Առակագրություն. Մխիթար Գոշ

Առակը, բարոյախոսական բնույթի գրական ստեղծագործություն է, որտեղ ներկայացվում, ծաղրվում և քննադատության են ենթարկվում մարդկանց բնավորության վատ կողմերը։ Առակի վերջում հեղինակը ասում է իր կարծիքը նկարագրածի վերաբերյալ և դա էլ առակի բարոյախոսությունն է։ Առակի հերոսները կենդանական և բուսական աշխարհի ներկայացուցիչներ են, իրեր և այլն։ Անտիկ շրջանում և միջնադարում առակները արձակ ժանրի ստեղծագործություններ էին, սակայն հետագայում դրանք սկսեցին հիմնականում գրվել չափածո։ Ամենահայտնի առակագիրներն են՝ Եզովպոսը, Ֆեդրոսը, Ժան դը Լաֆոնտենը, Իվան Կռիլովը, իսկ հայ հեղինակներից՝ Մխիթար Գոշը, Վարդան Այգեկցին, Խնկո Ապերը: Առակը բաղկացած է 2 մասից՝ սյուժեից և բարոյախոսությունից։ Սյուժեն դեպքերի, իրողությունների շարադրանքն է, իսկ բարոյախոսությունը՝ առակի սկզբում կամ վերջում արտահայտված եզրակացությունը։ Հայկական առակների առաջին, ժողովածուն կազմել է Մխիթար Գոշը մեզանից ութ դար առաջ՝ համախմբելով երկու բաժնում՝ «Առակք առասպելականք և բարոյականք» և «Առակք ստեղծականք»։ Առակներից կարելի է պատկերացում ստանալ միմյանց հարևանությամբ ապրող ժողովուրդների ազգամիջյան հարաբերությունների մասին օրինակ՝ «Քահանայ և ղադի», «Այծք և գայլք», «Գայլ և ոչխարք»:

Մխիթար գոշ

գօսհ Մխիթար Գոշը, հայ մտածող–գիտնական, օրենսդիր, առակագիր, հոգևորական, մանկավարժ, և հասարակական գործիչ է։ Մխիթար Գոշի առակներով 12–րդ դարի հայ գրականության մեջ մուտք է գործել ժողովրդական բանարվեստի նոր մի տեսակ, որը կոչվում է առակ: Մխիթար Գոշի իմաստության համբավն այնքան է հռչակվել, որ շատերը հեռավոր վայրերից եկել են նրա մոտ սովորելու։ Նա մեծ հեղինակություն է վայելել ոչ միայն մտավորականների, այլև ժամանակի քաղաքական ու պետական գործիչների շրջանում, եղել է Զաքարե Երկայնաբազուկի խոստովանահայրն ու խորհրդատուն։ Միջնադարում նրա մասին պատմվել են ավանդություններ, որոնց մեջ նա սրբացվել է։ Հեղինակավոր Ամերիկյան հանրագիտարանը համարում է, որ Գոշը հայկական վերածնունդի հիմնական ներկայացուցիչներից մեկն է։ Գոշ բառը նշանակում է սակավամազ: Մխիթար Գոշը ծնվել է Գանձակում՝ թյուրքերի տիրապետության շրջանում։ Գոշի ծննդյան թվականը հայտնի չէ, սակայն հիմք ընդունելով, որ նա մահացել է խոր ծերության ժամանակ 1213 թվական, գիտնականները ենթադրում են որ նա ծնվել 1120-30-ական թվականներ։ Սովորել սկսել է ծննդավայրում։ Չափահաս դառնալով՝ ձեռնադրվել է կուսակրոն քահանա։ Այնուհետև գնացել է Կիլիկիա: Թաքցնելով վարդապետական աստիճան ունենալը՝ ուսանել է Սև լեռան երևելի գիտնականների մոտ և վերստին ստացել վարդապետի աստիճան։ Մխիթար Գոշը տեղափոխվել է Հաթերքի իշխան Վախթանգի մոտ Խաչեն, այստեղից էլ՝ Նոր Գետիկի վանքը։ Որոշ ժամանակ անց երկրաշարժից ավերվել են վանքն ու շրջակա գյուղերը։ 1196-1198 գնացել է Երուսաղեմ ուխտագնացության։ Մահացել է 1213 թվականին՝ Նոր Գետակում:

 

Advertisements

Գոյականի թիվը, հոգնակի թիվը,կազմությունը, օրիաչափություններ.

Բառերը լինում են միավանկ և բազմավանկ

տուն-տներ
պատ-պատեր
աչք-աչքեր
գիրք-գրքեր
ձեռք-ձեռքեր
շուն-շներ
մատ-մատներ

Միավանկ բառերի հոգնակի թիվը կազմվոււմ է -եր հոգնակերտ մասնիկով:

մատանի-մատանիներ
եկեղեցի-եկեղեցիներ
դպրոց-դպրոցներ
հյուրատուն-հյուրատներ
պատառաքաղ-պատառաքաղներ

Բազմավանկ բառերի հոգնակի թիվը կազմվում է -ներ հոգնակերտ մասնիկով:

մուկ-մկներ
ձուկ-ձկներ
եզ-եզներ
գառ-գառներ
մատ-մատներ
բեռ-բեռներ
դուռ-դռներ
ծունկ-ծնկներ
ռուս-ռուսներ
նուռ-նռներ
հարս-հարսներ

Գրաբարում մի խումբ բառեր ունեցել են -ն վերջնահնչունը: Այդ բառերը հոգնակիի կազմության և բառակազմության ժամանակ՝ -ն վեռրնահնչյունը վերականգնում է:

բեռ-բեռներ-բեռնատար-բեռնակիր
ձուկ-ձկներ-ձկնորս-ձկնկիթ

Բարդ բառեր որոնց երկրորդ բառը միավանկ է

դասագրիրք-դասագրքեր
ծաղկեփունջ-ծաղկեփնջեր
գրչատուփ-գրչատուփեր
ոտնաձայն-ոտնաձայներ

Սոցիալական քնարերգություն. Ֆրիկ:

Ֆրիկի մասին կենսագրական տեղեկություններ չեն պահպանվել: Նրա ստեղծագործություններից ենթադրվում է, որ ֆրիկը ծնվել է 11-րդ դարում՝ Թաթար-Մոնղոլների արշավանքների ժամանակ: Սկզբում ապրել է բարեկեցիկ կյանքով, ապա գերի է ընկել Թաթարների ձեռքը, զրկվել ունեցվածքից և ընտանիքից: Ֆրիկ նշանակում է կրակի վրա այրված դեռահաս ցորեն:
Ֆրիկի սոցիալական տաղերը, հայ միջնադարյան քնարերգության խոշոր ներկայացուցիչ Ֆրիկի չափածո և արձակ տաղերն են, որոնք գրված են սոցիալական թեմայով։ Տաղերում խոսվում է սոցիալական անհավասարության և անարդարության մասին:

Մէկին հազար ձի և ջորի,
Մէկին ոչ ուլ մի, ոչ մաքի.
Մէկին հազար դեկան ոսկի,
Մէկին ոչ փող մի պըղնձի.
Մէկին բեհեզ և ծիրանի,
Մէկին բրդէ շալ մի չանկնի.
Մէկին հարամըն յաջողի,
Մէկին հալալն կորուսի.

Առակագրություն: Ընտրել առակագիր Գոշ, Այգեկցի:

Բաղադրյալ հատուկ անունների ուղղագրությունը: Հոգնակի թվի կազմությունը. oրինաչափություններ և բացառություններ:

Առարկա ցույց տվող բառերը կոչվում են գոյական անուն կամ գոյական։ Պատասխանում են ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ, ինչե՞ր հարցերին։

Ով, ովքեր- անձնանիշ գոյականներ

Անահիտ, Աշոտ, տղա, աղջիկներ, կավագործ.

Ին՞չ, ինչե՞ր- իրանիշ գոյականներ

սեղան, գրքեր, դաս, դասարան, ուրախություն.

Միատեսակ առարկաներին տրվող ընդհանուր անունը կոչվում է հասարակ անուն:

Տղա, աղջիկ, ծով, քաղաք- ընդհանուր անուն

Միատեսակ առարկաներից ամեն մեկին տրվող առանձին անունը կոչվում է հատուկ անուն:

Արամ, Աշոտ, Անահիտ, Կարինե, Փարզ, Լոնդոն, Արաքս, Արփա- հատուկ անուն

Հատուկ անունները կազմությամբ լինում են պարզ և բաղադրյալ:

Պարզ հատուկ անունները կազմված են մեկ բառից և գրվում են մեծատառ: Դրանք մարդկանց, քաղաքների, կենդանիներին տրվող անուններն են:
Բաղադրյալ հատուկ անունները բառակապակցություններ են որոնք ունեն երկտեսակ գրություն՝ կա՛մ բոլոր բաղադրիչներն են գրվում մեծատառ, կա՛մ միայն առաջին բաղադրիչը:

Բոլոր բաղադրիչները մեծատառվ են գրվում՝

  1. Մարդկանց անուն ազգանուններում

Վիկտոր Համբարձումյան, Հովհաննես Թումանյան:

2. Պետությունների անվանումներում

Հայաստանի Հանրապետություն, Ռուսաստանի Դաշնություն, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Իսպանիայի Թագավորություն, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն:

3. Ազգանունին փոխարինող մականուններում:

Աշոտ Երկաթ, Գրիգոր Լուսավորիչ, Ներսես Մեծ, Տրգրան Մեծ, Իվան Մեծ, Աշոտ Մսակեր, Աշոտ Բ:

4. Հատուկ անունների նախադաս որոշիչ լրացումներում:

Մեծ Մասիս, Փոքր Մասիս, Արևմտյան Հայաստան, Ներքին Չարբախ:

Մնացած դեպքերում մեծատառ գրվում է միայն առաջին բաղադրիչը:

Մեռյալ, Դեղին, Կարմիր, Սև, Սպիտակ, Միջերկրական ծով

Հնդկական, Խաղաղ, Ատլանտյան, Հնդկական, Խաղաղ, Հյուսիսային սառուցյալ, Սառուցյալ օվկիանոս

Դարդանելի նեզուց, Պարսից ծոց, Վանա լիճ, Վայոց ձոր, Հայկական պար լեռնաշղթա:

Շարունակել պատմությունը օգտագործելով հատուկ անուններ:

Մաշտոցի անունը կրող պողոտայի վերջում կանգնած է Երևանի մատենադարանը: Մատենադարանը կառուցված է Երևան նայող բլրի վրա, որը գտնվում է Մաշտոցի պողոտայի հյուսիսային ծայրում՝ Մայր Հայաստան հուշահամալիրի ներքևում։ Առաջինը ինչը տեսնում ենք դա Մեսրոպ Մաշտոցի ու իր հավատարիմ աշակերտ Կորյունի արձանն է: Մուտքի մոտ շենքի ճակատը զարդարված է Թորոս Ռոսլինի, Գրիգոր Տաթևացու,  Անանիա Շիրակացու, Մովսես Խորենացու, Մխիթար Գոշի և Ֆրիկի արձաններով։ Ամենաառաջին սրահում գտնվում է Հովհաննես Խաչատրյանի՝ Ավարայրի ճակատամարտը պատկերող խճանկարը։ Շենքի կողքերը զարդարված են խաչքարերով։ Բացի մատենադարանից հայերեն ձեռագրերի այլ խոշոր պահոցներից է Վենետիկի Մխիթարյան միաբանությունը, Երուսաղեմի հայոց պատրիարքությունը, Վիեննայի Մխիթարյան միաբանությունը, Զմմառի վանքը, Նոր Ջուղայի վանք և Սբ. Էջմիածնի վանական համալիրը։

 

 

Ձ – Ծ – Ց

Վարձել, փղձկալ, ործկալ, հնձել, հունձել, կերցնել, կորցնել, կառուցել, հարցնել, վերցնել, կծկել, խցկել, կոծկել, փախցնել, մցմցել, կծմծել, թրծել, բարձել, թախծել, թախանձել, մրչել, կրծել, քաղցել, պղծել, թափանցել, դարձնել, եղծել, կեղծել, պռծնել, թռցնել, ցնցել, ցնծել, ծածկել, մուծել, հեծկլտալ, կայծկլտալ, առկայծել, ընթերցել, կոնծել, վերծանել, ռմբակոծել, փղձուկ, վաղանցուկ, տրձակ, վարձակ, արձակ, տաղասած, հասարակած, կատարածու, հարսնացու, հեռաձիգ, վաղանցիկ, լուցկի,  լծկան, վարձական, ձվաձեղ,ձվաձև, խուրձ, պախուրց, կծվահամ, կցկտուր, խոտհունձ, կաթնահունց, ճրագալույց, անդամալույծ, կառամատույց, մտածմունք, մտացածին, խավարամած, հանկարծ, հանդիպակաց, միգմած, աղանձ, աղցան, նվագածություն, ողբասացություն, ուրց, կուրծք, անցողիկ, անցանկալի, ցնցուղ, ցնցոտի, ձեռնածու, շորացու, արցունք, բարձունք, ստանձնել:

Որձաքար, անձկություն, հարձակում, առանցք, առաձգական, արձանագործ, մանկաբարձուհի, օձաձև, ատաղձագործ, բացարձակ, անեծք, արձագանք,  գլուխկոնձի, բարձիթողի, լվածք, ածխաթթու, արձակագիր, տողադարձ, գեղձ, փորձանք, քաղցրահնչյուն, դյուցազուն, հերարձակ, սրդողած, հինավուրց, հիացք, ասացվածք, կայծքար, լացուկոծ, գծուծ, թախծամրմունջ, դեղձենի, փայծաղ, մրցասպարեզ, հայացք, զեղծարար, հեղձուցիչ, բարձրախոս, ոսկեզօծել, դեղձանիկ, ալեկոծություն, սպիտակուց, խեցգետին, բարյացակամ, դարձյալ, արվարձան, բռունցք, բոցկլտալ, օձագալար, ստոծանի, ածխահանք, անմրցելի, վրձնահարված, ձյունածածկ, ոգելից, սերուցք, վերամբարձ, փորձանոթ, վեհապանծ, օձաբարո, արևահայաց, ընթացք, կեցվածք, խավիծ, խցանահան, վարձահատույց, խավարծիլ, կրծոսկր, արձակուրդ, լիցք, օձիք, փոծխ, շինծու, մրցանակ, հոգածություն, անեղծ, դարձվածք, արևադարձային, հաստոցաշինական, փորձություն, ջրահեղձ, այտուցվել:

Դ – Տ – Թ

Աղոտ, աղոտք, անոդ, անօթ, արդուկ, հարդուկ, բրթել, բրդել, խրտնել, խրթին, խրթվիլակ, խայթել, խայտալ, խորդուբորդ, երդվել, երթևեկություն, կարմրախայտ, խայթ, խայտաբղետ, որթ, որդ, երդիկ, երթուղի, զվարթ, զարդ, Զվարթնոց, գիրթ, բիրտ, գրտնակել, անթացուպ, անդամ, անդամալույծ, բաղդատել, Բաղդատ, որդի, որդատունկ, որթան կարմիր, կորնթարթ, ակնթարթ, արթուն, արդուզարդ, Հարդագողի ճանապերհ, հարթավայր, փտել, փթել, տոդ, օդանցք, օթևան, հրանոթ, հօդս ցնդել, այդ, այտ, այդտեղ, այտուցվել, գթալ, գդալ, գդակ, վտարանդի, վթար, հարդարել, հարթաքանդակ, պայտար, վատթար, կրտսեր, վառոդ, անօթևան, անձրեվորդ, ոտել, առաջնորդ, վիթխարի, արդարև, ևեթ, Գեղարդ, թարթիչ, Դեբետ, թեպետ, փութկոտ. երթմնազանց, լուրտ, թրթութ, անդամակցել, ժանտադեմ, որոգայթ, ցայտաղբյուր, թատերգություն:

Անհեթեթություն, անհողդող, արտառոց, զարդանախշ, զարտուղի, զարթուցիչ, թփուտ, թպրտալ, պայթյուն, պայթել, պորտաբույծ, արդևանունք, արթմնի, անոթի, բացօթյա, գաղտնի, պոռթկալ, գաղթ, հորթուկ, հորդահոս, այդժամ, հայթհայթել, սպրդել, սպրթնել, սաղարթ, սաղավարտ, արտասուք, արդիական, ընդհարմանալ, ընթանալ, թուղթ, թախտ, մաթեմատիկա, թատերական, ոտնաթաթ, մանրակրկիտ, կնճիթ, խրճիթ, աճուրդ, բանտարկել, արքայորդի, վաթսուն, փտախտ, գմփեթարդ, արթնանալ, մարդախույս, պատճեն, շփոթվել, ընդամենը, լաջվարդ, գաղթական, գաղտնապահ, ակութ, Դավիթ, դադարել, պարթև, արդյունաբերություն, անդամավաճառ, բրդուճ, վաղորդյան, կարթ, շրթունք, Վարդան, բարդի, թաղանթ, նյարդանանալ, հերթապահ, հանդարտորեն, երիտասարդ, խաթարել, թակարդ, քրթմնջյուն,  քրտնաջան, խլուրդ, թերթել, ճարմանդ, ճանապարհորդ, որսորդ, կոկորդիլոս, վարդաստան, զարդասենյակ, հտպիտ, ստնտու:

Գ-Կ-Ք

Զիգզագ, Վարդգես, արևկեզ, շողոքորթ, թանկագին, թանգարան, մտահոգություն, երկրպագել, դիրքորոշում, հոգեհմա, հմայք, փափագել, պապակված, կարգ, կառք, փեղկ, Օգսեն, աքցար1ն, ձայնակցել, նախկին, նախքան, չոքել, չօգնել, ծեգ, հոգալ, ճաքել, ճկվել, առաձգական, եղերերգ, տաքդեղ, հեղգ, զուգարան, սերկևիլ, անողոք, մարգարտահուռ, ձգան, շնկշնկան, բարվոքել, կարգապահ, հոգեպարար, հոգեհանգիստ, հանրօգուտ, օրակարգ, մոգական, ոգելից, մեղք, մեղկ, պատրույգ, վարագույր, արհավիրք, մակույկ, մարգարեություն, պարգևատրել, առինքնել, պնակալեզ, պատարագել, երգել, երկնել, երաշխիք, վարակ, մարագ, դարակ, կարագ, նորոգել, բազրիք, բողկ, անօգնական, ճտքավոր, անարգանք, անհարկի, հաստիք, դրասանգ, օրհներգ, արմունկ, սրնքակալ, այգեվետ, գոգնոց, դիցուկ, վարքուբարք, տարերգ, համերգ, կողպեք, մարգարտաշող, ճիգուճանք, մաքրասեր: