Հայկական կամավորական շարժում

Հայկական կամավորական շարժումը կատարվել է 1914-1918։ Հայրենասիրական շարժում՝ առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Կովկասյան ռազմաճակատում գործող ռուսական բանակը համալրելու և Արևմտյան Հայաստանը թուրքական լծից ազատագրելու նպատակով։ Հայ հասարակա-քաղաքական շրջանները դեռևս պատերազմից առաջ, ելնելով ցարական կառավարության 1914-ի հուլիսի 23-ի՝ ռուսական բանակը կամավորներով համալրելու մասին որոշումից, և հույս ունենալով, որ ռուս, բանակում հայկական զինված ջոկատների ստեղծմամբ կնպաստեն արևմտյան Հայաստանի ազատագրմանը, բանակցություններ սկսեցին Կովկասի փոխարքա Ի. Ի. Վորոնցով-Դաշկովի հետ։ Ցարական կառավարությունը, հետամուտ լինելով իր շահերին Մերձավոր Արևելքում և Արևմտյան Հայաստանում և վստահ Ռուսաստանի հանդեպ հայ ժողովրդի համակրանքին։ 1914-ի սեպտեմբերին թույլատրեց կազմակերպել հայկական կամավորական ջոկատներ՝ անորոշ խոստումներ տալով Արևմտյան Հայաստանի ապագա ինքնավարության մասին։ Հայկական ազգային կուսակցությունները, հավատալով ցարական կառավարության հավաստիացումներին և ելնելով հայ ժողովրդի շահերից, եռանդուն գործունեություն ծավալեցին այդ ուղղությամբ։ Ռուսական կայսրության մեջ բնակվող 2054 հազար հայերից ցարական բանակ էր զորակոչվել 250 զինվոր։ Continue reading Հայկական կամավորական շարժում

Աղբյուր Սերոբ

Սերոբը՝ դեռևս երիտասարդ, բախվել է Թուրքիայում տիրող անարդարությանը և, խուսափելով իշխանությունների հետապնդումներից, 1891 թ-ին եղբայրների օգնությամբ հասել է Կոստանդնուպոլիս, ապա տեղափոխվել է Ռումինիա և անդամագրվել ՀՀԴ կուսակցությանը: Իմանալով Աբդուլ Համիդ II-ի կազմակերպած հայերի կոտորածների մասին՝ 1895 թ-ին 27 հոգուց բաղկացած խմբով վերադարձել է Խլաթ և կազմակերպել գավառի հայկական գյուղերի ինքնապաշտպանությունը: Նրա հայդուկախմբում մարտնչած բազմաթիվ ֆիդայիներ հետագայում դարձել են ջոկատների հրամանատարներ: Որոշ ժամանակով նրա խմբի անդամ է եղել նաև Անդրանիկը:
1896 թ-ին Սերոբը կազմակերպել է ինքնապաշտպանական նոր խմբեր, նրանց տեղաբաշխել գյուղերում, զենք հայթայթել Կովկասից: 1897 թ-ին կռվել է Թեղուտում և Սոխորթում: Ֆիդայական շարժման պատմության հերոսական էջերից է 1898 թ-ի հոկտեմբերի 20-ին Աղբյուր Սերոբի խմբի մղած կռիվը Բիթլիսից ոչ հեռու՝ Բաբշեն գյուղի մոտ: Մարտը տևել է մինչև ուշ երեկո. հակառակորդն ունեցել է բազմաթիվ զոհեր:
Հերոսամարտից հետո թուրքական կառավարությունն ամենուրեք հետապնդել է Սերոբին: Հեռանալով Խլաթից`  նա ապաստանել է Սասունում: 1899 թ-ի նոյեմբերին Սերոբը զինակիցների հետ պաշարվել է Գելիեգուզան գյուղում: Թուրքերին հաջողվել է դավադիրների միջոցով թունավորել նրան, սակայն մինչև վերահաս մահը Սերոբը շարունակել է մարտը: Նրա դին ընկել է թշնամու ձեռքը և գլխատվել: Կռվում զոհվել են նաև Սերոբի որդին ու երկու եղբայրները: Աղբյուր Սերոբի գլուխը թաղվել է Բիթլիսի Սբ Կարմրակ եկեղեցու բակում, մարմինը՝ Գելիեգուզանում:
Գելիեգուզանի կռվում գերվել և Բիթլիս է տարվել Աղբյուր Սերոբի վիրավոր կինը՝ խմբի միակ կին հայդուկը` Սոսեն, սակայն շուտով ազատվել է: Ժողովուրդը նրան օծել է Մայրիկ պատվանունով: Սոսե Մայրիկը 1904 թ-ի Սասունի ապստամբությունից հետո տեղափոխվել է Վան, ապա՝ Կովկաս: Նրա մյուս որդին՝ Սամսոնը, զոհվել է Կարինում:
1920 թ-ի վերջին Սոսե Մայրիկը տեղափոխվել է Կոստանդնուպոլիս, ապա հաստատվել Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում, որտեղ էլ  1953 թ-ին վախճանվել է: 1998 թ-ին նրա աճյունը տեղափոխվել է Երևան և ամփոփվել Եռաբլուրում:
Ժողովուրդը բազմաթիվ երգեր է հյուսել Աղբյուր Սերոբի և Սոսե Մայրիկի սխրանքների մասին:

Հայդուկային շարժման նշանավոր հայդուկներ

Հայ հայդուկային շարժումը ֆիդայական շարժում է, թուրքական բռնատիրության դեմ և արևմտահայերի ազգային-ազատագրական զինված պայքարի ձև: Ձևավորվել էXIX դ. 80-ական թթ. կեսին: Մկզբնական շրջանում հստակ քաղաղաքական նպատակներ չուներ: Խնդիրն էր պաշտպանել հայ բնակչությանը թուրք հարստահարիչների ոտնձգություններից, վրեժխնդիր լինել նրանց կամայականություններին ու չարագործություններին զոհ դարձող արևմտահայ աշխատավորի համար: Հայդուկների գործողությունները տարերային էին ու ցրված: Հայերի կյանքը, կայքն ու արժանապատվությունը պաշտպանելիս ֆիդայիները միշտ  ստացել են ժողովրդի օգնությունը: Նրանց շարքերը մշտապես լրացրել են պայքարին զինվորագրված հսւյրենասեր նոր երիտասարդներ: Հայ հայդուկային աոաջին խմբերը առաջացել են Տարոնում, Վւսսպուրականում, Կեսւսրիայում և Արևմտյան Հայաստանի այլ վայրերում: Առավել հայտնի էին Մարգար Վարժապետի,Արաբոյի, Ռ. Շիշմանյանի (Դերսիմի քեռի), Գ. Արխանյանի (Մնձուրի Առյուծ). Ա. Աչըքպաշյանի, Մինասօղլու խմբերը. Մեծ և Փոքր «Չելլոները» և ուրուրիշներ: Այս շրջանում հայդուկների որոշ ղեկավարներ (Ա Աչըքպաշյան և ուրիշներ) փորձեր են արել համաձայնեցնել կամ նույնիսկ միավորել անջսւտ-անջատ ֆիդայական խմբերի գործողությունները: Սակայն աշխատանքներն այդ ուղղությամբ հետևողական չէին և շոշափելի արդյունք չեն տվել: Հաջողություն չի ունեցել և չի իրականացել որոշ հայ գործիչների գաղափարը՝ դաշինք հաստատել Օսմանյան կայսրությունում ոչ թուրք, ժողովուրդների մասնավորապես քրդերի, ազգային ազատագրական շարժման հետ: Հայդուկները որոշակի աշխատանք են կատարել՝ ամրապնդելու կապերը հայ ժողովրդի երկու հատվածների միջև . նրանցից շատերը այցելել են Թիֆլիս, տեսակցել արևելահայ նշանավոր գործիչների հետ. նրանց օգնությամբ զենք ու զինամթերք ձեռք բերել, կամավորներ հավաքագրել Արևմտյան Հայաստան ուղարկելու համար: 1890-ական թթ. սկզբից Արևմտյան Հայաստանում նոր թափ են ստացել ազատագրական  շարժումը, զինված ելույթներն ու ինքնապաշտպան, մարտերը, ինչը պայմանավորված էր հայ ազգային կուսակցությունների՝ Հնչակյան Կուսակցության և Հայ Հեղափոխական Դաշնակցության ստեղծումով ու Արևմտյան Հայաստանում նրանց կազմակերպությունների առաջացումով։ Հետագայում՝ XIX դ. ՑՕ-ական թթ. 2-րդ կեսից դաշնակցությունը, դառնալով ւսվելի ազդեցիկ, ղեկավարեց հայդուկային շարժումը, և մեծ թվով ֆիդայիներ դարձան դաշնակցության անդամ: Լայնորեն ծավալվում էր ֆիդայական շարժումը Արևմտյան. Հայաստանի շատ շրջաններում և Կիլիկիայում: Երբ սուլթան Աբդուլ Համիդ ll-ըձեռնամուխ եղավ Թուրքիայում հայ բնակչության զանգվածային բնաջնջմանը, ֆիդայիները ակտիվորեն մասնակցեցին հայերի ինքնապաշտպանությանը։ Հայդուկների հաջող գործողությունները նորից հույս ներշնչեցին Արևմտյան Հայաստանում ընդհանուր ապստամբության նախապատրաստման և անցկացման, ինչպես նաև սուլթանական բռնության դեմ կայսրության բոլոր ճնշված ժողովուրդների միացյալ ճակատ ստեղծելու համար: Այս գաղափարը պաշտպանեցին դաշնակցական որոշ գործիչներ: Սակայն քրդերի հետ միություն կազմելու փորձը արդյունք չտվեց: Ավելին, Թուրքիայի կառավարող շրջաններին հաջողվեց իրենց կողմը քաշել քուրդ ցեղերին ու ցեղապետներին ընդդեմ հայերի:

Նշանավոր հայդուկներ
Աղբյուր Սերոբ, Անդրանիկ, Գևորգ Չավուշ, Նիկոլ Դուման, Ժիրայր, Հրայր, Սպաղանաց Մակար։

 

Պանիսլամիզմ և Պանթյուրքիզմի

Պանիսլամիզմի նպատակն էր բոլոր իսլամադավան ժողովուրդներին համախմբել Թուրքիայի դրոշի ներքո, իսկ Պանթյուրքիզմը նպատակ ուներ բոլոր թուրքալեզու ժողովուրդներին միավորել թուրքիայի դրոշի ներքո։ Պանիսլամիզմը կրոնական հոսանք է, իսկ Պանթուրքիզմը լեզվական։

Պանիսլամիզմի կոնցեպցիան ձևավորվել էր 19-րդ դարի վերջերին։ Նրա հիմնադիրներից էին Ջամալ ալ-Դին ալ-Աֆղանին և Մուհամմադ Աբդոն։ Համաիսլամական պետության՝ խալիֆաթի կյանքը պետք է կարգավորվի շարիաթի օրենքներով։ Վերազգային միասնության գաղափարն, ըստ էության, հակասում էր ազգային հիմքի վրա գտնվող պետության կոնցեպցիային և սկզբում օբյեկտիվորեն ուղղված էր աշխարհիկ և հոգևոր ֆեոդալների շահերի պաշտպանությանը և «մուսուլմանական աշխարհում» նրանց գերիշխանության ամրապնդմանը։

Հետազոտական գրականության մեջ «պանթյուրքիզմ» տերմինը օգտագործվում է թուրքալեզու ժողովուրդների քաղաքական, մշակութային եւ էթնիկ միասնության գա ղափարները նկարագրելու համար։ Թուրանիզմը Պանթյուրքիզմին սերտորեն կապված շարժում է, բայց ավելի լայն հասկացություն է, քանի որ Թուրքիզմը վերաբերում է միայն թյուրքական ժողովուրդներին։

Սասունի, Զեյթունի և Վանի հերոսամարտեր

Սասունի հերոսամարտը եղելլ է 1894 թվականին, Սասունի հայերի զինված ելույթն ընդդեմ թուրքական բռնապետության։ 19-րդ դարի 90-ական թվականներին թուրք իշխանությունները որոշել են վերացնել Սասունում հայերի դեռևս գոյատևող կիսանկախ վիճակը։ Սասուն արշավելու պատրվակ ունենալու համար թուրք, կառավարությունը հրահրել է հայ-քրդական ընդհարումներ։ 1891-ին, 1892-ին, 1893-ին, և 1894-ի գարնանը սասունցիները մի քանի անգամ պարտության են մատնել հարձակվող թուրք, կանոնավոր զորքին ու քրդական խաժամուժին։ 1894-ին թուրք, կառավարությունը վճռական միջոցներ է ձեռնարկել Սասունն ընկճելու համար։ Սասունի շուրջն ստեղծվել է ռազմական գոտի և հայտարարվել պատերազմական վիճակ, զորքերի ընդհանուր ղեկավարությունը հանձնըվել է 4-րդ բանակի հրամանատար Զեքի փաշային։ Նրա տրամադրության տակ եղած 12 հազար թուրք զինվորներից բացի Դիարբեքիրից Սասուն են բերվել Օսման փաշայի հետևակային կորպուսը, Երզնկայից ու Մուշից՝ հեծելազորային երկու գունդ, Կարինի 26-րդ հետևակային գունդը և կանոնավոր այլ ուժեր, որոնց միացել են մի քանի տասնյակ հազար քուրդ և թուրք բաշիբոզուկներ։ Թուրքական և քրդական հարձակումներին դիմակայելու համար սասունցիները Մեծն Մուրադի գլխավորությամբ նախապատրաստվել են ինքնապաշտպանության։ Թուրքերը գլխավոր հարվածը հասցրել են հյուսիսից՝ Շենիկ և Սեմալ գյուղերի շրջանում, սակայն, զգալի կորուստներ կրելով, նահանջել են։ Անհաջողության են մատնվել նաև օգոստոսի սկզբին Շենիկի և Սեմալի ուղղությամբ հարձակվելիս։ Օգոստոսի 3-ին թուրք, ուժերը ներխուժել են Շատախ, որի բնակիչները ծանր մարտերով հետ են քաշվել Գելիեգուզան, այնուհետև՝ Անդոկ լեռան բարձունքները։ Թշնամու գերակշիռ ուժերը պաշարել են լեռը և օգոստոսի 13-ին անցել հարձակման։ Դիմադրելով մինչև օգոստոսի 27-ը՝ պարենի և ռազմամթերքի պաշարները սպառած սասունցիները նահանջել են Կեփինի բարձունքներն ու Տալվորիկի կիրճերը, սակայն, ընկնելով քրդական բազմաքանակ ուժերի շրջապատման մեջ, զոհվել են անհավասար կռվում։ Continue reading Սասունի, Զեյթունի և Վանի հերոսամարտեր

Հայ ազգային կուսակցություններ

Արմենական կուսակցություն

Հայ իրականության մեջ առաջին քաղաքական կուսակցությունն ստեղծել են արմենականները: Հիմնադրվել է Վանում 1885 թ-ին՝ Մկրտիչ Թերլեմեզյանի նախաձեռնությամբ: Արմենականների նպատակը ժողովրդին ազատագրական կռիվներին նախապատրաստելն էր, սուլթանական բռնապետությունից Արևմտյան Հայաստանն ազատագրելը և անկախ պետություն ստեղծելը: Արմենական կուսակցությունը հանդիսացավ հայրենիքում հիմնված առաջին հեղափոխական կուսակցությունը, որը խոր հետք թողեց հայ ազատագրական պայքարի պատմության մեջ։

Հնչակյան կուսակցություն (Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցություն)

Հայ ազգային հեղափոխական երկրորդ կազմակերպությունն է: Հիմնադրել են կովկասահայ մի խումբ ուսանողներ՝ Ավետիս Նազարբեկյան, Մարո Նազարբեկյանը, Գաբրիել Կաֆյանը, Ռուբեն Խանազատը և ուրիշներ, 1887 թ-ին Ժնևում: Կուսակցությունը կոչվել է «Հնչակ» պաշտոնաթերթի անունով: 1888 թ-ին հրատարակվել է կուսակցության ծրագիրը, որը մոտակա նպատակ էր համարում համազգային ապստամբությամբ թուրքիայից Արևմտյան Հայաստանի ազատագրումը, հայկական հողերի միավորմամբ անկախ հանրապետության ստեղծումը: Հեռակա նպատակը սոցիալիզմն էր:

Վերակազմյալ հնչակյաններ, 1898 թ-ից` Վերակազմյալ հնչակյան կուսակցություն

Վերակազմյալ հնչակյանները՝ Միհրան Տամատյանը, Արփիար Արփիարյանը, Միհրան Սվազյանը, Լևոն Մկրտիչյանը և ուրիշներ, համոզված էին, որ Թուրքիայում արդյունաբերական պրոլետարիատի բացակայության պայմաններում սոցիալական պայքարն անհեռանկար է և «ավելորդ ու վնասակար է Հայկական հարցի լուծման համար», հանդես են եկել միայն ազգային-ազատագրական պայքար մղելու պահանջով՝ միաժամանակ ձգտելով Հայկական հարցը լուծել՝ ըստ հնչակյան կուսակցության ծրագրի:

Հայ հեղափոխական դաշնակցություն

Ստեղծվել է 1890 թ-ի հուլիս-օգոստոսին Թիֆլիսում: Հիմնադիրներն ու առաջին ղեկավարներն էին Քրիստափոր Միքայելյանը, Սիմոն Զավարյանը, Ստեփան Զորյանը (Ռոստոմ): 1890 թ-ի սեպտեմբերին հրապարակված ՀՀԴ մանիֆեստում նշված է, որ նոր ստեղծված կուսակցության նպատակը ժողովրդի ուժերը համախմբելն է, Արևմտյան Հայաստանի համար քաղաքական և տնտեսական ազատություն ձեռք բերելը:

1862թ. Զեյթունի ապստամբություն

Զեյթունի 1895-1896 թթ. ապստամբությունը հայերի պատասխանն էր Համիդյան կոտորածներին: Հայերի ինքնապաշտպանական ուժը կոտրելու համար իշխանությունները կարևորում էին նաև այս տարածաշրջանի հպատակեցումը։ Այդ հանգամանքը հասկանալով՝ հայ ազգային ուժերը, մասնավորապես հնչակյանները միջոցներ ձեռնարկեցին լեռնագավառն ամրացնելու ուղղությամբ։ 1895 թվականի ամռանը Զեյթուն տեղափոխվեցին հնչակյան Գարուն Աղասին (Կարապետ Թուր-Սարգսյան), մշեցի հայդուկ Մխո Շահենը (Մխիթար Սեֆերյան) և ուրիշներ։ Ապստամբության փաստական ղեկավար դարձավ Նազարեթ Չավուշը (Նորաշխարհյան)։ Զեյթունի այս հերթական հերոսամարտի լուրը հասնում է նաև Եվրոպա: Մեծ տերությունների միջամտությամբ 1896 թվականի հունվարի 30-ին Հալեպում կնքվում է հաշտություն։ Կառավարությունը պարտավորվում է զորքերը հետ քաշել Զեյթունից, ներում շնորհել հայերին, ապահովել նրանց կյանքն ու գույքը, Զեյթունում պետք է նշանակվեր եվրոպացի կառավարիչ, իսկ տեղական պաշտոնակաները լինելու էին հայեր։ Այս լուրջ զիջումների դիմաց թուրքերը հնչակյան գործիչներից պահանջեցին զենքը հանձնել ու հեռանալ Զեյթունից։ Ապստամբության շնորհիվ տարածաշրջանը համեմատաբար քիչ տուժեց։