե<ը)

դ) Վարկաբեկել և վարքուբարք բառերից ո՞րի երկու արմատն էլ համանուն ունեն: Վարկաբեկել

.  Ուղղել սխալները․

1.   Մարդկանց նայում էր ակնոցների տակից քննախույզ հայացքով:

2. «Մեր լեզուն մեր խոսքն է դա»։

3. — Իմ լավ բարեկամին քո մոտ կուղարկեմ, -խոստացավ ընկերս: (քեզ)

4. — Ձեր անդունդներով եկեք չափվեցե՜ք: (չափվեք)

5․ Նա հասկաց(ող)ություն անգամ չուներ, թե ինչի շուրջ են բանավիճում ներկաները:

Առաջադրանք, մակբայ

Տրված գոյականներից ածանցման միջոցով կազմել մակբայներ։
Հոգի- հոգեպես
դիվանագետ- դիվանագիտորեն
ընկեր- ընկերովին
գազան- գազանաբար
խումբ- խմբովին
եղբայր- եղբայրաբար
վերջ- վերջապես
ազգ- ազգովին
նյութ- նյութապես
գլուխ- գլխովին
բարեկամ- բարեկամաբար

Հետևյալ մակբայները գործածել բայերի հետ։
Ազնվորեն- աշխատել
օրեցօր- աճել
տարեցտարի- զարգանալ
խորապես- մտածել
մեն-մենակ- ապրել
կուզեկուզ- քայլել
հավիտյան- դատապարտվել
բարոյապես- հաղթել
հայրաբար- սիրել
լռելյայն- խորհել
բերնեբերան- հասնել
խումբ- խումբ- լցվել
արագ-արագ- աշխատել
վերջիվերջո- ավարտել
հոտնկայս- աղոթել
ներքուստ- հանգստանալ
նյութապես- ապահովել

Տրված ածականներից ածանցման միջոցով կազմել մակբայներ։
Խորամանկ—խորամանկաբար
խոլ—խոլլաբար
դաժան—դաժանաբար
էական—էականապես
խոնարհ—խոնարհաբար
թեթև—թեթևակի
բարեխիղճ—բարեխղճաբար
մեղմ—մեղմորեն
խիզախ—խիզախաբար
քաջ— քաջաբար

Գրել հինգական տեղի, ժամանակի, ձևի և չափի մակբայ։

տեղի- դեմ դիմաց, դեմ առ դեմ, այլուր, քաղաքից քաղաք, սարեսար
ժամանակի- հիմա, վաղուց, տարեցտարի, հավետ, հուր-հավիտյան
ձևի- լրջորեն, թեթևակի, արագ, քաջաբար, կամաց
չափի- մասսամբ, քիչ, ամբողջությամբ, ընդանհրապես, շատ

Մակբայ

Մակբայներ  կոչվում են այն բառեը, որոնք ցույց են տալիս գործողության կատարման տեղը, ժամանակը, ձևը և չափը։ Ըստ այդմ էլ մակբայները լինում են՝ տեղի (ուր, որտեղ), ժամանակի (երբ, որբվանից), ձևի (ինչպես), չափի (որքան, ինչքան, ինչ չափ, որ չափ)։ Մակբայները միշտ դրվում են բայերի հետ՝ և այդտեղից էլ խոսքի մասի անվանումը՝ մակբայ։
Տեղի մակբայ՝ ամենուրեք, այլուր, քաղաքից քաղաք, ամենուր, դռնեդուռ, դեմառդեմ, սարն ի վեր։
Ժամանակի մակբայ- առավոտյան, այսօր, վաղը, երեկ։
Ձևի մակբայ- քաջաբար, հոգեպես, քնքշորեն, ազգովին, ընկերաբար, բարեխղճորեն։
Չափի մակբայներ- լիովին, ամբողջովին, գրեթե, շատ, քիչ, շատ-շատ, բազմիցս։
Մակբայակերտ ածանցներ
-(ա)պես- նյութապես, մշտապես, ժամանակավորապես
-որեն- դաժանորեն, քնքշորեն, հեզորեն
-(ա)բար- խիզախաբար, ընկերաբար, բարեկամաբար
-ակի- շեղակի, շեշտակի
-ովին- ընկերովին, բոլորովին, խմբովին, ազգովին
-ուստ- վերուստ, ներքուստ, արտաքուստ