«Չեմ կարողացել, չեմ կարողանում ու երբեք էլ չեմ կարողանա» Խորխե Բուկայի

Պատմվածքը մի փղի մասին էր։ Փիղը կրկեսում ելույթից առաջ ու հետո շղթայված էր գետնի մեջ խրված ցցին ու ոչ մի կերպ չէր փորձում ազատվել այդ կապանքից։ Դա շատ տարօրինակ էր, քանի որ փիղը շատ ուժեղ էր ու հանգստությամբ կարող էր պոկել այդ ցիցը։ Մեկը ասել էր, որ փիղը չի փախչում, քանի որ վարշեցված է, բայց եթե վարժեցված է ինչու՞ են նրան կապում։ Հետո մի իմաստուն մարդ գտավ հարցի պատսխանը ու ասաց, որ չի փախչում, քանի որ փոքր ժամանակից շղթայված է եղել նամանտիպ ցցի։ Նրա հիշողության մեջ մնացել է անզորության այն զգացողությունը, որն ապրել է ծնվելուց անմիջապես հետո:
Եվ ամենավատն այն է, որ այդ հիշողությանը նա երբեք չի կասկածում:
Նա այլևս երբեք չի փորձել իր ուժը կիրառել:

Բոլոր մարդիկ էլ մեր աշխարհում նման են այդ փղին։ Բոլորս էլ ունենք հնարավորություն ու ուժ, որպեսզի հասնենք մեր նպատակին, բայց փոքր ժամանակվա անհաջողությունների պատճառով շատ ժամանակ չենք հավատում մեր սեփական ունակություններին։ Պատմվածքը սովորեցնում է, որ եթե կա նպատակ ուրեմն պետք է անընդհատ փորձել ու եթե շատ ջանք ու եռանդ գործադրենք մի օր անպայման երազանքը կդառնա իրականություն։

Advertisements

Մխիթար Գոշ

Մխիթար Գոշը հայ մտածող–գիտնական, օրենսդիր, առակագիր, հոգևորական, մանկավարժ, հասարակական գործիչ է։ Մխիթար Գոշի առակներով 12–րդ դարի հայ գրականության մեջ մուտք է գործել ժողովրդական բանարվեստի տեսակը՝ առակը, որն իր հետ բերել է նաև ժողովրդական ոգի ու մտածողություն, ազդարարելով գրականության աշխարհականացման մի կարևոր փուլ։ Մխիթար Գոշի կենսագրական տվյալները հիմնականում պահպանվել են Կիրակոս Գանձակեցու մոտ։ Մխիթար Գոշը ծնվել է Գանձակում՝ թյուրքերի տիրապետության շրջանում։ Գոշի ծննդյան թվականը հայտնի չէ, սակայն հիմք ընդունելով, որ նա մահացել է խոր ծերության ժամանակ 1213 թվական, գիտնականները ենթադրում են որ նա ծնվել 1120-30-ական թվականներ։ Սովորել սկսել է ծննդավայրում։ Չափահաս դառնալով՝ ձեռնադրվել է կուսակրոն քահանա։ Աշակերտել է Հովհաննես Տավուշեցուն և ստացել վարդապետի կոչում։ Այնուհետև Մխիթար Գոշը գնացել է Կիլիկիա։ Թաքցնելով վարդապետական աստիճան ունենալը՝ ուսանել է Սև լեռան երևելի գիտնականների մոտ և վերստին ստացել վարդապետի աստիճան։ Դրանից հետո որոշ ժամանակ նա տեղափոխվել է Կարին, որտեղ ընկերացավ Քուրդ Արծրունու հետ։ Վերադառնալով հայրենիք՝ սկզբում ապրել է Գանձակում, սակայն ինչ-ինչ տարաձայնությունների պատճառով նրա և Աղվանից Ստեփանոս կաթողիկոսի հարաբերությունները սրվել են։

Մխիթար Գոշ- Ծովի գորտերը

Ծովի գորտերը խորհուրդ անելով՝ ասացին.

— Ինչո՞ւ ենք տռզած փորերով ու դեղնած մաշկով խեղդվում ջրերում, դուրս գանք ցամաք ու ապրենք ուրիշների պես։

Ծերերից մեկն ասում է.

