Չարենց և Արփենիկ

Հայտնի փաստ է, որ Եղիշե Չարենցի անձնական կյանքը եղել է շատ բուռն և լի բազմաթիվ սիրային արկածներով: Սակայն կար մեկը, որի հանդեպ մեծ բանաստեղծն իսկապես խորը և մնայուն զգացմունք է ունեցել, և որին նա այդպես էլ չմոռացավ մինչ իր կյանքի ողբերգական ավարտը: Այդ անձնավորությունը Արփենիկն էր՝ Չարենցի առաջին կինը:

Արփենիկ Տեր-Աստվածարյանը ծնվել էր 1899 թվականին՝ Գողթն գավառի Վերին Ազա գյուղում (այժմ Նախիջևանի ինքնավար հանրապետության կազմում է): Նախնական կրթությունը նա ստանում է Թիֆլիսի Գայանյան ուսումնարանում։ 1920-ին Արփենիկը գալիս է Երևան և աշխատանքի անցնում հատուկ խնդիրներ ունեցող երեխաների` Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեի (Ամերկոմ) որբանոցին կից դպրոցում: Հենց այստեղ էլ կայանում է Չարենցի և Արփենիկի հանդիպումը. Չարենցը որպես ուսուցիչ աշխատում էր նույն այդ դպրոցում: Բացի տարբեր արժանիքներից, Արփենիկը հայկական և ռուսական պոեզիայի լավ գիտակ էր և հրաշալի ասմունքող: Երիտասարդները շատ արագ մտերմանում են՝ բազում ընդհանուր հետաքրքրություններ գտնելով իրար մեջ: Շուտով` 1921-ի մայիսին, նրանք ամուսնացան և իրար հետ մեկնեցին Մոսկվա՝ Արևելքի աշխատավորների համալսարանում սովորելու։ Չարենցն այդ ժամանակ 24 տարեկան էր, իսկ Արփենիկը՝ 22:

Մեծ է եղել Չարենցի զգացմունքը Արփենիկի հանդեպ, որին հետագայում նա պիտի կոչեր «կին, ընկեր և հերոսական բարեկամ», և այդ սերը հետագայում էլ մշտապես ներշնչանքի աղբյուր է հանդիսացել բանաստեղծի համար։ Արփենիկը բնավորությամբ մեղմ էր, հանգիստ ու հանդուրժող՝ ի հակադրություն Չարենցի անհանգիստ, ըմբոստ խառնվածքի: Արփենիկը միշտ հոգեկան նեցուկ է եղել Չարենցին, տխուր պահերին երգել նրա համար, և ամենակարևորն է՝ միշտ հասկացել է բանաստեղծին, ընդունել նրան ինչպես որ կա, ներել նրա բոլոր մոլորությունները, սիրային պատմությունները, կենցաղային ու գրական բազում վեճերը:

1926-ի սեպտեմբերին, երբ Արփենիկը գործով մեկնել էր Լենինգրադ, Չարենցի հետ մի կարճատև սիրային արկած պատահեց, որը, սակայն, վատ ավարտվեց նրա համար: Բանաստեղծը երևանյան ակումբներից մեկում տեսնում է 16-ամյա Մարիաննա Այվազյանին` կոմպոզիտոր Արտեմի Այվազյանի քրոջը, և անսպասելի տարվում է նրանով: Մի քանի անգամ փորձ անելով նրա հետ զրույցի բռնվել, սակայն մերժում ստանալով՝ Չարենցը քաղաքային այգում ատրճանակի կրակոցով թեթև վնասվածք է պատճառում Մարիաննային:

Չարենցի դեմ հարուցվում է քրեական գործ, և նա հայտնվում է բանտում: Սակայն դեկտեմբերի վերջին օրերին կտրուկ վատանում է արդեն Երևան վերադարձած Չարենցի կնոջ՝ Արփենիկի առողջական վիճակը: Նրա մոտ հղիության հետ կապված բարդություններ են ի հայտ գալիս, և 1927-ի հունվարի 1-ին Արփենիկը մահանում է: Չարենցին ազատ են արձակում բանտից՝ կնոջ հուղարկավորությանը մասնակցելու համար: Արփենիկը թաղվում է Երևանի Մլերի գերեզմանատանը, որը ներկայիս Կոմիտասի պանթեոնի տարածքն է (նրա գերեզմանը չի պահպանվել):

Չարենցը սարսափելի ծանր տարավ Արփենիկի մահը։ Ինչպես ականատեսներն են վկայում, թափորի ողջ ընթացքում նա հոգեկան ծանրագույն վիճակում էր գտնվում: Արդեն գերեզմանի մոտ նա դիմադրել է, չի թողել, որ դագաղը գերեզմանափոս իջեցնեն, ստիպել է բացել կափարիչը և կրկին ու կրկին հպվել Արփենիկի դեմքին։ Թաղման ականատես Վահրամ Հովսեփյանը գրում էր. «Դագաղը ներկայիս պրոսպեկտի մոտով տանում էին քաղաքային գերեզմանատուն: Լսվում էր մի բարձր սրտաճմլիկ ձայն՝ Չարենցի լացն էր դա… Նրան գերեզմանաթմբից բարձրացրին արդեն ուշաթափ վիճակում…»։ Վկայություններ կան նաև, որ Արփենիկի դագաղում, ապակյա տարայի մեջ ամփոփված, Չարենցը թողնում է ինչ-որ ձեռագրեր, հավանաբար Արփենիկին նվիրված բանաստեղծություններ էին։

Թաղումից հետո հաջորդ օրն իսկ Չարենցն իր բնակարանից դուրս է հանել և բակում, խարույկի մեջ այրել հանգուցյալ կնոջ բոլոր զգեստները, որոնք ինքը սիրով բերել էր 1924 թվականին եվրոպական շրջագայությունից: Հավանաբար դա արել է, որպեսզի այդ զգեստներն ուրիշի ձեռքը չընկնեն, և դրանով իսկ չնսեմացվի սիրելիի հիշատակը։ Չարենցը թաղման արարողությունից առաջ հանել էր տվել Արփենիկի գիպսե դիմակն ու ձեռքի կրկնօրինակը, և որպես կնոջ հիշատակի անգին մասունքներ դրանք հետագայում միշտ նրա հետ են եղել, իսկ այժմ պահվում են բանաստեղծի տուն-թանգարանում։

Այդ օրերին էր նաև, որ Չարենցն իր կրծքավանդակի ձախ մասում` սրտի մոտ, դաջեց Արփենիկի մահվան տարեթիվն ու նրա անվան ու ազգանվան առաջին տառերը՝ «1927, հունվար, Ա.Չ.»: Իսկ տարիներ անց երկրորդ ամուսնությունից ծնված իր առաջնեկին նա կանվանի Արփենիկ:

1930 թվականին Երևանում լույս է տեսնում Չարենցի «Էպիքական լուսաբաց» ժողովածուն, որը բանաստեղծը նվիրել էր Արփենիկին՝ «Նվիրում եմ գիրքս հիշատակին կնոջս, ընկերոջս, հերոսական բարեկամիս՝ Արփենիկ Չարենցին»։ Գրքում նաև Արփենիկին ձոնված երկու սոնետ կա: Նրանցից առաջինում Չարենցը գրում էր.

«Իմ բարեկա՛մ, իմ սե՛ր, հերոսակա՛ն ընկեր,

Դու ապրեցիր, անցար և էլ չկաս հիմա,

Սակայն դեռ կյանքը կա և չի՛ դարձել ամա,

Եվ ո՛չ մի աստղ վերից դեռ ներքև չի՛ ընկել»։

Advertisements

Ստի ոտը կարճ է

Կար չկար մի գյուղակ կար: Այնտեղ ապրում էր մի հարուստ խաբեբա: Նա
կարողանում էր բոլորին այնպես ստել, որ ստացվի ճիշտն իր ուզածով: Նա
կարողացել է համոզել, որ գյուղի տերը ինքն է ու իր ձեռքերում է բոլորի
ապագան: Միշտ կարողանում էր վաճառականներին մոլորեցնել ու թանկարժեք
ապրանքը համարյա անվճար վերցնել,  ու նմանատիպ դեպքերը շատ-շատ էին: Վատն այն էր, որ ոչ ոք չէր նկատում այդ ամենը, ու բոլորը շարունակում էին
հավատալ նրա խաբեբայություններին: Մարդը մտածում էր,  որ այդպես էլ
շարունակվելու է, ու ինքը միշտ այդպես անհոգ ապրելու է: Սակայն երկար
չտևեց ստի կյանքը: Գյուղ եկավ մի ճամփորդ իմաստուն: Նա շրջեց քաղաքով,
ծանոթացավ մարդկանց  ու ստախոսին  նույնպես: Մի քանի օր հետևելուց հետո
ամեն ինչ հասկացավ ու մարդկանց զգուշացրեց խաբեբայի վատ արարքների
մասին: Մարդիկ սկզբում չհավատացին ու հեգնանքով սկսեցին վերաբերվել
իմաստունին:  Սակայն   քիչ  ժամանակ էր պետք`  գյուղացիներին իրապես
հասկանալու, թե ով է իրականում իրենց  շատ սիրելի ստախոսը: Բոլորով դուրս
եկան նրա  դեմ ու վռնդեցին գյուղից :Ահա թե ինչու են ասում` ստի ոտքը կարճ է:

Մանուշակագույն Եղիշե Չարենց

Իրիկուն էր։ Իրիկնային տրտմության
Հուշն էր հյուսվում — մայրամուտի մի երազ։
Դու հարազատ ու մոտ էիր ինձ այնքան՝
Քո աչքերով իրիկնային, ցողաթաց…

Քո աչքերի ու երկնքի կամարում
Ճառագայթները, այնքան հե՜զ, այնքան ջի՜նջ,
Ճախրում էին, հոգևարում ու մարում՝
Համբուրելով ծիածանը ամոքիչ…

Եվ լույսերը, որ ճախրեցին ու անցան,
Իրիկնային ժպիտի մեջ այն վերջին —
Անրջացած, երազ դարձած սրբացան,
Որպես դեմքը քո լուսավոր — իմ հոգին…

Գործնական աշխատանք

Խմբավորիր ածականները ըստ առարկայի արտաքին հատկանիշի, ըստ ներքին հատկանիշի, ըստ գույների, ըստ մարդու մտավոր և բարոյահոգեկան հատկանիշների:
Ուռուցիկ, կծու, հեզ, խաժ, գանգուր, շվայտ, խելացի, հնազանդ, դեղձան, պարկեշտ, կլոր, գորշ, լաջվարդ, ժանտ, համեստ, լուրթ, ծուռ, թթու, խորամանկ, հարթ, բիրտ, մանր, քաղցր, ծավի, ուղիղ, ծույլ, բիլ, խորդուբորդ, նենգ, ազնիվ:

արտաքին- ուռուցիկ, գանգուր, խաժ, դեղձան, կլոր, ծուռ, հարթ, մանր, ուղիղ, խորդուբորդ
ներքին- կծու, թթու, քաղցր
գույներ- լաջվարդ, լուրթ, գորշ, ծավի, բիլ
մտավոր, բարոյահոգեկան- հեզ, շվայտ, խելացի, հնազանդ, պարկեշտ, համեստ, խորամանկ, բիրտ, ծույլ, նենգ, ազնիվ։

Կազմիր տրված ածականների գերադրական աստիճանը:
Ազնիվ- ամենաազնիվ, ազնվագույն, ամենից ազնիվ
հին- ամնեահին, հնագույն, ամենից հին
բարի- ամնեաբարի, ամենից բարի
նոր- ամենանոր, նորագույն, ամենից նոր
ծանր- ամենածանր, ծանրագույն, ամենից ծանր
զգայուն- ամենազգայուն, ամենից զգայուն
սուր- ամենասուր, ամենից սուր
երկար- ամենաերկար, ամենից երկար
մեծ- ամենամեծ, մեծագույն, ամենից մեծ
գեղեցիկ- ամենագեղեցին, ամենից գեղեցիկ
խոշոր- խոշորագույն, ամենախոշոր, ամենից խոշոր

Շարքում ընդգծիր համեմատության աստիճան չունեցող որակական ածականները:
Հպարտ, կույր, խեղճ, գեղեցիկ, չար, նենգ, պարկեշտ, արու, բարի, վեհ, ագահ, հղի, վսեմ, համր, պիղծ, ամուրիխուլ, արդար, ճերմակ:

Տրված արմատներով կազմիր ածանցավոր և բարդ ածականներ:
Արծաթ- արծաթյա,
ադամանդ- ադամանդե, ադամանդապատ
ծիծաղ- ծիծաղկոտ, ծիծաղադեմ
լույս- լուսավոր, լուսառատ
սեր- սիրառատ, սիրալի
հոտ- հոտավետ,
հուր- հրե,
դառը- դառնալի, դառնահամ
մազ- անմազ,
գույն- գույնզգույն, անգույն
գութ-
իմաստ- իմաստալի, իմաստազուրկ
մարմար- մարմարյա,

Գործնական աշխատանք

1.Հետևյալ բառերից վերջածանցների օգնությամբ կազմիր նվազական-փաղաքշական նշանակությամբ գոյականներ:
Պատանի-պատանյակ, որբ-որբուկ, աթոռ-աթոռակ, մարդ-մարդուկ, որդի-որդյակ, մուկ-մկնիկ, էշ-իշուկ, հորթ-հորթուկ, ծեր-ծերուկ, կղզի-կղզյակ, գիրք-գրքույկ, գունդ-գնդիկ, աղավնի-աղավնյակ, թիթեռ-թիթեռնիկ, հատոր-հատորյակ, ձուկ-ձկնիկ, աղջիկ-աղջնակ, առու-առվակ, դուռ-դռնակ, հոգի-հոգյակ, հյուղ-հյուղակ, արտույտ-արտույտիկ, ծով-ծովակ:
2. Բառաշարքում առանձնացրու այն հասարակ գոյականները, որոնք գործածվում են նաև իբրև հատուկ անուններ:
Նվագավար, կորյուն, կռունկ, զինվոր, ռազմիկ, ամպրոպ, ավետիս, մարտիկ, ձնծաղիկ, շանթ, երամակ, ծաղիկ, աղջամուղջ, նարգիզ, ակն, գալուստ, գոհար, զանգակ, վարդ, բուրաստան, գավառ, գրիչ, համբարձում, այգեստան, գավիթ, կապան, արշալույս, նվեր, հյուսն, քոթոթ, վարպետ:
3.Ածանցման միջոցով կազմիր որևէ տեղացի, երկրացի անվանող գոյականներ:
Մուշ-մշեցի, Իտալիա-իտալացի, Հայաստան-հայաստանցի, Արցախ-արցախցի, Իսպանիա-իսպանիացի, Բելգիա-բելգիացի, Նյու Յորք- նյույորքցի, Էջմիածին-էջմիածինցի, Անի-անեցի, Մեղրի-մեղրեց, Իրան-իրանացի, Բյուզանդիա-բյուզանդացի, Սյունիք-սյունեցի, Նոր Նախիջևան-նորնախիջևանցի, Տավուշ-տվուշցի,  Եգիպտոս-եգիպտացի, Գյումրի-գյումրեցի, Ջավախք-ջավախեցի:

Գործնական քերականություն

1.Կազմիր տրված գոյականների սեռական հոլովաձևերը:
Ապարանք- ապարանքի, ամառ- ամռան, տարի- տարվա, հորաքույր- հորաքրոջ, ձի- ձիու, ընկերուհի- ընկերուհու, կնքահայր- կնքահոր, աղջիկ- աղջկա, բնություն- բնության, մարդիկ- մարդկանց, կանայք- կանանց, մորաքույր- մորաքրոջ, գործընկեր- գործընկերոջ, ամուսին- ամուսնու, ամպ- ամպի, լեռ- լեռան, այգի- այգու, տանտիկին- տանտիկնոջ, օգնություն- օգնության, աշուն- աշնան, սեր- սիրո, կորուստ- կորստյան, գառ- գառան, գիշեր- գիշերվա, Արամենք- Արամենց, անկյուն- անկյան, մայր- մոր:
2. Կազմիր բառակապակցություններ`ընդգծելով հոլովական զուգաձևությունները:
Շուշիի ազատագրում, Շուշվա կոլոլակ
սգի մեջ լինել, սգո թափոր
անկյան գագաթ, անկյունի խանութ
Լոռու մարզ, Լոռվա բնություն
ձյան փաթիլ, ձյունի պես ճերմակ
հեռացման խոսքեր, հեռացումի հրաման
մահու չափ, մահվան մասին:

Գործնական աշխատանք, 11.03

Տրված բառերի իմաստները բացատրել բացատրական բառարանով։

բագարան- հեթանոսական տաճար
բազազ- կտորեղենի վաճառական
բազպան- թևնոց
բախտակ- սևանի իշխանի չորս ցեղերից մեկը
բաղդատել- համեմատել
բամբիշ- թագուհի, իշխանուհի
բամբիռ- հին երաժշտական գործիք
բանադրանք- աանեծք
բանդագուշանք- ցնորք
բանսարկու- առնակիչ
բասրանք- նախատանք
բավիղ- լաբիրինթոս
բարբաջանք- ցնդաբանություն
բարբառել- խոսել
բարկ- կիզիչ
բարկօղի- կոնյակ
բացարկ- մերժում
բիլ- երկնագույն
բղջախոհ- անառակ
բնավ- երբեք
բոթ- վատ լուր, գույժ
բոլուկ- երամակ, հոտ
բոկոտն- բոբիկ
բոսոր- բովել
բովել- աղանձել
բորբ- տաք, ջերմ
բռնազբոսիկ- կեղծ
բվեճ- մեծ բու
բույլ- համաստեղություն
բրուտ- կավագործ, խեցեգործ
բուռն-ուժգին, սաստիկ, խիստ
բուրյան- անուշաբույր
բուրվառ- մետաղյա անոթ