Սմբատ Ա Նահատակ

Սմբատ Ա, նաև՝ Սմբատ Նահատակ (մոտ 850 — 7 հունվար 914), հայոց թագավոր 891 թվականից, սերում է Բագրատունիների դինաստիայից։ Հաջորդել է հորը՝ Աշոտ Ա-ին։

Գործունեություն

Սմբատ Ա-ն հոր իշխանության օրոք՝ 885 թվականից, նշանակվել էր Իշխանաց իշխան և իրականացնում էր հարկահավաքությունը։ 891 թվականին Մեծ ՀայքիԳուգարք և Ուտիք նահանգներում զսպել է տեղի իշխանների երկպառակությունները։

Հոր մահից հետո Գևորգ Բ Գառնեցի կաթողիկոսի և վրաց գահերեց իշխան Ատրներսեհի ձեռքով Շիրակավանում օծվել է հայոց թագավոր։ Դիմակայել է հորեղբոր՝ սպարապետ Աբասի, գահին զինված ուժով տիրելու փորձերին։ Իր գահակալությունը ճանաչել են Արաբական խալիֆայությունը (892) և Բյուզանդական կայսրությունը (893)։ Սմբատ Ա-ն 893 թվականին Բյուզանդիայի Լևոն VI Իմաստասեր կայսեր հետ կնքել է առևտրական շահավետ համաձայնագիր։

Սմբատ Ա-ն վարել է կենտրոնացված ուժեղ պետություն հաստատելու, հայ իշխանների անջատամետ նկրտումները ճնշելու քաղաքականություն։ Նրա օրոք Բագրատունյաց թագավորությունն ընդգրկել է պատմական Մեծ Հայքի հիմնական մասը։ Սմբատ Ա-ի գերիշխանությունը ճանաչել է Սյունիքի և Վասպուրականի գահերեց իշխանները՝ Սյունիներն ու Արծրունիները, Աղվանքի(Հայոց արևելից կողմանց) թագավոր Համամ Արևելցին, վրաց գահերեց իշխան Ատրներսեհը։

Աֆշին ամիրայի հարձակումը

Սմբատ Ա-ն արաբական ամիրաներից ազատագրել է Դվինը, հնազանդեցրել Հայոց թագավորության կազմում գտնվող մյուս արաբական ամիրայությունները, նրանց ստիպել հարկ վճարել և զորք տրամադրել։ Նրա օրոք բարձր զարգացման են հասել արհեստագործությունը, առևտուրը, գյուղատնտեսությունը, քաղաքաշինությունը, մշակույթը։ Արքայանիստը Բագարանիցտեղափոխվել է Շիրակավան։

Սմբատ Ա-ի հաջողություններից անհանգստացած Բաղդադի խալիֆ Ալ-Մութադիդը Հայաստանի դեմ է դրդել ԱտրպատականիՍաջյան ամիրա Աֆշինին՝ նրան շնորհելով Հայաստանում հարկեր հավաքելու իրավունք և ոստիկանի պաշտոն։ Վերջինս 893 թվականին արշավել է Հայաստանի վրա, սակայն հայկական 30 հազարանոց բանակը Ատրպատականի սահմանի մոտ նահանջի է մատնել նրան։

Պետության ամրապնդում

894 թվականին Սմբատ Ա-ն Աֆշինին պարտութան է  մատնել Դողս գյուղի ճակատամարտում։ Միջագետքի արաբական կուսակալ Ահմադ Շայբանին, երբ գրավել է Աղձնիքն ու Տարոնը, Սմբատ արքան ստիպված հաշտության պայմանագիր է կնքել դարձյալ Հայաստան ներխուժած Աֆշինի հետ։

Օգտվելով կարճատև խաղաղությունից, Սմբատ արքան զբաղվել է իր թագավորության հյուսիսային սահմանների ամրացմամբ։ Այնուհետև Սմբատ Ա-ն ստիպված է եղել դիմակայել Ատրպատականի նոր ամիրա Յուսուֆի նվաճողական քաղաքականությանը։ 901 թվականին Յուսուֆը գրավել է Դվինը, բայց, երկյուղելով հայոց բանակի հետ վճռական ճակատամարտից, հաշտության պայմանագիր է կնքել և նահանջել։

Յուսուֆ ամիրայի հարձակում

908 թվականին Յուսուֆը Սմբատ Ա-ի դեմ է հանել Վասպուրականի իշխան Գագիկ Արծրունուն՝ նրան հռչակելով «թագավոր հայոց»։ Երկրի ներսում ծագել են ավատատիրական նոր երկպառակություններ, որոնց պատճառով Սմբատ Ա-ն չի կարողացել հակահարված տալ 909 թվականին Հայաստան ներխուժած Յուսուֆի և նրան դաշնակցած Գագիկ Արծրունու զորքերին։

910 թվականին Ձկնավաճառի ճակատամարտում պարտություն կրելով, Սմբատ Ա-ն ամրացել է Կապույտ բերդում, ապա երկիրն ավերածություններից փրկելու համար, հանձնվել Յուսուֆին։ Վերջինս, դրժելով անձի անվտանգության պահպանման իր երդումը, նրան շղթայակապ տեղափոխել է Դվին, խոշտանգել՝ պահանջելով հանձնվելու հրաման տալ Երնջակ բերդի պաշտպաններին։ Սմբատ Ա մերժել է բռնակալի պահանջը, նրան գլխատել են, մարմինը խաչ հանել Դվինի հրապարակում։ Սմբատ Ա-ի գահը ժառանգել է որդին՝ Աշոտ Բ Երկաթը։

Գագիկ Ա

Գագիկ Ա (ծն. թվ. անհայտ — 1020), Հայոց արքա (990-1020), Հայոց արքա Աշոտ Գ Ողորմածի և Խոսրովանույշ թագուհու երկրորդ որդին, Հայոց արքա Սմբատ Բ Տիեզերակալի կրտսեր, իսկ Լոռիի արքա Գուրգեն Ա Բագրատունու ավագ եղբայրը: Սերվում էր Բագրատունիների թագավորական հարստությունից։

Գահակալությունը
Հաջորդել է եղբորը՝ Սմբատ Բ–ին։ Կրել է «Հայոց, վրաց և աղվանաց շահնշահ» տիտղոսը։ Հենվելով երկրի տնտեսական և ռազմաքաղաքական հզորության վրա, հաջողությամբ շարունակել է պայքարը՝ Բագրատունյաց Հայաստանըմիասնական թագավորության մեջ միավորելու համար։ Կազմակերպել է արքունի մշտական զորք, զինվորների թիվը հասցնելով 100 հազարի։ Գրավել է Բագրատունիների թագավորությունից անջատված հայկական մի քանի գավառներ և Դվինը։ Արտաքին թշնամիների ներխուժման վտանգի դեմ Գագիկ Ա զինական դաշինք է կնքել Տայքի Դավիթ Կյուրոպաղատի, վրաց Բագրատ և Գուրգեն թագավորների հետ։ X դարի վերջին Ատրպատականի ամիրա Մամլանը, դաշնակցելով հարևան արաբական ամիրաների հետ, արշավել է Դավիթ Կյուրոպաղատի և Գագիկ Ա–ի դեմ, մտել Ծաղկոտն գավառը։ Գագիկ Ա–ի, ԿարսիԱբաս թագավորի, Դավիթ Կյուրոպաղատի և Բագրատ թագավորի դաշնակից զորքերը ետ են մղել թշնամուն։ 998 թ.–ին միացյալ բանակները Ծումբ գյուղի մոտ պարտության են մատնել թշնամուն՝ կանխելով նրա ասպատակությունը (Ծումբի ճակատամարտ)։ Գագիկ Ա օգնել է Լոռու Դավիթ թագավորին՝ ետ շպրտելու Գանձակի ամիրա Փադլունի զորքերը։ 1000 թվականին, երբ Տայքի գրավումից հետո բյուզանդական կայսր Վասիլ II–ի մոտ են գնացել և հնազանդություն հայտնել հայ և վրաց իշխանները, սակայն Գագիկ Ա չի գնացել Վասիլի մոտ։ Գագիկի գերիշխանությանը ենթարկվել են Լոռու, Կարսի և Սյունիքի թագավորները։ 1001 թվականին, երբ Լոռու թագավորը փորձել է չենթարկվել, Գագիկ Ա խլել է նրա տիրույթները և միայն հնազանդության երաշխիքներ ստանալուց հետո ետ վերադարձրել։ Գագիկ Ա–ի օրոք Բագրատունյաց Հայաստանի թագավորության սահմանները տարածվել են Կուր գետից մինչև Ապահունիք, Շամքորից մինչև Վաղարշակերտ։ Գագիկ թագավորը վերացրել է Վայոց ձորի իշխանությունը և միացրել է իր տարածքներին: Գրավել է նաև Արցախի մեծ մասը՝ այդ թվում և Խաչենը, իր տարածքներին է միացրել նաև Վասպուրականի Ծաղկոտն և Կոգովիտ գավառները:

Հայ-արաբական պայմանագիր

Հայ-արաբական պայմանագիր, 652 թվականին Արաբական խալիֆայության ապագա մայրաքաղաք Դամասկոսում հայոց իշխան և սպարապետ Թեոդորոս Ռշտունու և Ասորիքիկառավարիչ Մուավիայի միջև։
Թեոդորոսը հեռատեսորեն հաշվի էր առնում այն փոփոխությունները, որ տեղի էին ունեցել հարևան երկրներում։ Թուլացած Բյուզանդիան ստիպված էր հոգալ սեփական անվտանգության մասին և զորքերը դուրս էր բերել Հայաստանից։ Նման պայմաններում Ռշտունին որոշում ընդունեց կողմնորոշվել դեպի օրեցօր հզորացող Արաբական խալիֆայությունը և պայամանգիր կնքել նրանց հետ։

Պայմանագրի կետեր

Արաբական արշավանքներից հետո Թեոդորոս Ռշտունին հայրենիքի ներքին ինքնուրույնությունը պաշտպանելու համար 652 թ. պայմանագիր կնքեց արաբների հետ։ Պայմանգրում ներառված էին հետևյալ կետերը՝

  • Հայաստանը 3 տարի ժամկետով ազատվեց հարկ վճարելուց, որից հետո պետք է վճարեր այնքան, որքան կկամենար
  • Արաբները պարտավորվում էին պաշտպանելու Հայաստանի սահմանները բոլոր հնարավոր հարձակումներից
  • Հայաստանը իրավունք էր ստանում պահելու 15 000-անոց այրուձի, որի ծախսերը պետք է հոգային հայ նախարարները
  • Արաբ ոչ մի պաշտոնյա Հայաստան չէր մտնելու
  • Արաբները Հայաստանի բերդերում չպետք է տեղավորեին կայազորներ

Պայմանագիրը ուժի մեջ մտավ, երբ Կոստանդ կայսրը 653 թ. 100 հազարանոց զորքով եկավ և կանգ առավ Դերջան գավառում։ Այստեղ նրան դիմավորեց արաբ դեսպանը և զգուշացրեց նրան, որ եթե մտնի Հայաստան, ապա արաբները կդիմավորեն նրան, սակայն կայսրը չլսեց և շարունակեց գրոհը, գրավեց Հայաստանը։ 652 թ. պայմանագրի համաձայն Մուավիան Հայաստան ուղարկեց արաբական զորք և դուրս վռնդեց բյուզանդական զորքին։

Հայաստանը շնորհիվ Թեոդորոս Ռշտունու հեռատես քաղաքականության ձեռք բերեց կիսանկախ վիճակ՝ ձևականորեն ընդունելով արաբական գերիշխանությունը։ Արաբները Հայաստանի նվաճումը ավարտելուց հետո Թեոդորոսին տարան Դամասկոս, որտեղ և մի քանի տարի հետո մահացավ։

Հայ-արաբական համաձայնագիրը չնայած երբեմն խախտվում էր, մեծ նշանակություն ունեցավ, քանի որ, ձևականորեն ճանաչելով արաբական գերիշխանությունը, Հայաստանը մինչև VII դարի վերջ պահպանեց իր փաստական անկախությունը։ Այդ ընթացքում արվեցին մշակույթի ու տնտեսության զարգացման քայլեր։

Հայոց դիցարան

Արամազդ, Հայկական դիցաբանության գերագույն աստված՝ երկնքի ու երկրի արարիչը, բոլոր աստվածների հայրը։ Նա կոչվում էր «Մեծ և արի Արամազդ», որի գլխավոր սրբավայրը գտնվում էր Հին Հայաստանի պաշտամունքային կենտրոններից մեկում՝ Անի-Կամախում։ Այնտեղ էին գտնվում հայոց Արշակունի թագավորների տոհմական դամբարաններն ու գանձերը։ Համապատասխանում է իրանական Ահուրամազդային և հունական Զևսին։

Անահիտ դիցուհի, պտղաբերության, արգասավորության, ծննդաբերության, վաղ շրջանում՝ նաև ռազմի աստվածուհի հայկական դիցաբանությունում, Արամազդի դուստրը (որոշ տվյալների համաձայն Արամազդի կինը, ոչ թե դուստրը)։ Անահիտի կերպարի մարմնավորումն իր արտացոլումն է գտել նաև այլ ժողովուրդների դիցարաններում, մասնավորապես պարսկականում՝ Անահիտային, հունականում՝ Արտեմիսին, հռոմեականում՝ Դիանային, եգիպտականում՝ Նիիթին։

Continue reading Հայոց դիցարան

Հայկական դիցաբանություն

Առաջին դիցարան

Հայոց առաջին դիցարանը կազմավորվում է ավելի վաղ քան ընդունված է նշել դավանաբանության մեջ։ Ըստ ավանադաբանության` Հայկը Նոյի հինգերորդ սերունդն էր, իսկ Նոյը Աստծո կամ Արարչի կողմից ընտրված Բարեպաշտն էր, Հայկն է հանդիսանում Նոյի իրավահաջորդը՝ տիտղոսակիր ժառանգը։ Ըստ շումերական աղբյուրների` տեղի է ունեցել աստվածների սերունդների չորս սերնդափոխություն։ Հնագույն շումերական գրավոր աղբյուրներում պահպանվել են տեղեկություններ Հայա անունուվ Աստծո մասին և նրա՝ որպես առաջին աստվածներ սերունդների մասին։ Հայկական լեռնաշխարհում վկայված առաջին պետական կազմավորման՝ Արատտայի (մ. թ. ա. XXVIII–XXVII դարեր) հովանավորը արարչագործ Հայա աստծու որդի Դումուզին էր (շումերերեն է, նշանակում է «հարազատ որդի» բառի ծագումնաբանությունը ասում է ՝ «դու մեզ» սա ավելի հավաստի է), որի անունը Աստվածաշնչի թարգմանություններում փոխարինված է Հայկ-Օրիոնով։

Continue reading Հայկական դիցաբանություն

Վանի թագավորության մշակույթը

Վանի թագավորության մշակույթը ձևավորվել և զարգացել է Հայկական լեռնաշխարհի բրոնզի դարաշրջանի մշակույթի բազմադարյան ավանդների հիմքի վրա՝ կազմելով նրա պատմական բնականոն զարգացման նոր փուլը։ Հզոր պետականության ստեղծումը, սակայն, վարչատնտեսական, ռազմական և գաղափարախոսական նոր և մասշտաբային խնդիրներ է դրել ճարտարապետության, արվեստի և ընդհանրապես, մշակույթի առջև։
Պետական իշխանության տարածքային ընդարձակմանը զուգահեռ, առանձին ցեղերին պատկանող փոքր ու տրոհված ամրոց-բնակատեղիների (բերդշեների) փոխարեն, հաճախ նույն տեղերում կառուցվել են նոր, առավել հզոր քաղաքներ ու ամրոցներ։ Այս ամրացված բնակավայրերը վարչական առանձին շրջաններում և ողջ երկրի մասշտաբով կազմել են միմյանցով պայմանավորված հենակետերի խիտ ցանց։ Ամրոցներով շրջապատված են եղել Տուշպան (Հայկաբերդ, Խարկում, Արալեզք, Անձավի երկու ամրոցները), Մենուախինիլին, Սարդուրիխուրդան և այն բոլոր մեծ քաղաքները, որտեղ տեղագրական պայմանները հնարավոր և անհրաժեշտ են դարձրել դրանց կառուցումը։
Continue reading Վանի թագավորության մշակույթը

Մեծ Հայքի պետական կարգը Արշակունիների օրոք

Պետական կարգը Արշակունիների օրոք: Արշակունյաց թագավորության ժա- մանակաշրջանում ավարտուն տեսք և իրավական ձևակերպում ստացան ավատապետական զարգացած հասարակարգին բնորոշ ինստիտուտներր՝ իշխող ազնվականության ավատատիրական սեփականության ձևերը, նրանց ժառանգական իրավունքները, արտոնություններն ու պարտականությունները, տերունի-վասալ հարաբերությունների և կառավարման համակարգի սանդղաձև կառուցվածքը և այլն: Նվիրապետական «սանդուղքը» գլխավորում էր երկրի գերագույն միապետը` Հայոց Արշակունի արքան: Ւշխող վերնախավի առաջին աստիճանը կազմում էին չորս կուսակալ «աշխարհների»՝ Աղձնիքի, Կորճայքի, Նոր Շիրականի և Գուգարքի իչխանները՝ բդեշխները, «աշխարհատեր» և գավառատեր նախարարները, ինչպես նաև կրոնի և գաղափարախոսության բարձրաստիճան սպասավորները, մասնավորապես՝ քրմապետական, իսկ 301 թվականից հետո՝ կաթողիկոսական տոհմերը: Նրանք իրենց ավատատիրույթներում լիակատար տեր էին, սակայն երկրի գերագույն տիրոջը՝ արքային տված հավատարմության երդումը անխախտ պահպանելու, նրան ռազմական, վարչական և այլ ծառայություններ մատուցելու պայմանագրությամբ: Բարձրաստիճան ազնվականների տիրույթները կոչվում էին «Հայրենիք» կամ «Հայրենականք», որոնք համարվում էին նրանց անտրոհելի տոհմա կան սեփականությունը և ժառանգաբար փոխանցվում էին ավագ գավակներին: Յուրաքանչյուր նախարար օժտված էր վարչական և դատական իշխանությամբ, իր հպատակ բնակչությունից գանձում էր հարկեր ու տուրքեր, պահում էր սեփական զորք: հայ նախարարների զորքերի թվաքանակի մասին տեղեկություններր վավերացված էին «Զորանամակ» կոչվող հրովարտակում: Նվիրապետական «սանդուղքի» հաջորդ աստիճանը կազմում էին ազնվականության կրտսեր ժառանզներր՝ «ոստանիկներր» և «սեպուհներր», որոնք իրենց անմիջական տերերից ստանում էին «պարգևականք» կոչվող տիրույթներ` դրանց փոխարեն զինվորական և վարչական ծառայություններ մատուցելու պայմանով:

Continue reading Մեծ Հայքի պետական կարգը Արշակունիների օրոք