— Հայրս պատվեր է տվել ինձ, որ ծովի ապաստանը չթողնեմ, որովհետև բնությամբ երկչոտ ենք, գուցե դուրս գանք ու սարսափելով ետ դառնանք և ցույց տանք մեր երկչոտությունը։

Չլսեցին խորհուրդը և դուրս ելան, բայց ոտնաձայն լսելով՝ փախան ու կրկին խորասուզվեցին ծովը։

Առակը սովորեցնում է, որ մեծը միշտ մի բան ավել գիտի, նա անցել է այն ամենի միջով, ինչի միջով երիտասարդը դեռ չի անցել։ Այսինքն պետք է լսել մեծին ու հաշվի առնել նրա ասածը։ Առակը նաև սովորեցնում է, որ պետք է իմանալ սեփական ուժը ու հնարավորությունը, նոր ինչ-որ քայլ անել։

Գնահատում

Ըստ իս` գնահատումը ձևական բնույթ է կրում, քանի որ դրա օգնությամբ շատ դժվար է իմանալ աշակերտի իրական գիտելիքները: Ուսուցչը չգիտի, թե երեխան տանը քանի գիրք է կարդում, քանի ուսուցողական հաղորդում է նայում ու նմանատիպ բաներ, որոնք ինքնըստինքյան զարգացնում են մարդուն: Գիտեմ, որ առարակաները, ինչպիսիք են` մաթեմատիկան կամ ֆիզիկան ու քիմիան, անհրաժետ է գնահատել, քանի որ դրանք ստույգ առարկաներ են ու այնտեղ պետք չէ ստեղծագործական միտք ու ճկուն մտածելակերպ: Բայց, օրինակ, հասարակագիտությունը, գրականությունը գնահատման կարիք չունեն, որովհետև այդ դասերի ընթացքում հիմնականում լինում են քննարկումներ, հնչում են տարբեր կարծիքներ, ու գնահատել մեկին բարձր, իսկ մյուսին` ցածր զուտ նրա պատճառով, որ մեկի կարծիքը դուր եկավ ուսուցչուհուն իսկ մյուսինը` ոչ, սխալ է:

Իմ կարծիքով, ցանկացած գնահատական պետք է լինի հիմնավորված, ու ուսուցիչը պետք է ասի կամ ինչ-որ տեղ գրի, թե, որտեղ է թերացել աշակերտը, որպեսզի ոչ մի անարդար բան չլինի։ Ուսուցչի ուղղումները նաև օգտակար կլինեն ծնողի համար. նա կհասկանա, թե որտեղ է թերացել իր երեխան։

Տնային աշխատանք

2.7.

1. Ակնարկ, լրջախոհ, ջրասույզ, մանկամիտ, քմահաճ, լուռումունջ

2. Հերարձակ, գարնանամուտ, աստղագետ, անցաթուղթ, սահադաշտ, շրջակա

3. Սնափառ, ինքնասեր, կամակատար, սրտապատառ, հավատափոխ, արքայանիստ

4.Գահավեժ, սառնարյուն, խճուղի, ստրկամիտ, հրկեզ, հավասարակշիռ

5. Բարեկամ, ծիսակարգ, աշխարհասփյուռ, դասակարգ, չափահաս, բազմանիշ

6. Սրտակից, հյուրախաղ, հուսաբեկ, բծախնդիր, ինքնահավան, տնամերձ

7. Որտեղ, ժայռակոփ, սիրատոչոր, շնչակտուր, միամիտ, ջրահեղձ

8.Ստուգատես, մրգահյութ, ժամացույց, երկարաշունչ, ուղեկարգ, շնորհազուրկ

9. Մեծամիտ, թագադիր, մարտահրավեր, որմնասյուն, հուզառատ, արագաշարժ

10. Երկկողմ, կամակոր, վեհանիստ, գիտաժողով, փակուղի, բարձրաձայն

11. Շնչափող, եռահարկ, չարքաշ, վիրակապ, ինքնաթիռ, հրավիրատոմս

12. Դյուրավառ, ձեռագործ, հողմահալած, գեղագետ, դասադուլ, վիպաագիր

13. Ձեռնամարտ, գեղատես, ջերմանավ, քաղհան, խոտհունձ, ելակետ

14. Փափկասուն, հոգեմաշ, գլխապտույտ, սևերես, ճեմասրահ, դիմափոշի

15. Ծանրակշիռ, տնամեջ, հնատիպ, նետաձիգ, ոսկեձույլ, լուսամուտ

16. Օրինադիր, պահասենյակ, բնագիր, փրկագին, սյունազարդ, ժպտերես

17. Օրավուր, ողբանվագ, երգաշար, միաձույլ, գեղարվեստ, մեծամիտ

18. Պարզամիտ, տիկին, լրտես, թղթադրամ, խնկաբույր, ինքնուս

19. Ձեռնհաս, ամենակուլ, մեծատուն, անցուդարձ, տիրադավ, երեսպաշտ

20.Մատենագիր, փառատոն, լուսամփոփ, ուղղաթիռ, բարեկիրթ, շղթայակապ

21. Ակնթարթ, համուհոտ, ճակատամարտ, ազատամիտ, մարտակարգ, մանրավաճառ

Տնային աշխատանք (նոյեմբերի 22)

1․ Գերխնդիր, ապուշ, գերձայն, ստորակարգ, ․․․, ․․․
2. Ենթակարգ, անդրադարձ, ներաշխարհ, դերանուն, դժգույն, հակաթույն
3. Տարեդարձ, ենթակա, վերնագիր, տրամագիծ, ապացույց, թերաբաց
4. Տրամաբան, գերխնդիր, առհավետ, փոխարքա, բացարձակ, պարականոն
5. Համահունչ, ընդացիկ, հակագազ, նախադուռ, ենթասպա, ․․․
6. Պարային,  հարակից, տափակ, ընդոստ, դերբայ, անդրբևեռ,
7. Ապուշ, պարագիծ, գերխնդիր, դժպատեհ,տարասեռ, ընդդիմակ,
8. Ենթախումբ,  թերակշիռ, ապաշնորհ, հարադիր, բացորոշ, մակագիր,
9. Չկամ, ընդարձակ, մականուն, արտերկիր, բաղաձայն, ենքահարց,
10. Փոխարքա, ստորգետնյա, համաձայն, տկար, ներգաղթ, տրամաբան,
11. Դժգոհ, ենթադաս, անդրշիրիմ, մակաբույծ, արտասովոր, հակագիծ
12. Ենթասպա, տհաճ, բացակա, նախավկա, ընդհատ, մակնիշ
13. Անդրբևեռ, տարասեռ, նախահայր, մակուղեղ, անկախ, ապերջանիկ
14. Ցպահանջ, հակակշիռ, անդրաշխարհ, դերանուն, , ․․․

2.4

  1. Կայսրուհի, խոուն, գովեստ, վերջույթ, աճուկ, վայրի
    2. Որբուկ, օրհնյալ, ծնունդ, թափոն, պատվածք, ծաղկուն,
    3. Ծիծաղկոտ, ավերիչ, շքեղ, արժանի, ազգություն, երաշխիք,
    4. Հյուսվածք, ցուցիչ, հարսնացու, դանդաղկոտ, աղի, անկյալ
    5. Փաստացի, ստուգարք, լեզվանի, ջնջոց, տանջանք, տիրացու
    6. Կանացի, չափածո, գեղանի, չափան, արգելոց, պատվիրական,
    7. Մահակ, խոսկան, վարույթ, հավաքածու,  , ․․․
    8. Խեցեղեն, վարձու, ջնջոց
    9. Արժույթ, սփոփանք, ծորուն,
    10. Խցիկ, որսկան, թավուտ, գործոն, հնոտի

 

Էպոս

1. Ինչ է էպոսը
Էպոսը քնարաէպիկական ժանրի ստեղծագործություն է, որը ներկայացնում է տվյալ ազգի մշակույթը և ազգային առանձնահատկությունները :Այն գրված է պատմական իրադարձությունների հիման վրա, որոնք հիմնականում պատկանում են ակունքներին ընկած նախնադարյան հասարակարգերի ընդերքին, և ժողովրդական ավանդությունների հիման վրա: Էպոսներում սովորաբար նկարագրվում է տվյալ ազգի պատմությունը և ազատության համար պայքարը:Էպոսները սովորաբար գրվում են չափածո բանաստեղծության նման :Սովորաբար դրանք պատկանում են երեք գրականական ժանռերի՝ էպիկական, քնարական և դրամատիկական:
2. Ովքեր են առաջին անգամ հիշատակել էպոսի մասին:
Սասնա ծռեր վիպերգի մասին առաջին անգամ հիատակել են պորտուգալացի ճանապարհորդներ`Անտոնիո Տերեյրիեն և Մեստրե Աֆոնսոն: Որոնք 16-րդ դարում իրարից անկախ ճանապարհորդել են, եղել են Հայաստանում, Սասունում: Լսել են տեղի բնակիչներից տարբեր զրույցներ Դավթի ու Խանդութի մասին:
Առաջին անգամ էպոսի մասին հիշատակել են
3.Ովքեր են առաջին անգամ գրի առել էպոսը:
4. Ինչ վերնագրով է տպագրել Մանուկ Աբեղյանը էպոսի և վիպերգի երկրորդ պատումը:
Դավիթ և Մհեր
5.Որ դարերի պայքարն է պատկերված վիպերգում:
6. Քանի ճյուղից է բաղկացած:

Բաղկացած է չորս ճյուղից:

7. Ինչպես է սկսվում էպոսի ճյուղերը:

8. Ինչի մասին է«Մեծ Մհեր» ճյուղը:

Սանասարին հաջորդում է որդիներից ամենաքաջը՝ Մհերը: Այդ տարիներին Սասունը հարկատու էր Մըսրա Մելիքին: Չափահաս դառնալով՝ Մհերը տիրություն է անում երկրին ու ժողովրդին. հացի ճանապարհը փակող հսկա առյուծի երախը պատռելով՝ երկու կես է անում, որի համար նրան անվանում են Առյուծաձև Մհեր, Սպիտակ Դևից ազատում է գեղեցկուհի Արմաղանին ու ամուսնանում նրա հետ, մենամարտում հաղթում է Մըսրա Մելիքին և Սասունն ազատում հարկերից, հիմնում է Մարութա Բարձրիկ Աստվածածինը, Ծովասարը դարձնում իր որսատեղին, շինում բերդեր ու կամուրջներ:
Մըսրում մեռնում է Մելիքը: Նրա կինը՝ Իսմիլ Խաթունը, խնդրում է Մհերին գալ և տեր կանգնել իր երկրին՝ գաղտնի մտադրություն ունենալով ժառանգ ունենալ նրանից: Ծնվում է արու զավակ, որին Իսմիլ Խաթունը կոչում է Մելիք՝ ի հիշատակ մեռած ամուսնու: 7 տարի նա Մհերին պահում է իր մոտ՝ արբեցնելով թունդ գինով: Ի վերջո սթափվելով և զգալով իր սխալը՝ Մհերը վերադառնում է Սասուն: Արմաղանը դժվարությամբ ներում է նրան: Մհերը նորից շենացնում է Սասունը: Որոշ ժամանակ անց Արմաղանը ծնում է մի տղա, որին անվանում են Դավիթ: Երեխայի ծնվելուն պես Մհերն ու Արմաղանը, պայմանի համաձայն, մեռնում են:

9. Որն է «Սասունցի Դավիթ» ճյուղի սյուժեն:

Որբացած նորածին Դավթին ուղարկում են Մըսր՝ Իսմիլ Խաթունի մոտ, որտեղ քաջազունը մեծանում է ժամ առ ժամ: Մըսրա Մելիքը փորձում է խորամանկությամբ սպանել Դավթին, բայց պատանի դյուցազնը հաղթահարում է բոլոր փորձությունները և վերադառնում Սասուն: Ձենով Օհանը Դավթին կարգում է գառնարած, ապա՝ նախրապան, որսորդ: Դավիթն սպանում է Սասունը կողոպտած դևերին և երկրի ամբարները լցնում բարիքներով, միայնակ կոտորում է Մըսրա Մելիքի զորքին, վռնդում է նաև հարկահավաք Կոզբադինին: Մելիքը բազմահազար զորքով ինքն է արշավում Սասուն: Դավիթը սրի մեկ հարվածով երկու կես է անում խոր հորի մեջ թաքնված Մըսրա Մելիքին:
Սասունն ազատագրելուց հետո Դավիթը նշանվում է Չմշկիկ Սուլթանի հետ, բայց լսելով Կապուտկողի արքայադուստր Խանդութի գեղեցկության մասին՝ մի շարք քաջագործություններից հետո ամուսնանում է նրա հետ: Ապա գնում է Գյուրջիստան և 7 տարի մնում այնտեղ: Խանդութը ծնում է արու զավակ և անունը դնում Մհեր: Չափահաս դառնալով՝ նա որոշում է գնալ և գտնել հորը: Ճանապարհին հայր ու որդի հանդիպում են և, իրար չճանաչելով, մենամարտում: Դավիթը Մհերի բազկապանից ճանաչում է որդուն, չի ներում, որ նա հանդգնել է մենամարտել իր հետ և անիծում է. «Անմա՜հ ըլնես, անժառա՜նգ»: Դավիթն սպանվում է Չմշկիկ Սուլթանի աղջկա թունավոր նետից, իսկ ամուսնուն հավատարիմ Խանդութը ցած է նետվում բերդի գլխից:

10. Ինչ զրույց կա «Փոքր Մհեր»-ի մասին:
Քանի աշխարք չար է,
Հողն էլ ղալբցեր (ծուլացելէ,
Մեջ աշխարքին ես չեմ մնա:
Որ աշխարք ավերվիմեկ էլ շինվի,
Եբոր ցորեն էղավ քանց մասուր մի,
Ու գարին էղավ քանց ընկուզ մի,
Էն ժամանակ հրամանք կա,
որ էլնենք էդտեղեն:

11. Ինչ ընդհանուր հատկանիշ ունեն Սասնա հերոսները:

12. Կին հերոսները էպոսում:

13. Հայ գրողներից ովքեր են մշակել էպոսը:
Գարեգին Սրվանձտյան, Մանուկ Աբեղյան: