Ի՞նչ է քաղաքական բռնությունը: Ինչպիսի՞ն է ձեր վերաբերմունքը քաղաքական բռնությունների նկատմամբ: Ըստ ձեզ՝ դրանք արդարացում ունե՞ն:

Քաղաքական բռնությունը իշխանության  ամենաթույլ կողմն է :Միայն թույլ իշխանություններն են դիմում այդ քայլին : Դա ընդիմության հետապնդումն է , խաղաղ բողոքի ակցիաների դեմ ուժի կիրառումն է , ժողովրդավարական նախաձեռնությունների արգելումն է: Արդարացում չունեն քանի ,որ ժողովուրդն է իրական իշխանությունը:

Advertisements

Բաթումի պայմանագիր,Սևրի պայմանագիր

Բաթումի պայմանագիր.

1918 թ. թուրք-անդրկովկասյան բանակցությունները տեղափոխվեցին Բաթումի:Թուրքիան քանի,որ այդ ժամանակահատվածում ուներ ռազմական հաղթանակներ՝նրանց պայմանագրի պայմանները ավելի հարստացան:Մայիսի 26-ին վերջացրեցին գործերը:Բայց քանի,որ Անդրկովկասյան Հանրապետությունը կազմալուծվեց՝ամեն մի պետություն ինքը պետք է որոշեր ին հարաբերությունները Թուրքիայի հետ:Մայիսի 28-ին(Հայաստանի անկախության օրը),Ալեքսանդր Խատիսյանի գլխավորությամբ՝ նոր պատվիրակություն  ուղղարկվեց Բաթում:Մայիսյան մարտերի վտանգը չէր վերացել,ուստի պետք էր մի քիչ հանգստանալ:Վերջապես Հունիսի 4-ին կնքվեց ԲԱԹՈՒՄԻ պայմանագիրը:Հայաստանի համար նա ուներ ծանի պայմաններ:Ըստ պայմանագրի՝

. Հայաստանը ունենալու էր սահմանափակ թվով զորք

. Երթուղիների վերահսկողությունը անցնելու էր Թուրքիային

. Ըստ պայմանագրի հոդվածների Հայաստանին մնալու էր 12 հազ. քառ. կմ տարածք

Մյուս կողմից այդ պայմանագիրը Հայաստանի առաջին միջազգային փաստաթուղթն էր:

Սևրի պայմանագիր

Ըստ Սևրի պայմանագրի Հայաստանին պետք է անցներ Էրզրումի,Բիթլիսի,Վանի,Տրապիզոնի նահանգները(90 հազ. քառ. կմ.):Այսինքն Հայաստանի տարածքը կազմելու էր 160 հազ. քառ. կմ:Թուրքիայու ձևավորված զինված շարժումը(Մոիստաֆա Քեմալի գլխավորությամբ) չճանաչեցին սուլթանական կառավարության ստորագրած Սևրի
պայմանագիրը։Ժամանակի ընթացքում Հայաստանի դաշնակիցներն էլ (Ֆրանսիա,Իտալիա,Անգլիա)երես թեքեցին Հայաստանից և մոռացության տվեցին իրենց ստորագրած պայմանագիրը:Իսկ հայերն էլ չունեին բավական ուժ,որպեսզի ազատագրեին Հայաստանը:Այդպես էլ հերթական անգամ ձախողվեց Հայկական հարցի լուծումը: